Օրվա լրահոսը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի դիրքորոշումը՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության մասին
2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Մարինա Խաչատրյանը փորձել է Նուբարաշենից բերված կոյուղաջրով տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, այդպիսով ջանալով բարձրաձայնել տարիներ շարունակ գարշահոտության մեջ ապրող Երևանի բնակիչների խնդիրը։ Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ ավագանու
ՀՀԿ-ական ավագանիներն իրենց` ծեծող «գործընկերների» մասին. (Տեսանյութ)
Նաիրա Նահապետյանը համոզված է, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամը պատրաստվում էր հեղուկը լցնել Տարոն Մարգարյանի վրա
Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին
մի շարք ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ նախագահի թեկնածուի Սահմանադրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ
«Հո չէին ասելու՝ ջա՜ն, մի հատ էլ հայհոյի». անչափահաս վկան՝ Սարի թաղում կատարվածի մասին
Նա ցուցմունքներ տվեց քաղաքացիների օգտին՝ դատարանին հայտնելով, որ ոստիկանների գործողությունների հետեւանքով են քաղաքացիների կողմից հայհոյանքներ լսվել
«Ապրիլյան պատերազմից հետո այնպիսի պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ այդ զոհերը չլինեին». Իրավապաշտպան
«2017-ին զինվորների մահացության 60 դեպք է եղել, դա նշանակում է փնթիություն» Ավետիք Իշխանյան
Ավարտվել է Սյունիքի անտառտնտեսությունում ծառերի ապօրինի հատման փաստերը թաքցնելու համար պաշտոնատար անձանց կաշառելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար: Բացի այդ, շահադիտական և
Զարուհի Փոստանջյան. Միայն թանկարժեք օծանելիքի բուրմունքը չպետք է ձեզ ուղեկցի, նաեւ` գարշահոտությունը (տեսանյութ)
Զարուհի Փոստանջյանը խոստացավ, որ ՀՀԿ ավագանուն ամենուր գարշահոտությունն է ուղեկցելու
Գյուղապետը վստահ է` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ալեհավաքը համայնքային տարածքում է տեղադրված
Մի քանի օր առաջ անդրադարձել էինք Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում ծագած խնդրին: Այստեղ 9 տարի առաջ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղադրել է ալեհավաք: Համայնքի բնակիչ Արտիկ Աղաջանյանն էլ դժգոհում է, թե ալեհավաքն իր հողատարածքում է տեղադրված, այլ ոչ թե համայնքային սեփականություն համարվող տարածքում: Հետեւաբար դրա դիմաց տրամադրվող գումարն էլ պետք է ինքը ստանա: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաեւ
Չեխովի անվան դպրոցի աշակերտի ծնող. «Մեր չինացի դասատուն քֆուրով է խոսում»
Դպրոցի տնօրենը հերքում է` եթե նման բան լիներ, տնօրինությունը կիմանար
Մեկնարկում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը». Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դարձյալ կհյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը` ս. թ. փետրվարի 17-21-ը «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի համաժամանակյա միջոցառումների ծրագիրը կիրականացվի գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում: Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս. թ.
«Դուք կտուգանեք մեզ 100 հազար դրամով». «Ծռերի» գործով նիստն ընթանում է առանց պաշտպանների
Դատավորը որոշեց նիստը շարունակել առանց պայմանագրային պաշտպանների, քանի որ ամբաստանյալների հանրային պաշտպանները ներկա էին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և
Արցախի ֆիննախի հետ քննարկվել են հարկային ոլորտում համագործակցության հեռանկարները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 13-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային ոլորտին առնչվող հարցեր: Գործընկերներն ուշադրություն են դարձրել հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, անդրադարձել են բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերին և փոխանակվել ձեռք բերված փորձով: Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը
«Ավագանու նիստը թաղի «լավ տղերքի» հարաբերություններ է հիշեցնում». Աշոտ Մելիքյան
Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքը ավագանու անդամների դաստիարակվածության մակարդակի մասին է վկայում. Մելիքյան
«Երկիր ծիրանին» լքեց ավագանու նիստը
Երեւանի ավագանու նիստի օրակարգում ներառված էր 24 հարց, սակայն «Երկիր ծիրանիի» անդամները մինչեւ վերջ չմնացին եւ 9-րդ, 10-րդ հարցի քննարկման ժամանակ լքեցին նիստերի դահլիճը: Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ՝ պարզաբանելով, որ այն նյութը, որ իրենք պատրաստվում էին հրամցնել ներկաներին, ոչ թե քիմիական էր, այլ պարզապես կոյուղաջուր էր, որը բերել էին, որպեսզի մասնավորապես ՀՀԿ ավագանին
Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին» տարեկան զեկույցը: Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ: Հայաստանի Հելսինկյան կոմիտե
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում Երևանի է ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը
2018 թվականի փետրվարի 1 Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից բռնի ուժ է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ: «Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների
ԹԻՀԿ տեսակետը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից մշակվել և կառավարության 2018թ. հունվարի 18-ի նիստով հավանության է արժանացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից փաթեթը: Փաթեթն անհետաձգելի է համարվել և ուղարկվել ՀՀ Ազգային Ժողով՝ առաջիկայում քննարկելու և հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունելու համար: Փաթեթում ներառված օրենքների նախագծերը մինչև 18.01.2018թ. հասանելի չեն եղել հանրությանը և միայն կառավարության նիստի օրակարգ մտնելուց
Քշիշտոֆ Պենդերեցկի. «Միշտ սիրով եմ գալիս Հայաստան»
Փետրվարի 13-17-ը Հայաստանում կանցկացվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն, որը նվիրված է երաժշտի ծննդյան 85-ամյակին: Պենդերեցկուն նվիրված հոբելյանական միջոցառումների սկիզբը տրվում է Հայաստանում եւ Պենդերեցկին էլ իր ներկայությամբ պատվում է փառատոնը։ Փետրվարի 13-ին Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում կայացավ Քշիշտոֆ Պենդերեցկու ասուլիսը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց,
Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և 2018թ. անելիքները
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները: Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ Նախագահի հանձնարարականի համաձայն, պետական բաժնեմասով
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա տեղի է ունեցել հարձակում. Զարուհի Փոստանջյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Հաղորդում հանցագործության մասին Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը: Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել
ՀԱԿ-ը Արմեն Սարգսյանին կոշտ հարցեր է ուղղել՝ կարեւոր հարցերում նրա լռելու հետ կապված
Արամ Մանուկյանն ասաց, որ որքան էլ Արմեն Սարգսյանը լավ գիտնական կամ լավ մարդ լինի, այնուամենայնիվ, ոչ լեգիտիմ կառույցի կողմից է առաջադրվում եւ քվեարկվելու է. «Մենք այն քաղաքական ուժն ենք, որ պառլամենտի ընտրությունների արդյունքները չենք ճանաչել եւ, բնականաբար, չճանաչած Սահմանադրության միջոցով նախագահի ընտրությունը մենք համարում ենք օգնություն՝ Սերժ Սարգսյանի այս չար ծրագրերի իրագործմանը»:
«Սրանց հախից ղարաբաղցիներն են գալու». Արամ Մանուկյան
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ որեւէ պաշտոնի չի հավակնում, բայց կարծես թե գնում է վարչապետի պաշտոնի: Սաքունցն ասաց, որ ինչպես ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ազգովի խնդրեն, հիմա Սերժ Սարգսյանը ազգ բառն էլ է վերացրել, ասում է՝ ՀՀԿ-ն որ խնդրի, տեսնեմ:
Ռադիոն չի նահանջել, այն դարձել է ավելի ազդեցիկ. Գարեգին Խումարյան
Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականի փետրվարի 13-ին Իտալիայում, իսկ հիմա նշվում է նաև Հայաստանում: -Հասարակությունն իր պահանջներն ունի ու դրա հիման վրա փոխվում են լրատվամիջոցների ֆորմատները: 15-20 տարի առաջ ռադիոն ամեն ինչ էր, բոլորի համար. դրա մեջ կար և՛ երաժշտություն, և՛ լուրեր, և՛ հաղորդումներ, իսկ հիմա այն իր
Մարինա Գրիգորյան. Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ղեկավարությունն էր կազմակերպել
Ինչո՞ւ փոխվեց արցախյան խնդրի հունը
Լևոն Մկրտչյանը պարգևատրեց 2017թվականի 41 լավագույն ուսանողներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական կարողություններից բացի
Հարկային վերստուգումների ժամանակ խախտումների վաղեմության դրույթ կգործի
Հարկային բարեփոխումներն ու հարկային նոր օրենսգրքի պահանջները
ՀՀԿ ավագանին կողմ քվեարկեց Արամ Մանուկյանի արձանի նախագծին
«Ելքը» 12 ձայնով դեմ էր Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու նախագծին
«Եթե Սերժ Սարգսյանը ամբողջ համակարգը տեղավորում է իրա տակ, լա՛վ է անում, ո՞վ է դեմն առնում». Արամ Մանուկյան
Արամ Մանուկյանի խոսքով՝ «Երբ մարդն այլընտրանքի ներկայացման, ըմբոստացման տեղ չունի, արտագաղթում է… Արմեն Սարգսյանը եկել է, Հայաստանում մեկի միմիկան չի շարժվել, որեւէ կարծիքների բախում չի առաջացրել, եւ նա կոչվելու է նախագա՞հ»:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն


















































