Օրվա լրահոսը
«Ես հեսա փաստեր եմ տալու ապրիլյան քառօրյայի դավաճանության մասին». միջադեպ՝ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ (Տեսանյութ)
«Ձենդ կտրի՜»-դատախազի հասցեին բղավեց Պավել Մանուկյանը, ինչից հետո ուղեկցող ոստիկանները փորձեցին հանդարտեցնել լարված իրավիճակը
Համահայկական հեռուստամարաթոնի հետևությունները
Ի՞նչ հետևություններ են արվել Թեև Հայաստանում վաղուց արդեն ընդունված չէ այս կամ այն երևույթից կամ փաստից հետո անել սառը վերլուծություն և հետևություններ, այնուհանդերձ՝ «Հայաստան Համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնից հետո, երբ հավաքվեց մոտ 12.500 մլն դոլար, իշխում են հետևյալ տեսակետները. ա/ Սա շատ փոքր գումար է, հետևաբար՝ սփյուռքը չի վստահում Հայաստանի իշխանություններին։ Բ/ Կարևորը ոչ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին,
Ուղեղի թաղանթի բորբոքման, գլխացավերի դեպքում ընդունել դդմի պատրաստուկ
Ուղեղի թաղանթի բորբոքման, գլխացավերի դեպքում խորհուրդ է տրվում դդումը խմորով պատել եւ ջեռոցի մեջ եփել, որից հետո քամել եւ ստացված հյութին ավելացնել 100 գրամ մեղր, 50 գրամ պատատուկ, 10 գրամ բեւեկնախեժ: Ընդունել օրը 3 անգամ, 100-ական գրամի չափով: Օգտակար է նաեւ լյարդի հիվանդությունների, հազի, կրծքավանդակի ցավերի, մելամաղձության բուժման համար: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» 28.11.2017
«Պետականորեն ամրագրված որեւէ կերակրատեսակ չունենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ից ենք պահանջում». Սեդրակ Մամուլյան (Տեսանյութ)
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի որ փորձագետն ու ինչ ապացույցների հիման վրա է որոշելու՝ քոչարին ու տոլման գրանցի ադրբեջանական»
Ձվի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը. գյուղատնտեսության նախարարություն
Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից:
«Քարդաշյանն ավելի շատ հետեւորդներ ունի, քան Անդրանիկ Մարգարյանը». «Երկիր ծիրանի» (Տեսանյութ)
Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը այսօր հաստատեց Օֆելյա Համբարձումյանի և Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին նախագիծը։ Ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին: Նույնիսկ ՀՀԿ-ի բոլոր նախագծերին դեմ քվեարկած «Երկիր ծիրանին» կողմ քվեարկեց նախագծին: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց, որ Օֆելյա Համբարձումյանի հուշատախտակի տեղադրումն ունի մշակութային նշանակություն, այդ հուշատախտակի առջև գեթ
«Դե յուրե այս հեռուստաընկերությունները գործում են, դե ֆակտո՝ նրանք ամեն օր հեռուստալսարան են կորցնում». Նարինե Ավետիսյան. «Փաստ»
«Սահմանափակվեց հեռարձակողների թիվը։ Պատահական մարդիկ չստացան այդ լիցենզիաները։ Ստացան այն հեռուստաընկերությունները, որոնք վերահսկվում են իշխանությունների կողմից»,- մատնանշեց նա։
Կարեւորը ՀՀ-ԵՄ համաձայնագրից հնարավորինս օգտվելն է
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միանշանակորեն դրական եւ նույնիսկ հուսադրող քայլ է, որը կարող է մեծ հեռանկարներ բացել Հայաստանի համար: Դա ապահովում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակականությունը եւ հիմք է Հայաստանում ԵՄ-ի ներկայության եւ ակտիվ գործունեության համար:
Զոհված 4 զինծառայողի ընտանիքի եւ 1 զինհաշմանդամի 10-ական միլիոն դրամ հատուցում է տրվել. «Հայկական ժամանակ»
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերից մինչեւ օրս փոխհատուցում է տվել զոհված 4 զինծառայողի ընտանիքի անդամներին եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած 1 զինծառայողի: Հիմնադրամի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը նոյեմբերի 9-ի որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ առաջին խմբի զինհաշմանդամ զինծառայողի: Նոյեմբերի 10-ին ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարությունյանի ընտանիքին է փոխանցվել միանվագ 10
Եթե նախկինում մարդիկ որքան ուզում էին՝ գնում էին, հիմա կսահմանափակվեն 5 կգ-ով. «Փաստ»
Վրաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները բողոքում էին, որ չեն կարող այլևս իրենց համար միրգ բերել հարևան երկրից։ Հիմա նրանք կրկին չեն կարող բերել, եթե չունենան այդ հավաստագիրը։ Իսկ նշված հավաստագիրը միրգ կամ բանջարեղեն գնողներին ով պետք է տա։ ՊԵԿ մամուլի ծառայությունից «Փաստին» տեղեկացրին, որ համապատասխան երկրի՝ այս դեպքում Վրաստանի Սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Վերջինս, ի դեպ,
Գագիկ Ծառուկյանը ներդրումներ կանի բնապահպանության ոլորտում
Խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը
Վարչապետն այսօր պետության երրորդ դեմքն է եւ, այնուամենայնիվ, պարտավոր է տեսակետ հայտնել. «Ժողովուրդ»
Իր գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն այդպես էլ որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել Հայաստանի համար առանցքային հարցերի, մասնավորապես Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին, հայ-թուրքական, հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերությունների մասին։ Նա այդպես էլ որեւէ գնահատական չի հնչեցրել ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, չնայած ի պաշտոնե Կարապետյանն իշխող կուսակցության առաջին փոխնախագահն է, Սահմանադրությամբ էլ՝ պետության երրորդ քաղաքական
Սերժ Սարգսյանը ստորագրել է տարկետումը սահմանափակելու մասին օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Կ՛ուզենք, շա՜տ կ՛ուզենք խօսքի ու գործի անհամապատասխանութեան շրջանակէն դուրս պրծելու առիթ նկատել այս յայտարարութիւնը. «Ասպարեզ»
Նախագահ Սերժ Սարգսեան Երեքշաբթի, Նոյեմբեր 28ին, Հայաստանի Յատուկ քննչական ծառայութեան կազմաւորման 10ամեակին առիթով ունեցած իր ելոյթին մէջ յայտարարեց, որ իր համոզումով՝ «անարդարութեան ցանկացած դրսեւորում հիւանդութիւն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտութեան չի անցնում եւ ինքնաբերաբար չի բուժւում, աւելին՝ տարածւում է»: Նոյն ելոյթին մէջ նախագահը ընդգծեց, որ «հակակոռուպցիոն (կաշառակերութեան դէմ-Խմբ.) պայքարը մեզ
Սերժ Սարգսյանն ամեն տարի հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի, այդ պայքարը նոր թափով առաջ տանելու մասին. «Ժողովուրդ»
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ խոսում է։ Իր նախագահության մոտ տասը տարիների ընթացքում նա ամեն տարի հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի, այդ պայքարը նոր թափով առաջ տանելու մասին։ Հաճախ այս թեմայով նրա ելույթները հիշեցնում էին արմատական ընդդիմադիր առաջնորդների ճառերը։ Օրինակ՝ 2012թ. էլ Ս. Սարգսյանը կառավարությունում եւ նախարարություններում կոռուպցիայի դեմ պայքարով
Իմ կորուստը այժմ ստիպում է ինձ աղաղակել
Ես վախենում եմ, որ մի օր ես էլ ստիպված կլինեմ առնետի պես լքել գնալով ավելի խորը սուզվող նավը, կլքեմ ՝ տանելով հերոսական գենի դրսևորում հանդիսացող իմ որդիներին, որոնք գուցե կդառնան իրենց հերոսությունը գնահատող այլ ազգերի հերոս։
«Մենք հաղթանակած բանակի զինվորներ ենք և պարտավոր ենք բարձր պահել այդ կոչումը»
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի
Վիզաներին սպասելիս. «Հրապարակ»
Փակությունը՝ շատ ժամանակ շինծու, երանգավորված, քաղաքական խնդիրներ լուծող միֆաստեղծական հատկություն ունի, որքան փակ, այնքան առեղծվածային, որքան փակ, այնքան հետաքրքրական, այնքան ուրիշ, այնքան երազելի ու ցանկալի: Հեռվից եվրոպական երկրներից որոշները նմանօրինակ զգացումներ ի հայտ բերող շերտազարդերով են պարուրվել, դարձել են առասպելական փրկավայրեր՝ միայն հասնել է պետք, ոտք դնել, եւ փրկված ես, հարություն առած, պահպանված: Բայց «երազանք
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար. Վազգեն Մանուկյան
Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: -Պարոն Մանուկյան, ս. թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրվեց երկար սպասված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը: -Շատ կարևոր է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ,
«Ռուսական ուղղությամբ» լուրջ աշխատանք է պահանջվում. «Հայոց Աշխարհ»
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնագիրը դարձել է ռուսական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցների ու քաղաքագետների բուռն քննարկումների առարկա։ Քննարկումներին լրացուցիչ լարվածություն է հաղորդում նաեւ այն, որ ակտիվ հակահայկական քարոզչություն է ծավալել Ռուսաստանում խոր արմատներ ձգած ադրբեջանական լոբբին։ Վերջինս ճգնում է Հայաստանի քայլի ռուսական արձագանքը ներկայացնել կեսարյան հայտնի՝ «Եվ դո՛ւ, Բրուտոս» բացականչության երանգավորմամբ։ Կարծում ենք, առաջին
Պուտինի հետ «հավերժացած» Խաչատուրովը. «Ժամանակ»
Ավելի գլոբալ քաղաքականության մեջ ՀԱՊԿ-ը Ռուսաստանին պետք է իր միջազգային մեկուսացումը քողարկելու նպատակով: Պատահական չէ, որ հիմա ակտիվորեն քննարկվում է, օրինակ, Հայաստանի սակրավորներին Սիրիա ուղարկելու հարցը՝ ականազերծման աշխատանքներին մասնակցելու նպատակով: Չնայած ՀԱՊԿ ռեսուրսներն այնքան սահմանափակ են, միջազգային լեգիտիմությունը՝ խոցելի, որ կազմակերպությունը չի ձգում անգամ իմիտացիոն դերակատարությանը, ու սիրիական թատերաբեմում Մոսկվան իր քաղաքականությունը փորձում է լեգիտիմացնել
Երգիչ Սեբուի հայտարարության հետքերով. ՃՈ երկու տեսուչ է ձերբակալվել. «Հայկական ժամանակ»
Մեր տեղեկություններով, երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչ է ձերբակալվել: Նրանք ձերբակալվել են երգիչ Սեբուի՝ պետավտոտեսուչների կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ
«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստին եւ հանդես եկել ելույթով: Կարեւորելով ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Խաղաղության, անվտանգության եւ
Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածարջանային առաջին երկիրը
2017 թվականի նոյեմբերի 20–ից 24-ը Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Այս երկու միջազգային համաձայնագրերը թերևս ամենահաջողվածներն են, քանի որ վավերացված են ՄԱԿ-ում գիրացված բոլոր 197 երկրների կողմից: Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն
«Ափսոս, որ Սամվել Բաբայանը չմնաց իր բարձրության վրա»
«Պետք է ցավել Սամվել Բաբայանի հետ կատարվածի համար: Եվ ափսոսալ, որ նա չկարողացավ մնալ իր բարձրության վրա: Մնացածն արդարադատության խնդիրն է: Եվ ես չեմ կարծում, թե նրան քաղաքական դրդապատճառներով են դատել: Մարդն ուղղակի իր տեղը չի գտնում: Իսկ նման դեպքերում օրինախախտումը դառնում է անխուսափելի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` պատասխանելով
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և
Սպանություն՝ Ալավերդիում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։ 2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է


















































