Օրվա լրահոսը
200 միլիոն դոլարի պայմանագրով զենքերի մատակարարումները ակտիվացել են
Շաբաթներ առաջ ՀՀ Ազգային Ժողովը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը: Սակայն, ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Այն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին, ու դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016
Դավիթ Պետրոսյանը հացադուլը դադարեցնելու մասին. «Ընկերներս, դասախոսներս ասել են դադարեցնեմ, մտածում եմ»
5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանին բժիշկներն ասել են, որ սրտի խնդիր ունի
Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ
Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
Դեկտեմբերի 22-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու
Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր
Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արտաշավանի, Աշտարակի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում անձրև է տեղում: Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը. Սերժ Սարգսյան
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային
«Բյուրակն» կրթահամալիրն անվանակոչվեց հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի անունով
Երևանում մեկնարկել է «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Բյուրակն» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի հիշատակին: Գիտաժողովին մասնակցում են կրթության ոլորտի տեղացի և միջազգային փորձագետներ: Բացմանը զեկուցումով հանդես եկած ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության համակարգի առաքելության և զարգացման նպատակների խնդրին. «Կրթական համակարգի զարգացման մասին խոսելիս պետք է անպայման
«Յուրաքանչյուրն էլ կարող է ասել՝ «ռուսներ, հեռացեք հայ-իրանական սահմանից». Արման Մելիքյան
Ռուս սահմանապահների դուրսբերման հարցը բարձրացնելը բողոքի ցույցի պես մի բան կլինի
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 60-ամյա տղամարդու սպանության հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած
Ինչո՞ւ է «Տարոն Ավիան» դադարեցնում թռիչքները Գյումրու «Շիրակ» օդանավակայանից
«Տարոն Ավիա» ընկերությունը, որի սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է և որը «Շիրակ» օդանավակայանից սկսեց թռիչքներ իրականացնել ապրիլի 25-ից՝ անսալով վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին, 2018 թվականի հունվարի 1-ից դուրս կգա Գյումրու ավիաշուկայից։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում թեթևակի ակնարկեց Սամվել Բալասանյանը՝ նշելով․ «Գառնիկի հետ առավոտ եմ խոսել, ինքն այստեղ չէ, ասաց՝ մինչև հունվարի 1-ն առայժմ
«Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին». Շարմազանովը՝ Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի
«Դա իրականում ուղերձ էր Իրանին. նախկինում Մեղրիի հատվածքում ռուսներն իրենց զգացնել չէին տալիս». քաղաքագետ
Քաղաքագետը փաստեց՝ ՀՀ իշխանություններն ամրապնդել են տեսակետը, թե առանց Ռուսաստանի ՀՀ-ն ոչինչ չի կարող
«Երևանի օրերը Մոսկվայում». ներկայացվել է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի ռազմավարությունը
Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպված «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանսի շրջանակում ներկայացվել է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի ռազմավարությունն ու նպատակները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, խոսելով ծրագրի իրականացման ընթացքի մասին, նշել է, որ այսօր հետևողական աշխատանքներ են տարվում
Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը: Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ: Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting-ի գործունեությունն ուղղված է ժամանակակից,
«Մեղրիի հատվածում չկա խոչընդոտ, որպեսզի ռուս սահմանապահները փոխարինվեն». Կարապետ Ռուբինյան (Տեսանյութ)
Ռուս սահմանապահները դուրս են եկել բոլոր հետխորհրդային երկրներից, բացի Հայաստանից
ԱՍԵԿՈՍԵ
Ստամբուլում արդեն իմ հիշողություններից ոչինչ չկա: Ներկայիս Ստամբուլը չեմ սիրում: ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ
Վերելակում ավազակային հարձակում են գործել անչափահասի նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 2002թ. ծնված բնակչից հափշտակել է վերջինիս «HUAWEI
2016-ին 22 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել (Տեսանյութ)
Փորձագետներն ամփոփում են 2017 թվականը
«Պետք է որոշում կայացնել Ադրբեջանի հետ, ոչ թե Ադրբեջանի դեմ»
«Փաստ է, որ Արցախյան հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ կարեւորություն ունի: Հատկապես Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես մեծ երկրների դերն է կարեւորվում: Հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա: Այդ համատեսքտում պետք է սերտորեն գործակցենք Ադրբեջանի հետ, ինչը մեզ թույլ կտա խնդիրը ոչ թե արագ լուծել, այլ դանդաղ, բայց՝ խելամտորեն»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է
«Առավոտի» թղթակցին մրցանակ շնորհվեց
Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության մամուլի սրահում կայացավ Մարդկանց թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման թեմայով ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն 6-րդ անգամ: Մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները: «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում առաջին մրցանակակիր չկար, երկրորդ տեղը զբաղեցրեց Ամալյա Պապյանը (Սպուտնիկ-Հայաստան), իսկ երրորդ տեղը` Գոհար Հայրապետյանը (Երկիր մեդիա): «Տպագիր
Ազնիվ աշխատող տնօրենները, դաստիարակները, դայակները որևէ խնդիր չեն ունենալու Քննող հանձնաժողովի աշխատանքների արդյունքում. Արայիկ Հարությունյան
Մանկապարտեզների հարգելի ծնողներ, դաստիարակներ, դայակներ, տնօրեններ, տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ Այս օրերին ինձ տեղեկություններ են հասնում, որ թաղապետարանները, պատկան մարմինների այլ ներկայացուցիչներ Ձեզ ահաբեկում են, թե Երևանի ԵԼՔ խմբակցությունը ստեղծել է Քննող հանձնաժողով, որը բոլորիդ «նստեցնելու է, դատելու է, ջրի երես է հանելու»: Տնօրեններին համատարած զգուշացնում են փաստաթղթերը կարգի բերել, չպատասխանել ԵԼՔ-ի ներկայացուցիչների հարցերին, դաստիարակներն ու
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որի բացմանը ներկա են գտնվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Շրջելով տաղավարներով՝ նրանք ծանոթացել են ավելի քան 40 տաղավարներում սիրահայերի ներկայացված ձեռագործ աշխատանքներին և արտադրանքին: Միջոցառումը
Տիգրան Չուխաջյանի «Կարինեն» ֆրանսերեն կբեմադրվի (Տեսանյութ)
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում 2018-ի ծրագրերի մասին խոսելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ի թիվս այլ թեմաների նշեց նաեւ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի»` ֆրանսերեն բեմադրվելը: Նախարարը հավելեց, որ այն կներկայացվի ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, այնպես էլ կհարստացնի մեր մշակութային կյանքը: Անդրադարձ եղավ Հանրապետության տոնին Պատմության թանգարանում բացվելիք բացառիկ ցուցահանդեսին, Գորիսի` ԱՊՀ մայրաքաղաք հռչակվելու ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ վերանորոգվող
Սերժ Սարգսյան. «Ահաբեկչության դեմ տարվող պայքարի մեթոդներն ու միջոցները անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ հրավիրված նիստին ԱԱԾ աշխատակիցներից բացի ներկա են եղել համակարգի վետերաններ, հյուրեր: Ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու մեկ անգամ ևս
«Դու էլ Սեդայի պես սատկելու ես». վաշխառու Մարտիրոսյանը սպառնացել է իր «զոհին»
«Առավոտի» դեկտեմբերի 15-ի՝ «Վաշխառուի խաբեության արդյունքում մարդիկ են մահանում, իսկ նա շարունակում է ազատության մեջ մնալ ու բնակարանների տիրանալ» հրապարակմամբ անդրադարձել էինք դատավճռով վաշխառու ճանաչված Տիգրան Մարտիրոսյանից տուժած 2 քաղաքացիների խնդրին: Այս հրապարակման մեջ մանրամասն ներկայացրել էինք, թե ինչպես քաղաքացիներ Աղասի Վարդանյանն ու Անահիտ Թոխյանը վաշխառու Մարտիրոսյանի ծուղակն էին ընկել եւ զրկվել բնակարաններից: Թեեւ այժմ
Էնրիկե Ագուարն ու Դոմինգո Ռոխոն հանձն առան ներկայացնել ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը Իսպանիայում
Երեկ Վալենսիայի շրջանային Պատգամավորության (Diputación Provincial de Valencia) հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում Արարատ Հայկական Միության ներկայացուցիչների եվ Պատգամավորության հանձնաժողովի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարի (Jose Enrique Aguar) եվ Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինգո Ռոխո Սանչեսի (Domingo Rojo Sanchez) հետ։ Հայկական Միության Նախագահ ՝ Արարատ Ղուկասյանը պատգամավորներին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման միջնորդագիր ՝ հակիրճ ներկայացնելով ցեղասպանության պատմությունն ու
Սուտ մատնության երեք դեպքեր. քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչները, հանիրավի մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով նախատեսված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Այսպես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական
Մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ արժանացել են մարզական կոչումների և նախարարության շնորհակալագրերի
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կատարած բարեխիղճ աշխատանքի, մարզաձևերի զարգացմանը նպաստելու և սպորտում ունեցած ներդրման համար շնորհակալագրեր և մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին: Հանձնելով շնորհակալագրերը և մարզական կոչումները հավաստող վկայականները` նախարարը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ միայն մարզիկը և մարզիչը կարող են իմանալ, թե ինչ մեծածավալ


















































