Օրվա լրահոսը
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, դրամական միջոցներ՝ պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում
Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է, որ TASS-ը ներողություն խնդրի Ստեփանակերտ անվանումն օգտագործելու համար
Զգուշացրել է, որ եթե ռուսական կողմը շարունակի աղավաղել ադրբեջանական տեղանունները, ապա փոխադարձության սկզբունքի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանում տարբեր տեղանուններ կանվանի իրենց պատմական անուններով։
«Զանգեզուրի միջանցքի» հանձնումը ԱՄՆ-ին կխաթարի Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները՝ նշում է թուրքական լրատվամիջոցը. «Ազգ»
Քաղաքական Արեւմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ անվերապահորեն պաշտպանում է նրա ագրեսիվ ծավալապաշտությունը (էքսպանսիա): Պատճառն այն է, որ նրանք հասկանում են՝ դա անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի ռազմավարական բախմանը Ռուսաստանի, ինչպես նաեւ ապագայում Իրանի ու Չինաստանի հետ:
Երանի թէ օտարին կողմէ ամէն վիրաւորանք սիրով ու համբերութեամբ տանող մեր վարչապետը նոյն ներողամտութեամբ վարուէր ներքին հակառակորդներուն հետ եւս. «Ասպարեզ»
Իբրեւ արդիւնք իր այնքան երազած եւ տենչացած միջանցքի մօտակայ իրականացման լուրին՝ Ատրպէյճանի մենատէր Ալիեւ հասուն դիւանագէտի մը անվայել, լկտի բառամթերքով պարուրուած ՝վիրաւորական յայտարարութիւն մը կատարեց՝ ըսելով. «Կ՛ընդունիմ այդ գաղափարը, եթէ մերոնք այդ միջանցքի երկայնքին հայու երես չտեսնեն», կամ ասոր պէս անտեղի, տտռոց բուրող յայտարարութիւն մը: Այս գիւտը եւ արտառոց գաղափարը կու գար իր քարիւղի հոսքին
Բորուջերդի. Այս փուլում Իրանի վերամոբիլիզացիան Զանգեզուրում ունի կարեւոր նշանակություն. «Ազգ»
Խոսնակը հավելել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ունակ չէ պաշտպանելու Սյունիքը
Այն, ինչ անում է Փաշինյանը, ոչ թե ինքնաբուխ դավաճանությունների անկանոն շղթա է, այլ նախապես լավ մտածված օպերացիա, որը վարպետորեն քողարկվում է գովազդային «սլոգաններով». «ՉԻ»
Պարզվեց՝ «մտքի» հեղինակը ոչ թե ադրբեջանցի չինովնիկ է, այլ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
ԱԺ օթյակում 5 լրագրողի գործունեությունը խոչընդոտելու գործով շուրջ 6 ամիս է՝ քայլ չի արվել հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը կոնկրետ անուններ էր տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը՝ ենթադրաբար հրահանգներ տալով:
Սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս
Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը 2025թ. 🌡️ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր» մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արմավիր քաղաքի մասնաճյուղը։ Օրերս վերաբացված մասնաճյուղն ապահովում է ավելի արագ և արդյունավետ սպասարկում շնորհիվ թվային ժամանակակից գործիքների ներդրման, ինտերիերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անձնակազմի անմիջական աշխատանքի։ Ֆասթ Բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարիչ Վահե Մխիթարյանն ասել է․ «Ֆասթ Բանկում կարևորում ենք հաճախորդների դրական փորձառությունը՝ սկսած սպասարկման որակից, մինչև մասնաճյուղերի հասանելիություն և հարմարավետություն։ Վերաբրենդավորված մասնաճյուղը
Պատիժը մեղմ է, բայց կարեւոր ազդանշան է, որ Ադրբեջանի գործով առաջին դատավճիռը կայացվել է. «Ազգ»
Գերմանական ԶԼՄ-ները հուլիսի 30-ին ժամը 9.30-ին սպասում էին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի «Ադրբեջանից կաշառառության գործով» առաջին վճռի հրապարակմանը՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, քրիստոնեա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինթները դատապարտվեց 9 ամսվա պայմանական ազատազրկման: Դատարանի վճռով Լինթները պարտավոր է նաեւ 10,000 եվրո տուգանք վճարել: Մեղադրող կողմը պահանջել է տասնմեկ ամսվա պայմանական ազատազրկում, պաշտպանող կողմը պահանջել է արդարացում: 80-ամյա
Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նրան հայտարարելով նկատողություն. «Ժողովուրդ»
Արթուր Սուքոյանի բացատրության հիման վրա ԱԺ աշխատակազմը որոշել է, որ 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ պաշտոնատար անձանց հետ վիճելու, ԱԺ բնականոն աշխատանքին անհարկի միջամտելու և ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահության կանոնները խախտելու համար Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նրան հայտարարելով նկատողություն։
Փոքրիկ անախորժություն՝ ողբերգության ֆոնի վրա
Ինչպես հայտնի է՝ այս իշխանության գաղափարական եւ, կասեի, կազմակերպչական հիմքն է ատելությունն ու թշնամանքը: Դրա թիրախները կարող են տարբեր լինել՝ «նախկինները», ռուսները, հոգեւորականները, Սամվել Կարապետյանը կամ որեւէ այլ գործիչ: Կարեւորը ատելության այդ կրակը թեժ պահելն է: Իմ տպավորությամբ՝ Հայաստանի վարչապետն ամեն օր արթնանում է այն մտքով, թե է՛լ ինչ ֆեյսբուքյան ստատուս պիտի գրի, որ սկանդալ,
Մնում է, որ Փաշինյանը հայտարարի՝ դե ես ի՞նչ մեղավոր եմ, որ հանգուցյալ Սոնան քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել ճանապարհն ինձ. «ՉԻ»
Բալոյանը դատական նիստում ասել է, որ Սոնա Մնացականյանը գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը կամ դիտավորյալ հետ քայլ է կատարել:
Iranian Diplomacy. Տարբեր կողմերից ճնշումների ենթարկվող Երեւանն այս պահին գոյութենական խնդիր է լուծում. «Ազգ»
Փաշինյանի կառավարությունը, հեղինակի կարծիքով, փորձում է գոհացնել բոլորին, սակայն Հայ Առաքելական Եկեղեցին չի ընդունում ՀՀ վարչապետի խաղերը: Բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալությունն էլ, հեղինակի համոզմամբ, վերջիններիս լռեցնելու նպատակ է ունեցել:
Մշակութային ցեղասպանության այս մասշտաբի դրսևորումը հասցրել է անգամ գերազանցել այն ողբերգական իրողությանը, երբ Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո թուրքերն իրականացնում էին Արևմտյան Հայաստանի տարածքում. Հովիկ Ավանեսով
Արդեն ավելի քան տասն օր է, ինչ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների և ավելի քան 100 պատմամշակութային հուշարձանների վրա։ Շատ դեպքերում
Պետգույքի կառավարման կոմիտեն ուղղակի կտրուկ մերժել է «Առավոտին». փաստաթղթեր
Ի դեպ, թեեւ media.am-ին պետգույքից ասել են, թե իբր «նույն գործընթացն իրականացվում է շենքում այլ տարածքներ զբաղեցնող կազմակերպությունների մասով, որոնց պայմանագրերի ժամկետները նույնպես լրացել են», բայց որքան մեզ հայտնի է՝ «Առավոտն» այս պահին միակն է, որի նկատմամբ սեղմ ժամկետում տարածքն ազատելու պահանջ է ներկայացվել: Չենք ցանկանում վնասել Մամուլի շենքում մնացած մեր գործընկերներին: Թող մենք միակն էլ մնանք: Բայց թող պետգույքում գոնե փորձեն չստել:
Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ՀՀ նախագահի աշխատակազմ
«Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով: Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում». Միքայել սրբազան
Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ… Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է: Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան
Կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ
ՍԴ-ն բավարարել է դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը
ՀՀ ՍԴ կողմից կայացված ՍԴՈ-1791 որոշմամբ բավարարվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը։ Մեջբերում. «(…) հաշվի առնելով սահմանադրական արդարադատության հիմքում ընկած սահմանադրահեն գաղափարներն ու արժեբանությունը, Սահմանադրական դատարանի որոշումների սահմանադրաիրավական բովանդակությունն ու իրավական ազդեցությունը նաև անձի սահմանադրական իրավունքների երաշխավորման համատեքստում՝ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով
Վեհափառ Հայրապետը իր ուրախութիւնը յայտնեց, որ նման ծրագիր մը Պէյրութի Ամերիկեան Համալսարանի եւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան աջակցութեամբ ի գործ դրուած է Լիբանանի մէջ
Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Պէյրութի Ամերիկեան Համալսարանի «Կենսոլորտը եւ սնունդը» ծրագիրի պատասխանատուները, ծրագիրի տնօրէն փրոֆ. Շատի Համատայի գլխաւորութեամբ: Այցելութեան նպատակն էր յիշեալ ծրագիրի աշխատանքներուն ընդհանուր պատկերը ներկայացնել Նորին Սրբութեան եւ իրմէ իմանալ համայնքներն ու կազմակերպութիւնները գործնապէս մասնակից դարձնելու կարելիութիւններուն մասին: Վեհափառ Հայրապետը իր ուրախութիւնը յայտնեց, որ նման ծրագիր
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
Պուտինը «Կրոկուս Սիթի Հոլ»-ում զոհված Լիլիթ Իսրայելյանի ամուսնուն՝ Վուգար Հուսեինովին, պարգևատրել է «Արիության շքանշանով»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Արիության շքանշան» է շնորհել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման ժամանակ զոհված` Վուգար Հուսեինովին, գրել է «Коммерсантъ»-ը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակման ժամանակ նա բարային սեղաններից բարիկադներ է կառուցել՝ մարդկանց ահաբեկչական կրակոցներից պաշտպանելու համար։ «2024 թվականի մարտի 22-ին 40-ամյա Վուգար Հուսեինովը և նրա 33-ամյա կինը՝ Լիլիթ Իսրայելյանը, ժամանել են համերգասրահ՝ «Պիկնիկ» խմբի
Ստեփան Սամվելյանի վիճակը կտրուկ վատացել է
Ինչպես արդեն տեղեկացրել էի, այսօր՝ 2025 թվականի հուլիսի 31-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Քննչական կոմիտեում Ստեփան Սամվելյանի դեմ հարուցված շինծու գործով իրականացվելու էր քննչական գործողություններ։ Որպես Ստեփան Սամվելյանի պաշտպան՝ ներկա պահին նախաքննության շրջանակներում պահվող և «Արմավիր» ՔԿՀ- ում կալանավորված անձի, հանդես եմ գալիս հրատապ հայտարարությամբ՝ կապված նրա զգալիորեն վատթարացող առողջական վիճակի և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների
«Մի իշխանություն, որը պատրաստ է անել Ալիեւի կամ Էրդողանի ցանկացած խոսք, ինչպե՞ս կարող է Բաքվից մեր գերիների վերադարձի քայլ կատարել». Ռուզան Ստեփանյան
«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով խնդրին, որ երեկվանից հայտնի է դարձել, որ «Կարմիր Խաչը» այլեւս չի այցելի Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին՝ ասաց. «Դա շատ կարեւոր հարց է, թեպետ արդեն քանի ամիս խոսվում էր, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային գրասենյակն իրենց մոտ փակվի: Երեկ Հայաստանի գրասենյակից տեղեկացրին,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո Բենկոսմե Կաստանյոսը
Մխիթար Հայրապետյանը կարևորել է կիբեռգրագիտության խթանումը հանրության կրթության մակարդակի բարձրացման միջոցով
Հանդիպում Մխիթար Հայրապետյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների միջև՝ առցանց միջավայրում երեխաների անվտանգության ամրապնդման և բարձրացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին ընդունել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել երեխաների առցանց միջավայրում պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը միտված նախաձեռնությունները։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի առաջին
Պուտինի օգնականը` Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժման մասին. «Հարցը կարելի էր լուծել քաղաքակիրթ ձևով…Փոխարենը իրականացվել է ցուցադրական, ոչ բարեկամական ակցիա ՌԴ-ի նկատմամբ»
Հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն, 2006-2024թթ. ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ միասին պարում էր Լաչինում:
Վիճաբանել են, գետնից վերցրել է քարը ու հարվածներ հասցրել գլխին․ միջադեպ՝ Գյումրիում
Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվում է Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներից մեկի՝ Մ․ Վ․-ի մասնակցությամբ հուլիսի 9-ին տեղի ունեցած մի միջադեպ։ Այս օրը «գանգուղեղային փակ վնասվածք, գագաթային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 52-ամյա Ա․Ա․-ն։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ 34-ամյա Մ․Վ․-ի, որն աշխատում է Գյումրու համայնքապետարանում, նրա


















































