Օրվա լրահոսը

«Ոչ միայն ստահակություն, այլև արդեն դավաճանության սահմանագծին». Սոլովյովը՝ Գուսմանի մասին

«Երկու մարդ իրենց թույլ տվեցին մարդկային ստահակություն գործել»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ուղիղ եթերում ասել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝  մեկնաբանելով ՏԱՍՍ-ի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի և քաղաքագետ Սերգեյ Մարկովի այցը Բաքվի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի։ «Երկու մարդ թույլ տվեցին իրենց մարդկային ստահակություն կատարել այն պահին, երբ

Սարիկ Մինասյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր

Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության

Դատարանը բավարարել է դատախազության հայցը. Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող գույքը կվերադարձվի Երևանին

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ին պետական շահերի պաշտպանության գործով հերթական վճիռն է կայացրել հօգուտ դատախազության։ NEWS.am -ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ.Ավագյանի, քննելով հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ կադաստրի կոմիտեի՝ կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական

Հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ

Հուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս

«ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել… ինչպե՞ս կարող եմ ես այն գնել». Գրիգոր Տեր-Ղազարյան

GTB Holdings ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է. «Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել: Խնդրում եմ ինձ / մեզ հանգիստ թողեք»:

«Սամվել Կարապետյանի գրպանները կարած չեն, ազգի համար շատ բան է արել»․ կմիանա՞ Վարդան Ղուկասյանը Սամվել Կարապետյանին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր պաշտոնավարման հարյուր օրը ամփոփելիս ՝ անդրադարձ կատարեց նաև այն հարցին, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմիանա՞ արդյոք Սամվել Կարապետյանի նոր ստեղծվելիք քաղաքական թիմին։ «Ես Սամվել Կարապետյանի պահով բան չեմ կարող ասել, իր կատարած աշխատանքը, իր ապրած կյանքը հարգանքի արժանի է, որովհետև ամբողջ հայոց ազգի մեջ ինքն առաջնային դեր է խաղում,

Արցախահայության ձայնը չի լռելու ոչ Հաջիևի և ոչ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով

Հաջևի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, այս մասին հայտարարել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։ «Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Berliner Zeitung» գերմանական պարբերականին տված հարցազրույցում կրկին խեղաթյուրել է իրականությունը՝ հայտարարելով, թե իբր «Ղարաբաղի հայերն իրենց կամքով են հեռացել» և «Ադրբեջանը պատրաստ էր նրանց վերաինտեգրել»։ Այս հայտարարությունը ոչ միայն իրականության կոպիտ

«Չեմ տեսնում հանրային սուր պահանջ անպայման իմանալու՝ Կաթողիկոսը եկեղեցական կանոններ խախտե՞լ է, թե՝ ոչ․ ի վերջո հանրային իշխանությունը պետք է որոշի»․ Արա Ղազարյան

«Կարևոր չէ, որ նա Կաթողիկոս է, նա մարդ է, անձնավորություն, նշանակում է՝ պաշտպանության տակ է»․ Արա Ղազարյանը՝ Կաթողիկոսի՝ անձնական կյանքի հարգման իրավունքի մասին

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու

Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

Պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, գտնվում է բժշկական հսկողության և դիտարկման ներքո

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հերթական այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, ովքեր մտահոգություն են հայտնել վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ քննարկել զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ

«Ստատուսչին» չգիտի, որ հայերը արդեն մի քանի հազարամյակ իրար հավեսով ջրում են, ու ինքը դրա հետ ոչ մի կապ չունի. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Երկրի թիվ մեկ «ստատուսագիրը», որը համատեղության կարգով դեռեւս նաեւ ՀՀ վարչապետն է, իրան անտեղյակի տեղ է դրել, ու անվերջ գրառումներով ձեւացնում է՝ իբր չգիտի, որ դեռ հեթանոս ժամանակներից հայերը շատ հավեսով նշել են Վարդավառի տոնը: Դա այնքան տարածված է եղել հայոց մեջ, որ անցել է քրիստոնեական շրջան

«Չեմ բացառում»․ Թեհմինա Վարդանյանը՝ Գրիգոր-Տեր Ղազարյանի կողմից ՀԷՑ-ը գնելու լուրերի մասին. factor.am

«GTB Holdings-ը ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը։ Նշենք, որ GTB Holdings-ը պատկանում է գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, որը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելուց հետո լրատվամիջոցներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ ընկերությունը գնելու է Գրիգոր Տեր-Ղազարյանը։  Ուշագրավ է,

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։

Փաշինյան. «160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության ավելի մեծ պաշար ունենալով, որ քրեածին մենթալիտետով ապրողները այլեւս տիրապետող դեր չունեն մեր երկրում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սեւանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։ Հանրապետության ողջ տարածքով Ոստիկանությունը երբեք այսքան ներկայություն չի ունեցել, որքան ունի Պարեկային ոստիկանության ներդրմամբ: Ներառյալ Սեւանի վրա եւ ափերին Ջրային պարեկային ծառայությունը, որի նման որեւէ

Դատապարտյալի համար «Արթիկ» ՔԿՀ ուղարկված փոստային առաքանիում բջջային հեռախոս է թաքցված եղել նոթատետրում

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Դպրոցի կառավարման փորձառությունը շատ կարևոր է ԿԶՆԱԿ-ում աշխատելու համար». Սվաջյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին։ Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Շնորհակալություն հայտնելով տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հաջողություն

2025 թ. կիսամյակում Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածք». դատախազություն

Արագածոտնի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում՝ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։ Մասնավորապես՝  Հակակոռուպցիոն

«Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում». Խուդաթյանը ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և

«Եթե չանեմ իմ ասածները, արագ կարգով այս երկիրը ոտքի չկանգնեցնեմ, երկու ձեռքս կտրեք»․ ո՞ր դեպքում Վարդան Ղուկասյանը կդառնա վարչապետ

Aravot․am-ը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց՝ եթե իր թեկնածությունն առաջադրի վարչապետի պաշտոնի համար, ապա ո՞վ պիտի սատարի իրեն՝ ժողովո՞ւրդը, թե՞ կա կոնկրետ քաղաքական ուժ։ Մենք նրան հիշեցրեցինք իր հարցազրույցներից մեկը, որտեղ խոսում էր իրեն սատարելու դեպքում վարչապետի թեկնածություն առաջադրելու մասին։ «Ես ո՞ւմ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ, ի՞նչ մարդու եմ տեսնում ես։ Այո՛, ես տեսնում

Նախարար Մաթևոսյանը նշել է, որ COP17-ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հարթակում հանդես գալու որպես պատասխանատու, հեռանկարային և համագործակցող գործընկեր

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել են GCF-ի

Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 դոլար արժեքով մարզադաշտը, առաջին կիսամյակում վերականգնվել է 17,3 միլիոն դրամի վնաս

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի

Վարդավառ փառատոնը՝ մշակութային ժառանգության և երիտասարդության ինքնադրսևորման կենդանի հարթակ. Ատոմ Մխիթարյան

Հուլիսի 27-ին Գեղարդավանքում և Գառնիում անցկացվեց Վարդավառ փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA)՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Գառնիի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։         Փառատոնի մեկնարկը տրվեց Գեղարդավանքում՝ Պայծառակերպության պատարագով և երիտասարդների օրհնության կարգով, այնուհետև Գառնիում շարունակվեց բազմաժանր երիտասարդական տոնախմբությամբ, ազգային պարերով,  ավանդական խաղերով ու ծիսական արարողություններով։ Երիտասարդական ակումբների դաշնության

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով  սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա,

Երրորդ կողմերի միջամտությունը լիովին աննպաստ է տարածաշրջանի համար. խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից․ Իրանի ԱԳՆ

Region Monitor. Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» գործարկման լուրերին՝ նշել է. «Նախ՝ այն, ինչ քննարկվում է, կապ չունի իրական գործընթացների հետ, քանի որ ներգրավված երկրները դա արդեն իսկ հերքել են, և դրանք ընդամենը լրատվամիջոցների հրապարակումներ են։ Բայց նույնիսկ անկախ այդ տեղեկություններից՝ երրորդ կողմերի միջամտությունը լիովին աննպաստ է տարածաշրջանի համար։

Դավիթ Ամալյանին չի զարմացնում ՔՊ-ականների վերաբերմունքը․ «Մեծ բան ենք պահանջում փոքր մարդկանցից»

Դավիթ Ամալյանը մեզ հետ զրույցում կանխատեսեց՝ այն, ինչ ասում է, դրանից հետո շատ մարդիկ իրեն հայհոյելու են ու նշեց․ «Այդ հայհոյողներին դիմեմ, որ որևէ օր մի առիթ կլինի, հանդիպելու ենք դեմ առ դեմ։ Ես ի տարբերություն իրենց, գրավոր չեմ հայհոյում։ Աստված առաջ, ի վերջո պիտի այդ ամենը մեր երկրից մաքրվի»։

Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 21-27-ը 🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում

«Նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման». Արամ Վարդևանյանը գրություններ է հասցեագրել գլխավոր դատախազին և դատախազությանը

Ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել, կամ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները:

Հաջիևը չի ասում, որ պատերազմը այլևս բացառված է: Ասում է՝ պատերազմն «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, կկռահի թաքնված սպառնալիքը. Լևոն Զուրաբյան

Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին:

«65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 37 թվականին»․ Վարդան Ղուկասյանը՝ Միքայել Սրբազանի կալանավորման մասին

Դատապարտում եմ թե՛ մեր Սրբազանի և թե՛ Բագրատ Սրբազանի կալանավորումը, երկուսն էլ գյումրեցիներ են։ Չնայած մեր ջրերը նույն առվով չեն գնացել, բայց ես իրեն հարգում եմ, գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031