Օրվա լրահոսը
Սյունիքում դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է 51 հազար դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 000 դոլարին համարժեք դրամ
Սյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ:
Մասնակցային դպրոցի «Հայաստանի պատմություն» դասագիրքը հապաղում են տեղադրել առցանց հարթակում
Հեղինակները գրել են, որ կան որոշակի վիճելի փաստեր եւ նույն պատմական իրադարձությունը կարող է տարբեր լույսի ներքո ներկայացվել՝ կախված նրանից, թե ով է պատմությունը պատմողը:
Ի վերջո՝ պատրաստ եք արտապատվիրակե՞լ, թե՞ մերժել եք, իսկ գուցե չեք էլ քննարկե՞լ. Էդմոն Մարուքյան
Մինչ այժմ անհասկանալի է, թե ինչ ուղերձով են ՀՀ իշխանությունները դիմում միջազգային հանրությանը։
Հայաստանի տարածքների մասին տեղեկությունները ոչ թե պետք է հատվածային վերլուծել, այլ մասշտաբային, նաեւ թե ինչ նպատակներ կան. Հովհաննես Իշխանյան
Պետք է հասկանանք, որ մեր հանդեպ ցեղասպանություն իրականացրածների եւ իրականացնողների մեթոդաբանությունն անվերջ է, նրանք երբեք մեկ մեթոդ օգտագործելուց հետո չեն կանգնում: Նույն էլ եղավ Արցախի պարագայում: Տարբեր մեթոդներ էին օգտագործվում, ոչինչ չէր ստացվում, ի վերջո իշխանափոխություն արեցին Հայաստանում, որպեսզի այստեղ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնց շահերը համընկնում են թուրքական շահերին »,-ասաց Հովհաննես Իշխանյանը:
Իշխանություններն իրականացնում են դրսից թելադրվող հակազգային ծրագիր, որը կհանգեցնի ՀՀ կործանմանը. Կիմ Բալայան
Կոչ ենք անում ՀՀ քաղաքական ուժերին եւ ազգային մտածելակերպ ունեցող անձանց՝ մի կողմ դնել ներքին տարաձայնությունները եւ համախմբելով հասարակությանը հասնել այս իշխանությունների հեռացմանը։
MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում
Ամերիաբանկի MyInvest հարթակում գործարկվել է MyInvest Academy-ն՝ նախատեսված ներդրումների ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է: Academy-ն հնարավորություն է տալիս սովորել ներդրումների մասին զրոյից՝ քայլ առ քայլ ծանոթանալով հիմնական հասկացություններին և խորացնելով գիտելիքները յուրաքանչյուր թեմայով` պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր, ներդրումային ֆոնդեր,
«Գառնու ոստիկանապետը կարող է չի հարգում Հակակոռուպցիոն դատարանին, չի էլ պատասխանում, Աշոտյանը պիտի տանջվի՞»․ Տիգրան Աթանեսյան
Լրագրողները փաստեցին՝ մեկ կամ երկու վկա է մնացել հարցաքննվելու և հարցրին՝ ինչի՞ մասին են այս հարցաքննությունները, փաստաբանը պատասխանեց․ «Ի սկզբանե դատական նիստերը ոչ մի բանի մասին են։ Դա չեմ հոգնելու կրկնել։ Ի՞նչ պետք է վկայեն այս մարդիկ, որ ինչ-որ գումար կար Բժշկական համալսարանում, որը դարձել է անշարժ գույք և որը հիմա երկու անգամ թանկ արժի և այդ գույքը պաշտոնապես պատկանում է համալսարանին կամ արհմիությանը և օգտագործվում է նրանց կողմի՞ց»։
Մեր դեսպանները Բաքվում և Երևանում հակասական հայտարարություններ են անում. ԽՍՀՄ փլուզումից 34 տարի է անցել, բայց Թեհրանը չունի հստակ քաղաքականություն Կովկասի նկատմամբ. իրանցի փորձագետ
«Գեներալ-մայոր Բաղերին Հարավային Կովկասի մասին իր գրքում հստակ գրել է, որ մենք պետք է կառուցենք Հայաստանի ճանապարհները, որպեսզի Հարավային Կովկասում գերիշխող դիրք ունենանք, բայց, ցավոք, դա իրականացնելու կամք չկա»,- ասել է իրանցի փորձագետը։
Կանխենք անտառային հրդեհների առաջացումը՝ հետևելով այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին. ՆԳՆ հիշեցումը
Անտառը մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն:
Շտրիխներ «Ոսկե ծիրանից»՝ կինոաշխարհի մեծերին թարգմանած թարգմանչի աչքերով
Նա պատմեց, թե ինչ զգացումներ է ունեցել, երբ անցյալ տարի տեղեկացել է, որ պետք է թարգմանի աշխարհահռչակ Քեյվին Սփեյսիին. «Ինձ նամակ եկավ, որ պետք է Սփեյսիին թարգմանեմ, հարցրի՝ ինչո՞ւ եք պայմանագիր ուղարկում, ես պետք է վճարե՞մ իրեն թարգմանելու համար…Նույնիսկ մտածում էի, որ ինքս պիտի վճարեմ նման մեծությանը թարգմանելու համար…Սփեյսիի հետ աշխատելը շատ-շատ հետաքրքիր էր: Հիշում եմ՝ ինչքան ջերմ ու ընկերական էր շփման մեջ, զգում էի, թե ինչքան կարոտած է բեմին եւ խաղալուն…
Քննչական մարմիններից ոչ մի կերպ չեմ ստացել բջջային հեռախոսիս բռնագրավման, փաստացի՝ գողացման իրավական հիմքը. Գեղամ Մանուկյան
Ստացվում է՝ 19 օր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը:
Բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը կասեցվել է, տուգանք նշանակվել
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանն ապօրինի օտարել է Քանաքեռ-Զեյթունի թիվ 147 մանկապարտեզը. գործը դատարանում է
Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Ա.Ք.-ն, ի պաշտոնե ունենալով համայնքի գույքը տնօրինելու լիազորություն, հանդիսանալով Երևան քաղաքի Դրոյի 21Ա շենքի 1-ին հարկի 141
ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «Լույս» հիմնադրամ
Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից
Yandex Armenia-ն ավելի քան 155 մլն դրամի ներդրում է կատարել սոցիալական և կրթական ծրագրերում
Ընկերությունը նաև կազմակերպում է մեքենայական ուսուցման, ալգորիթմների և համակարգային ծրագրավորման վերաբերյալ ինտենսիվներ և սեմինարներ, համագործակցում է երկրի առաջատար համալսարանների հետ:
«Սոգլասիե-Արմենիան» կբողոքարկի Արա Աբրահամյանից Երևանի նախկին «Մանկական աշխարհի» շենքի մոտ գտնվող հողատարածքը բռնագրավելու որոշումը
«Սոգլասիե-Արմենիան» կբողոքարկի Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանից Երևանի նախկին «Մանկական աշխարհի» շենքի մոտ գտնվող հողատարածքը բռնագրավելու մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, հայտնում է Arminfo-ն: Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին դատարանը, գլխավոր դատախազության հայցի հիման վրա, որոշում է կայացրել դադարեցնել «Սոգլասիե-Արմենիա» ընկերության սեփականության իրավունքն ավելի քան 2800 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի նկատմամբ, անվավեր ճանաչել դրա պետական գրանցումը
Վահե Դոլմազյանը թույլ չտվեց, որ Արմեն Աշոտյանն ինքնուրույն այցելի ատամնաբուժարան․ ոստիկանությունն էլ չի ուղեկցում
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց․ «Նման իրավիճակում, ստացվում է, որ տնային կալանքի տակ գտնվող անձն ավելի վատ վիճակում է, քան կալանքի տակ գտնվող անձը։ Սա խոշտանգում է»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։0017-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝
Սարի թաղում հրդեհը մեկուսացված է
Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Վերարտահանողներ, ներկրողներ, բանկեր. 1000 խոշոր հարկատուների ցուցակը պատկերում է ՀՀ իրական տնտեսական վիճակը. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանի տելեգրամյան գրառումը 2025 թվականի առաջին կիսամյակի համար հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակը պատկերում է Հայաստանի իրական տնտեսական վիճակը, որի հիմնական շահուռներն են վերարտահանողները, ներկրողները և բանկերը:
«Լավ է, որ Նիկոլի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանի՝ լրագրողների հետ զրույցը դատարանի դահլիճում կարճ տևեց, քանի որ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց՝ ասելով՝ դահլիճն ազատեք։
Եթե Իրանն ուժեղացնի հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան. Փեզեշքիան
«Ազատություն». Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պետք է շտապ բարելավի հարաբերությունները հարևանների հետ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ավելի ուժեղ կապերը կարող են օգնել չեզոքացնելու Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, հայտնում է IRNA գործակալությունը։ «Եթե մենք ուժեղացնենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան», – ասել է նա՝ նշելով, – «այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է բարելավել
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են համակարգի տեխնիկական վերազինման հետևանքով
Համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար։ «Արմենիան քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: «Արմենիան քարդ» ՓԲԸ
Արցախցի երգչուհի Լիլիթ Ղուշունցը՝ Voice of the World 2025 միջազգային մրցույթի եզրափակչում
Միջազգային սահմանափակումների պատճառով արգելվել էր բեմում բարձրացնել Արցախի դրոշը։ Այդ հանգամանքը ցավալի էր երգչուհու համար, քանի որ Արցախը նրա ինքնության ու ստեղծագործական ուղու անբաժանելի մասն է։
Պետք է լսելի դառնա Գազայում ապրող մարդու ձայնը, կասեցվի սպանության մեքենան. Միջին Արևելքի Հայ Դատի հանձնախմբ
Պետք է պաղեստինցին վերագտնի իր արժանապատիվ եւ ապահով կյանքի իրավունքը։
«Արմավիր» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Աղվան Արշակյանի իրավունքների ապահովման վիճակը
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված
Թրամփն անհարմար վիճակի մեջ է դրել ՄԹ վարչապետին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի ծագումով պակիստանցի քաղաքապետ Սադիք Խանին «գարշելի» է անվանել։
Սոլովյովի դեպքում էկրանը մթնում է, իսկ ինչո՞ւ չի դադարեցվում ռուսական ալիքների հեռարձակումը՝ հարցադրում են անում Ադրբեջանում
«Ինչո՞ւ պետք է ադրբեջանական լսարանը լսի Մարգարիտա Սիմոնյանի ատելության խոսքը, մարդու, որն իրեն Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության «աշխատակից» է սարքել», – նշում է ադրբեջանական Apa-ի հոդվածագիրը:
Ստեղծվել է «Շոկոլադե լաբորատորիա»՝ մի վայր, որտեղ Ապարանի եւ Չքնաղ գյուղի ավելի քան 60 դեռահասներ կարող են ուսանել սննդի տեխնոլոգիա
Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» առաքելությունն է նպաստել մարդկանց հոգեւոր – հոգեբանական վերականգնմանը: Հիմնադրամը անցնող երկու տարում Հայաստանի տարբեր համայնքներում հոգեւոր-հոգեբանական վերականգնման անվճար ծրագրեր է իրականացրել պատերազմի հոգեբանական հետեւանքները կրող հազարավոր մարդկանց համար:
«Շքեղության եւ արարողությունների հարցում ձեզ ոչ ոք չի գերազանցում»․ Թրամփը՝ Մեծ Բրիտանիա կատարելիք երկրորդ պետական այցին ընդառաջ
Դոնալդ Թրամփի պետական առաջին այցը ՄԹ կայացել էր 2019-ի հունիսի 3-5-ին, երբ Միապետը Եղիսաբեթ Երկրորդն էր։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Չարլզ Թագավորի մեծ երկրպագուն է։


















































