Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան». Նման սահմանափակումը չունի որեւէ հիմնավորում եւ առաջացնում է չհիմնավորված խտրականություն

Համաձայն հարկային օրենսգրքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա: Այդ պայմանագրերով, սակայն, չկա

«Ներդրողները մոտենում են մեզ եւ պահանջում պայմաններ ստեղծել». Սերգեյ Բագրատյան

Այսինքն, բյուրոկրատական քաշքշուկն այլեւս չպետք է տեղ ունենա մեր կառավարման համակարգում եւ հասարակությունում

Հայկ Մարության. Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել

Անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով, քաղաքապետ Մարությանը նշել է. «Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»: Մայրաքաղաքում ավարտվել են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից,

911 թեժ գիծը կընդունի նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր

911 ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցելու համար:

«Ֆիզիկայի» դպրոցականների միջազգային օլիմպիադայում ՀՀ  թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ

2019 թվականի հուլիսի 7-15-ը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 78 երկրի 384 աշակերտ: Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ

Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը կներկայացվի ՄԻԵԴ. Քոչարյանի փաստաբանական խումբ

Վենետիկի հանձնաժողովը հաստատել է Քոչարյանի պաշտպանական թիմի այն պնդումները, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից, և դատարանները անկախ ու անաչառ չեն, ինչպես նաև գործի քննությունը անարդարացի է:

ՀՀ նախագահը ծանոթացել է «Մեգերյան կարպետ»-ի ավելի քան մեկդարյա պատմությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Նախագահին ներկայացվել է հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող ընկերության ավելի քան մեկդարյա պատմությունը: «Մեգերյան կարպետ»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000 թվականին: Ընկերությունն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր, նաև զբաղվում հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ: Արմեն Սարգսյանն այցելել է

Շրնախում ավերակված եկեղեցու հարևանությամբ նոր եկեղեցի կկառուցվի. Ակօս

Եկեղեցւոյ հիմնադրութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Հայր Իսհակ Էրկիւնի եւ գիւղացիներու մասնակցութեամբ։

Սեւանի լողափերի տնտեսվարողներ. «Եթե Սեւանը թունավոր է, ուրեմն պիտի կարանտին հայտարարվի ու Արարատյան դաշտավայրը չոռոգվի»

Գնանք՝ ստեղ ով կանգնած է, բոլորս էլ էդ ջուրը խմենք: Տեսնենք՝ բան կլինի՞, թե չէ: Ջուրը կանաչել է միայն Մարտունու կողմերը, այն էլ արդեն մաքրվել գնացել է:

Բաց նամակ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային

Ես՝  ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջանս լինելով արմատներով Ախալցխացի, հունիսի 30-ին Թբիլիսիի օդանավակայանում բախվեցի մի խնդրի հետ, որը երբեք չէի պատկերացնում, որ կարող էր իմ նկատմամբ տեղի ունենալ։ Խոսքը նրա մասին է, որ իմ մուտքը Վրաստան արգելվել է անհասկանալի պատճառով, այն դեպքում, երբ ես իմ հասարակական գործունեության շրջանակում երբեք վատ չեմ արտահայտվել Վրաստան պետության նկատմամբ եւ

Էլիկո Բենդելիանի. «Շատ ուրախ ենք, որ Հայաստանը փոփոխությունների առաջ է կանգնած»

Իրականացվում է «Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» խորագրով ծրագիր, որի վերաբերյալ հուլիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» խոսեցին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Գյուլնարա Շահինյանը եւ վրացի նրա գործընկերը՝ «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակի» դափնեկիր, «Ազգայնականության և կոնֆլիկտների ուսումնասիրման ինստիտուտ» ՀԿ-ից Էլիկո Բենդելիանին: Գյուլնարա Շահինյանը հայտնեց, որ երկար տարիներ աշխատում

Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը մահացել է. razm.info

Հուլիսի 13-ին, վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չգալով հոսպիտալում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա 1989թ․ ծնված Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu ogluMəmmədov): Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերությունը՝ հղում անելով զինծառայողների բարեկամներին։ Նուրլան Մամմեդովը մեկն էր այն 9 զինծառայողից, որոնք վիրավորվել էին հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի

Աննախադեպ ուժեղացված ծառայություն ուղղաթիռով` Երևան-Սևան ավտոճանապարհին. ՃՈ

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ

Հայտնի են Մ-19 Եվրո-2019-ի «B» խմբի թիմերի վերջնական հայտացուցակները

Երեւանում հուլիսի 14-ից 27-ը ընթացող ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափոկիչ փուլի «B» խմբում ընդգրկված հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են թիմերի վերջնական հայտացուցակները:   Յան Սուխոպարեկ, Չեխիայի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ: 1․ Յան Վիկլիցկի, 2․ Դանիել Ֆինեկ, 3․ Վացլավ Միկա, 4․ Դավիդ Զիմա, 5․ Տոմաշ Կեպլ, 6․ Միխալ Ֆուկալա, 7․ Լուկաշ Հուշեկ, 8․ Պատրիկ

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարվել. ԱԻՆ

Հուլիսի 15-ին  ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ 200 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 600 քմ, Կապուտան գյուղում` 6 հա, Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1000 քմ, Օշական գյուղում՝ 2500 քմ, Արարատի մարզի

Մարզիչները՝ Մ-18 Եվրո-2019-ում իրենց հնարավորությունների մասին

Այսօր Նորվեգիա-Իռլանդիա եւ Չեխիա-Ֆրանսիա հանդիպումներով կտրվի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի «B» խմբի մեկնարկը: Իսկ նախօրեին այդ երկրների հավաքականների գլխավոր մարզիչները խոսել են մրցաշարում իրենց հնարավորությունների մասին: Լիոնել Ռուքսել, Ֆրանսիա. «Առաջին խաղում հաղթելը շատ կարեւոր է յուրաքանչյուր հավաքականի համար, քանի որ դա նոր լիցք կհաղորդի: Մենք համարվում ենք այս առաջնության ֆավորիտներից մեկը, բայց

Ավտովթարների նվազեցումը հնարավոր կլինի օրենսդրական փոփոխությունների միջոցով. Վահե Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Տաթեւիկ Ռեւազյան. «Կապանի օդանավակայանն այս տարի կբացվի»

Քաղավիացիայի ղեկավարը վստահեցնում է՝ օդանավերի նորոգման եւ դրանց մասերի արտադրման գործարան բացելու հարցը շուտով Ռոստովում կքննարկեն ներդրողների հետ:

Զիծառայողը բուժում ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս. ՀՀ ՊՆ

Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և

Ջրանջատում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 19-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Տիչինա փողոցի (Շերամի փողոցից մինչև Սեբաստիա փողոց), Տիչինա 3-րդ նրբանցքի, Օտյան, Մալաթիա, Բատիկյան, Ոսկանյան, Դ. Վարուժան, Շրջանային, Քեսաբցիների, Վեգների, Հովնաթանի փողոցների, Սեբաստիա փողոցի (Տիչինա փողոցից մինչև Միքայելյան

Գեղարքունիքում կովերի անկումները կապված չեն ջրային թունավորումների հետ

Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է առվույտից առաջացած փքվածությունը:

Աճել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմողների թիվը. Ա1+

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում 6951 թմրամոլ է հաշվառված:

«Հայկ Սարգսյանը բոլոր միջոցները սպառելուց հետո միայն պետք է դիմեր դատարան». Շուշան Դոյդոյան

Նրանք լավ չեն պատկերացնում մամուլի առաքելությունն առհասարակ եւ ցանկացած քննադատություն, անգամ՝ վիրավորական արտահայտությունները, սրտներին մոտ են ընդունում եւ փորձում որոշակի հաշվեհարդար տեսնել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը

«Պետությունից կամ օլիգարխիայից վերահսկվող մեդիան հաճախ օբյեկտիվ լրատվություն է հաղորդում». Ֆրեդերիկ Ֆեռո

Գերմանացի մասնագետն այն մասին, թե ինչպես են Գերմանիայում պատժում լրագրողներին եւ խմբագիրներին, թե ինչ չի կարելի կուսակցություն-մեդիա հարաբերություններում եւ ինչպես է լսարանը որոշում ԶԼՄ-ի տեղեկատվության օբյեկտիվությունը 

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը

Դեռեւս երկու ամիս առաջ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը, իսկ մեկ ամիս առաջ էլ՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ՝ հետևողականորեն կոչ անելով Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմիններին՝ խստագույնս պահպանել Սահմանադրությունը, և թույլ չտալ նրա խախտման միջոցով երկրում գործող իրավակարգի տապալում։ Այս հարցերին անդրադարձել է նաեւ

Արթուրը՝ սահմանամերձ Ագարակից. «Շախմատը խելացիների խաղ է»

13-ամյա Արթուրն ապրում է սահմանամերձ Ագարակում: Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը Հայաստանի ամենահարավային քաղաքն է, սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Նախիջեւանին: Արթուրն արդեն 7 տարի է՝ զբաղվում է շախմատով. «10 տարեկանում շախմատի մրցույթում 4-րդ տեղ եմ զբաղեցրել, 12 տարեկանում դարձել եմ Սյունիքի չեմպիոն իմ տարեկիցների մեջ: Այս տարի էլ մարզային օլիմպիադայում զբաղեցրի առաջին հորիզոնականը»: Արթուրն

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել

Քաղավիացիայի ղեկավարը ոլորտում չարաշահումների մասին. «Անհնար կլինի այդ գումարը»

Տաթեւիկ Ռեւազյանը վստահեցրեց՝ չարաշահումների մասին դիմել է այն մարմիններին, ում պետք է

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

Հուլիսի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը և ավարտական միջոցառումը: Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո թմբուկահարները հանդիսավոր կերպով ներս բերեցին ՀՀ-ի և ԵՊԼՀ-ի դրոշները: Առաջին խոսքը տրվեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանին, որը սրտանց շնորհավորեց բոլոր շրջանավարտներին և ասաց, որ տեսնելով այդքան երջանիկ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930