Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանը վստահեցնում է՝ խաղաղ ցույցերը ցրելու հրաման չի ստացել (տեսանյութ)

Հեղափոխության օրերին ոստիկանության հանդուրժողականությունն ու զսպվածությունն, ըստ նախկին փոխոստիկանապետի, նոր Հայաստանի նախադրյալներն էին

Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնեւում հոկտեմբերի 14-18-ն ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը: Օրակարգում ընդգրկված են 139-րդ վեհաժողովի նախագահի ընտրության, Անվտանգ, կանոնակարգված եւ կանոնավոր միգրացիայի վերաբերյալ գլոբալ պայմանագրի ընդունման, 141-րդ վեհաժողովում Ժողովրդավարության եւ

Ինչի՞ց կհիասթափվեր Վիգեն Սարգսյանը (տեսանյութ)

ՀՀԿ-ում դժգոհ են ԸՕ-ի`կառավարության ներկայացրած տարբերակից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի N զորամասի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը ս/թ հոկտեմբերի 17-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով: ՀՀ ոստիկանություն

Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան

Պյոտր Սվիտալսկի. Ատելության խոսքը խնդիր է, որը պետք է հայերը լուծեն,ոչ ոք չի կարող լուծել նրանց փոխարեն

Հարցազրույց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի հետ -Երևանի ավագանու ընտրություններն այդքան ակտիվ չէին, որքան քարոզարշավը: Ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը լուծում էր հեղափոխության և նոր իշխանությունների նկատմամբ վստահության խնդիրը, և քարոզարշավին նրա մասնակցությունը բևեռացնում էր հասարակությանը «սևերի և սպիտակների»: Ձեր մեկնաբանությունը: -Ես հայերից լսել եմ,

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նախագահությամբ այսօր կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող միչգերատեսչական խորհրդի հերթական նիստը: Նախարար Զեյնալյանն իր բացման խոսքում ողջունել է խորհրդի անդամներին և ներկայացրել նիստի օրակարգը: Որպես համակարգող խորհրդի նախագահ՝ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրից բխող որոշ դիտարկումներ՝ հորդորելով համակարգող խորհրդի անդամներին ապահովել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում

Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա

«Արցախի հարցը լուծված է և լուծված է միջազգային իրավունքի բոլոր նորմերի համապատասխան». Լարիսա Ալավերդյան

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ հուսախաբ է լինելու:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո նախագահներն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այնուհետեւ այցելել են քաղաք Շուշի:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի

Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր

«Ամենակարևորը սերն է, որի միջոցով էլ պատրաստվել է այս ամենը։ Նայեք ինձ, իմ զարդերը, պայուսակը, ամեն ինչ հայկական է»,- ասաց Երևանի զբոսաշրջիկներից մեկը, որ ներկա էր Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացված «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին: Հոկտեմբերի 14-ից մարզերից ժամանած վարպետները ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները։ «Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի նախաձեռնություններից մեկն է, որի նպատակն

Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը

«Աշխարհի կրոնների երաժշտությունը» խորագրով փառատոնի շրջանակներում Ստրասբուրգի Մայր տաճարում կայացավ համերգ, որին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության աջակցությամբ, մասնակցեց երաժիշտ Ջոն Հոդյանի «Նաղաշ» համույթը։ Մասնակցում էին նաև երաժիշտներ Սիրիայից, Իրաքից և Նեպալից` ներկայացնելով համապատասխանաբար քրիստոնեական, մահմեդական և հինդուիստական կրոնները: Փառատոնի համակարգողը, բացելով միջոցառումը, հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին և նշեց Երևանում

ՊԵԿ նախագահ. «Տնտեսությունը կանգ է առել» (տեսանյութ)

Դավիթ Անանյանի կարծիքով՝ գործարարների, այդ թվում նաեւ Սամվել Ալեքսանյանի մեջ ներքին հեղափոխություն է եղել

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով  համագործակցության ներկայիս մակարդակը և նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, ՀՀ

Սիրիահայը՝ զավակների հաջողությունների մասին. «Թող Հայաստանն օգտվե իրենցմե»

Հոկտեմբերի 16-ից Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Սիրիահայերի մշակույթի շունչը Հայաստանում» խորագրով փառատոն, որն արդեն 4-րդ տարին է անցկացվում: Հյուսիսային պողոտայում տեղադրվել են տաղավարներ, որտեղ կարելի է ծանոթանալ սիրիահայ վարպետների, տարբեր բնագավառի ներկայացուցիչների, այդ թվում արծաթագործների, բաթիկ արվեստի աշխատանքներին ու գնումներ կատարել: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց,

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը uTV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Amedia Premium HD, Spike, Дорама և ZEE TV որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։ 157-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Amedia Premium HD հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին ներկայացնում է HBO, Showtime, CBS, FOX, STARZ, Warner,

Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը

Հոկտեմբերի 16֊ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի յոթերորդ նիստը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Կառավարության առընթեր Միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Ռոսատոմ» պետական պետկորպորացիայի, «Ռուսատոմ Սերվիս» ընկերության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ֊ի, «Ռոսէներգոատոմ» ընկերության, «Հայատոմ» ՓԲԸ֊ի, «Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտահետազոտական կենտրոն»

«Օրակարգը ՀՀ-ինն է, ԱՄՆ-ն էլ պատրաստ է օգնել կոռուպցիայի դեմ պայքարում». Ջորջ Քենթ

Այս ոլորտում մեծ փորձառություն ունենք, մեր նոր մոտեցումներով աշխատել ենք Վրաստանի եւ Ուկրաինայի հետ

Մամուլի տոն՝ Գյումրու քաղաքապետարանում․ Սամվել Բալասանյանը խնդրանք ուներ լրագրողներին

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայ մամուլի օրվա կապակցությամբ  իր մոտ հրավիրելով ու շնորհավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խնդրեց քննադատել, սակայն դա անել օբյեկտիվ։ «Եղեք օբյեկտիվ, թերությունները բարձրացրեք, բայց նաև օբյեկտիվությունը թող լինի պրոֆեսիոնալ, վերջը 4-րդ իշխանություն է։ Ես ձեզ հետ շատ լավ աշխատում եմ արդեն քանի տարի․ երևի 1999 թվականից աշխատում եմ մամուլի հետ, մի քննադատեք,

Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը

Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: Այս վիճակը շարունակվում է արդեն տևական ժամանակ և վտանգավոր է երկրում համերաշխության ու հանդուրժողականության և ի վերջո՝ մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Արթուր Վանեցյան. «Գիշերները չեմ կարողանում քնել» (տեսանյութ)

ՀՖՖ-ի նախագահն ասում է՝ Հայաստան-Ջիբրալթար խաղը ոնց որ «սեւ թուղթ» լիներ

«7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա. 7 հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017 թվականի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`հնարավո՞ր է վարչապետի հրաժարականից հետո ՀՅԴ-ն վարչապետի

Ճակատագրական  եւ հագեցած համերգաշրջաններ՝ ըստ Սերգեյ Սմբատյանի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը լրագրողների հետ՝ նոր ձեւաչափով էր։ Հանդիպումը նվիրված է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնին, ինչպես նաեւ՝ նվագախմբի նոր համերգաշրջանին: Խաչատրյանի միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին «Խաչատրյանը և ջազը»  համերգային ծրագրով, փառատոնը կհյուրընկալի մեծանուն մենակատարների՝ դաշնակահար Բորիս Բերեզովսկուն, թավջութակահար Ալեքսանդր Ռամին, ջութակահար Դանիել

Արթուր Վանեցյան. «Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ են վերցնում: Մարդիկ կան՝ արդեն վարկեր են փակել»

ԱԱԾ ղեկավարը վրդովված է, ասում է՝ իր դեմ պատվերով նյութեր են գրում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930