Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Սինգապուր (ֆոտոշարք)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո
Արթուր Ավետիսյանը՝ Ունիվերսիադայի չեմպիոն
Նեապոլում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերում Հայաստանն այսօր չեմպիոն ունեցավ: Սպորտային մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, որ օղակների վրա վարժություններում մտել էր եզրափակիչ, քիչ առաջ 14.900 միավորով նվաճեց Ունիվերսիադայի չեմպիոնի տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպե՞ս էին հակահայկական ձևակերպումները հայտնվել ԵԱՀԿ զեկույցում. թերացո՞ւմ, թե՞ զեկուցողի կաշառվածություն
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ հաղորդեց. պարզվում է՝ ադրբեջանցիները հանդես են եկել կոնտր առաջարկով:
Մեքենայում եղել է 8 հոգի, 3-ով ավելի, քան թույլատրված է․ Արսեն Թորոսյան
Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով, և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։ Չգիտեմ
Մանրամասներ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի ողբերգական ավտովթարից
Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն
Սերժ Սարգսյանը ցավակցել է Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին: Փորձառու և իր երկրին տարիներ շարունակ ազնվորեն ու անվերապահ ծառայած հմուտ դիվանագետի, մտավորականի, մարդկային որակներով բացառապես խորին հարգանքի
Վիետնամական խոշոր գործարարները հետաքրքրված են հայկական արտադրանքով․ վարչապետի մամուլի քարտուղար
Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Ամփոփելով` ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում Վիետնամի իր գործընկերոջ եւ գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության եւ հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքները։ Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ի ցերեկը և 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հուլիսի 7-ին կեսօրից հետո, 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և
Նոր մանրամասներ Զոդի կամրջին տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին
Հուլիսի 6-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Նրանցից 3-ը գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բիշկների գնահատմամբ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում
Գառան փարդա՝ տան պայմաններում
Խանութներում, սուպերմարկետներում այս սեզոնին վաճառում են «գառան կոմպլեկտ» անվամբ մթերք՝ գառան ներքին օրգանները (ենթամթերք)՝ մի ամբողջական կտորով: Իսկ ինչո՞ւ չպատրաստել շատ համեղ (իհարկե, պիտի խոստովանեմ, որ ոչ բոլորն են սիրում գառան կամ նույնիսկ տավարի, խոզի փորոտիքը, սակայն սիրողներն էլ քիչ չեն) եւ դելիկատես համարվող «գառան փարդան» (փարդա՝ պարսկերեն վարագույր): Իհարկե, սննդի օբյեկտներում այն մատուցում են
Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է․ նրանց տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց․ ԱՆ
Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս
Դույլերով ջրեր օտարի ջրաղացին
Չնայած Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունը բացահայտ հաղթանակի հասավ, եւ հաղթանակած ուժը միանձնյա ու բացարձակ իշխանություն կազմեց՝ իր առաջնորդին վարչապետ օծելով, այդուհանդերձ, այս պահին Հայաստանում քաղաքական այն համեմատական հանգիստ ու տեղատվական վիճակը չկա, որ սովորաբար լինում է երկրում հեղափոխությունից հետո: Ոչինչ վերջնականապես պարզ չէ, եւ վստահաբար կարող ենք ասել, որ հեղափոխությունը շարունակվում է, եւ չնայած
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ այրվել է Սարի թաղի տներից մեկի տանիքը, գույքը
Հուլիսի 6-ին, ժամը 19։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում գտնվող շինությունում 3 և 5 կիլոգրամանոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի
«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը շարունակվում է
Աշխարհի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման նախաձեռնությամբ աշխարհի ավելի քան քսան երկրներից շուրջ 250 հայ երիտասարդներ Արցախում են։ Հուլիսի 4-ին Սուրբ Էջմիածնում ուխտագնաց երիտասարդները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Այնուհետև այցելեցին Նորավանք և ճանապարհվեցին դեպի Արցախ։ Աշխարհասփյուռ թեմական կառույցներից երիտասարդներին համախմբեց կարոտն առ Հայրենիք, մայր լեզուն և պատմամշակութային արժեքները։ Հուլիսի 5-ին խումբը Ստեփանակերտում հանդիպեց ԱՀ
ԱՆ նախարարի տեղակալը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու տուժածների առողջական վիճակին
Իմ հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան ըստ անհրաժեշտության։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ հաջորդիվ։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/964637393722526?__xts__[0]=68.ARCb-iVLhkiqe9XDvaiX_qk__uMSgBegc4G70yNOwzQ2t0islqpt8mCRCffF-GYWWI6Gmq-yUO4-WYtzl8ethfNQy7zJ9Vs0S7vVu09wAU_6qsUOEywHEErrkTWZsC1aPmEt3ZRniTi5fR5k4L48lNBJdzgi7np_eB8sNqIyk_7j7Yp4DuveuKd5eYzEIKQmjYjzxKlTLZEikTVYYQSSAihwK4EYaVwbbuTPiSII-VkT1sS0bZlieMHciUmCgrjqzZ73vqJ1VxOw6q6vi2Zw8bb33-2-nNSvmmXHiFcM38u0Q12Ba8vV5swAvgBgRgQ5hv_726kD90z4JFPiXF0&__tn__=-R
Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում խաղալու է Ուեսլի Սոի հետ
Այսօր Զագրեբում ավարտվում է շախմատի Գրանդ Չեսս Տուրի փուլը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը երեկ հերթական ոչ ոքին արեց այս անգամ Չինաստանը ներկայացնող Դին Լիրենի հետ եւ 5,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում, եզրափակիչ տուրում սպիտակներով խաղալու է ամերիկացի Ուեսլի Սոի հետ: Վերջինը 6,5 միավորով զբաղեցնում է
Զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը․ մանրամասներ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից
Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին
Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լողորդները շարունակում են մրցելույթները պատանիների ԵԱ-ում
Կազանում ընթացող լողի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ բոլոր լողորդներն էլ պայքարեցին լողուղյակներում: 4×100 մետր խառը համալիր փոխանցալողում Նինա Կիրակոսյան-Վարսենիկ Մանուշարյան-Արթուր Բարսեղյան-Էդուարդ Ճաղարյան քառյակը 4.20.31 արդյունքով եզրագիծը հատեց 17-րդը: Անհատական լողահերթերում մեր մարզիկները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ: Արթուր Բարսեղյան, 100 մետր դելֆին՝ 0.56.19, 35-րդ տեղ: Նինա Կիրակոսյան, 200 մետր համալիր՝ 2.26.66, 45-րդ տեղ: Էդուարդ
ՃՏՊ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին․ զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են
Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ասում էին, թե դրամահավաքն ապօրինի է». բնապահպանին ոստիկանները բաց են թողել
Պաստառները կային, մեր նպատակը պարզ էր: Բայց նրանք պահանջեցին ինչ-որ կնիք եւ գրանցում:
Նորաստեղծ «Ռեստարտ» հիմնադրամն ուսանողներին կրթաթոշակներ է տրամադրելու
Մասնավոր հատվածից ենք փորձելու նվիրատվություններ ստանալ: Կապեր ենք հաստատելու գործարարների եւ շահառուների հետ
Կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Արման Կիրակոսյանին․ Արմեն Սարգսյան
Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին: Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին,
Լեգենդար Կոմանդոսի 80-ամյակը․ Անիի ավերակների դիմաց նա բարձրացրեց Հայոց Եռագույնը (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրու Հայորդաց տանը (նախկինում կոչվել է Սպայի տուն) մեծ տոնակատարությամբ նշվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի 80-ամյակը։ Նրան շնորհավորելու էին եկել հոգևորականներ, արվեստագետներ, ռազմական գործիչներ, դասախոսներ․․․ Այն կազմակերպել էր «Շիրակ հայրենակցական միությունը», որի անդամ է նաև լեգենդար Կոմանդոսը։ Նրա ծննդյան տոնը սկսվեց աղոթքով, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանի օրհնությամբ ու
Կիոկուշին կարատեի «Սենշի» պրոֆեսիոնալ լիգայի առաջնությանը մեր մենամարտիկները հաղթանակներ գրանցեցին
Հուլիսի 3-ին և 4-ին Բուլղարիայում կայացավ Կիոկուշին կարատեի «Սենշի» պրոֆեսիոնալ լիգայի առաջնությունը, որին մասնակցեցին Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 3 մենամարտիկներ՝ Հովաննես Սարգսյանը, Արթուր Արությունյանը և Արտյոմ Գրիգորյանը: Մեր 3 մենամարտիկներն էլ հանդես եկան փայլուն մենամարտերով՝ գրանցելով միայն հաղթանակներ: Մեր մենամարտիկները հերթական անգամ ապացուցեցին, որ հայը՝ հզոր ուժով ու մարտնչող ոգով, մարտունակ է
Խարբերդի ամառանոցներում տան տանիք է այրվել
Հուլիսի 6-ին, ժամը 14:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում տան տանիք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:03-ին: Այրվել են չբնակեցված տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտակայքում՝ 100 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Կիպրոսահայերը դեմ են «Մելգոնեան» դպրոցի փակմանը․ «Օտար հողի վրա հային հայ պահողը մայրենի լեզուն ու մշակույթն է»
Հուլիսի 3-6ը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է գտնվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո հայ խորհրդարանականները երեկ երեկոյան այցելեցին Կիպրոսի հռչակավոր «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը 2005 թվականից չի գործում: Հատուկ այս այցի համար կիպրոսահայերը կազմակերպել էին բողոքի ցույց`
Ով է աստծո նման (վիպակ)
Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ Գլուխ 1 Գլուխ 2 Գլուխ 3 ԳԼՈՒԽ 4 Մարգարեություն Ալեքսանդր Գոմեսը թունդ կոնծել էր, սակայն պայծառ էին մտքերը, իսկ խմիչքը բացել էր լեզուն։ Նա տուն էր վերադառնում բարձր տրամադրությամբ, կանխավ վայելելով երջանկության ցանկալի հեռանկարը, կանխավ պատկերացնելով իրադարձություններ, որոնք ճրագ պիտի վառեին իր օջախի ներսում։ Գլխարկը զորամասում էր մոռացել, իսկ շինելը
Հրդեհներ՝ մոտ 14.5 հա խոտածածկ տարածքներում
Հուլիսի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում՝ 1000 քմ, 1000 քմ, 3000 քմ, 500 քմ, 3000 քմ, 1000 քմ, 1 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 2000 քմ, Լուսակերտ գյուղում՝ 1.5 հա, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 5 հա, Ոսկեհատ
Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին. ՀՀ նախագահ
Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































