Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի»»

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել։ Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած եւ անհավասարակշիռ մարդու պես։ Իր կողմից մոլորեցված մարդկանց

Գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀ ռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով:

Անդրադարձ է կատարվել մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի և հեռախոսազրույցի գաղտնալսման քրգործերին

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակության հետ, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը, Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: Քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին առնչվող քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և ներգործության միջոցների արդյունավետությանը, կանանց և խոցելի այլ

Արմեն Մարտիրոսյանը «կարմիր քարտ» ցույց տվեց իր կուսակցին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ այսօր կազմակերպած կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպումում 6:1 հաշվով հաղթեցին կուսակցության երիտասարդ անդամները: Խաղի սկիզբը հայտարարեց մրցավարի դերն ստանձնած կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան մի որոշ ժամանակ անց փոխարինեց վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը պայքարի դրվագներից մեկում «Ժպտա» մակագրությամբ

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ Այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման

«Նրանք պիտի ձայն չստանան այս ընտրություններին». Վարչապետը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների, արտոնյալների, իր պետհամարանիշների մասին

Անցել են այն ժամանակները, երբ ՀՀ վարչապետի, իշխանությունների ուղեղը հանած է եւ տեղը դոլար է շարած, անցել են այն ժամանակները, երբ ՀՀ ղեկավարի սիրտը հանած է եւ տեղը դոլար է շարած, որովհետեւ այսօր մենք ասում ենք, երբեմն արտասվախառը ձայնով եւ աչքերով՝ մենք սիրում ենք մեր ժողովրդին ու մեր ժողովուրդը սիրում է իր կառավարությանը: Ձեր ուժեղ պրագմատիզմի ժամանակները, երբ դուք պրագմատիզմով թալանում էիք երկիրը ու լցնում ձեր դոշակները, անցել են այդ պրագմատիկ եւ լրջմիտ ժամանակները, այո՛, եկել են սենտիմենտալ, զգացմունքային ժամանակներ:

Մալխաս Ամոյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հայաստանցի ըմբիշ, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը քիչ առաջ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում երկու րոպեից էլ պակաս ժամանակում 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Մահմուդ Բախշիլոեւին ու նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Բա չէ, ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք». Փաշինյանը՝ Մարությանի տների մասին

Վարչապետի խոսքով՝ «դուք սովորել եք, որ кто не работает, тот ест, բա չէ, ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք: Մենք ասում ենք՝ բա մենք էդ ենք ուզում, որ ՀՀ-ում լինի իրավիճակ, որ ոչ թե երբ մեկն իր աշխատանքով տներ է ունենում, զարմանանք, ասենք ո՜նց տուն ունի սա, տնե՜ր ունի, մենք ուզում ենք, որ ՀՀ-ում քաղաքացիները ունենան իրական հնարավորություն, աշխատեն քրտինքով, տներ առնեն, ավտոներ առնեն, քեֆ անեն, ուրախանան, բա էդ ենք ուզում»:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 20-ից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում, չկարգավորվող հետիոտնային անցումի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բագրատունյաց փողոցի նշված հետիոտնային անցումի հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների

«ՀՀ-ում մարդ կա, մի շաբաթում 3 հեռուստաընկերություն է առնում, ասում է իմ խոսքի ազատության իրավունքները սահմանափակվում են». Փաշինյան

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ազատ խոսքի նկատմամբ ճնշումների մասին քննադատություններին. «Իհարկե, շատ դեպքերում ես ընդունում եմ, որ լինում են հայհոյախոսություններ, իմ ուղիղ եթերի տակի մեկնաբանությունները նայեք, այնտեղ էլ կան հայհոյախոսություններ: Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, որ մենք պետք է ավելի հանդուրժող միջավայր ձեւավորենք, թեկուզ սիրված կառավարությանը քննադատելու համար պետք չի բերանները փակել, թող խոսեն, ժողովո՛ւրդ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ֆուտբոլի մրցավարի դերում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպում անցկացվեց կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ: Մրցավարի պարտականությունները կատարեցին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Խաղից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ թեեւ ֆուտբոլի կանոններին ամբողջությամբ չի տիրապետում, սակայն հնարավորությունների սահմանում կանի ամեն բան արդարությունը

«Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացմանը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները,

«Քոչարյանի վերադարձի մասին աղմուկը երկկողմանի խաղ է, ձեռնտու է երկու կողմին էլ». Արմեն Հովհաննիսյան

Քոչարյանի համար դա վերապրելու միակ միջոցն է, իսկ կառավարող ուժի համար հնարավորություն է բոլոր հնարավոր մրցակիցներին քաղաքական դաշտից չեզոքացնել. Արմեն Հովհաննիսյան

«Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք». Վարչապետի կոշտ պատասխանը՝ խորհրդարանական որոշ ուժերին

Ասում են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք ուզում, թե նպատակահարմար չէ, այսինքն, ուզում էիք ասել՝ նպատակահարմա՞ր էիք գտնում ինձ վարչապետ ընտրել, դրա համար էլ ընտրեցի՞ք: Այսինքն, ուզում եք ասել դո՞ւք եք որոշում: Դուք չե՞ք հասկացել ինչ է կատարվում: Նպատակահարմար է՛ս մարդիկ պիտի համարեն, ժողովո՛ւրդը պիտի համարի: Դուք, կներեք, ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք ախր:

«Եղել են ժամանակներ, երբ սոցհարցումները մեզ քիչ են տվել, բայց մենք ավելի շատ ձայներ ենք հավաքել». Մհեր Շահգելդյանը՝ ՕԵԿ-ի՝ առաջին քառյակում չհայտնվելու մասին

Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ հեղափոխությունից հետո հույս է առաջացրել, որ հնարավոր է շատ բան փոխել:

Զեյնալյան. «Հետեւեք, որ նախավերջին օրով ոչ ոքի տանը կաշառք չբաժանվի»

Այդ պահից քաղաքացիները ոչ թե ինձ հետ են դաշինք կնքելու, այլ բոլոր նրանց հետ, ովքեր մասնակցել են քվեարկությանը

Որպես նախարար իրավասու չեմ պահանջելու Մասիսի քաղաքապետի հրաժարականը. Սուրեն Պապիկյան

Հրազդանի քաղաքապետարանում չարաշահումները հատել են եռանիշ թվի սահմանը

«Իրանց մնում է Սասունցի Դավթի օրինակով ասել՝ մի հատ ձեզ թա՛փ տվեք, տենանք ձեր որ կտորը որ կողմը կընկնի». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Ախր Սերժ Սարգսյանին ասացի՝ դուք իրավիճակը սխալ եք գնահատում, չունեք ՀՀ-ում այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Գնաց, հաջորդ օրն ասեց՝ Նիկոլը ճիշտ էր ասում, հիմա ես այդքան առողջություն ունե՞մ, ժողովուրդ, ՀՀԿ-ականներին հատ-հատ էդ նույն բանը բացատրեմ»:

Արարատ Զուրաբյան. Երեւանի պատմական հնավայրերի շուրջ միջավայրի ձեւավորումը կարեւորագույն խնդիր է

Ինչպես է «Երեւանցիներ» դաշինքը զբոսաշրջիկներ ներգրավելու

Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի․ համոզված է փոխվարչապետ Ավինյանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խոսելով Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու մասին, նշեց, որ առաջնայինը թեթև արդյունաբերության ոլորտն է։ Ըստ Տիգրան Ավինյանի, արդեն իսկ քննարկումներ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում թեթև արդյունաբերական դպրոցի կառուցման հարցում։ «Դպրոցը բավականին մեծ թվով, այսպես ասած, աշակերտներ է ընդունելու։ Թեթև արդյունաբերողների, ներդրողների հետ մեր զրույցներում առաջին իսկ մարզը, որը մատնանշվում է` Շիրակի

«Այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, որ մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք երկիրն այս վիճակի հասցրել». Մարուքյան

«Մեր երկու կուսակցությունները միշտ ստանձնել են իրենց պատասխանատվությունն անբիծ ձեւով,-շեշտում է «Լույս» դաշինքի առաջնորդը

Քարոզարշավի «սեւն ու սպիտակն», ըստ Նաիրա Զոհրաբյանի

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ամփոփում է քարոզարշավը

«Այս թիմն առաջիկայում ՀՀ քաղաքական դաշտում լուրջ ներդրում եւ անելիք է ունենալու». Արամ Սարգսյան

Նա ասում է, որ պետք է ստուգի նրանց աշխատանքը, հանձնարարականներ տա, պարզի՝ նրանք գնացե՞լ են որոշակի գործարքների, թե ոչ

475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ և խոշորացույցներ, որոնք

Հանցավոր խումբ է բերման ենթարկվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ: Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել

Ինչո՞ւ չվերանորոգվեց Վանաձորի մայր թատրոնը

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 87- 88-րդ թատերաշրջանի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, տնօրեն Ագնեսա Շահնազարյանը խոսեց ոչ միայն թատրոնի ձեռքբերումների ու ծրագրերի, այլ նաեւ իրենց առջեւ ծառացած խնդիրների մասին: Իսկ խնդիրների շարքը գլխավորում է շենքի վերանորոգման հարցը: Դեռ 2017 թվականի վերջին թատրոնի տնօրինությունը տեղեկացրել էր, որ այս տարվա գարնանը կվերանորոգվի շենքի տանիքը, վերանորոգման ու

Ոստիկանները ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել

ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսությունից գրություն է ստացվել, որ Խնձորուտի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 58 տարբեր տրամագծի ծառեր և ճյուղեր: Ավելի ուշ անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերեցին ապօրինի հատված ևս 10 ծառ: Օրեր անց, ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված ծառահատումները հնարավոր է կատարած լինի Վանաձորի բնակիչ Արսեն Մ.-ն: Սեպտեմբերի 18-ին կասկածյալը Վանաձորի

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության, ինչպես նաեւ հասարակության որոշ խոցելի խմբերի

Աշխատանքային միգրանտների կացության կարգավիճակի հարցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում  Կողմերի քաղաքացի աշխատանքային միգրանտներին կացության իրավունքի  տրամադրմանն  էր ուղղված այսօրվա հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի նախօրեին։ Նախնական հանդիպման ընթացքում ԵԱՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովն առաջարկեց երկարաժամկետ՝ 1 տարուց ավելի տևողությամբ աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930