Օրվա լրահոսը
«ԵԼՔ-ը» «Ծառուկյան» դաշինքին փաստի առջեւ կանգնեցրեց». Վիգեն Հակոբյան
«Նրանց պաշտպանությունը հայցելով՝ այդ դաշինքին ստիպում է քայլ անել անկախ իր կամքից». քաղտեխնոլոգ
Արմեն Ամիրյանը 365 օրը ներկայացրեց 4 րոպեում (Տեսանյութ)
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ամփոփեց մշակութային տարին: Նա յուրօրինակ ձեւաչափ էր ընտրել՝ նախարարության կատարած աշխատանքը ներկայացրեց 4 րոպեանոց տեսահոլովակով, ապա նախընտրեց միանգամից անցնել հարցերին: Նախարարը ի թիվս այլ հարցերի, խոսեց պետականի եւ մասնավորի համագործակցությամբ ստեղծվող հայկական գորգի թանգարանից, զբոսաշրջության նպատակով մի քանի քարանձավների վարձակալությունից, Համահայկական նվագախմբի ստեղծումից, որը հայոց ցեղասպանության
Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվում են չինական լսարանին
Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի առաջին միջազգային մշակութային համաժողովը, որը կազմակերպել են «Չինաստան-Ասիա» տնտեսական զարգացման ասոցիացիան և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» դեսպանների համաժողովի կոմիտեն։ Համաժողովի ընթացքում Չինաստանում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, պատմական, կրոնական և մշակութային ժառանգությունը: ՀՀ առևտրային ներկայացուցիչն ընդգծել է Հայաստանի կառավարության վարած «բաց դռների»
«Դիլիջան ազգային պարկի» պահաբաժիններում իրականացրած ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվելՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ.
Սպանություն Երևանում. Մասիվի «Երևան Սիթի»-ում սպանվել է 60-ամյա տղամարդ. shamshyan.com
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 60-ամյա Լևոն
«Եթե պարզվի, որ 2018-ին վարչապետը Կարեն Կարապետյանն է, բոլորը դիֆերամբներ կձոնեն նրան». Կարեն Քոչարյան
«Որովհետև այդ մարդիկ տարիների ընթացքում դիֆերամբներ ձոնել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին». քաղտեխնոլոգ
Ժոզե Մոուրինիոն Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին ճիշտը չի ասում
Պարզից էլ պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, հայտարարելով, թե Հենրիխ Մխիթարյանը կորցրել է խաղի որակները եւ դրա համար ֆուտբոլիստին խաղային ժամանակ չի տալիս, թաքցնում է իրական ճշմարտությունը: Հեղինակավոր կայքերում տպագրված հարցումների արդյունքները նույնպես դա են ապացուցում: ՖԻՖԱ-ի հրապարակած 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի ավագը եւ ՄՅՈՒ-ի կիսապաշտպանը զբաղեցնում
«Մեր գերխնդիրն այն չէ, որ խաղադաշտ դուրս գա նոր խաղացող». Աշոտյանը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին
Մեր գերխնդիրն այն չէ, որ խաղադաշտ դուրս գա նոր խաղացող կամ միանա թիմին նոր խաղացող, գերխնդիրն այն է, որ թիմը հաղթի: Եթե թիմային հաղթանակի համար որպես տակտիկական միջոց պետք լինի նմանատիպ գործողությունների միջոցով պնդել այդ օրակարգը, դա տեղի կունենա:
Կատալոնիայի ընտրության արդյունքները վկայում են Իսպանիայի պարտության մասին. Պուչդեմոն
Կատալոնիայի վտարանդի առաջնորդ Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվանել է «Կատալոնիայի Հանրապետության հաղթանակ և իսպանական պետության պարտություն», քանի որ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը կստանան անջատողական տրամադրություններով կուսակցությունների ներկայացուցիչները, հաղորդում է BBC-ն: Ընտրություններին մասնակցել են ինչպես Կատալոնիայի անկախությունը պահանջող կուսակցություններ, այնպես էլ նրանք, որոնք հանդես են գալիս Իսպանիայի կազմում ինքնավարություն պահպանելու օգտին: Քվեաթերթիկների հաշվարկը ցույց
«Ես վստահ եմ, որ Ռուբեն Սադոյանը լինելու է էֆեկտիվ դեսպան». Արմեն Աշոտյանը՝ Վրաստանում մեր դեսպանի մասին
Նա ասաց, որ ակնկալվում է նաեւ ՀՀ նախագահի այցը Վրաստան. «Ակնհայտ է, որ այդ ջանքերը շարունակական են լինելու եւ դեսպանը մասնավորապես ունի իր կարեւոր ֆունկցիան եւ առաքելությունը: Եկեք ծառի մասին դատենք պտուղներով»:
Մեղրը՝ նյարդային համակարգի հիվանդությունների բուժման առաջատար
Մեր օրերում լայն տարածում է գտել հանգստացնող սինթետիկ դեղամիջոցների օգտագործումը, որոնց նպատակն է հանել ավելորդ նյարդային լարումները, բարելավել քունը, մեղմել նյարդային գրգռումները եւ այլն: Սակայն այդ դեղամիջոցների պարբերաբար օգտագործումը օրգանիզմում առաջ է բերում հարմարվողականություն եւ նրանք դադարում են տալ ցանկալի արդյունք: Բացի դրանից, սինթետիկ ծագում ունեցող այդ նյութերի երկարատեւ օգտագործման հետեւանքով ի հայտ են գալիս
Աշոտյան. «Ընդդիմությունն ունի լծակներ, բայց այդ լծակները «Ելքի» ձեռքերում չեն այդքան շատ»
Արմեն Աշոտյանն անդրադարձավ երեկ խորհրդարանում ստեղծված իրավիճակին՝ 20 րոպեանոց ընդմիջումներին: Նա ասաց, որ ընդդիմությունը միայն «Ելքը» չէ, «Ծառուկյան» դաշինքն էլ պակաս ընդդիմադիր ուժ չէ. «Ներեցեք, իշխանությունների մեղքը չէ, որ ընդդիմության ճամբարի ներսում կա որոշակի գուցե առողջ մրցակցություն՝ լծակների եւ ազդեցության համար»:
Չհայտարարված պատերազմ ընդդեմ Հայաստանի. «Ազգ»
Հայաստանը երկու քարի արանքում է հայտնվել: Բոլոր տարածաշրջանային զարգացումները շրջանցում են Հայաստանին` ծրագրված ձեւով կամ ոչ: Ադրբեջանն ու Թուրքիան վճռականապես դեմ են Հայաստանին եւ իրենց քաղաքական ու տնտեսական լծակներն օգտագործում են մեկուսացնելու համար Հայաստանին բոլոր տեսակի տարածաշրջանային նախագծերից, որպես հիմնավորում բերելով ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նույնիսկ հուսահատ եւ անտարբեր, չշահագրգռված հայ մասնագետների են փորձում հուշել, որ
Հերթական գրպանահատը` ոստիկանությունում
Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ: Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1976 թ.
«Երևանի օրերը Մոսկվայում». բացվել է «Երևանյան էսքիզներ» ֆոտոցուցահանդեսը
Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս.Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Շուրջ 90 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին ներկա են գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը և երևանյան պատվիրակության անդամները: Պատասխանատուները նշել են, որ Երևան քաղաքի
«Թուրքիան ունի «երեսը փրկելու» կարիք, բայց բոլոր ջանքերը տապալված են». Աշոտյանը ամփոփեց տարին
Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Արցախում իրավիճակին, ասաց, որ 2017-ի սկզբին շփման գծում լարված էր, բայց ժնեւյան հանդիպումից հետո որոշակի լարվածության թուլացում է նկատվում: Բայց այդ լարվածության անկումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հետեւանք չէ Մինսկի խմբի կողմերի մոտեցումների, որոնք արտահայտվել են Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում: Սա որեւէ ինստիտուցիոնալ հիմքի հետեւանք չէ:
Ինչո՞վ է պայմանավորվել 5 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական ակտիվության աճը. «Ազգ»
2017 թվականը մոտենում է ավարտին, եւ արդեն հրապարակվածՙ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 11 ամիսների ցուցանիշները կարող են հիմք դառնալ ընթացիկ տարվա առնչությամբ նախնական եզրակացություններ անելու: Տարվա ընթացքում պարբերաբար անդրադառնալով այս թեմային, իրատեսական էինք համարել տարեկան առնվազն 5 տոկոսին մոտ տնտեսական աճի հավանականությունը: Դա պայմանավորված էր ինչպես համաշխարհային տնտեսությունում առկա բարենպաստ միջավայրով, մեր հիմնական գործընկեր
ՆԱՏՕ-ն գնահատում է այն, ինչ Հայաստանն արել է, բայց եւ սպասում է
Երեւանից է կախված, թե ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները որքան արագ ու ինտենսիվ կզարգանան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի
Մոսկվայի միջազգային երաժշտության տանը կայացած համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի, Մոսկվայի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի գալա-համերգին: Երեկոյի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին ողջունել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս»
Մարդը ցանկություն է հայտնում, որ մարդիկ միայն կարտոլով չդիմավորեն Նոր տարին՝ ի հեճուկս Թունելի Հակոբի. «Չորրորդ իշխանություն»
Այդքան գեղեցիկ խոսքերից հետո համենայնդեպս գեներալը հիշեցրեց, որ մեկ է, ինչ էլ լինի, ՀՀԿ-ն մեծամասնություն է, ոնց ասի, այդպես էլ լինելու է:
Նախագահականից դեպի կառավարություն. «Իրատես»
Նախագահական ապարատի կրճատումներն անհարմար վիճակի մեջ են դրել կառավարության աշխատակիցներին: Պատճառն այն է, որ նախագահականից բավական մեծ հոսք կա դեպի կառավարություն, որտեղ էլ կադրերի ընտրությունը կայացվում է հօգուտ նախագահականի: Մասնավորապես, գործադիրը որոշեց կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը միավորել նախագահականի համապատասխան բաժնի հետ, որի պատճառով, մեր տեղեկություններով, աշխատանքից հեռացվեցին հիմնականում կառավարության աշխատակիցները: Սա միակ օրինակը չէ. նույն աղբյուրի
Նապոլեոն Ազիզյան. «Պետք է բոլորը հասկանան, որ ՀՀԿ-ն ունի կայուն մեծամասնություն, կարելի է ասել քաղաքական մենաշնորհ». «Ժողովուրդ»
Ես մեր ֆրակցիայի անդամ եմ, էտ էր պակաս, որ ինչ-որ մեկի ասելով շարժվեի, քվեարկեի:
ՀՀ-ի ճանաչելիության առումով բավականին դրական արդյունք կա. «Փաստ»
Պաշտոնական տվյալներով՝ 2017 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 172402 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21%-ով ավելի է։ Այն, որ այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, ըստ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի, տեսանելի էր անգամ առանց վերլուծությունների։ «Մեր փողոցներում բազմաթիվ օտարերկրացիներ կային։ Բացի այդ, ես զրուցել եմ
Ուկրաինայի դիվանագիտական ծառայության եւ Ուկրաինա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը
Այս տարի լրացավ 100 ամյակը 1917-1921 թվականների Ուկրաինական հեղափոխության, որը ուկրաինական ժողովրդի պատմության ամենակարեւոր եւ ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկն էր: Այդ ժամանակը դարձավ ազգային-ազատագրական պայքարի եւ ուկրաինական ազգի վերածննդի գագաթնակետը: Մեր ազգն ապացուցեց ազգային պետության ունակությունը, պետության, որը ստեղծվեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության, Ուկրաինական Պետության եւ Արեւմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության ձեւով: Առանց չափազանցության կարելի է ասել, որ այսօրվա
Նրանք ավելի շատ խոսում են արատավոր այդ երեւույթի դեմ պայքարի մասին, քան իրական քայլեր ձեռնարկում. «Ժողովուրդ»
Արդեն տեւական ժամանակ է՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե քափ ու քրտինք մտած անհաշտ պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այն էլ՝ պայքարում ամենախիստ մեթոդներով։ Բայց ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, իր զեկույցում միանգամայն այլ գնահատականներ է հնչեցրել։ Խոստովանենք՝ նման գնահատականները միանգամայն սպասելի էին։ Ի սկզբանե պարզ է եղել՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի
Վարչապետի թեկնածուները կրկին երկո՞ւսն են. «Հայկական ժամանակ»
Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ առաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, ապա վերջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից: Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են
Կասեք` ի՞նչ տարբերություն ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև։ Չնչին` սկզբունքների։ Նրանք ունեն, մենք` ոչ. «Իրատես»
Դեկտեմբերի 19-ին նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր հայեցակարգը։ Քաղաքականությունը դնենք մի կողմ, նրա երկար ելույթը թարգմանելու գայթակղությանը չտրվելով` խիստ կամայական ու կողմնակալ` ուզում եմ մի քանի հատվածներ միայն առանձնացնել։ Չգիտեմ ինչու` ի սկզբանե կարդացել եմ` ԱՄՆ-ի փոխարեն Հայաստան «տեղադրելով»: ԱՄՆ-ն ու Հայաստանը համեմատելը, մեղմ ասած, անհիմն է, բայց դուք չէի՞ք ցանկանա, որ
Առաքել Մովսիսյան. Մոտիկություն ենք անում որպես վարչապետ, բայց այդ կարգավիճակում տեսնում եմ միայն Սերժ Սարգսյանին․ «Ժամանակ»
Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում, անդրադառնալով հեռացող պաշտոնյաներին, ասել է, որ շատ խոր հարգանք ունի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց սա չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ` այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ. «Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան:


















































