Օրվա լրահոսը
ՀՀԿ ավագանին կողմ քվեարկեց Արամ Մանուկյանի արձանի նախագծին
«Ելքը» 12 ձայնով դեմ էր Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու նախագծին
«Եթե Սերժ Սարգսյանը ամբողջ համակարգը տեղավորում է իրա տակ, լա՛վ է անում, ո՞վ է դեմն առնում». Արամ Մանուկյան
Արամ Մանուկյանի խոսքով՝ «Երբ մարդն այլընտրանքի ներկայացման, ըմբոստացման տեղ չունի, արտագաղթում է… Արմեն Սարգսյանը եկել է, Հայաստանում մեկի միմիկան չի շարժվել, որեւէ կարծիքների բախում չի առաջացրել, եւ նա կոչվելու է նախագա՞հ»:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Լարիսա Ալավերդյան. «Չկա Արցախի հարց, կա հայության խնդիր»
«Որեւէ մեկդ երբեւէ լսե՞լ եք, որ հրեաներին կոչ անեն`նացիստների հետ կոմպրոմիսների գնալ»
Կրակոցներ՝ Գավառում. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին, «Գավառ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է
«Մահակներով մարդիկ կային՝ ժողովրդի մեջից դուրս եկան, մտան ոստիկանների մեջքի հետեւը». վկա
«Ոստիկանները սկսեցին ժողովրդին կպնել: Նռնակներ նետվեցին: Ես փախա-մտա Սարի թաղի անծանոթ տներից մեկը».-պատմեց Անդրիաս Ղուկասյանի գործով վկան
Տարոն Մարգարյան. «Քաղաքապետարանի անվտանգությունը կխստացվի, որ վտանգավոր առարկաներ ներս չմտցնեն»
Երեւանի ավագանու նիստին այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենի կոյուղաջրերից վերցրած նմուշներ էին բերել նիստի, ինչի արդյունքում ծեծկռտուք եղավ ավագանու ՀՀԿ եւ ԵԾ անդամների միջեւ, Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստը շարունակվեց: Փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ ոմանց ցնորամիտ պահվածքի պատճառով մտադիր չեն ավագանու նիստն ընդհատել եւ սառնասրտորեն այն շարունակելու են: Տարոն
«Ադրբեջանում տնտեսական խնդիրներ են սպասվում, կլանային պայքար է ընթանում». Ալեքսանդր Իսկանդարյան. (Տեսանյութ)
Հիմա ռազմական տեխնիկայի գնումներ գրեթե չեն լինում, դրանք նախկինում ձեռք բերված պայմանագրերի արդյունքում են միայն մատակարարվում
Մարզպետը Բերդ քաղաքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել
Ա. Ջուլհակյանը դպրոցի տնօրենի հավաստագիր ունի
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Ադրբեջանը խոչընդոտելու է շփման գծում դիտորդների թվի ավելացմանը». քաղաքագետ
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ առաջիկա տարում եւս հակամարտության կարգավորման ուղղությամբ էական փոփոխությունների սպասել պետք չէ
Հունվար ամսին հաշմանդամություն է սահմանվել 2464 անձի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21 տարածքային մարմնի կողմից 2018թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 2976 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2464 (82,8%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 512 (17,2%) անձի: Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 639 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 519 (81,2%) անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 120-ը
Ներդրողի համար շոկ է, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն. «Հրապարակ»
Հայաստանի զարգացման հիմնադրամը, որի «հիմնական առաքելությունն է՝ խթանել երկրի տնտեսական աճը», ինչպես ձեսակերպված է 2015-ին ստեղծված հիմնադրամի պաշտոնական էջում, 2017-ի մայիսից ղեկավարում է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, ծնունդով Թեհրանից Արմեն Ավակ Ավակյանը։ Նրա մասին խիստ հակասական կարծիքներ կան դաշտում՝ էքստրավագանտ շոումենից մինչեւ եվրոպական մտածողությամբ մենեջերի։ – Դուք ինչպես եք գովազդում Հայաստանը, ինչպե՞ս եք համոզում նրանց,
Երեւանի քաղաքապետարան բժիշկներ ու ոստիկաններ են ժամանել
Դահլիճում գտնվողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
«Գնաճը չի կարող լինել 0, եթե նույնիսկ 0 ենք պահում, նշանակում է՝ տուգանում ենք տնտեսական աճը». «168 ժամ»
Հարցազրույց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ – Պարոն Արամյան, փետրվարի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, օրակարգում գնաճի ու հարկային նախկին դրույքաչափերին վերադառնալու թեմաներն են։ Որպես քաղաքականություն մշակող կառույց՝ Ֆինանսների նախարարությունը հնարավոր համարո՞ւմ է՝ վերադառնալ նախկին դրույքաչափերին։ – Ներկա պահին ես դա հնարավոր չեմ համարում, որովհետև նախքան Հարկային օրենսգիրքը կյանքի կոչելը մենք կատարել ենք բավականին լայնածավալ աշխատանք,
Milliyet. Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից
Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Կ. Ա.-ն Ախուրյան գետում ձուկ որսալիս մոտեցել է գետի հայկական ափին՝ խախտելով հայ-թուրքական սահմանը: Վերջինս ձերբակալվել է սահմանապահների կողմից: Թուրքական կողմը տեղեկացվել է պատահածի մասին, ինչից հետո Դիգորի գավառապետ
Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ քննարկվել են հայ-բուլղարական գործարար կապերը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բուլղարիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որի կազմում էին Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական զարգացման և ներդրումների հարցերով քարտուղարը, ՓՄՁ գործակալության գործադիր տնօրենը, Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի և առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։ Բուլղարիայի գործարար պատվիրակությանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել
Շիրակի պետհամալսարանի գիտխորհուրդը մտահոգներին հրավիրում է տեղում ծանոթանալու իրավիճակին
Հարգելի՛ ընկերներ. վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ: Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով և հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով լծված ենք իրավաչափ ու բնականոն աշխատանքի: Վեր մնալով սադրանքներից՝ բուհի գիտական խորհուրդը
Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ժառանգության» վարչության անդամների հետ
13 փետրվարի 2018թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչեւ արտագաղթ: Ներկայացվեց նաեւ ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը: Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում:
ՄԻԵԴ վճռից հետո Մարտի 1-ի գործերը պետք է վերաբացվեն. «Ժողովուրդ»
Մարտի 1-ին կլրանա ողբերգական իրադարձությունների 10 տարին։ Եւ հիմա պետք է արձանագրենք՝ այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում տասը հոգի սպանվեց, բայց բացահայտման առնչությամբ ոչ մի առաջընթաց չկա։ Եվ սա այն դեպքում, երբ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ թե՛ փաստահավաք խումբ է աշխատել, թե՛ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով է գործել՝ չհաշված հարուցված քրեական գործը, որ դեռեւս
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի արարողությունը
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները: «Հարգելի՛ պարոն նախագահ, տիկի՛ն Ռադևա, Մեկ անգամ ևս ուզում եմ ուրախությունս հայտնել Ձեր այցի կապակցությամբ և գոհունակությամբ արձանագրել, որ Ձեր
Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստին (տեսանյութ)
Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստին ծեծկռտուք եղավ: «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ապակյա տարաներով ինչ-որ հոտավետ նյութ էր բերել, որպեսզի քաղաքապետը եւ ավագանին շնչեն ու պատկերացնեն, թե ինչ օդ են շնչում Նուբարաշեն համայնքի բնակիչները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վնասված կոյուղու պատճառով, որը տարիներ շարունակ չի վերանորոգվում: Միջադեպը տեղի ունեցավ հանկարծակի, երբ Երեւանի ավագանին
Հետապրիլյան փակուղին շարունակվելու է անորոշ ժամկետով. «168 ժամ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտելով այցը տարածաշրջան՝ հանդես եկան հայտարարությամբ։ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շեֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ միասին, փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ «168 ժամի» հետ զրույցում գերմանացի կովկասագետ Ուվե Հալբախն ասաց, որ համանախագահների տարածած
Հայաստանում և Վրաստանում ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարը փետրվարի 13-14-ին կգտնվի Հայաստանում
Այսօր Երևան է ժամանել Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդը՝ շարունակելով ուսումնասիրել Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալների մեծացման հնարավորությունները: 2017թ. սեպտեմբերին իր նշանակումից ի վեր պարոն Փրիթչարդն արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան: Այցի ընթացքում պրն Փրիթչարդը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
«Նվեր» Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի համար
Հայկական կողմի շահերից է բխում, որ Ալիեւը կրի խաղաղ բանակցությունները տապալողի «դափնիները»
Շիրակի պետհամալսարանի գիտխորհուրդը կոչ է անում Հ. Խորիկյանին` դադարեցնել հացադուլը
Երեկ տեղեկացրել ենք, որ փետրվարի 12-ից Շիրակի պետական համալսարանի Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը հացադուլ է սկսել: Նա ընդվզում է համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունների դեմ: «Ըստ համալսարանի կանոնադրության` դեկանի, ամբիոնի վարիչների ընտրությունը պետք է կատարի ֆակուլտետի խորհուրդը: Ես եւ Համբարյան Գագիկը ցույց տվեցինք, որ այստեղ պետք է կատարվի, մինչդեռ Սահակ Մինասյանը հակառակ
Արցախի ԱԺ պատգամավոր. «Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին». «Ժողովուրդ»
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին։ Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Սրցախի թեմի աոաջնորգ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետ նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: «Ժողովուրդ»
Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող` «Վանաձոր» ՔԿՀ-ի 10 պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի
2 տարի առաջ իր մորը սպանած 49-ամյա կինը ինքնասպան է եղել. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործածը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին ՀՀ


















































