Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել եւ հրամցնել հանրությանը:   ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆ

Մի անգամ մտածե՞լ են` իսկ ի՞նչ են «մատուցում» այդ զբոսաշրջիկին, որ ոչ միայն վախից չփախչի Սևանից, այլև… «Իրատես»

Զբոսաշրջության այս շրջանում, երբ Սևանա լիճը ամենագրավիչ վայրն է ներգնա և արտագնա տուրիզմի համար, իշխանությունում որևէ մեկին չի անհանգստացնում, թե այս վիճակը քանի զբոսաշրջիկի, հանգստացողի «խրտնեցրեց», քանի՞սն էլի նախընտրեցին Վրաստան գնալ, անգամ այն պարագայում, որ ներքաղաքական իրավիճակն այնտեղ այնքան էլ կայուն չէ։

Մեծ թվով եկեղեցիներ ԱՄՆ-ում հայտարարել են վտարման վտանգի տակ հայտնված անձանց իրենց կամարների տակ պաշտպանություն ապահովելու պատրաստակամության մասին

Իսկ երկրի սահմանապահ ուժերի հրամանատարները բողոքում են, որ երկրի սահմանն անօրինական եղանակով անցնողների թիվը կտրուկ մեծացել է`յուրաքանչյուր ամիս հասնելով 10 հազարի: Հանրապետական կոնգրեսականների խոսքերով, սա իսկական ճգնաժամ է:

Միքայել Նահապետյան. «Ասում են, թե որոշողը ժողովուրդն է, բայց հայտ են ներկայացնում, որ իրենց քաղաքական ուժը պետք է որոշի, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել». «Իրատես»

Այսօր երկրում մեկ լեգիտիմ բան կա. դա Նիկոլ Փաշինյանի անձն է: Իրավական որևէ այլ ակտ, հարաբերություններ կանոնակարգելու այլ ձև, քան Նիկոլ Փաշինյանի կամքը, չկա: Բայց այդ լեգիտիմությունն անծայրածիր չէ:

Ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական քաղաքական եւ քարոզչական շրջանակները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար քաղաքական եւ տեղեկատվական առումով Ադրբեջանը երկրորդական թիրախ է դարձել, ակտիվորեն շրջանառում են մի թեզ, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել բացառապես Ադրբեջանի տարածքային

Շիրակ մարզում տեղադրվել է 217 տեսախցիկ ու բացահայտվել բնակարանագողության հերթական դեպքը

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքում տեղ գտած այսօրվա լրահոսից,  ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Գյումրու Մանուշյան փողոցի տներից մեկում կատարված բնակարանագողությունը։ «Հուլիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը և գողացել մանրադրամ հավաքելու

Աշխատանքից ազատվել է վարչության պետը, իսկ տեսաներածող նոր սարքերը՝ սեպտեմբերին

Սարհատ Պետրոսյանը նախ ներկայացրեց ԱՄՆ-ում օրերս ավարտված ֆորումին իր և տեղակալ Լևոն Մելիքյանի մասնակցության արդյունքը՝ այն որակելով շատ արդյունավետ (ընթացիկ մանրամասները՝ Կոմիտեի կայքէջում և սոցէջերում, իսկ կոնկրետ շոշափելի արդյունքի մասին հրապարակումը՝ առաջիկայում)։ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հուլիսի 12-ից դադարեցվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի լիազորությունները՝

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները: Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և

ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա՝ կոնգրեսական. «Ամերիկայի Ձայն»

Երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, եւ Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը: Նրա խոսքով, Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարեւոր քայլ էր. «Մենք փաստացի պարգեւատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության

Փայլան. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը». Ermeni haber

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը  Twitter միկրոբլոգում մի քանի  գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։ Փայլանը հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է 25մլրդ դոլար արժողությամբ զենք, այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաթիվ տնտեսական խնդիրներ։ Փայլանը նաև

Պաշտոնյաների կողմից պետությանը պատճառած 49 միլիոն դրամ վնաս վերականգնվել է․ Շիրակի դատախազի պարզաբանումը

Շիրակի մարզի դատախազների կողմից հունվար ամսից առ այսօր 45 քրեական գործ է հարուցվել  կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով։ Ընդ որում` գրեթե չկա ոլորտ, որտեղ առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ արձանագրված չլինեն․ դրանք հայտնաբերվել են տարբեր՝ կրթության, առողջապահության,  տեղական ինքնակառավարման, կադաստրային, զորակոչային, գյուղատնտեսության, բանկային, Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում։ 27 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Այս մասին 

Հիքմեթ Հաջիևը Փաշինյանի քաղաքականությունը որակել է «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջանում հույսեր կային, որ խաղի կանոնները կարող են փոխվել, բայց վերջին շրջանում Հայաստանի քաղաքականությունը վերադարձել է Սարգսյան/Նալբանդյան ոճի: Այս մասին Chatham House-ում հյուրընկալվելիս հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով քննարկման մասնակիցների հարցերին։ Մասնավորապես, Հաջիևը նշել է, որ Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և

Աղբամաններ այրած կինը հայտնաբերվեց

Հուլիսի 14-ին, ժամը 4.10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը, ժամը 3.50-ին, Մարգարյան ծննդատան դիմացի այգում նկատել են, որ աղբամաններ են այրվում և նշված վայրից դեպի Մաշտոցի պողոտա է քայլում մի կին, որը ոստիկանության ծառայողներին նկատելով` դիմել է փախուստի: Ժամը 3.55-ին ոստիկանները նշված

Կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգային քայլերը տեսանելի չեն. Արտյոմ Մեսրոպյան

Ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարի նախկին հանձնաժողովը ոչինչ չի արել`ճիշտ չէ

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն առայժմ չի մակագրվել։ Միանգամից նշեմ, որ դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները։

«Ադրբեջանցիները վարձում են քիլլերներ, որ Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում մեր հայերին ոչնչացնեն». Նաիրա Զոհրաբյան

5 քաղաքացու խոշտանգում են դաժանաբար Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում ադրբեջանական թայֆաները: Գոնե բացառիկ դեպքերում պետք է արտահանձնում կազմակերպել, բայց արդարադատության նախարարությունը կատեգորիկ հրաժարվել է այդ գործերով զբաղվել՝ ասելով, որ չենք ուզում նախադեպ ստեղծել, որովհետեւ դրանից հետո ՌԴ-ում կալանքի տակ գտնվող բոլոր հայերը կուզենան իրենց պատիժն այստեղ կրել, որովհետեւ այնտեղ պայմանները ավելի վատն են:

«Մի կնոջ ուղղակի փախցրեցինք ամուսնու ձեռքից». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանին հարցրեց՝ ձեր թեժ գծով ավելացե՞լ է այն դիմողների, մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են պաշտպանությունն ու աջակցությունը՝ ընտանիքում բռնության ենթարկվելուց հետո:

Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes C180»-երը

Հուլիսի 15-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1979 թ.) և «Mercedes

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադարտության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը: Նախարարը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը և

Ավտովթարներից տուժածները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացուց մեկը տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Մյուսի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: 2-ն էլ ունեն դրական տեղաշարժի միտում: Արարատի բժշկական կենտրոնում

Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորվածին

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, հանդիսանում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված 71,63 կգ ռադիոակտիվ նյութի սեփականատերը («Թորիում 232» տեսակի ռադիոակտիվ իզոտոպ)։ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի

Վրաստանի սահմանին ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ ռադիոակտիվ նյութեր տեղափոխելու մեղադրանքով

Ըստ քննության՝ Հայաստանի քաղաքացին բեռնատար միկրոավտոբուսով փորձել է Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան տեղափոխել չորս փաթեթով թորիում: «Առգրավված նյութը վտանգավոր է մարդու կյանքի և առողջության համար»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:

Ուկրաինան պետք է Հայաստանին նայի նոր դիտանկյունից. Իլյա Կուսա

«Ուկրաինային պետք է Հայաստանը, Հայաստանին պետք է Ուկրաինան, և տեղերում համայնքները կարող են առանցքային դեր խաղալ այդ գործում: Դրա համար, իհարկե, անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սփյուռքի հետ համակարգված աշխատանք: Եթե կա քաղաքական կամք և ցանկություն, եթե գործի դնեն համայնքները և սկսեն համագործակցություն մշակութային մակարդակով և օգտագործեն կրոնական դիվանագիտություն, կարծում եմ դա միանգամայն իրականանալի է»,- ասել է Կուսան՝ հավելելով, որ ժամանակն է, որ Ուկրաինան Հայաստանին նոր դիտանկյունից նայի:

«Սեւանում հանգիստ կարող եք լողանալ, բացի Մարտունի-Վարդենիս հատվածից». ԲՀԿ պատգամավոր

Նախորդ տարիների սխալ քաղաքականության արդյունքում հսկայական անտառածածկ հատված ջրասույզ եղավ: Փտելու պատճառով ակտիվացել է ջրիմուռների արտադրությունը:

Գեղարքունիքի մարզպետ. «Եկեք հասկանանք, որ Սեւանը ամբողջությամբ մաքուր չէ, բայց նաեւ ամբողջությամբ կեղտոտ չէ»

Սեւանա լճի լողափերի տնտեսվարողների բողոքի ցույցին արձագանքելով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանն այսօր որպես ֆլեշմոբ լողացին «Ֆլամինգո» հանրային լողափում: Սակայն մինչ այդ, մարզպետը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Առողջապահության նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ որոշակի հատվածներում կա խնդիր: Այսինքն, եթե ուշադիր լինեինք այդ հայտարարությանը,

«Շատ եմ սիրում Հակոբի գործերը». նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց: Մեծանուն նկարչի այրու՝ տիկին Մարիի և դստեր՝ Նորայի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը դիտել է նկարչի կտավներն ու յուրահատուկ քանդակները։ «Շատ եմ սիրում Հակոբի գործերը: Դրանց մեջ հանգստություն կա»,– նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով՝ Հակոբ Հակոբյանը բացառիկ արվեստագետ էր։ Արմեն

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, 15.07.2019թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը, որը նախկինում տեղակայված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փ., տուն 32 հասցեում, կգործի նոր ավելի ընդարձակ  տարածքում՝ նույն շրջանի Անդրանիկ 71/7 փ. հասցեում: Բանկի նոր ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից

ՍԱՊԾ նախկին պետը չի բացառում, որ աղբի կուտակումներից խոլերա ու տիֆ կառաջանա

Ըստ Գրիգոր Գրիգորյանի, պետք է պարզել Սեւանի կանաչելու պատճառ դարձած ջրիմուռներն ինչ թույն են արտադրում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930