Օրվա լրահոսը
55 ոլորտներում հարկային մուտքերն աճել են
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյան. «Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում» Բիզնեսի հետ երկխոսության և վարչարարության արդյունավետ թիրախավորման շնորհիվ պետական եկամուտների կոմիտեն կարողացել է խոշոր և միջին բիզնեսից հարկային բարձր մուտքեր ապահովել գերավճարների նվազեցման պայմաններում: Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483
Ռուսաստանի «հաղթանակներն» ու «պարտությունները». «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)
«Ամերիկայի Ձայն». Չնայած Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Սիրիայում վերջերս միակողմանի հայտարարեց հաղթանակի մասին, Սիրիայի ներսում իրավիճակն իրականում դեռ հեռու է հաղթանակից: Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար Մոսկվա էր ժամանել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան դե Միստուրան, ով նախատեսում է հունվարի կեսերին Ժնեւում սիրիական հակամարտության բոլոր կողմերի միջեւ բանակցություններ կազմակերպել. «Ես ակնկալում եմ բոլորի, այդ թվում եւ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Հր.Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Հր.Քոչար և Վաղարշյան փողոցներում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմերի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 3-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը
Մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
«Լյուստրացիաների» տեսակները
«Լյուստրացիա» բառն ունի իր բուն իմաստը` «մաքրազարդում», պետականորեն գործած հանցանքների ընդունում եւ դրանք չկրկնելու երաշխիքների ստեղծում: Լյուստրացիայի մեղմ, զուտ բարոյական պատասխանատվություն ենթադրող տարբերակը գուցեեւ ընդունելի է: Կարծր տարբերակը, երբ մենք փորձում ենք «հաշիվներ մաքրել»՝ միմյանց ինչ-ինչ բաների մեջ մեղադրելով, ինձ թվում է, ավելորդ լարում է առաջացնում հասարակության մեջ: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, մերժում է անգամ
Հերոսը դեն նետեց Եռագույնը…
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին մեր երախտիքը հատուցել դժվար թե կարողանանք: Մեծարման երեկոների հրավիրելով, հոտնկայս ծափերով նրանց վերքերը չենք սպիացնի, խոնարհումով սգավոր մայրերի վիշտը չենք ամոքի, իսկ շքանշանները, ավա՜ղ, կյանքեր չեն վերադարձնում: Հաշմված մարմնի կամ կորստի ցավը չէ, որ կեղեքում է նրանց հոգին, այլ խեղված արդարությունը, որի «զոհը» դարձան… Մշակութային մի երեկոյի ներկա էին Ապրիլյան քառօրյա
Հայաստանը կողմ է քվեարկել Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ բանաձևին
Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ այդպիսով անիրական ճանաչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Բանաձևն ընդունվել է 128 կողմ, 8 դեմ ձայներով, 35 երկիր ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Նաուրուն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները և Տոգոն: Քվեարկությանը չմասնակցած երկրների թվում են Ուկրաինան,
Մեղադրողը բողոքարկել է այծյամ սպանածի վերաբերյալ գործը կարճելու դատավորի որոշումը
Գործն այժմ քննվում է Բերդում
Լեւոն Արոնյան. «Հավակնորդների մրցաշարում բոլոր մասնակիցները հաջողության հասնելու հավասար հնարավորություն ունեն»
«Ինձ թվում է՝ 2018 թվականին կայանալիք հավակնորդների մրցաշարում բոլոր մասնակիցների հաջողության հասնելու հնարավորությունները հավասար են: Շատ բան կախված է լինելու մրցաշարին նախապատրաստվելու որակից եւ խաղից.« – ռուս լրագրող Օլեգ Բոգատովի հետ զրույցում ասել է շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը:: Հավակնորդների մրցաշարին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Կրամնիկը,
Երախտագիտություն և պարգևներ Վրաստանի ՆԳ նախարարության կողմից
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևներ հանձնեց ամռանը Բորժոմիի կիրճում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հայ հրշեջ-փրկարարներին: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ բնական աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը ներկա պայմաններում առավել քան
Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները. Հռիփսիմե Խուրշուդյան
«Վերադարձս մեծ սպորտ շատ սպասված է»
ԵՄ-ը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 6 ամսով ՝ մինչև 2018թ. հուլիսի 31-ը: Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի կայքում: Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ 2017թ. դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծանոթացրին ԵՄ խորհրդին Մինսկի համաձայնագրերի շուրջ իրավիճակին: «Հաշվի առնելով այն փաստը, որ Մինսկի համաձայնագրերը
Ուսանողներն իշխանությունների հետ այլևս չեն բանակցելու. «Ա1+» (Տեսանյութ)
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԵՊՀ լսարաններից մեկում շարունակում է հացադուլը միայնակ։ Նրա հետ հացադուլ սկսած Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը երեկ երեկոյան վատացել էր եւ նա դադարեցրել էր ակցիան։ Տարկետման սահմանափակումների դեմ բողոքող ուսանողները ծայրահեղ են որակում Դավիթի քայլը, բայց համամիտ են նրա հետ, որ իշխանությունները չեն կատարել խոստումները։ «Մենք մնում ենք մեր նախկին
Ժամանակավորապես փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ
Դեկտեմբերի 24-ին կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ
Նիկիտա Սիմոնյանը չի հավատում, որ ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն հրաժարական կտա
Ռուսական «Коммерсанть»-ը տեղեկություն էր տարածել այն մասին, թե դեկտեմբերի 26-ին հրավիրվելիք Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի նիստում նախագահ Վիտալի Մուտկոն պատրաստվում է հրաժարական տալ: Սակայն ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը չի հավատում դրան: «Р-Спорт»-ի հետ հեռախոսազրույցում նա ասել է, թե այդ մասին ոչինչ չգիտի: «Ինչ եք կարծում, գլխավոր տնօրենը եւ առաջին փոխնախագահը այս մասին պե՞տք է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 25-ի ցերեկը,
«Ես էլ եմ անհանգստացած․ անձամբ խոսել եմ Սրմաքեշի հետ»․ Սամվել Բալասանյան (Տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց,թե պարզաբանե՞լ է՝ ինչո՞ւ սփյուռքահայ գործարարներ Վարդան Սրմաքեշն ու Քրիստիան Գելիջին, որոնք խոստացել էին դեռ անցած տարի 400 աշխատատեղ ստեղծել Գյումրիում, մինչև օրս շահագործման չեն հանձնել «Սաստեքս» կարի գործարանը, մի բան էլ հսկայական պարտք-տալիք ունեն շինարարության վրա աշխատող բանվորներին և շինանյութերի խանութների տերերին։
Կատալոնիայում այսօր ամենակարեւոր ընտրություններն են անցկացվում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայի երկրամասում այսօր ընտրում եմ տարածքային խորհրդարան։ Ընտրությունները հրավիրվել էին այն բանից հետո, երբ երկրամասի ղեկավարությունը հոկտեմբեր ամսին հռչակեց անկախություն, ինչը մերժում ստացավ կենտրոնական կառավարության կողմից, որն ի վերջո ցրեց Կատալոնիայի կառավարությունը։ Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ անկախության կողմնակից եւ Իսպանիայի կազմում մնալու կողմնակից կուսակցությունների նկատմամբ ընտրողների հավանության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ
Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով: Այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել 2018-2021թթ. համար Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագիրը: «Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են
Սերժ Սարգսյան. «Կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու»
Ըստ Սերժ Սարգսյանի՝ առաջին անգամն է, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որևէ ճնշումներ չի զգում
Գյումրին կունենա 352 միլիոն դրամանոց փողոց
Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Հովհաննես Շիրազի անվան փողոցի վերանորոգման համար նվազագույնն անհրաժեշտ է 352 միլիոն դրամ։ «Արդեն ունենք Շիրազի փողոցի նախագիծը, շուտով կհայտարարենք մրցույթ, վերջնական ֆինանսավորման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվում երևի համաշխարհային բանկի հետ։ Իհարկե, այս տեղեկությունն առայժմ չէի ուզենա հրապարակել, բայց․․․ Եթե նույնիսկ չեղավ, մենք պետք է անպայման կարողանանք ֆինանսավորում գտնենք,
Ավտովթարից մահացած զինծառայողը ազատամարտիկի որդի էր
Սամվել Կարճիկյանն ունի չորս անչափահաս երեխա, տան միակ աշխատողն էր. Գյուղապետ
2018թ. հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը
2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով միասնական և առցանց հաշվառում իրականացնելու համար դատավարական փաստաթղթերը 2018 թվականի հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու մասին։ Հանձնարարականի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների քննիչները 2018թ.
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորի պաշտպանները չեն կարողանա ՍԴ դիմել
Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
Ամանորյա քաղցր նվեր ընտրելիս
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար:
Մոտ 100 հազար ուղևորի սպասարկելով՝ «Շիրակ» օդանավակայանը շատացնում է թռիչքուղիները․ մանրամասնում է Գյումրու քաղաքապետը (Տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տարեվերջյան մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով ձեռքբերումներից, փողոցաշինությունից ու նաև խնդիրներից։ Մի քանի անգամ խոսք եղավ տուրիզմի զարգացումից, Սամվել Բալասանյանը հայտնեց, թե դեպի կայարան տանող Տիգրան Մեծ փողոցը ուզում են դարձնել մի «հրաշք փողոց», լուսավորելու են,շենքերը ներկելու են, տրամադրություն են ստեղծելու, քանի որ մտադրված են գործարկել Երևան-Գյումրի արագընթաց գնացքը։ «Այսինքն`
Խորհրդարանական քվեարկության կազուսի իրավական վերլուծությունը և պատճառները
Նախօրեին Ազգային ժողովում քվեարկության էր դրված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ։ Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նախագիծը սահմանադրական է, հետևաբար դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի՝ այս դեպքում առնվազն 63 կողմ քվեները։ Քվեարկությունից հետո 61 «կողմի» պայմաններում Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավորներից մեկը կողմ է
Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 21-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն


















































