Օրվա լրահոսը
Դեսպան Բուշը բարձր է գնահատել Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության մակարդակը
Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ ԱԽ
ՀՀ իշխանությունը 340 հազար դոլար կծախսի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար
Sputnik Արմենիա. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար ՀՀ իշխանությունը 340 հազար դոլար կծախսի: Արարողությունը տեղի է ունենալու 2025թ. դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1200 անձի համար: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ադրբեջանը հրդեհներն օգտագործում է հայկական բնակավայրերի ոչնչացման համար. Լեռնիկ Հովհաննիսյան. «168 ժամ»
«Ադրբեջանը նաև Արցախի բնակավայրերի իսլամացման գործընթաց է սկսել: «Գուգլով» մտեք Արցախի ցանկացած բնակավայր, օրինակ, Շոշ գյուղ, ամենասովորական տան վրա կտեսնենք կիսալուսնի նշան»
Միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են, որ նաև իրենց պատասխանատվության հարցը կարող է բարձրանալ, քանի որ պայմաններ են ստեղծել Արցախի հայաթափման համար. «Փաստ»
Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր իրենք պատրաստ էին «ընդունել» հայերին, բայց նրանք թողեցին ու հեռացան, և դա Արցախի հայերի որոշումն էր։ Այսպիսի քարոզչական շեշտադրումներով Ադրբեջանը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, քանի որ ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմի իրագործած պատերազմական հանցագործությունների թեման կարող է դառնալ օրակարգային։ Բայց ամենազարմանալին
«ՔՊ-ականներին դադարելու են փողոցում բարևել, այն ՔՊ-ականներին, որոնք անարգում են հավատի խորհրդանիշները». Ավետիք Քերոբյան. «168 ժամ»
«ՔՊ-ում ամաչում են, իսկ վաղ թե ուշ այդ ամոթը կբերի պայթյունի». Ավետիք Քերոբյան
Այս պայմաններում մասնավոր կազմակերպությունն էլ չի համարձակվի ներդրում կատարել ՀԷՑ-ում՝ հաշվի առնելով, որ կա արբիտրաժային վեճ, քաղաքական լարվածություն. Սուրեն Պարսյան. «Փաստ»
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ Հայաստանը միջազգային հանրության մաս է և պետք է շարժվի ընդհանուր խաղի կանոններով, որին միացել է։ Ընդգծում է՝ վերջին շրջանում կառավարության քայլերն ավելի շատ քաղաքական են և ոչ թե իրավական ու տնտեսական։ Հավելում է՝ այս բոլոր գործընթացները պետք է հեռու մնան քաղաքական շահարկումներից, քանի որ էներգետիկ համակարգը մեզ համար ռազմավարական ոլորտ
«Ինքը ո՞վ է, որ եկեղեցում նշանակումներ անի: Այդպես մեկ էլ Ալիևը եպիսկոպոսներ է նշանակում Դադիվանքում». Վահե Բեգոյան. «168 ժամ»
«Ինքը ո՞վ է, որ ուզի կամ չուզի: Ինքն ամենաշատը կարող է ասել՝ ես ստեղծում եմ Հայաստանի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցին ժամանակին այսպիսի հոգեկան հիվանդներից ապահովագրվելու համար ստեղծել է 4 նվիրապետական աթոռ, որոնք իրարից որոշակիորեն վարչականորեն անկախ լինելով հանդերձ՝ մեկ եկեղեցի են կազմում»
Առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրել հարկային կեղծ հաշիվներ՝ օժանդակելով այլ ընկերություններին՝ հարկեր վճարելուց խուսափելուն
Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ
ՀԷՑ-ը դեռ չե՞ն «վերադարձրել ժողովրդին»
Եկեք վերհիշենք, թե ինչպես էին վերջերս ընթանում խորհրդարանական քննարկումները «Հանրային ծառայության» մասին եւ «Էներգետիկայի» մասին օրենքի փոփոխությունների շուրջ: ՔՊ-ականներն այնպես էին խնդիրը ներկայացնում, որ օրենքի ընդունումը (որը տեղի ունեցավ հուլիսի 3-ին) նշանակում է ՀԷՑ-ի պետականացում կամ ազգայնացում: «Մենք այդ օրենքով վերադարձնում ենք ՀԷՑ-ը ժողովրդին», – սա էր իշխանության ներկայացուցիչների լեյտմոտիվը: Ընդհանրապես, հենց որ ՔՊ-ականներին, նիկոլականներին
9 տարի առաջվա դատական գործով, որի հիմնական պատասխանողը մահացել է՝ «Առավոտը» հրավիրվել է դատարան
Պետք է նշենք, որ 2018թ. հունվարի 20-ին մահացավ Սարգիս Հացպանյանը: Իսկ «Առավոտը» շարունակում է մնալ պատասխանող:
Սին են կեղծարարության մեծ աճպարարի հավաստիացումները, թե իր պայքարն առանձին հոգևորականների դեմ է. «Դրօշակ»
Նախ՝ նիկոլական իշխանության շատ ներկայացուցիչներ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, և վերջինիս մասին բազմիցս անհարգալից են արտահայտվել։
Երկու օրվա մեջ այդ ի՞նչը ու ինչպե՞ս հասցրեցին ուսումնասիրել, վիճակը պարզել ու ամփոփել, «էլեկտրատնտեսության» ո՞ր մասին ծանոթացան, որ մի հատ էլ նման՝ «արցունք քամող» հայտարարություն են տարածում. «Փաստ»
Այստեղ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը տարածվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելուց ընդամենը 2 օր անց:
Գրանցվել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով
Հիմք ընդունելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 52.1 հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև նշյալ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է, որ Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացներ:
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը քննարկվել են աշխատանքային ընթացիկ հարցեր
Այսօր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային ընթացիկ հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման նախադրյալ։ ՀՀ հանրային
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում, Հրազդանում և Գյումրիում
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա․ shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1
«Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս մահվան 1-ին տարելիցին չմասնակցելն է». Լիդյա Մանթաշյան
Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից. Իմ մասին բոլոր մտահոգվողներին… Այո, ես կալանավորված եմ, բայց ես ո՛չ գողություն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանավորել), ո՛չ թմրանյութ եմ վաճառել… Մի խոսքով՝ ես հանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որևէ գործողություն։ Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել
Օրական 7000 քայլը բավարար է առողջությունը պաշտպանելու համար
Aravot.am Նոր գիտական հետազոտությունը հերքում է 10,000 քայլի առասպելը Հիմնական արդյունքները․ 7000 քայլը օրական նվազեցնում է՝ – Դեմենցիայի ռիսկը՝ 38%-ով – Սրտանոթային հիվանդությունները՝ 25%-ով – Դեպրեսիան՝ 22%, շաքարախտը՝ 14%, քաղցկեղը՝ 6% Հետազոտությունը հրապարակվել է “The Lancet Public Health”-ում, ընդգրկել է ավելի քան 160,000 մարդ, 2014-2025թթ. ընթացքում 10,000 քայլի առասպելը․ Այս «կանոնը» մարքեթինգային հնարք է՝ ստեղծվել
Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին. Հրանտ Թոխատյան. Հայացքն Արցախին
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է։ Արցախում առաջին անգամ 1995 թվականին է եղել, դրանից հետո բազմաթիվ մշակութային ու բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել։ Ե՛վ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների ժամանակ՝ որպես կամավոր, որդու հետ մեկնել է Արցախ։ Ճիշտ է` ռազմաճակատում չի եղել, բայց թիկունքում տարբեր աշխատանքներ է կատարել։ Արցախում կիսատ մնացած ծրագրեր
Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ
Արևմտյան 15 երկիր կոչ է անում ճանաչել Պաղեստինի պետությունը
«Ազատություն». Արևմտյան 15 երկիր այսօր հանդես է եկել Պաղեստինի պետությունը ճանաչելու կոչով։ Հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և ևս 9 արևմտյան պետությունների ԱԳ նախարարները։ «Մեր երկրներն արդեն իսկ ճանաչել են կամ պատրաստվում են ճանաչել Պաղեստին պետությունը։ Այդ իսկ պատճառով մենք մյուս երկրներին ևս կոչ ենք անում հետևել մեր օրինակին»,- նշված
Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ՀՀ նախագահի աշխատակազմ
Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ հայտարարությունները. Վահան Կոստանյան
Պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, պետք է հրադադար հաստատվի. Վահան Կոստանյան
Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է 74 միլիոն 630 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 28 միլիարդ 645 միլիոն 988 հազար դրամի վնաս
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այսպես. Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 17,842,253,253 դրամ[1]:
Վահագն Խաչատուրյանը Սյունիքում այցելել է զորամաս
Սյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ՀՀ նախագահի աշխատակազմ
Ադրբեջանի վարքագիծն այլ կլիներ, եթե Արցախի հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով․ Արման Գրիգորյան
«Մենք այն ժամանակ չէինք դադարի գործոն լինելուց, ինչպես հիմա դադարեցինք գործոն լինելուց՝ պատերազմում պարտությունից հետո»
ՔՊ-ական պատգամավորը՝ Հայ Եկեղեցու կեղծ հետեւորդ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, կարծես, ստանձնել է հակաեկեղեցական քարոզչության ակտիվ մունետիկի դերը։ Վերջինս պարբերաբար հարցազրույցներ է տալիս իշխանամետ լրատվամիջոցներին՝ հանդես գալով մակերեսային ու աղճատված մեկնաբանություններով, որոնք բացահայտում են նրա կրոնական անտեղյակությունը եւ տգիտությունը։ Վերջին հարցազրույցում, որը տեւել է շուրջ 20 րոպե, պատգամավորը երկու անգամ սխալ է հիշատակում Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից
«Խմելու պես կարդում ես»․ Սեւակ Արամազդը՝ Արման Գրիգորյանի գրքի մասին
«Արման Գրիգորյանը մերկացնում է այն պատկերացումը, թե ՀՀ ապագան կախված է մեկ կենտրոնից՝ մյուսին կցվելուց եւ մերժում է այն մտայնությունը, որ եվրոպական դրախտում Հայաստանի հայտնվելն ընդամենը ցանկության հարց է»․ Սուրեն Սուրենյանց
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝


















































