Օրվա լրահոսը

Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային հավաքականները ժամանել են Երեւան

Հուլիսի 14-ին, ժամը 18:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Իսպանիա հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլը: Հայ ֆուտբոլասերները բացառիկ հնարավորություն են ունենալու անձամբ ներկա լինել ու անմիջականորեն ականատես դառնալ Եվրոպայի այս տարիքային խմբի ուժեղագույն հավաքականների՝ Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականների խաղերին: Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ

Փաշինյան. «Շատերը հեղափոխությունն ընկալել են, որ եթե նախկինում Նոր տարուց առաջ իրենց 2 շիշ լիմոնադ էին տալիս, հիմա պետք է 4 շիշ տան»

Վարչապետն անդրադառնում է օգնության մոդելներին. այդ մարդկանց պետք է ա՜յ այն երեխան ինքն իրեն իր ապագային չհավատա, այլ հավատա ջիփով օլիիգարխին

Քաղաքացիները խանգարել են Քննչական կոմիտեի քննիչի և փորձագետների մուտքը Ամուլսարի հանք. Նաիրա Հարությունյան

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար: Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Քննչական

Երկու ժամով անջատվելու է անմար կրակի գազամատակարարումը. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»

Հարգելի քաղաքացիներ և զբոսաշրջիկներ, Ս.թ. հուլիսի 15-ին (երկուշաբթի), ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը: Հուշահամալիրի շրջակա տարածք մարդկանց մուտքն արգելվելու է: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինություն https://www.facebook.com/armeniangenocidemuseum/posts/2703303223015161

«Երեխան գրկում՝ մեքենա են վարում ու «լայվ» անում. այլ երկրում դրա համար ծնողական իրավունքից կզրկեին». Ղահրամանյան

Հերիք չի՝ սխալ են անում, մի բան էլ «ֆեսյբուքում» տարածում: Ցավալի է, որ պետությունը ոչ մի կերպ չի արձագանքում

Փաշինյանը ՔՈԱՖ-ում «բացահայտում է» հեղափոխության հիմքերը

Ըստ վարչապետի, Հայաստանի զարգացման 3-րդ փուլում սփյուռքը պետք է ունենա վճռական նշանակություն

188 օրում 160 զոհ. հայաստանյան ՃՏՊ-ների թիվն ավելանում է

Այն ամենը, ինչն այսօր կատարվում է փողոցներում, համակարգի թերի աշխատանքի հետեւանք է: ՃՈ-ն զբաղվում է միայն վերահսկողությամբ ՀՀ անկախացումից ի վեր վարորդական իրավունքի տրման գործընթացն արատավոր է եղել, ինչի հետեւանքով վարորդական էթիկան այսօր բացակայում է. մյուս կողմից,  երթեւեկության պայմանները բարենպաստ չեն, ճանապարհները կահավորված չեն: Սրանք, ըստ «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի, ՀՀ-ում ավտովթարների թվի

Թմրանյութի հայտնաբերում Աշտարակում

Հուլիսի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պրոֆիլակտիկ զրույցի նպատակով այցելելով որպես թմրամոլ հաշվառված 36-ամյա մի բնակչի տուն՝ բակի ձախակողմյան հատվածում՝ ցանկապատի դիմաց, հայտնաբերել են 71 հատ կանեփանման կանաչ բույս՝ մոտ 40 կգ կշռով: Կասկածյալը ներկայացվել է բաժին, տվել բացատրություն: Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական փորձաքննություններ: Ոստիկանություն

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. Արցախի ՊՆ

Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի

Դանակահարություն Երևանում. կասկածյալը ձերբակալված է

Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Աթոյան փողոցում, վիճաբանության ժամանակ: Նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հուլիսի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին

Ռուստամ Բադասյան. Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումը չի կարող իրականացվել հակակոռուպցիոն և դատաիրվական բարեփոխումների համատեքեստից դուրս

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին: Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձևաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարևոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը և հաջող ու արդյունավետ

«ՀՀ-Իրան 4 հզոր էլեկտրագծերի մուտքի ու ելքի վրա պետք է հատուկ սարքեր դրվեն, որպեսզի տատանումների դեպքում այդ գծերն առանձնացվեն»

Ասում է Էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանը Նախօրեին հանրապետության բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Երեւանում, էլեկտրաէներգիայի մատակարարման մի քանի ժամ դադարեցումը, մի փոքր չափազանցված է: Այս կարծիքին է էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը: Հուլիսի 10-ին, ժամը 13:46 րոպեին հանրապետությունը հոսանքազրկվել էր, այդ պահին, ինչպես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էր ասել՝ հաճախականության տատանման պատճառով անջատվել էին

«Ես տեսել եմ մայրերի, որոնք այնպե՜ս են ծեծում իրենց երեխաներին». հոգեբան

«Մտահոգությունն այն է, որ բռնության պատրվակով ընտանիքներ կկազմաքանդվեն»,-ասում է Սամվել Խուդոյանը

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արտակարգ իրավիճակների նախարարություն  

ԼԳԲՏ անձանց խրախուսում Ստամբուլյան կոնվենցիայում չկա. փաստաբան

Այդ կոնվենցիան ոչ թե քաղաքական, այլ իրավական փաստաթուղթ է, որում խոսվում է գենդերային խնդիրների մասին

Հաշմանդամ երեխային նվիրած տունը ուզում են խլել հարազատները

Չլինելով հարազատների նկատմամբ գթասիրտ, հաճախ մարդիկ գթասրտություն են պահանջում օտարից, գթասրտություն՝ պետությունից Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան է դիմել հաշմանդամ Մ.Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը: Նա բողոքում է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Մնացականյանի կողմից 2019 թ. հունվարի 8-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ ՀՀ

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն: Դեսպան Լաքոտի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին: Ֆրանսիայի

«Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար»

Թումանյանի ու Տիգրանյանի «Անուշը»՝ այլ մեկնաբանությամբ կներկայացվի Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2018թ. վերջերին հայտարարեց մրցույթ՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրություն իրականացնելու համար։ Թատրոնի կայքից տեղեկանում ենք, որ ռեժիսորի բեմադրության գաղափարը պետք է արտացոլի ստեղծագործական համագործակցություն եւ դինամիկա՝ տեքստային, պարտիտուրային եւ բեմականացման առումով հարազատ մնալով բնագրին: Պարտադիր կետերից մեկի պահանջն է՝

Արծվաշենի գյուղապետ. «1992 թվականից սկսած՝ ով իշխանության ա եղել, ինչքան ուժ կա, իրա համար ա աշխատել». «Հրապարակ»

Ոստիկանության վեցերորդ վարչությունը մոտ 20 օր առաջ մտել է Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնք եւ ստուգումներ իրականացրել։ Արդյունքում բացահայտվել են չարաշահումներ, եւ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Արծվաշենի գյուղապետը Մամիկոն Խեչոյանն է, որը գյուղը ղեկավարում է 1997 թվականից։ Նրա որդին՝ Թարխան Խեչոյանը, ընտրություններին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող ու

Կոշտ դիրքորոշում Արցախից

Սկիզբը՝ այստեղ «Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախինը», -վաշինգտոնյան բանակցություններից հետո արձանագրում է Ստեփանակերտը Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից երկու շաբաթ անց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախ ժամանեց։ Հուլիսի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նա նշել էր. «Մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ

Սևանի խնդիրը, կարծես, շատ ավելի լուրջ է, քան թվում է, ու հարցը գլոբալ լուծման կարիք ունի. «Փաստ»

Այն, ինչ կատարվում է Սևանի հետ, պարբերաբար մասնագետների քննարկումների ու ահազանգերի առիթ է դառնում, այլ հարց է, որ տարիներ շարունակ լուծումներ չեն տրվում: Ի դեպ, կասկածներ կային, որ առկա վիճակի ծայրահեղականացումը իրականացվում է որոշ շահագրգիռ ուժերի կողմից, որպեսզի ջրային հանգստի սիրահարները ոչ թե Սևանը նախընտրեն, այլ արտերկրյա ծովափները: Այդ գործոնը բացառելն, անշուշտ, չափազանց միամիտ բան

Արթուր Գրիգորյան. «Ոչ մի ստուգում էլ իրականում տեղի չի ունեցել». «Հրապարակ»

Վերջապես պարզվեց բնապահպանական տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկության բուն պատճառը։ Արթուր Գրիգորյանն օրերս սոցցանցի իր էջին գրել է, որ  փորձել է տեսչական ստուգումներ իրականացնել Սեւան ազգային պարկում, որոնք երբեք չեն իրականացվել։ Սակայն այն օրը, երբ ծրագրված են եղել ստուգումները, շուտափույթ կերպով ազատվել է աշխատանքից։ Շրջակա միջավայի նախարար Էրիկ Գրիգորյանը ԶԼՄ-ների միջոցով ձեւական պատասխան

Արենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ

Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019 թվականի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։ Ավագանու նիստում բուռն քննարկում է եղել, ինչի արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող

Սուրեն Սարգսյան. «Վաշինգտոնը ոչ մի առանձին սցենար չունի Ղարաբաղի համար». «168 ժամ»

Սուրեն Սարգսյանը պարզաբանեց, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության արժանացած այս երկու բանաձևերը որևէ առնչություն չունեն ոչ ՀՀ արտաքին քաղաքականության, ոչ էլ դիվանագիտական ջանքերի հետ

Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին և ունեցել երկկողմ հանդիպումներ

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումիում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին: Արևելյան գործընկերություն 2020 խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։ Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝

Մարթա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարարի խորհրդական. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարթա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական: Մարթա Այվազյանը մինչև 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձությունները զբաղեցնում էր ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետի պաշտոնը և ԱԳՆ հինգ այլ աշխատակիցների հետ հրաժեշտ տվեց իր պաշտոնին, որովհետև ընդդիմացել էր ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանին, ով հրապարակայնորեն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ընտրությունները

Դատարանը արձանագրել է՝ Սեդրակ Քոչարյանը չի ներկայացրել որեւէ ապացույց, որ հայտարարությունները Արթուր Վանեցյանն է կատարել. «Հայկական ժամանակ»

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի: Դատական տեղեկատվական համակարգում դատարանի վճիռը հրապարակվել է ամբողջությամբ: Սեդրակ Քոչարյանը, դատի էր տվել Վանեցյանին՝ պնդելով, որ նա հայտնի գաղտնալսումներից հետո Հատուկ քննչական ծառայության պետի հետ հրավիրված ասուլիսի ընթացքում զրպարտել է իրեն ու ասել, թե

Եթե հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն՝ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները. «Ժամանակ»

Մեծ հաշվով, առանցքային խնդիրներում լոբբիները հասնում են հաջողության այն դեպքում, երբ այդ հաջողությունը բխում է նաև ԱՄՆ շահից ու անհրաժեշտություններից: Եվ ուրեմն, եթե երկու բանաձևերի կամ նախաձեռնությունների հարցում հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն այդ նախաձեռնությունների կամ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները, դրանք բխել են Նահանգների շահից: Եվ դարձյալ, գործադիր թևի արտաքին քաղաքականության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930