Օրվա լրահոսը
Հետախուզվողին սպասելիս
Մի կասեցված քրեական գործի հետքերով Սոցիալական ցանցի միջոցով «Առավոտին» էր ահազանգով դիմել Աբրահամ Ղուկասյանի հարազատը: Նա ներկայացրել էր մի լուսանկար, որում պատկերված էր երկար ժամանակ կոմայի մեջ գտնված՝ Երեւանի բնակիչ Սուրեն Հովհաննիսյանը: Ըստ նրա, վերջինս դեռեւս կոմայի մեջ է: Ըստ էության, ահազանգվում էր այն մասին, որ մայրաքաղաքում սպանության փորձ է տեղի ունեցել: Խոսքն այս տարվա
«ԱԺ նախագահությունն էլ նենց Սադի գոքորները չեն, որ դուք ոնց ուզեք՝ անեք». Շարմազանովն ու Փաշինյանը վիճեցին
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Տեսեք ինչ է կատարվում, ԱԺ փոխնախագահը ԱԺ նախագահի հասցեին ասում է՝ հո Սադի Գոքորը չի, արա, էս ինչո՞վ եք զբաղված»:
«Լապտերներ» նախագծի պատանիները «երկխոսել» են ավագ սերնդի նկարիչների հետ
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) բացվեց «Լապտերներ» նախագծի «Սերունդների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են «Լապտերներ» նախագծի մանուկների նկարները վաստակաշատ նկարիչների աշխատանքների կողքին։ Ցուցահանդեսը սկսվեց «Լապտերներ» նախագծի ղեկավարների բացման ու շնորհակալական խոսքով։ Շնորհակալական խոսքերով նաև հանդես եկան ցուցահանդեսի պատանի մասնակիցները և նրանց հետ երկխոսության մեջ գտնվող ավագ սերնդի նկարիչները։ Ապա Լիլիթ Վարդումյանը՝ իբրև ՆԱՄ-ի ցուցահանդեսների
«Սասնա ծռերի» անդամը լքել է մարտական հենակետը՝ սահմանի այդ հատվածը թողնելով առանց բավարար հսկողության». մեղադրական եզրակացություն
Նա զանգել է խմբի անդամներից Պավել Մանուկյանին եւ ստանալով նրանից Երեւան գալու համաձայնություն, հուլիսի 20-ին ուղեւորվել է մայրաքաղաք
Եվրախորհրդի 18 հանձնարարականներից Հայաստանը բավարար չափով կատարել է միայն 5-ը. GRECO
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն այսօր հրապարակել է նոր զեկույց՝ Հայաստանի կողմից խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխմանն ուղղված առաջարկությունների իրականացման վերաբերյալ: GRECO-ն եզրակացրել է, որ Հայաստանը բավարար չափով իրականացրել է 18 հանձնարարականներից 5-ը: Ինչ վերաբերում է մյուսներին, առաջարկներից 12-ն իրականացվել են մասնակիորեն, մեկն ընդհանրապես չի իրականացվել: GRECO-ն նշել
Հոլանդացիները ձեռք են մեկնում հայաստանցի անապահովներին եւ մշակույթին
Վերջերս Աշտարակում, Արարատում «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կայացած համերգներից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված «Նոր կամերատա» անսամբլը օրերս հանդես եկավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Հայաստանցի ունկնդրին 2008թ.-ից գործող «Նոր կամերատան» (առաջին ջութակ՝ Աննա Մարգարյան, երկրորդ ջութակ՝ Իվետա Կորկինա, ալտ՝ Գոռ Հովհաննիսյան, թավջութակ՝ Միքայել Նավասարդյան) ներկայացնելու կարիք չկա: Անսամբլի գործունեությունը իսկապես բուռն է, ծրագիրն էլ
Հրայր Թովմասյան. «Երբ նախարարը գալիս է ԱԺ, իմ կաբինետում է լինում»
Նա պնդում է, որ իր եւ Դավիթ Հարությունյանի միջեւ անձնական հարթությունում հակասություններ չկան
«Ադրբեջանում երկու տասնյակ զինծառայողներ են սպանվել իրավապահների կողմից». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը դրական սպասելիքներ ունի 2018-ից:
«Ելքը» ԱԺ-ում քաղաքական պատանդ է վերցրել ՀՀԿ-ականներին
ՀՀԿ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չափի զգացողություն պետք է ունենալ»:
Սիլվա Ասատրյանը հաղթեց վճռաբեկում
Վճռաբեկ դատարանը բեկանեց ինչպես Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2007թ. դատավճիռը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 18.06.2008թ. դատավճիռը։ ՄԻԵԴ-ում երկու անգամ Հայաստանի Հանրապետությանը հաղթած Սիլվա Ասատրյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը իր բողոքում հայտնել էր, որ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 1-15/2007 քրեական գործով Յուրի Վոլֆսոնին եւ Սիլվա Ասատրյանին մեղավոր
Թաներ Աքչամ այցելած է թուրքիոյ բանտէն փախած պոլսահայ մտաւորական Սեւան Նշանեանին. «Եռագույն»
Հայոց Ցեղասպանութիւնը ճանչած թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամ այցելած է բանտէն փախելէն ետք Յունաստան ապաստանած պոլսահայ լեզուաբան Սեւան Նշանեանին: Այս մասին անոնք գրած են ֆէյսպուքեան իրենց էջերուն վրայ: Նիշանեան հրապարակած է Սամոս կղզիին մէջ իր եւ Աքչամի լուսանկարը` հետեւեալ գրութեամբ. «Բանտէն փախչողները: Թաներ Աքչամի հետ կը քննարկենք կղզիի աշխարհաքաղաքական վիճակը»: Ան տեղեկացուցած է, որ մինչեւ
«Կառավարությունը չի որոշում, թե մենք որ ռեժիմով պետք է օրենքը ընդունենք, կամ չընդունենք, էդ մե՛նք ենք որոշում». Գեւորգ Կոստանյան (Տեսանյութ)
Նա փաստորեն ընդդիմացավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Սա սահմանադրական օրենք էր եւ քննարկվել ու քննարկվելու է բացառապես սահմանադրական օրենքին բնորոշ ռեժիմով:
Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել
Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է շուրջ 20 տոկոսով Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017թ. 11 ամսում ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 մլրդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4
«Հայաստանը շատ ապահով երկիր է»
Հայաստանում աշխատող կորեացի դասախոս Փակ Հի Սուն իրեն մեր երկրում զգում է ինչպես տանը Հարավային Կորեայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1993 թ.-ից: 2006-ից Բրյուսովի անվան համալսարանում կորեերենը սկսեցին դասավանդել՝ որպես 2-րդ կամ 3-րդ լեզու: Իսկ արդեն 2014 թ. բացվեց Կորեերենի թարգմանչական ֆակուլտետը եւ հուրախություն շատերի՝ մագիստրատուրայի հարցն էլ շուտով կլուծվի: Յուրաքանչյուր տարի մեր
«Սասնա ծռերի» պաշտպանները դատարանում գործադուլ հայտարարեցին (Տեսանյութ)
Նրանց մի մասը տասը րոպեով լքեց դատական նիստերի դահլիճը
Հայկ Խանումյան. Բակո Սահակյանի կառավարությունը քաղաքական կամք չունի գնալու մեծ պետական ապարատի լավարկման
Հայկ Խանումյանի ելույթը Արցախի 2018թ. բյուջեի նախագծի վերաբերյալ
Գեւորգ Կոստանյան. «Դավիթ Հարությունյանը հեղինակավոր իրավաբան է, բայց մենք էլ կարծիք ունենք» (Տեսանյութ)
Գեւորգ Կոստանյանը չփնովեց Դավիթ Հարությունյանին
Արթուր Մանուկյան. «Այ եթե լիներ, հարիր չէր, բայց նման բան չի եղել» (Տեսանյութ)
«Իհարկե, վեճ չի եղել եւ չի էլ կարող լինել: Քննարկում է եղել ընդամենը, առողջ մթնոլորտ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը: Հիշեցնենք, երեկ լուրեր տարածվեցին, որ Սերգեյ Բագրատյանի եւ Արթուր Մանուկյանի միջեւ քաշքշոց եւ ծեծկռտուք է եղել: Հարցին`չի՞ կարծում, որ պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսեւորում, Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Այ եթե
Նույնիսկ ամենաշատ սպառվող ու աղքատի սնունդ համարվող հավկիթն է միջին ցուցանիշից ավելի թանկացել. «168 ժամ»
Ի հեճուկս իշխող կուսակցության, կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ թանկացել է 21,5 տոկոսով, իսկ ծաղկակաղամբը՝ 55,6 տոկոսով։ Հանրապետական պատգամավորները՝ խախտելով տրամաբանության բոլոր կանոնները, հարկավ, աղքատների սննդակարգի նոր առաջարկներ կմշակեն։ (Տափակ ու անպատասխանատու բստրելու համար մեզանում ոչ մի պատգամավոր ու պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել)։ Փոխարենը՝ չափազանց բարդացել էր պաշտոնական վիճակագիրների աշխատանքը։ Նրանք համարյա օրենսդրական «պարտականություն» ունեն գնաճը
Ովքե՞ր են 2017 թվականի «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի թեկնածուները
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի Հայաստանի 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը կազմակերպում է նոր ձեւաչափով, որին մասնակցում են հավատարմագրված մարզական լրագրողները եւ մարզասերները: Նոր կարգի համաձայն, Հայաստանի 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են լրագրողների եւ հանրության SMS հաղորդագրությունների արդյունքների համադրումով: Մարզասերների քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 11-ից եւ կավարտվի դեկտեմբերի 25-ին ժամը
Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,4%-ը. «Փաստ»
2017 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 88,2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,9%-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 8,7%։ Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։ Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,4%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով։ Գործազուրկների թվաքանակը կազմում է
«Դուք սկի ձեր կառավարությանը չեք կարում տիրապետել, ուրիշ ինչի՞ն եք ուզում տիրապետեք». Փաշինյան (Տեսանյութ)
Արդարադատության նախարարը գալիս է ստեղ, ԱԺ-ի վրա մուննաթ է գալիս, ասում է՝ արա էս ինչ եք, չեք ջոկում ինչ եք անում: Էս ի՞նչ ձեւ ա ընդհանրապես: Արա, նախարարը ստեղ հավսար-զգաստից բացի ուրիշ ձեւ չպետք է կարողանա կանգնի:
Արծվիկ Մինասյան. «Սեւանի ափամերձ հատվածում ջուրը չի ճանաչում որեւէ անձի։ Այն բարձրանում է իր կանոնին համապատասխան». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ փորձեց ամփոփել անցնող տարին։ – Պարոն Մինասյան, Սեւանի ափամերձ տարածքների մաքրման խնդիրը մնում է արդիական բոլոր ժամանակներում։ Հնարավոր չէ՞ կազմակերպել աշխատանքը այնպես, որ կանոնակարգվի ափամերձ տարածքների՝ ժամանակին մաքրումը։ – Այստեղ էլ կան լուրջ անելիքներ, ընդունում եմ այդ մոտեցումը։ Եվ շատ ավելի կարեւոր է ենթակաոուցվածքների՝ ժամանակին ապամոնտաժումը կամ
«Ծառուկյան» դաշինքը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը՝ ասելով. «Երկրի մայր օրենքը սարքել պոլի շոր համարում ենք անընդունելի» (Տեսանյութ)
«Երեկ այս դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց, կայացվեցին անօրինական որոշումներ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադառնալով բանավեճին՝ «Դատական օրենսգրքում փոփոխությունների» նախագիծը սահմանադրական է, թե ոչ՝ հեգնեց, որ եթե ձայները չբավարարեր խորհրդարանական մեծամասնությանը՝ նախագիծն անցկացնելու, կասեին սահմանադրական չէ, եթե բավարարեր՝ կապացուցեին, որ սահմանադրական է: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ
Մեր երկրում սա հերթական դեպքն է, երբ օրենքի պահանջին հետևող քաղաքացին չի խրախուսվում. «168 ժամ»
Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ։ 2009 թվականին, երբ ընդունվեց այդ օրենքը, նախատեսված էր, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո դպրոցում որպես ուսուցիչ չեն կարող աշխատել միջնակարգ, միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները։ Նախարարությունն առաջարկում է 2018-ը փոխարինել 2028-ով։ Այսպիսով, նախարարությունը ուսուցիչներին ևս 10 տարի ժամանակ է
Նաիրա Զոհրաբյանը բացառում է, որ Նապոլեոն Ազիզյանը ՀՀԿ-ի հետ համաձայնության գար (Տեսանյութ)
«Քաղաքական մեծամասնության կենսակերպն ինձ չի հետաքրքրում: Քաղաքական մեծամասնության բիո-ռեժիմի հետ կապված դիմեք իրենց խոսնակներին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`երեկվանից դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քվեարկության շուրջ տեղի ունեցած զարգացումները չե՞ն փաստում քաղաքական մեծամասնության մեջ հակասությունների մասին: Հիշեցնենք, խառնաշփոթ առաջացավ նրանից, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը
Կառավարությունը մի տարի էլ կսուբսիդավորի
Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ 2018-20թթ. միջնաժամկետ ծրագրերում նախատեսում են 8 ոլորտներում՝ հացահատիկային սերմարտադրության զարգացում, գյուղատնտեսական տեխնիկայի ու լիզինգի, վարձակալություն, վարկային միջոցների, վարկերի տոկոսների եւ այլնի սուբսիդավորում իրականացնել։ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էլ ներկայացրեց «Վիոլաջուր» ընկերության կողմից խմելու ջրի սակագների մեղմացման նախագիծ. «Նոյեմբերի 7-ին ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ՝ սակագինը
Պարզ միջոցներով վերացրեք մաշկային խնդիրները
Լորձաթաղանթի եւ մաշկի վերքերի կամ խոցերի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հետեւյալ խառնուրդը. 50 գրամ էվկալիպտի տերեւների վրա լցնել 500 միլիլիտր եռման ջուր եւ 10-15 րոպեի չափ դնել ջրային բաղնիքի վրա: Հովացնել եւ քամելուց հետո ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Խառնուրդը օգտագործել թրջոցների եւ վաննաների տեսքով: Դժվարաբուժ վերքերի եւ խոցերի բուժումը կարելի է իրականացնել
«Վայելեք գնաճի բեռն ու բերկրանքը». Ծառուկյան դաշինքը չի մասնակցելու կառավարության նախագծերի քվեարկություններին (Տեսանյութ)
Մելքումյանը հորդորեց ԱԺ ղեկավարությանը, որ պահանջեն կառավարությունից ժամանակին բերել օրենքները. «Հունվարի 1-ին մնացել է 10 օր, կլինի գնաճ, սալյարկան թանկանալու է, բենզինը թանկանալու է, սեղմված գազը թանկանալու է, հիմա էլ բերեցին հանրային սննդի օբյեկտների վրա հարկային բեռը մեծացնում են:
Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների անհամապատասխանությունները վերացնելու համար արտոնություններ կտրամադրվեն
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների վերաբերյալ: Նա ասաց. «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասային նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն»: Վարչապետը նշեց, որ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ֆինանսական բեռը թեթեւացնելու կսահմանվեն արտոնություններ՝ նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն


















































