Օրվա լրահոսը
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցնում է 1.6 մլն եվրո վճարել Ռ. Քոչարյանի օրոք սեփականությունից զրկված Վարդանյանին
Պետական կարիքների «զոհ» դարձած քաղաքացու պահանջը բավարարվել է
ՊԵԿ ղեկավարը հստակ ժամկետ չի կարող ասել՝ նոր սերնդի ՀԴՄ սարքերը երբ կլինեն
ՊԵԿ-ը կտուգանի այն տնտեսվարողներին, որոնք բիզնես կսկսեն առանց նոր սերնդի ՀԴՄ-ների
«Առաջիկա տարիներին նոր զինատեսակների մասին տեղեկություններ կիմանաք». Սամվել Հարությունյան
Ապագայում այստեղ արտադրված որոշ զինատեսակներ եւ տեխնիկա ՆԱՏՕ-ի երկրները կփորձեն գնել
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ: Այսպես, հայտով
Ի՞նչ տվեցին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության ամերիկյան «վոյաժները»
Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունները
Արտահանման ծավալը նվազել է, գյուղատնտեսությունում էլ՝ անկում կա
Այս տարվա առաջին կիսամյակում ՏԱՑ-ը կազմել է 6.5%
Սոչիում բնակվող գործարարը Գյումրիում դելֆինարիա է կառուցում․ նա ակնկալում է պետական աջակցություն
Սոչիում բնակվող գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը, որն իր հայրենի քաղաքում դելֆինարիա է կառուցում, շաբաթ օրը Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների մասնակցությամբ տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին բարձրաձայնեց պետական աջակցության անհրաժեշտության մասին։ Գործարարն իր հարցն ուղղեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասելով․ «Գյումրիում կան բիզնեսներ, որոնք առանց պետական աջակցության չեն աշխատում։
Խնդիր հայկական դիվանագիտության համար
Թրամփի աշխատակազմն ավելացնում է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը
ՊԵԿ նախագահ. «Սպայկայի» վերաբերյալ հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով աճում են
«Սպայկային» ազատ են թողնում, որ բնականոն հունով աշխատի
Ֆերմերն ապատեղեկատվություն է տարածել. ՍԱՏՄ
2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են
Վանոյի անունը` ահնիձորյան մեղվափեթակին
Հրանտ Մաթեւոսյանի` Ահնիձորում գտնվող հայրական տունը «շնչում» է, որովհետեւ այն բնակեցված է: Այդ տանը ներկայումս ապրում է Հրանտ Մաթեւոսյանի եղբայրը` Համո Մաթեւոսյանը: Հայրական տան ներդաշնակ շարունակությունն են այգին, ծառերը, շունը…իսկ ծառերի տակ` մեղվի փեթակները: Համո Մաթեւոսյանի բոլոր փեթակների վրա ընտանիքի անդամների եւ հարազատների անուններն են կամ սկզբնատառերը: Այդ փեթակներից մեկի վրա էլ ներկով գրված է
Գյումրիում եւ Սպիտակում 10 սեյսմիկ կայաններ կկառուցվեն
Դրանք բարձր որակի կայաններ են, որոնք անվտանգության մակարդակը կավելացնեն
Կարո Փայլան. «Բորիս Ջոնսոնի պապը պայքարեց, որ ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter» միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։ «Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող էր և քաղաքական գործիչ, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնակալության և երիտթուրքերի քաղաքականության
«Հունվարի 1-ից գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ արդյունավետության». Սամվել Հարությունյան
Բյուջեն ավելի մեծ է, եւ ազնիվ կլիներ, որ հիմնարկներն ըստ աշխատանքի գնահատվեին, այլ ոչ թե ըստ աշխատակիցների քանակի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի
«Ես երբեք ախրաննիկով ման չեմ եկել»
Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը վստահեցում է, որ իրենց դուռը բացող կա, ընկերներն իրենցից երես չեն թեքել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստերը շարունակվում են՝ առանց Մանվել Գրիգորյանի: Երեկ էլ հայտարարվեց, որ առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը չի կարողանում ներկայանալ դատարան: «Առավոտը» զրուցեց Նազիկ Ամիրյանի հետ: Մենք ճշտեցինք՝
Գավառի ոստիկանները բացահայտեցին պատանու դանակահարման դեպքը
Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապխատասխանող տեղեկություն։ Ոստիկանության Գավառի բաժնի անչփահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու
Կառավարությունը հավելյալ հավաքագրված եկամուտներից միջոցներ է հատկացրել ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավմանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 450,517.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման ընդունումը բխում է ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի»
Արծվիկ Մինասյանը ՀԱԿ ակտիվիստի ծեծի գործով հարցաքննվել է. Նա Փաշինյանին հորդորում է հասցեական խոսել ՀՅԴ-ի հասցեին, որ պատասխանեն
«Այն դաստիարակությունն ու արժեքային համակարգը, որը կրում են այն անձինք, ովքեր բռնություն են քարոզում, ովքեր պատրաստ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի գլուխը քարով ցխել, կամ սրբազանին վիրավորում, դատապարտում են, էդ մարդիկ ի՞նչ արժեքային համակարգ ունեն, որ մի հատ էլ մենք փորձենք ներկայացնենք իրենց՝ որպես եսիմ ինչ կարեւորության երեւույթներ էս երկրում»:
«Երբ որ քաղաքական ուժը հայտարարում է, ասում է՝ ես «իզմ» չունեմ, բա ինչի՞ շուրջ բանավիճեմ». Ըստ Արծվիկ Մինասյանի, ՔՊ-ն արժեքային համակարգ չունի
Հարցին՝ ՀՀԿ-ի արժեքային համակարգը ո՞րն էր, որի հետ դուք նաեւ համագործակցում էիք՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ազգային գաղափարախոսությունն էր, որը կար, որը թույլ էր տալիս գոնե իրենց հետ բանավիճելու, որ դուք շեղվում եք էդ արժեքային համակարգից:
Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել
Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ ստացան, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։ Տնամերձ հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի հինգ տնկի, ինչպես և կանեփի չորացված-մանրացված յուրահատուկ հոտով զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։
Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ. «168 ժամ»
Հասարակության շրջանում գնալով խորանում է հիասթափությունն իշխանությունների գործողություններից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունը որքանով չլուծեց այն խնդիրները, որոնք կային երկրում։ Մի պահ մարդիկ հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և հոգալու է իրենց հոգսերը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց հոգսերը շարունակում են թակել մարդկանց դռները։ Ժամանակն անցնում է, իսկ երկրում սոցիալական
«Դա աբսուրդ է եւ վիրավորական՝ պետության ղեկավարների միջեւ հարաբերություններում»
Արծվիկ Մինասյանը՝ «ճռռիկներ» անողների ու դավադիր ուժերի մասին «Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող անձինք փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրում: Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, եւ
S-400-ների թնջուկը «Թուրքիա-ԱՄՆ-ՌԴ» եռանկյունում
Հայկ Գաբրիելյան Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ Թուրքիան մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մրցույթը (Turkish Long-Range Air and Missile Defense System – T-LORAMIDS) հայտարարել է 2009թ.։ 2013թ․ հրապարակվեցին T-LORAMIDS-ի (նախնական) արդյունքները։ 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձը կանխորոշեց T-LORAMIDS-ի արդյունքները։ Ժամանակի ընթացքում փոխվեցին T-LORAMIDS-ի հարցում
Ստանիսլավ Տարասով. Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա. Մենք Թուրքիայի հետ. «168 ժամ» ենք
«168 ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը – Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բացատրում։ – Դա խուլիգանություն է պարզապես։ Նախիջևանն Ադրբեջանի կողմից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։ – ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային
«Ի՞նչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո էդ ուժի հետ չգիտեմ, բայց ՀՅԴ-ի կյանքը 130 տարի կա ու շարունակվելու է». Արծվիկ Մինասյանը՝ ՀԱԿ-ին
Իրենք թիթեռի կյանք ունեցող քաղաքական միավոր են, ի՞նչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո էդ ուժի հետ չգիտեմ, բայց ՀՅԴ-ի կյանքը 130 տարի կա ու շարունակվելու է այնքան, քանի դեռ միացյալ, ազատ Հայաստանը որպես ժողովրդավարական պետություն չենք կերտել:
Տիգրան Հովհաննիսյան. Ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար «Ժողովուրդ»
Վերջին, տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան։ Այս գործընթացը տեւում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներմուծողների մեծ մասի
Ամբուլատոր քարտի շապիկին նշել են՝ ՄԻԱՎ
47 ամյա կնոջ ամբուլատոր քարտի շապիկի վրա, ակնառու տեղում գրել են՝ ՄԻԱՎ: Պոլիկլինիկան, որտեղ բժշկական աջակցության համար դիմել է կինը, այդ գրառումն իրավունք չուներ անելու: Հիմա այդ գրառումը խնդիր է դարձել կնոջ համար: ՄԻԱՎ-ով ապրող այս կինը չկարողացավ «Առավոտ»-ի հետ խոսել՝ առողջական խնդրի պատճառով դժվարությամբ է խոսում, գլխուղեղի լիմֆոմա ունի: Նրա փոխարեն մեզ խնդիրը ներկայացրեց
Արմեն Փաբփուխչյան. Բագրատաշենի մաքսային կետը բնականոն ձեւով աշխատում. կուտակումներ չկան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մեքենա ներկրողները պատրաստվում են առաջիկայում շատ մեծ թվով բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նշվում է նաեւ, որ ավտոներկրողները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրան ներկայացնեն իրենց խնդիրը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ օգոստոսի 2-ը գտնվելու է արձակուրդում։ Մենք տեղեկացանք, որ խորհրդարանից պատգամավորներ են նախօրեին գործուղվել Բագրատաշենի
«Լավ կլինի այդ բառապաշարը չօգտագործել, քանի դեռ չկան հստակ ապացույցներ». Զուրաբյանը՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ խոսել էր հիբրիդային պատերազմի մասին: Aravot.am-ը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ դուք տեսնո՞ւմ եք նման դավադիր ուժեր ու նրանց հետ կապված որեւէ վտանգ: Նա պատասխանեց. «Ես ընդհանրապես շատ մեծ վերապահումով եմ մոտենում հիբրիդային պատերազմ տերմինին, որովհետեւ գիտականորեն դրա սահմանումը դեռ չեմ տեսել եւ չեմ տեսնում, թե ինչ նոր


















































