Օրվա լրահոսը
Ադրբեջանում խոսքի ազատությունը սպառնալիքի տակ է. Դունյա Միյատովիչ
Ադրբեջանում խոսքի ազատությունը շարունակում է մնալ սպառնալիքի տակ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով իր քառօրյա այցն Ադրբեջան: Նա հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների մասին, որոնցում ընդգծվում է կառավարության քննադատների, քաղհասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների կամայական ձերբակալությունների ու կալանավորումների տագնապալից պատկերը: Միյատովիչն ընդգծել է, որ «իրենց հայացքների համար կալանքի
Անհրաժեշտ է Սևանա լճի ափերը արագ նախապատրաստել Սևանա լճի մակարդակի բարձրացման համար
«SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին Հարգելի ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ, «SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար: Նախաձեռնության կազմում են` գիտնականներ, հասարակական գործիչներ, Գեղարքունիքի մարզի ակտիվ քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր հավաքագրել են փաստեր, գիտական հետազոտությունների արդյունքներ, ուսումնասիրություններ, պետական և անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծություններ:
Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի մասին հաշվետվությունը և հաշվարկները, ինչպես նաև ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարների տեղակալները, քաղաքաշինության և պետական եկամուտների կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդականը և օգնականը:
Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքների
Էրեբունու անտառպետության անտառային տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու հետևանքով պետությանն էական վնաս է պատճառվել
Հարուցվել է քրեական գործ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ՝ հուլիսի 11-ին, վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի
Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ամերիկահայ ուսանողների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների: Նախագահը կարեւորել է տարիներ շարունակ այս ծրագրի իրականացումն Ամերիկայի հայկական համագումարի կողմից՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական բաղադրամասերից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիի հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։ Զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել նախագահ Մակրիին, խնդրել իր զորակցության խոսքերը փոխանցել հանգուցյալի ընտանիքին ու մերձավորներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները
Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները: «Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա
ԱԱԾ-ն բացահայտել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք և ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք
2019թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) և ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։ Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են
Գոռ Աբրահամյան. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք
Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա
Շուշան Դոյդոյան. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի բարեփոխումը միտված է բարելավել լրատվամիջոցների ամենօրյա գործունեությունը տեղեկատվության ստացման ոլորտում
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բացման խոսքում տեղեկացրել է, որ բարեփոխումը միտված է բարելավել լրատվամիջոցների ամենօրյա գործունեությունը տեղեկատվության ստացման ոլորտում: Փոխնախարար
Արմեն Աշոտյան. Հայաստանը կանգնած է «պառակտված քաղաքակրթություն» դառնալու եզրին
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՊԱՌԱԿՏՎՈՂ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒ՞Ն 2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևուրումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա: Հայաստանի ներքին քաղաքական կյանքում իրական քաղաքական բևեռվածություն հաճախ է եղել: Հայ հասարակությունը անոդ vs կատոդ սկզբունքով տարբեր ուժգնությամբ բևեռացված էր և 1996-ին, և 1998-ին,
Լրագրողական կազմակերպությունները հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի նոր նախագիծ են մշակել
Հանրային հեռուստաընկերությունն առավելագույնս հաշվետու է լինելու հանրությանը. «Օրինագիծը սահմանում է հանրային լսումներ»:
Արմեն Մանվելյան. Հնարավոր է՝ ՋԷԿ-երը չեն կարողացել բավարարել, սա էլ բերել է հաճախականության տատանման
Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետը գտնում է, որ էներգետիկ կառավարման համակարգում խնդիրներ ունենք:
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական ինստիտուտին և լիազորություններին, խորհրդարանական դիվանագիտության դերին, պետական կառավարման համակարգին, երկրի զարգացման
Արագած Ախոյան. «Հիմա ընկերս՝ Վանի քաղաքապետը բանտում է, նրա հետ պայմանավորվածություն ունեինք մշակույթի տուն կառուցել»
Արագած Ախոյանը նշեց, որ այս տարի Վանում, Դիարբեքիրում, Կարսում և Իգդիրում ընտրվել են նոր քուրդ քաղաքապետեր, որոնք շատ բան իրենց մասին գիտեին. արդեն նախորդ իշխանությունները նրանց փոխանցել էին:
Նիկոլ Փաշինյան. Եվրոստատի տվյալներով, Հայաստանը 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշով Եվրոպայում առաջատարն է, ինչը վկայում է տնտեսության զարգացման դինամիկայի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին: «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: ՀՀ վարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես,
Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար․ նվերներ Բյուրականի աստղադիտարանին
Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտաճամբարի մասնակիցները Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են: Աստղադիտարանը 2018-ին «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթողներից մեկն է, համատեղ ծրագրի շրջանակում բացի աստղադիտարանում անցկացվող 6-րդ գիտական դպրոցից, նաև վերանորոգվել ու կահավորվել է ուսումնական լսարան, աստղադիտարանը համալրվել
«Սպասում էինք` մեր գործընկերը եկավ իշխանության, այլ կլինի վերաբերմունքը, բայց գործող իշխանությունները շատ արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին». Սաթիկ Սեյրանյան
Ըստ Աղասի Ենոքյանի՝ վեթինգի, արդարադատության սպառնալիքի տակ այսօր դատարանները բավականին վախեցած են իշխանություններից և նրանք բավականին կառավարելի են:
«Եթե յուրաքանչյուր ստանդարտի խստացումը դառնա սոցիալական խնդիր`արդյունքի չենք հասնի». Մհեր Գրիգորյանը`ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման մասին
«ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված բարեփոխումներին նախ եւ առաջ հասարակությունը պետք է պատրաստ լինի, տեխնիկական ստանդարտների խստացումը մարդկանց պետք է բացատրենք, թե ինչի համար են»,- այսօր խորհրդարանում ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում`ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերվող քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նաեւ օրինակ բերեց. «Այն ավտոպարկը որն ունենք այսօր, դրանով անհնար է եվրոպական ստանդարտների
Անդրեա Վիկտորինն առաջադրվել է որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի թեկնածու
Հուլիսի 9-ին Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց մի շարք կարևոր նշանակումների մասին, որոնցից մի քանիսը վերաբերում են Արևելյան հարևանությանը, այդ թվում՝ Հայաստանին: Անդրեա Վիկտորինն առաջադրվել է որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի թեկնածու: Նա ներկայումս զբաղեցնում է Բելառուսում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը: Հիշեցնենք՝ Անդրեա Վիկտորինը 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը: EU NEIGHBOURS east
Մակունցը՝ Սասուն Միքայելյանի զգուշացման մասին, թե կարող է լինել թավշյա հեռացում
Մակունցի խոսքով՝ առանձին քննիչ հանձնաժողովները, որոնք ստեղծվում են տարբեր ոլորտներին վերաբերող, այդ հանձնաժողովների կատարած աշխատանքի արդյունքում գնահատականներ կհնչեցվեն: Ունենք ապրիլյան պատերազմին վերաբերող քննիչ հանձնաժողով, որի ուսումնասիրությունների արդյունքում կհնչեցվի քաղաքական գնահատական, վստահ եմ:
Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել
Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են և մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում անկած անասունների
Մհեր Գրիգորյանը` վիզաների ազատականացման մասին
Ո՞վ եւ ինչպե՞ս կֆինանսավորի ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը
ԱՄՆ Կոնգրեսը վերարծարծում է Վիեննայի պայմանավորվածությունները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապված հիմնական երկու իրադարձություններ ուղենշային իմաստ են ստանում՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում համանախագահող երկրներից մեկի հետագա դիրքորոշումների ուրվագծման տեսանկյունից։ Առաջինը. «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումն է, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես,
Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին
Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի` Էմրե Աքարի դեմ: Շան Բինգյոլը պնդել է, թե գրքում առկա են «Հայոց ցեղասպանության մասին պնդումներ»: Բինգյոլի ներկայացրած հայցի մեջ նշվում է. «Գրքում մեր երկիրը և ազգային արժեքները նսեմացնող արտահայտություններ կան: Պահանջում եմ, որպեսզի անհրաժեշտ իրավական գործընթաց սկսվի»:
«Խնդրահարույց է իրավիճակը, որը պահանջում է լուծում, հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով». Լիլիթ Մակունցը՝ սահմանադրական ճգնաժամի մասին
Մակունցն ասաց, որ հնարավոր է օրենսդրական փոփոխություններ արվեն, հարցին՝ հնարավո՞ր է 213 հոդվածի փոփոխություն՝ նա պատասխանեց. «Չեմ բացառում, չնայած մասնագետներն այդտեղ խնդիր են տեսնում, ասում են, որ այդտեղ մեկնաբանման խնդիր ընդհանրապես չկա»:
Պետպատվերի շրջանակներում մինչև 18 տարեկան երեխաների պլանային հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ուղեգրերի հիման վրա. ԱՆ
«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված կրոնափոխություններից մեկն էլ վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը: Այս քայլով ընդլայնվել է մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնությունը և արտահիվանդանոցային ձևով իրականացվող առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով

















































