Օրվա լրահոսը

Մարիա Զախարովան խուսափել է հստակ նշել, որ Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում ադրբեջանցիներն են ապամոնտաժել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամի իր ալիքում հրապարակել է Հովհաննես Այվազովսկու կտավները եւ գրել է. «Այվազովսկու ստեղծագործություններն են: Ինչ-որ տեղ ապամոնտաժում են նրա հուշարձանները, իսկ ես ապամոնտաժում եմ անգրագիտությունը նրանց մեջ, ովքեր երբեք չեն տեսել նրա կտավները»։ Նկատենք, որ Մարիա Զախարովան խուսափել է հստակ նշել, որ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում ադրբեջանցիներն են ապամոնտաժել:

Ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու

«Գարշելի է, երբ մարդիկ այսօր էլ շարունակում են այլոց դասակարգել, նույնիսկ վիրավորել սեռի, արտաքինի, ազգության, սոցիալական կամ այլ կարգավիճակի բերումով». Վահե Հովհաննիսյան

«Գարշելի է, երբ մարդիկ այսօր էլ շարունակում են այլոց դասակարգել, նույնիսկ վիրավորել սեռի, արտաքինի, ազգության, սոցիալական կամ այլ կարգավիճակի բերումով։ Իհարկե, նման մոտեցում ունեցող մարդկանց հետ առնչվելիս անձնական մակարդակում բնազդաբար ցանկություն է առաջանում կոշտ ձևով պատասխանել, սակայն մի բան ակնհայտ է. հանրային մակարդակում ամենաճիշտ և առաջնային արձագանքը պետք է լինի նրանց առնվազն կրթությունից և հանրային

Անահիտ Մանասյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների

Հայաստանի համար այս վճռորոշ պահին, երբ առկա են խիստ զգայուն մարտահրավերներ, անընդունելի է պետական հնարավորությունները ուղղել Եկեղեցու հետ բախմանը. հայտարարություն Արգենտինայից

Արգենտինայի շուրջ 15 հայկական կազմակերպություններ համատեղ հանդես են եկել բաց նամակով՝ դատապարտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղակված մեղադրանքներն ու հարձակումները։ Հայտարարության մեջ ասվում է. «Մեծայարգ´ պարոն վարչապետ, Յանուն Արժանթինեան Հանրապետութեան Հայկական Հաստատութիւններուն (IARA), այսու կու գանք խստօրէն դատապարտելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմէ Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դէմ ուղղուած անհիմն յարձակումներն ու

«Ինչի՞ եք իմ հեռախոսի մեջ նայում եւ վերարտադրում ինչ-որ ձեզ թվում է: Դուք ենթադրում եք, որ ես խաղ եմ խաղում հեռախոսով եւ դա բարձրաձայնելու իրավունք չունեք». բանավեճ փաստաբան Արամ Օրբելյանի եւ դատավոր Վահե Դոլմազյանի միջեւ

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստում այսօր ճառով հանդես եկավ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Սկսեմ նրանից, որ ինչպես Ռուբեն Վարդազարյանը, այնպես էլ նրա պաշտպաններս, մշտապես հայտարարել ենք եւ հիմա էլ պնդում ենք, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ սույն քրեական գործը ապօրինի կերպով հարուցվել է, նրան ապօրինի մեղադրանք է

2024-ին արտահանվել է 32676տ ծիրան, 2025-ին արտահանվել է 51677տ ծիրան. Գևորգ Պապոյան

«Եթե կհիշեք, երբ ծիրանի արտահանումը այս տարի նոր-նոր էինք սկսել և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար մի քանի մեքենա ծիրան հետ էին ուղարկել ՌԴ-ից Հայաստան, մեր պսևդո ընդդիմությունն ու պսևդո փորձագետ-տնտեսագետ-քաղաքագետ ու ամենինչագետները մամուլով ու սոցցանցերով գոռգոռում ու անկանոն շարժումներ էին անում, թե բա հասեք, փրկեք, հարայ-հուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում և

«Միասին աշխատելու» փոխարեն՝ «սկենք միասին» գործելաոճը թելադրելու փորձերը մեզ համար մերժելի են. Արմեն Աշոտյան

Ի տարբերություն մեզ, ակնհայտորեն նախընտրական տրամաբանության մեջ մտած մեր գործընկերներին այս ամենը պետք է որ ավելի անհանգստացնի, քան Երրորդ նախագահի և ՀՀԿ-ի դեմ անբացատրելի և հիվանդագին մոլեռանդությամբ իրականացվող հակաքարոզը։

«Այս հուշարձանները կանգուն էին Ստեփանակերտում՝ հայերի ժամանակ». Արցախում Սախարովի հուշարձանի ճակատագիրն անհայտ է

«Քանդակում Սախարովը «նստած» է, և մի՞թե մենք բոլորս նույն տեսակի «նստածներ» չէինք»

Գայանե Պողոսյանը մեզանում միակ արվեստաբանն է, որի գիտական հետազոտությունների առանցքում ուրարտական արվեստի ուսումնասիրության հարցերն են

Վանի թագավորության կերպարվեստի տարբեր նմուշների պատկերագրական և խորհրդաբանական ուսումնասիրության արդյունքում արվեստաբանը բացահայտել է Վանի թագավորության կերպարվեստի պատկերագրական առանձնահատկությունները։ Գեղարվեստական ստեղծագործությունների քննությունն իրականացրել է ժամանակաշրջանի մշակութային, դիցաբանական և կրոնական խնդիրների համատեքստում։

ՀՀ նախագահը շրջել է Գորիսում ծանոթացել բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս։ Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքային միջավայրի բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող զարգացման ծրագրերին։ ՀՀ նախագահի աշխատակազմ

Ադրբեջանում Այվազովսկու արձանի քանդումը պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. Զատուլին

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է, Lenta.ru-ին տված մեկնաբանության մեջ ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: «Բացի այն, որ սա բարբարոսական գործողություն է, անկեղծ ասած՝  նաև հիմարություն և անխոհեմություն է: Այվազովսկին աշխարհահռչակ, հանճարեղ գեղանկարիչ է, որը գնահատվել է ոչ միայն Ռուսական կայսրությունում,

«Նկատելի է՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու նրանց ընտանիքների գնողունակությունը ևս նվազել է․ այն ազդում է Գյումրու տնտեսության վրա»․ Վարդան Սրտաշյան

Ես՝ որպես հյուրանոցային և ռեստորանային ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ, կարող եմ ասել, որ 30-40 տոկոսով կրճատվել է ռուս հաճախորդների քանակը։ Ռուս հաճախորդների քանակը ռեստորաններում կրճատվել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի կոնտինգենտի հետ կապված։

Հեղուկ գազի գնի բարձրացումը ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկով է պայմանավորված. շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ

Հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։

Ջեյ Լոն՝ Սնուփ Դոգի փոխարե՞ն

Sputnik Armenia. Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում Snoop Dogg բառերը Ջենիֆեր Լոպես բառերով փոխարինելու որոշումը։ 2025 թվականին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Այդ շենքը դարձել է քաղաքի զարդը՝ Ղուկասյանների մեծ ջանքերով»․ Վարդան Ղուկասյան

«Անգին» որակումը Արամայիս Հայրապետյանն ասաց՝ հանրային մեղադրողի ընկալումն է՝ փորձագետների՝ «արժեք չունեն» արտահայտությանը։ Իր ընկալմամբ՝ եթե «արժեք չունեն», զրո կոպեկ արժեն։

Կենտրոնի մասնագետները ՀՀ-ում դեռ Խորհրդային տարիներից օգտագործվող ծխի տվիչներից առանձնացնում են ռադիոակտիվ աղբյուրները, տեղափոխում համապաստասխան պահեստարան

Խորհրդային տարիներին Հայաստանում լայնորեն կիրառվել են ծխի դետեկտորներ, որոնք ռադիոակտիվ նյութեր են պարունակել

Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Տորոնտոյի կորտում

Երրորդ շրջանում մեր հայրենակցի մրցակիցը լինելու է ԱՄՆ ներկայացուցիչ Էմիլիո Նավան:

2025 թ. առաջին կիսամյակում Դիլիջան և Իջևան համայնքներին են վերադարձվել 2 մանկապարտեզների մասնաշենքեր

Տավուշի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է 39 միլիոն 811 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությանն (ՋՕԸ) է վերադարձվել ընդհանուր 5 միլիոն 110 հազար դրամ արժեքով 191.1 մ երկարությամբ խողովակաշար։ Հաշվետու ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ

Հասկանում եմ՝ երիտասարդ եք, աճելու տեղ ունեք, բայց ինձ վիրավորում են այդ արտահայտությունները. Գառնիկ Իսագուլյան

Եթե ես ինչ-որ բան որոշեմ, ոչ մի խափանման միջոց, նույնիսկ բանտը, ինձ չեն կարող զսպել. Իսագուլյան

Արա Աբրահամյան. Դատարանի որոշումն անօրինական է և քաղաքական պատվերի բնույթ ունի

«Ես պետք է նեղվե՞մ այս կառավարության կողմից իմ հողատարածքը խլելու որոշումից՝ հաշվի առնելով, որ այն մեզանից խլում է ավելի մեծ բան, մի բան, որը գին չունի՝ մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր հիշողությունը, մեր ավանդույթներն ու քրիստոնեական հավատքը, մեր Արցախը՝ իր հին տաճարներով, մեր Սյունիքն ու Զանգեզուրը՝ իրենց հերոսական անցյալով», – ասել է նա:

COP 17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու աշխատանքների պլանավորմանը։ Հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կոմիտեի նիստին արձանագրված հարցերը քննարկելու նպատակով։

Դատարանը կայացրել է ակնհայտորեն անարդարացի որոշում՝ փաստացիորեն զրկելով Զարուհի Փոստանջյանին պաշտպան ունենալու հիմնարար իրավունքից. հայտարարություն

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 31-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանը, Լուսինե Ալավերդյանը և Կարեն Հովհաննիսյանը կայացրել են ակնհայտորեն անարդարացի որոշում՝ փաստացիորեն զրկելով Զարուհի Փոստանջյանին պաշտպան ունենալու հիմնարար իրավունքից։ Նախապես նշանակված դատական նիստը, որը պետք է կայանար 2025 թվականի հունիսի 24-ին, չի կայացել վերոնշյալ դատավորների գործողությունների արդյունքում։ Զարուհի Փոստանջյանը և նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը

Դուք տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի մամուլում հրապարակված կեղծ անձնագիրը. պաշտպանը՝ անձնագրային ծառայության պետին

Գործնականում բացառում եմ ապօրինի անձնագրերի տրամադրումը. Թումանյան

Արդյունքում նախատեսվում է ունենալ արտահանման աճ՝ մոտ 1.7 անգամ. կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:  Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որոշումն  ունենալու է առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Ըստ

«Ես չափազանց ուրախ եմ այս ծրագրի համար եւ վստահ եմ, որ այն լինելու է աշխարհի լավագույն շոուներից մեկը». մոնղոլ կոնտորսիոնիստ

Երեւանի կրկեսի բացումը պատշաճ կազմակերպելու մասին առաջին խոսակցությունները եղել են դեռ երկու տարի առաջ: «Իրավիճակները փոխվում էին, անընդհատ ինչ-որ բաներ էին տեղի ունենում, բայց մենք հավատով աշխատում էինք որպես մի ընտանիք: Թե ինչ է կատարվելու բացման օրը, շատ չեմ խոսի, բայց երբ ինքս նայում էի արտիստների ծրագրերը, անգամ ինձ համար շատ բաներ զարմանալի էին»:

«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյուն. «Ես շատ հավանական եմ համարում «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Եթե ինտեգրման գործընթացը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում արագանա, ապա Չինաստանից սկսվող և Միջին միջանցքով Լոնդոն գնացող կարևոր նավթատարների և գազատարների ցամաքային ճանապարհների և երկաթուղագծերի՝ ավելի արագ և կարճ անցումը հնարավոր կլինի միայն «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։ Չնայած՝ ժամանակ առ ժամանակ որոշակի քննարկումներ են

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը՝ կմեկնի ՌԴ՝ մկրտության արարողության մասնակցելու․ նրա խափանման միջոցը փոխվեց

Դատարան էին ներկայացել նաեւ մի քանի երաշխավորներ՝ Սպարտակ Ղուկասյանի ընկերներն ու մտերիմները, ովքեր անձնական երաշխավորություններ էին ներկայացրել այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանը կվերադառնա ՌԴ-ից եւ չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։

Ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊԸ-ն խուսափել էր հարկեր վճարելուց. պետությանը պատճառված 195,000 դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնվել է

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հ.Ա.-ի եղբորը՝ Հե.Ա.-ին պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից

Իսագուլյանը ներողություն խնդրեց Սամվել Բաբայանից՝ նրան ՀՀ նախկին պաշտոնյաների սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրելու համար

Դրա համար քննչական մարմին կա, թող հարցաքննեն, ճշտեն, եթե այդ անձն եմ, թող ձերբակալեն, եթե չէ՝ ներողություն խնդրեն. Սամվել Բաբայան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031