Օրվա լրահոսը

Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

«Տպավորություն չունեցա, թե ԲԴԽ-ից գնացին անվստահելիները, եւ եկան՝ վստահելիները»

Ասում է սահմանադրագետ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գեւորգ Դանիելյանը «Եթե պետք է կենտրոնանաք միայն դատական իշխանության վրա եւ փորձենք առաջնահերթությունը պատկերացնել դատական իշխանության կտրվածքով, դա, միանշանակ, անընդունելի է, եթե անգամ «վեթինգն» իրականացվի միջազգային իրավունքի բոլոր նորմերին եւ սահմանադրությանը լիարժեք համապատասխան»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով «վեթինգ»-ի սպասվելիք գործընթացին, ասաց սահմանադրագետ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գեւորգ

Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ

Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։

Դարձյալ «Նռան գույնի» մասին , կամ ընկուզաչափ գարուն սպասելիս

Սերգեյ Փարաջանովի 95- ամյակին նվիրված «Կինոյի տաճար» բացառիկ ինստալացիոն ցուցադրությունը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ նախաձեռնել էր լեհ-բրիտանացի պրոդյուսեր և կինովերականգնման փորձագետ Դենիել Բըրդը, մեր իրականության մեջ բոլոր առումներով բացառիկ մի երևույթ էր: Կինոյի նախկին տաճարում ծես էր. «Սայաթ -Նովա» ֆիլմը վերջապես հիսնամյա ժխտման ժանգից մաքրվում էր՝ թվային վերականգնումից հետո ֆիլմից

Բացառիկ արտիստականությամբ օպերային երգչուհի, որ նախընտրում է իր «հագով» ներկայացումները

Օրերս Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ կայացավ հեղինակավոր թատրոնների եւ նվագախմբերի ցանկալի հյուր, 2019թ. լոնդոնյան «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը: Հիշյալ մրցանակաբաշխությունում երգչուհին հաղթող է ճանաչվել նաեւ 2016թ. «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում: Հանրահայտ օպերային երգիչներ Իրենա Միլկյավիչույտեի եւ Գեղամ Գրիգորյանի դուստրն առաջին

Քննիչի մասնակցությամբ առեւանգման գործով տուժողը դժգոհ է

Իրա Խ.-ն երկու տարի առաջ՝ 2017թ.-ին ՀՔԾ-ում հաղորդում էր տվել իրեն առեւանգելու, իր փաստաթղթերը հափշտակելու մասին: Վերջինս ՀՔԾ-ում հայտնում է, որ իր նկատմամբ կատարված հանցագործությանը մասնակից է նաեւ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը: Ահա, թե ինչու է գործի նյութերը նախապատրաստվում հատուկ քննչական ծառայությունում: ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնական հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ

Հայկական գյուղ, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի – jam-news.am

Հայաստանի հյուսիսում՝ Երևանից 140 կմ հեռավորության վրա, մի գյուղ կա, որն, առաջին հայացքից, ոչնչով չի տարբերվում հարյուրավոր այլ հայկական գյուղերից: Շարքով կանգնած նույն միհարկանի և երկհարկանի տուֆե տները, կողքը՝ ցախատուն և գոմ: Սակայն Ենոքավանն այնուամենայնիվ Հայաստանի համար բացառիկ գյուղ է. այստեղից մարդիկ չեն հեռանում: Ավելին, վերջին տարիներին Ենոքավանի բնակչությունն աճել է. եղել 480 մարդ, դարձել

Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը

Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես. 1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ

Արփինե Հովհաննիսյան. ՍԴ դատավոր եւ անդամ տարանջատումը մտացածին է

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է` 1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, ԿՈՉ ԱՐԵՑ իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, ինչպես

Սննդային մանրաթելերը՝ առողջության պահպանման ու վերականգնման կարևորագույն բաղադրամաս

Նոր Զելանդիայի գիտնականները վերջերս ուսումնասիրել են ավելի քան 40 տարի ընդգրկող բազմաթիվ հետազոտություններ և առանձնացրել այն սննդանյութը, որը կարող է հեղափոխություն առաջացնել շատ հիվանդությունների կանխարգելման ու թեթևացման գործում․ խոսքը սննդային մանրաթելի (բջջանյութ) մասին է։ Օտագոյի համալսարանի հետազոտողները փորձել են պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված մանրաթելի այդ զարմանալի ազդեցությունը ընդհանուր առողջության վրա։ Նրանք մանրակրկիտ ուսումնասիրության են

Հալէպի մէջ զոհեր եւ վիրաւորներ – Եռագոյն

Յուլիս 14-ի յետմիջօրէին, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծած են Հալէպի «Հալապ Ըճտիտէ» եւ «Մնիէն» շրջանները։ Զոհուած են վեց, վիրաւորուած՝ ութը քաղաքայիններ։ Այս մաին կը յայտնէ Սանա լրատու գործակալութիւնը։ Հայտնում է «Եռագոյն»-ը։ Աղբիւրին համաձայն, միջօրէին հրթիռակոծուած է նաեւ Հալէպի քաղաքապետարանը։ Վիրաւորուած է մանուկ մը։

Կառավարությունում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործունեության ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և

Ազատամարտիկ. Նախկինում մի քանի դեպուտատ իրանց ցույց տալու համար մեր անունները տալիս էին, հիմա մեր անունը տվող էլ չկա

«Փող խնդրելու հոգեբանությունը, կարծես, վերացել է։ Հիմա փորձում եմ մարդկանց զբաղվածության խնդիրը լուծել։ Իհարկե, գումարներ տրվում են հիվանդանոցի ու բուժման, դժբախտ դեպքերի ժամանակ»,-ասում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով որ ազատամարտիկների խնդիրներին մի քիչ հատուկ ուշադրություն է պետք։

Հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արտակարգ իրավիճակների նախարարություն

Շենգավիթ համայնքի ղեկավար. «Ինձ չեն նշանակել Քոչարյանի ասուլիսը տապալելու համար»

Aravot.am-ը Շենգավիթ համայնքում հուշակոթողի բացման արարողությանը մասնակցող Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ-ական 27-ամյա ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին մի քանի հարց ուղղեց: Հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է Շենգավիթ համայնքը ղեկավարելը, որը մեծ է, բարդ եւ ոչ միատարր: «Բոլոր վարչակասն շրջաններն էլ բազմաբնույթ են ե՛ւ մտածողության, եւ՛ կենսամակարդակի առումով: Չեմ կարծում, որ հեշտ է կառավարելը, բայց այնպես չէ, որ անկառավարելի է,

Եվրո Մ19. Հայաստան-Իսպանիա

Արթուր Ոսկանյանի սաները բավականին կաշկանդված էին գործում

Մի խումբ շենգավիթցիներ Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին հուշակոթող բացեցին

Հուլիս 14-ին Շենգավիթ համայնքի բնակիչ Ազատ Մուրադյանի և նրա ընկերների աջակցությամբ համայնքում՝ Մանթաշյան 51 շենքի բակում Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար բացվեց: Հուշակոթողի վրա, որի հեղինակը Վահրամ Բաբայանն է, 106 հերոսների անուններ են: Ներքին Չարբախի եկեղեցու հոգեւոր հովիվը օծեց հուշակոթողը: Միջոցառմանը ներկա էին հերոսների հարազատները, ԵԿՄ-ից, ՀԱԲ-ից ներկայացուցիչներ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ

Վլադիմիր Վարդանյան. Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ Արցախի բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները  որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում. Արցախպրես

Այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցի ժամանակ  այս մասին ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հաղորդում է «Արցախպրես»-ը։ «Եթե ՀՀ  քաղաքացին  Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք

Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. ԱԻՆ

Հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արտակարգ իրավիճակների նախարարություն

Նիկոլ Փաշինյան. հողային բարեփոխման ռազմավարական նպատակը բխում է տնտեսության զարգացման ռազմավարությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը: Նա նշել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում՝ տարբեր

ՃՏՊ Քեթի գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ,  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արտակարգ իրավիճակների նախարարություն

Քարաթափում Լոռու մարզում. վնասվել են ավտոմեքենաներ, կա երկու զոհ

Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու

Նաիրա Զոհրաբյան. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով

Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության: Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով: Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների

Երկիր Ծիրանի. Սիրելի ֆրանսիացիներ, ձեր ազգային և քաղաքակրթական հզոր նվաճման պտուղները դարձել են համամարդկային

Երկու հարյուր երեսուն տարի առաջ Փարիզում Բաստիլի գրավմամբ ազդարարվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Ֆրանսիացի բազմաթիվ սերունդների համար Բաստիլ ամրոցը, որտեղ գտնվում էին քաղաքային պահակախմբի կայազորը, թագավորական պաշտոնյաները և իհարկե բանտը, հանդիսանում էր թագավորների բացարձակ ինքնիշխանության, անարդարության և կտտանքների խորհրդանիշ: Այսօր Ֆրանսիան տոնում է իր ազգային նվաճման և քաղաքական հզորացման տոնը: Մեր հայրենակիցները նույնպես Ֆրանսիայի ժողովրդի հետ

Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը: Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի քննարկումը: Բացելով նիստը՝ ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը

Աշոտ Ղուլյան. Բաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմ, Արցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը

Հուլիսի14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեյին: Նամակում մասնավորապես ասվում է՝ «Հարգելի պարոն Տեսիե, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մեծագույն արժեքներն ազգություն չունեն.

Աշտարակում ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել

Հուլիսի 13-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։ Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երևանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղերով փոխվել են և ուղևորը ներկայացել է որպես վարորդ։ Ճանապարհային ոստիկանները պահանջել են,

Էրիկ Գրիգորյան. Երևանի կլիման համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ

Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930