Օրվա լրահոսը
Գլաձոր համայնքի ավագանին էլ մերժեց Վայոց ձորի մարզպետի առաջարկն ու կրկին ոչ ասեց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ
Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Դրանից հետո Վայոց ձորի մարզպետը մի երկարաշունչ գրություն է ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով
«Սահմանադրության գերակայության ապահովման գործը միայն Սահմանադրական դատարանինը չէ»
«Առավոտի» հարցազրույցը Սահմանադրական դատարանի անդամ (1996-2014թթ.) Վալերի Պողոսյանի հետ – Պարոն Պողոսյան, վերջին շրջանում աջ ու ձախ հայհոյում են, պախարակում ողջ դատական իշխանությունը, Դուք, որպես Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, որը շուրջ քսան տարի պաշտոնավարել է այդ պաշտոնում, ի՞նչ կարծիքի եք այդ ամենի մասին: – Ինչպես միշտ, ձեր հարցը «բազմահարկ» է. նախ՝ ձեզ որոշ իրավաբաններ (ավելի
Այդ ամբոխավարական կարգախոսով Ջոնսոնը հասավ վարչապետի պաշտոնին, բայց կարգախոսը կյանքի կոչելու հնարավորություններն այսուհետ խիստ մշուշոտ են. «Հրապարակ»
Երեք տարի շարունակ Միացյալ Թագավորության ժողովրդին Brexit-ի անորոշության ալեկոծություններին մատնելուց եւ պետությունը մասնատման վտանգի առջեւ կանգնեցնելուց հետո, Brexit-ի խելացնորության ճարտարապետներից, քարոզիչներից ու առաջնորդներից ամենահայտնին եւ ազդեցիկը՝ Բորիս Ջոնսոնը, երեկ՝ հուլիսի 24-ին, Էլիզաբեթ II թագուհու ձեռամբ նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ։ Ըստ հաշվարկների՝ Բորիս Ջոնսոնին վիճակվել է լինել ՄԹ 77-րդ վարչապետը, իսկ
Քաշաթաղում խորհրդակցություն է անցկացվել հակահրդեհային անվտանգության թեմայով
Հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում հրդեհների դեմ պայքարին։ Խորհրդակցությանը մասնակցել են վարչակազմի աշխատակիցներ, ինչպես նաև ոլորտային պատասխանատուներ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության և բնապահպանության բնագավառներից, ինչպես նաև «Արցախէներգո» ՓԲԸ-ից։ Խորհրդակցության մասնակիցները Ս․ Սարգսյանին ներկայացրել են այս տարվա հրդեհավտանգ սեզոնի ընթացքում գրանցված արտակարգ
ՀՀ Շիրակի մարզի դատախազը մարզի տարածքում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների նախականխման աշխատանքներն ակտիվացնելուն ուղղված միջնորդագիրը հասցեագրել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետին
ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը մարզում արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին: Ըստ մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման 72 դեպք է արձանագրվել, որոնցից 5-ը՝ 5 անձանց մահվան ելքով: Մարմնական վնասվածք
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը մսխել են ոչ միայն հեղափոխությունը, այլեւ իրենց տրված ժամանակը. «Հրապարակ»
«Իշխանություն վերցնելն ավելի դյուրին է, քան այն պահպանելը»,- գործնական քաղաքականության մեջ քանիցս իր իրավացիությունն ապացուցած լենինյան այս ձեւակերպումը Հայաստանի դեպքում միշտ գայթել է անհեթեթ իրականությանը։ Վերջին 24 տարիների ընթացքում միմյանց փոխարինող հայ քաղաքական ղեկավարները իշխանությունը բացահայտ բռնազավթել են հասարակությունից, ապա բռնազավթել են նաեւ պետությունը։ 1995թ. ի վեր Հայաստանում ո՛չ իշխանություն վերցնելն է դյուրին եղել, ո՛չ
Աջափնյակում 32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդը: Նրան մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի
«Երբ Հրանտը գալիս էր, այս տունը անմեկնաբանելի շունչ էր առնում»
Հրանտ Մաթեւոսյանի եղբայրն ու որդին` գրողի ժառանգության պահպանման, Մաթեւոսյան-Թումանյան աղերսով ծրագրի մասին: Վերջերս Լոռի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահը եղել էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձորում, հյուրընկալվել գրողի հայրական տանը, որտեղ բնակվում է Մաթեւոսյանի եղբայրը` Համո Մաթեւոսյանը: Նա նախագահին նվիրել էր Մաթեւոսյանի երկհատորյակը: «Առավոտի» հետ զրույցում Համո Մաթեւոսյանը նշեց. «Գիտեմ, որ նախագահը գիտության, գրքի մարդ է,
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ու Վրաստանին միավորում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգի ընդհանուր շահը
Հուլիսի 24-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ նախարար Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ամփոփեց այցի առաջին օրվա ընթացքում ունեցած հանդիպումները՝ վերահաստատելով Վրաստանի հետ դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամությունը: Նախարարն իր խոսքում նշեց, որ թեև Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ,
Աշոտ Մնացականյան. «Հայավտոկայարան»-ում Ոչ միայն նախկինների կոռուպցիոն գործողություններն են ֆիքսել, այլեւ անփութություն, վատ աշխատանք. «Հայկական ժամանակ»
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանըն օրերս ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ մի շարք բացահայտումներ են արվել: «Անհիմն դուրս գրված վառելիք անսարք մեքենայի վրա, պատճառված վնասը շուրջ 3.000.000 դրամ։ Նախարարության կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձից դրական շեղումով ընդունված աշխատակից։ Գնումների գործընթացը չի կազմակերպվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներով»,– գրել էր նա։ «Հայկական ժամանակի» հետ
Անահիտ Բախշյան. «Մարտիկ» հիմնադրամը լինի ՊՆ-ի ձեռքի տակ
Այսօր ստացա «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Ա.Մկրտչյանի որոշումը։ Մեկ տարի տևած նախաքննության արդյունքում կայացվել է հետևյալ որոշումը․ «Միևնույն ժամանակ պարզվել
ԲՀԿ պատգամավորները առաջարկում են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 դրամի չափով
Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների մասին։ Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։ Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի
Զոհրաբ Մնացականյան. Շատ տպավորիչ էր այն, որքան անմիջապես Վրաստանի վարչապետը իր ներդրումն է ունենում այն աշխատանքին, որ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Հարց. Պարոն նախարար, հանդիպումներ եք անցկացրել Ձեր վրացի գործընկերոջ և Վրաստանի վարչապետի հետ: Եթե կարելի է, կներկայացնե՞ք քննարկված հարցերի շրջանակը և, մասնավորապես, հունվար-փետրվար ամիսներին խոսվում էր վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի մասին: Արդյոք սա օրակարգո՞ւմ է Հայաստանի և Վրաստանի, նաև
Վրաց գործընկերների քայլին սպասող
Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում ճշգրտումների փուլ է Հուլիսի 24-25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Վրաստանում է, որտեղ անց են կացվում նրա բանակցություններ երկրի իշխանությունների հետ: Երեկ Հայաստանի Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները: Հայ-վրացական հարաբերությունների կարեւորությունը շեշտելու
Հասկանալի է, չէ՞, որ վարչապետ Փաշինյանի նպատակը «փայտի բիզնեսն իրենով անելը» չէ. «Հայկական ժամանակ»
«Իջեւանյան կրքերն» ինչպես անսպասելիորեն բռնկվել էին, նույնքան անսպասելիորեն էլ գրեթե մարեցին։ Դիվերսիան չստացվեց։ Ընդ որում՝ չստացվեց երկու հիմնական պատճառներով։ Առաջին՝ չնայած լավ բեմականացված բախումներին ու վարձու քարոզչամիջոցների բարձրացրած ահավոր հիստերիային (իբր՝ ոստիկանները ջարդում են խաղաղ ցուցարարներին, թեեւ տուժածների մեծ մասը ոստիկաններ էին), հասարակական կարծիքն, այնուամենայնիվ, իշխանությունների կողմն էր ու դատապարտում էր անտառը լափողներին։ Եվ երկրորդ՝
Զոհրաբ Մնացականյանը և Մամուկա Բախտաձեն դրական են գնահատել միջազգային կառույցներում և բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը
Հուլիսի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Արտակ Քամալյանը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկումը, որին ներկա են եղել մի շարք շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետնեՄասնավորապես փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև
Կործանվել է Ադրբեջանի օդուժի Միգ-29 օդանավ
Հուլիսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ադրբեջանի օդուժի՝ ուսումնական թռիչք իրականացնող Միգ-29 օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից: Այս մասին հայտնում է Report.az-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը: Նախնական վարկածով՝ օդանավը կործանվել է և ընկել Կասպից ծովը: Աշխատանքներ են տարվում օդանավը գտնելու և օդաչունին փրկելու ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը պարզում է օդանավի կործանման
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը
Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ
ԱՍԵԿՈՍԵ
Ես կցանկանայի լինել ձեր սրտերի թագուհին, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես եմ այս երկրի թագուհին դառնալու: ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱ
108 մարդ է զոհվել Վրաստանի ճանապարհներին երեք ամսում. jam-news.am
Վրաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը շարունակում է տագնապալի լինել, թեև 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ առանձնահատուկ աճ չկա․ 1,427 ՃՏՊ 2019թ-ի ապրիլին, մայիսին, հունիսին, 1,302 պատահար՝ 2018 թ-ի նույն ամիսներին; այդ պատահարների հետևանքով զոհվել է 108 մարդ, 1,929-ը տուժել է, 2018-ին զոհվել էր 116 մարդ, տուժել 1,779 մարդ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝
Ստեղծվելու է այնպիսի գործընկերային միջավայր, որը կգոհացնի թե՛ քաղաքացուն, թե՛ գործարարին, թե՛ պատվիրատուին․ Սուրեն Պապիկյան
Հուլիսի 24-ին Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզեր կատարած այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին՝ մասնավորապես կանգ առնելով Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75, Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83, Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր ճանապարհահատվածներում, որոնք վերականգնվում են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Մ3 (Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման) միջպետական նշանակության ճանապարհահատվածներում,
Արցախում բացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը»
Հուլիսի 23-ից Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը», որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը: Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Կազմակերպության առաջին փորձաքարը կլինի դիտորդական առաքելությունը և ընտրողների կրթությունը սեպտեմբերի 8-ին Արցախի
Վենետիկի օրինակով
Միանգամից զգուշացնեմ, որ խոսքը ոչ թե չարչրկված Վենետիկի հանձնաժողովի մասին է, այլ իրական Վենետիկի պատմական փորձի մասին: 16-րդ դարում Վենետիկի փառքը սկսել էր խամրել: Ատլանտիկ օվկիանոսից այն կողմ Նոր աշխարհի հայտնաբերումից հետո առեւտուրը, որն այն ժամանակվա հիմնական տնտեսական գործունեությունն էր, փոխել էր իր ուղղությունը, եւ հիմնական դերակատարներ էին դարձել Իսպանիան եւ Պորտուգալիան, իսկ այնուհետեւ Անգլիան
Facebook-ը տուգանվել է ռեկորդային՝ 5 միլիարդ դոլարով
ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ 5 միլիարդ դոլարով տուգանել է Facebook սոցցանցին՝ օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով: «Facebook Inc-ը կվճարի ռեկորդային 5 միլիարդ դոլարի տուգանք և կպարտավորվի ենթարկվել նոր սահմանափակումների, ինչպես նաև փոխել կորպորատիվ կառուցվածքը, որպեսզի կազմակերպությունը պատասխանատվություն կրի օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ ընդունվող որոշումների համար»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Կարգավորման
Մոսկվայում բարեգործական համերգ կանցկացվի՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
Մոսկվայի «Բումաժնայա ֆաբրիկա» ակումբում օգոստոսի 18-ին կանցկացվի համերգ՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի, որոնք մեղադրվում են հոր դաժան սպանության մեջ: Միջոցառման անունից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ հավաքված ամբողջ գումարը կհատկացվի աղջիկների հետ աշխատող մասնագետներին՝ հոգեբաններին, իրավաբաններին: Համերգի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն կունենան քույրերին նամակ գրել: Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հոր դաժան սպանության մեջ: Նրանց
Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի ծագումով հայ վարչապետի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի ծագումով հայ վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի այցը Հայաստան և նրա այն հայտարարությունը, որ Հարավային Ուելսն արդեն 20 տարի է՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Ադբուլլաևան (լուսանկարում) ի պատասխան հայտարարել է, որ Ավստրալիան պաշտոնապես «միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և դա
Ինքնասպանություն գործած 19 ամյա զինծառայող Վոլոդյայի մայրը Արցախից ահազանգ էր ստացել՝ որդին փախել է զորամասից
Ինքնասպանություն գործած զինծառայողի հարազատները դեպքի օրը Արցախ էին մեկնում, բայց չհասցրին իրենց զինվորին կենդանի տեսնել
Հրաչյա Ռոստոմյանը վստահեցնում է, որ իր առաջարկը օրինական է
ՀԱՕԿ արտահերթ ասամբլեայում ամենաինտրիգայինը օրակարգային 3-րդ հարցն էր՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀԱՕԿ անդամակցությունից հեռացնելու մասին հարցը, որը զեկուցեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա ներկայացրեց վերջին մեկ տարում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի կատարած խախտումների ավելի քան 30 կետից կազմված զեկույց, ինչը նրա խոսքով բավարար հիմքեր է տալիս ֆեդերացիային ՀԱՕԿ-ին անդամակցությունից զրկելու համար:
Սողանք Խոտ գյուղում
Հուլիսի 24-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, ինչի


















































