Օրվա լրահոսը
Մենք վճռական ենք շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այս առումով. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահողին տարվա ընթացքում կազմակերպությունը առաջնորդելու, նախարարական խորհրդի այս նիստը լավագույնս կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար: Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտանգության ամրապնդման օգտին և շարունակաբար իր
Գյումրիում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է. Կարեն Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին: Լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված կառավարությունն ունի համալիր ծրագիր և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն
Սպանված Եղիշե Խաչատրյանի մայրն այլեւս դատարան չի կարող գալ. վիճակը ծայրահեղ է
Մեղադրանքի հիմքում հենց նրա ցուցմունքն է, իսկ դատարանում հարցաքննությունը, փաստորեն, կիսատ է մնում եւ հանգեցնում նրան, որ պաշտպանական կողմի պնդմամբ՝ իրենց իրավունքները սահմանափակվում են
Չարաճճի Մոխրոտ, թափթփված փերի, անհոգ արքա ու հոգսաշատ արքայազն
Պատրաստվում է ոչ դասական «Մոխրոտ»՝ Կամերային երաժշտական թատրոնում Հայտնի են արեւմտաեվրոպական «Մոխրոտը» հեքիաթի Շառլ Պերոյի, Գրիմ եղբայրների եւ Ջամբատիստա Բազիլեի մշակումները: Սա ամենահայտնի «թափառող սյուժեներից» մեկն է եւ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում է հեքիաթի հազարից ավելի տարբերակ: Մեզանում տարածված է Պերոյի մշակումը: Ի դեպ, նա 1697թ., 69 տարեկանում առաջին անգամ է հրատարակել հեքիաթների իր
Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին. «Արցախպրես»
Սպիտակի աղետալի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին:
Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը
Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Արտգործնախարարներն անդրադարձան նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: ՀՀ ԱԳՆ
Ռաֆիկ Գրիգորյան. «Դեռ վատ եք ապրելու» (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավորի բացատրությունները`2018-ի բյուջեի նախագծի «մատների արանքով» քննարկումների մասին
13-ամյա աղջկա ու մարդկային ուժի մասին
«Աննա Ֆրանկի օրագիրը» թարգմանվել է հայերեն Դեկտեմբերի 9-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից մեկը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության
«Ես իրեն գնահատական տալիս Դոն Կիխոտ էի ասում՝ լավ իմաստով իհարկե» (Ֆոտոշարք)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում դեկտեմբերի 7-8-ին անցկացվում է ականավոր հայագետ-բյուզանդագետ Կարեն Յուզբաշյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքականությունը» միջազգային գիտաժողովը։ Առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և Ռուբեն Սաֆրաստյանը։ «Ես՝ ի տարբերություն այստեղ ներկա գտնվողների, շատ շփում չեմ ունեցել Յուզբաշյանի հետ, բայց այն սակավ շփումներն էլ ինձ
«Ո՞վ է գրել այս օրենքը, այս ի՞նչ հիմարություն է». Ինչպես են Բաբկեն Արարքցյանի տան վրա ակտ գրել՝ իր իսկ ստորագրած օրենքով
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԴԱՀԿ-ի հետ կապված իր անձնական օրինակը բերեց. «Իմ գրասենյակում աշխատում եմ, հրշեջները 30 հազար ակտ են գրում, բայց գրասենյակը իրենից ներկայացնում է տուն՝ պարզ բնակարան: Հարցնում եմ՝ էս օրենքը ո՞վ է գրել, ասում են՝ էս օրենքը գրողին էլ են այս ակտը գրել»:
Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, Կարեն Կարապետյանինը՝ անկում ապրել. հարցում
Եվրոպական երկրների հետ միավորվել ցանկացողների թիվն աճել է, ՌԴ-ի դեպքում՝ նվազել
Տարկետման տնտեսական բեռը
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետ – Պրն Ճուղուրյան, վերջին օրերին առավել սրվեցին ակադեմիական տարկետման քննարկումները, ընդհուպ հասնելով ուսանողների կողմից կոչ արվող բողոքների եւ դասադուլների: Ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ են, արդյոք, ուսանողների պահանջները: – Ինձ միշտ էլ ոգեւորել է ըմբոստ եւ պահանջատեր ուսանողության տեսակը, որը, ցավոք, մեր իրականությունում գնալով պակասում է: Բայց ձեր նշած
Հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչը փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես
Շիրակ Թորոսյան. «ՌԴ խորհրդարանում հակահայկական օրինագծեր չեն քննարկվում» (Տեսանյութ)
ՀՀԿ-ում հայ-ռուսական հարաբերությունների վերանայումների կարիք չեն տեսնում
Մի կեղտոտ երեւույթի մասին, որ կոչվում է «ձեռ առնել»
Դուք սրան հաճախ չեք անդրադառնում, բայց մարդուն ձեռ առնելն ու նրա տկարության վրա ծիծաղելն անթասիբ բան է: Ձեռ առնելու եւ ծաղրելու մեջ առաքինություն չկա: Իսկ եթե ձեր հավատքը առաքինություն չի ծնում, ապա դուք միշտ կպած կմնաք այս աշխարհի ցանկություններին, ապականությանը մոտ, ու հաղորդակից չեք լինի աստվածային բնությանը: Սա Պետրոս առաքյալն է ասում: «Որպեսզի հաղորդակից լինեք
Գագիկ Սուրենյան. Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ
Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում
Նախիրը հայտնվել է չեզոք գոտում, 2 կով ականի վրա պայթել է
Փորձում են նախիրը վտանգավոր գոտուց դուրս հանել
Դդմի սերմերից եւ մեղրից պատրաստեք հակաճիճվային միջոց
Որպես հակաճիճվային միջոց հայտնի է դդմի սերմերից եւ մեղրից պատրաստված խառնուրդը: Դդմի չոր, բայց ոչ բոված սերմերը մաքրել այնպես, որ պահպանվի գորշ կանաչավուն թաղանթը: Սերմերն անցկացնել մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր եւ խառնել կաթի հետ: Մեծահասակների համար օգտագործել 200-300 գրամ դդմի սերմ, իսկ երեխաների համար՝ 75-100 գրամ: Ստացված խառնուրդը ընդունել քաղցած վիճակում, անկողնում պառկել
Հայաստանը հարցված ռուսների 16%-ի համակրանքին է արժանացել, Ադրբեջանը՝ 14%-ի. «Փաստ»
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի (ВЦИОМ) հետազոտության համաձայն՝ Հայաստանը Բելառուսից և Ղազախստանից հետո համարվում է Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը։ Այս մասին հրապարակումը օրերս հայտնվել է eadaily.com-ի լրահոսում, և այս կարծիքն են արտահայտել հարցման մասնակիցները։ Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 64%-ը համարում է Ռուսաստանի մերձավոր դաշնակցին Բելառուսի Հանրապետությանը, ևս 57%-ը հակված է Ղազախստանի կողմը։ Այնուհետև գալիս է Հայաստանը,
Սերոբ Խաչատրյան. «Ուսուցիչներին միավորում է կուսակցական պատկանելությունը, ոչ թե մասնագիտական շահը». «168 ժամ»
Կրթական համակարգը շատ ավելի լավ է գործում, երբ ուսուցիչները միմյանցից են կախված, ոչ թե՝ կուսակցական կամ կառավարական բյուրոկրատիայից։ Համակարգի կուսակցականացումը, վերև-ներքև համակարգը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում չկան ուսուցիչների մասնագիտական միավորումներ
Սրանք դեռ միակ ապրանքները չեն, որոնք մեկ ամսվա ընթացքում թանկացել են. «Փաստ»
Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2% գնաճ։ Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Գնաճը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,2% գնաճով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,4%-ով։ Նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետության
Դադարեցնել «ՆՏՎ», «Զվեզդա», «Ռեն ՏՎ» և հասարակական-քաղաքական բովանդակություն մատուցող բոլոր ՌԴ հեռուստաալիքների վերահեռարձակումը. Հանուն Հայաստան Պետության ճակատ
Հայտարարություն Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ռուսական ԶԼՄ-ներում և հատկապես հեռուստատեսությամբ առաջացրեց հակահայկական հիստերիայի մի ալիք, որին բնորոշ են մերկապարանոց մեղադրանքները, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը և նույնիսկ դրա իրավունքը մերժելը, կանխամտածված վիրավորական և նվաստացուցիչ համեմատությունները և զուգահեռները։ Գիտակցելով, որ դա առաջին հերթին Հայաստանի իրար հաջորդող իշխանությունների կողմից մեր ինքնիշխանության ներքին և
Շպռօտ. «Արտիստի անձը նրա գործնականի հետ խառնելը բոշություն է». «Ժողովուրդ»
Մնացածներին խորհուրդ եմ տալիս հեռու խաղալ, թե չէ ես էլ կարող եմ ծավալվել եւ բամբասել, օրինակ, սրա-նրա տղայի ու թոռան վարկի մասին։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում կտեղա թույլ ձյուն։ 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-10-ը՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է
Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց. Երևանի քաղաքապետարան
Դեկտեմբերի 6-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների և համատիրությունների աշխատակիցները: Համեմատաբար ավելի առատ
Հայաստանում անհավասարությունն աղքատների և հարուստների միջև խորացել է. «168 ժամ»
Ինչո՞ւ 2016 թվականին աղքատությունը Հայաստանում չի նահանջել։ Մինչ այս հարցին պատասխանելը հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Համաշխարհային բանկը գնահատել էր աղքատության մակարդակը և եզրակացրել, որ 2016 թվականին աղքատությունը Հայաստանում աճել է։ ՀԲ գնահատականներով՝ աղքատության ցուցանիշը 2015 թ. 22.6 տոկոսի դիմաց 2016 թ. հաշվարկվում է 23.9 տոկոս ըստ գնողունակության համարժեքությամբ ճշգրտված օրական 2.5 դոլար աղքատության
Աղետից 29 տարի անց
1988 թվականը հայ ազգի նորագույն պատմության մեջ դարձավ բեկումնային: Մեր հայրենի հողի ցնցմանը զուգահեռ, որն ավերեց մեր հայրենի քաղաքներն ու գյուղերը, մենք՝ հայերս, ապրեցինք ազգային ցնցում, մտքի և սրտի ցնցում, որը նոր սկիզբ դրեց մեր ազգային ազատագրական շարժմանը: Գրեթե բոլորի համար անսպասելի 1988-ը նաև ազդարարում էր նոր աշխարհակարգի հիմնադրում` բեռլինյան պատի քանդում, հայոց անկախության վերականգնում
Պարզվեց՝ Ուկրաինան անլուրջ պետություն է. «Հայկական ժամանակ»
Այն, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առանձնակի խարիզմայի եւ համառության տեր քաղաքական գործիչ է՝ նույնիսկ իմաստ չունի քննարկել։ Բայց նրա ներկայությունը Ուկրաինայի քաղաքական կյանքում հենց սկզբից հաստատեց այդ երկրի կատարյալ անլրջությունը, որի մասին կասկածներ դեռ շատ վաղուցվանից կային։ Արդեն երկու օր Ուկրաինայի իրավապահ մարմինները մայրաքաղաք Կիեւում չեն կարողանում ձերբակալել Սահակաշվիլիին, չնայած նրա ձերբակալման որոշումը կայացված
Հակոբ Հակոբյան. «Դիմակայել թանկացումներին պետք չէ». «Ժողովուրդ»
Ես առեւտուր չեմ անում, շուկա չեմ գնում։ Տունը երեւի կզգան։ Նախատոնական առեւտուրը որ սկսեցին, կասեն՝ ինչն ինչոց է։
Սամվել Նիկոյան. «Ստացվեց, որ բնակչության աղքատ խավի խնդիրները լուծելու համար հսկայական բեռ դրեցինք մեր ապագա սերնդի վրա». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ -ԱՎԾ տվյալներով՝ 2015-ի համեմատությամբ 2016-ին Հայաստանում աղքատությունը նվազել է 0,4 տոկոսով եւ հիմա կազմում է 29,4 տոկոս։ 900 հազար մարդ աղքատ է, իսկ 295 հազարը շատ աղքատ, յուրաքանչյուր 10 մարդուց 3-ը ամսական ստանում է 40 հազար դրամից ցածր աշխատավարձ: Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, ի վերջո, կարո՞ղ են կարճ ժամանակում


















































