Օրվա լրահոսը
ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը որեւէ անգամ չհիշատակեց «Առինջ մոլի» թեման, այլեւս ոչ մի խոսք՝ ընդդեմ ՊԵԿ-ի «վայրագությունների». «Հրապարակ»
Սա մասամբ այն պատճառով, որ ՊԵԿ-ը թուլացրել է ճնշումը, մասամբ էլ այն պատճառով, որ ամենավերեւից հրահանգ է եղել դադարեցնել պատերազմը վարչապետի դեմ ու «թարգել» «Առինջ մոլի» թեման։
Ճիճուներն ու կռիսները վխտում են տնակների մեջ. Սպիտակը՝ աղետից 29 տարի անց (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված տնակային ավանները, որոնք կառուցվեցին տարբեր երկրների կողմից որպես ժամանակավոր կացարաններ, դարձան 29 տարվա բնակարաններ, չնայած որ, վաղուց արդեն կորցրել են բնակության համար պիտանի լինելը: Քաղաքի բոլոր տնակային ավաններում ապրում է ավելի քան 280 ընտանիք: Սպիտակի Իտալական թաղամասում բնակվող Լամարա Ստեփանյանն ասում է, որ տնակն իրենց տվել են 3 տարի ժամկետով,
Վիեննայում հարկավոր է ամրագրել մեր հաջողությունները. «Հայոց Աշխարհ»
Պարզ է, որ երբ համանախագահներն ասում են սուբստանտիվ հարցեր՝ ակնարկում են բանակցությունների բովանդակային կողմը, իսկ երբ խոսում են հրադադարի պահպանման հստակ մեխանիզմների մասին՝ նկատի ունեն խաղաղության պահպանման հրամայական անհրաժեշտությունը։ Սակայն նրանց հայտարարության մեջ առաջադրված այս ձեւական նժարները որեւէ լուծում չեն պարունակում, քանի որ դրանք չեն կարող, իսկ ավելի շուտ չեն էլ ցանկանում ներգործել բանակցային փակուղու
Գեւորգ Գորգիսյանն ընդգծեց, որ ինքը համաձայն չէ Արամ Սարգսյանի գնահատականներին. «Հրապարակ»
ԵՄ-ի հետ համաձայնագրին միանալու քայլն ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ նա, ով պնդում է, թե իշխանությունները «եւ-եւ»-ի քաղաքականություն են իրականացրել, պարզապես ստում է՝ այդ քաղաքականությունը կլիներ, եթե Հայաստանը դեռեւս 2013 թվականին ստորագրեր ասոցացման
Ճանապարհի մերկասառույցի և «ջիպի» կիսամաշ անվադողերի պատճառով զինվորականները վթարի են ենթարկվել. կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու
Մամեդյարովը կառուցողական է գնահատել Նալբանդյանի հետ հանդիպումը
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ինտենսիվ և կոնկրետ քննարկումներ են անցկացվել սեղանին դրված առաջարկների շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական»,- նշել է Հաջիևը: Հիշեցնենք, որ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Աղետի գոտի Հայաստան. «Ժամանակ»
Այսօր լրանում է Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: 29 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, տասնյակ հազարները ենթարկվեցին ֆիզիկական և հոգեբանական տրավմաների, որոնց մի մասը առ այսօր վերականգնված չէ: Հազարավոր մարդկանց համար երկրաշարժի հետևանքները և հոգեբանական, և ֆիզիկական առումով շարունակվում են առ այսօր, մարդիկ չունեն
Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով, շրջանառությունը՝ 27.4%-ով
2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը կազմել է 88.4 մլրդ դրամ, ինչը 14.2 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային համարվող հարկ վճարողները 2016թ. 10 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել
Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Արարատի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արագածի, Կոտայքի, Բաղրամյանի, Սևանի, Դիլիջանի ճանապարհներին, Գյումրի – Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ – տեղ մերկասառույց է: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Նոյեմբերյան Մ16
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ
Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք
ԱՍԵԿՈՍԵ
Արդեն երեք տարի մենք կենսաթոշակները, սոցիալական եւ ընտանեկան նպաստները չենք ավելացրել, բայց ունենք գնաճ: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Կրկին քաղաքական խաղեր սպորտում
1980 թվականին Միացյալ Նահանգների եւ անձնապես այդ երկրի նախագահ Ջիմի Քարթերի նախաձեռնությամբ մի շարք արեւմտյան երկրներ որոշեցին բոյկոտել ամառային Օլիմպիադան, որն անցկացվում էր Մոսկվայում: Հիմնավորումն այն էր, որ Խորհրդային Միությունը պատերազմ է վարում Աֆղանստանում: Խոսվում էր նաեւ այն մասին, որ խորհրդային երկրում խախտվում են մարդու իրավունքները: Երկու պնդումներն էլ հիմնված էին փաստերի վրա՝ խորհրդային զորքերն
Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների առումով կրկնո՞ւմ է Իկեր Կասիլյասի ճակատագիրը
Գուցե թե ժամանակային առումով համընկավ, բայց ուշագրավ է, որ այս քվեարկությունից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սկսեց բացասական գնահատականներ հնչեցնել Մխիթարյանի հասցեին, մասնավորապես, թե նա լավ էր մեկնարկել, սակայն հետո իջեցրել է ելույթների մակարդակը:
Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
Համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։
Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Անգլիայում ընթացող շախմատի «London Chess Classic» գերմրցաշարում շարունակում է ոչ-ոքիներ անել մրցակիցների հետ: Քիչ առաջ հինգերորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը բաժանեց Ֆրանսիայի լավագույն գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ իր անվան դիմաց գրանցեց 2,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վլադիմիր Պուտինը չի խոչընդոտի Ձմեռային օլիմպիական խաղեր մեկնել ցանկացող ռուս մարզիկներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականը Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու ՄՕԿ-ի գործկոմի որոշումը, հայտարարել է, թե Ռուսաստանի մարզիկները կարող են մեկնել Փհենչհան եւ հանդես գալ չեզոք դրոշի ներքո: «Անկասկած, մենք շրջափակում չենք հայտարարի, չենք խոչընդոտի մեր օլիմպիականներին՝ մասնակցել Խաղերին, եթե նրանցից մեկն ու մեկը կցանկանա մասնակցել անհատապես», – ասել
Հայ ու ռուս ժողովուրդների մշակութային դարավոր կապի լավագույն վկաներից մեկը Լազարյան տոհմի կենսագրությունն է (Տեսանյութ)
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը Եվրասիական տարածաշրջանի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ լրագրողներին դիմավորեց արքայական վեհությամբ և իրեն հատուկ ջերմությամբ: «Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 350 լրագրող, ում առջև երեք օր շարունակ լայնորեն իր դռներն էր բացել Պետական Էրմիտաժը, որտեղ գտնվող հրաշակերտ թատրոնի պատերի ներսում լրագրողներին անկեղծ շփման և փորձի փոխանակման հնարավորություն ընձեռնվեց:
Միջազգային կառույցը հետաքննում է, թե ինչպես են դելֆինները հայտնվել Դիլիջանում. econews.am
«Դելֆինները պետք է լինեն օվկիանոսում: Դրա փոխարեն նրանք հայտնվել են հյուրանոցի փոքրիկ լողավազանում, որտեղ նրանք կարող են միայն շրջանաձև առաջ և հետ լողալ»,- այսպես է սկսում լայն ճանաչում ունեցող միջազգային «The Dodo» կայքի հոդվածը Դիլիջանի դելֆինների մասին: Կայքը հանդիսանում է բնասերների թվային մեդիա բրենդ: Կայքը գրում է, որ «Marine Connection»-ի համահիմնադիր Մագո Դոդսն առաջին անգամ
Կոնգրեսական. Միացյալ Նահանգները կարող է օգնել սիրիահայերին. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը. «Կարծում եմ, մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթեւան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը նույնպես կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»: Կոնգրեսականի
Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Երուսաղեմը և հայտարարել, որ պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, հաղորդում է CNN-ը: «Ես որոշել եմ, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, -հայտարարել է Թրամփը: – Ավելի քան երկու տասնամյակ մերժելուց հետո մենք ավելի մոտ ենք Իսրայելի և պաղեստինցիների միջև հարատև
Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի Մ-19 հավաքականների մասնակցությամբ մրցաշար՝ Հայաստանում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է Հայաստանում: Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով, 2018թ. նոյեմբերի 14-ից 20-ը Հայաստանում կանցկացվի ստուգողական մրցաշար՝ Հայաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի Մ-19 հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ: Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում բուք, մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման
«Ջունգլի էր, երբ մտանք այդ ասպարեզ»․ Միքայել Սրբազանն՝ անօթևանության խնդրի ուսումնասիրման մասին. (Տեսանյութ)
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն այսօր հանդես եկան հաշվետվությամբ՝ ներկայացնելով այս կառույցի մեկ տարվա գործունեությունը։ Այս հիմնադրամը ստեղծվել է երկու տարի առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից, նպատակն անօթևան գյումրեցիների համար բարերարների միջոցով սոցիալական բնակարաններ հայթայթելն ու քաղաքը տնակներից ազատելն է։ Ինչպես ներկայացրեց Ղարիբ Հարությունյանը,
Պատրաստվե՛ք փետրվարի 1-ին. շաբաթն ուրբաթից շուտ է գալիս
Մինչ ռուսական պրոպագանդան զբաղված է եթերով Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը «բարոյական գնահատականներ» շաղ տալով՝ դրսեւորելով, ինչպես կասեր պարոն Պուտինը՝ «ցածր սոցիալական պատասխանատվություն», 2018 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հետախուզական ծառայությունների հետ համատեղ Կոնգրեսում ներկայացնելու է, այսպես կոչված, «Ռուսական զեկույցը», որը կարող է ունենալ ոչ թե բարոյական, այլ շատ կոնկրետ քրեաիրավական եւ ֆինանսական հետեւանքներ ռուսական քրեաօլիգարխիկ
«Բանակից խուսափած 27 տարեկանների օրենքը փակում է հայրենիք վերադարձի դռները». Զարուհի Հովհաննիսյան
«Այս օրինագծով քաղաքացու կապն իր երկրի հետ կարող է ամբողջովին կտրվել»
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:
Ինչու Ծառուկյանի գործընկերները Հայաստանում ներդրումներ չարեցին
Նաիրա Զոհրաբյանն արձագանքում է Վահրամ Բաղդասարյանին


















































