Օրվա լրահոսը
Առաջինը «Գարդասիլով» բուժաշխատողների աղջիկները պատվաստվեցին
Դեկտեմբերի 11-ից սկսած մեր երկրում 9-13 տարեկան աղջիկներին կպատվաստեն «Գարդասիլ» կոչվող քառավալենտ պատվաստանյութով: Այս պատվաստանյութը կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմավիրուսի վարակի դեմ է: Պատվաստանյութի ներդրումը պատվաստանյութերի ազգային օրացույց հասարակության շրջանում մտահոգությունների առիթ է տվել: Վկայակոչելով տարբեր աղբյուրներ՝ ոմանք պնդում են, որ «Գարդասիլով» պատվաստվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների` անպտղության, գենային մուտացիաների, անգամ
«Ոնց որ լցոնում ես անում դու, պարոն Մարուքյան». «Ելքի» նախագիծը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, 2 կողմ ձայն ստացավ (Տեսանյութ)
Արարատ Զուրաբյանն ասաց, որ բոլորս էլ գիտենք ՌԴ-ն ինչ է ու ինչ կանի, ուստի նա առաջարկեց «Ելքին» այս հարցն ընդհանրապես օրակարգից հանել. «Ես չեմ ուզենա այս հարցը մտնի ԱԺ ու տապալվի, սա մեր ապագայի հարցն է ու օրվա հասունացման հարցն է»:
Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը
Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:
«Չէի հավատում, որ կարող էր նման բան լինել»․ հաշմանդամություն ունեցող քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքը
Հաշմանդամություն ունեցող Գագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքն օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։ «Ինձ բոլորն ասում էին՝ հարմարվի, որ էլ վարորդական վկայական չես կարող ձեռք բերել ու վաճառի մեքենադ։ Երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից զանգահարեցին ու ասացին, որ իմ խնդիրը լուծվել է ու կարող եմ գնալ վարորդական վկայական
Անդրիաս Ղուկասյանի դատավոր Գրիգորյանի դավանանքը
Օրերս Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական միությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը ՀՀ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի ու մարդու իրավունքների ոլորտներում լուրջ գործողություններ է ենթադրում: Համաձայնագիրը ստորագրելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ելույթ ունեցավ, հայտարարելով. «Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված
Մակարավանքում թմրանյութ հյուրասիրած, երկու անչափահասների 25-ամյա մայրն ազատազրկվեց
Դատավճիռը չի բողոքարկվել
«Ձեր աքլորի կանչը շատ շուտով կկանչի». ԱԺ-ում պատգամավորները արտասանում են Տյուտչեւ, Ձկնիկ բկլիկ ու Ջիվանի
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Ելքին» պատասխանեց Տյուտչեւի խոսքերով՝ «Умом Россию не понять,
Аршином общим не измерить:
У ней особенная стать –
В Россию можно только верить.»
«Բարբաջանք է». Արարատ Խանդոյանը չցանկացավ լսել Պավել Մանուկյանի մեղադրական եզրակացությունը
Նա ինքնակամ ցանկացավ հեռանալ նիստերի դահլիճից եւ ենթարկվեց սանկցիայի
ՀԱԿ-ը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է Արցախի խնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին քաղաքական եւ տնտեսական զարգացումներին վերաբերվող հարցեր
Նոյեմբերի 27-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպանության խորհրդական Կեյնիքեռո Սեսամեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղված նոր աշխարհաքաղաքական իրողությունները եւ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին
«ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սեւրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի, ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի». Փաշինյան
Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սեւրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս»:
ՄԻԵԴ-ում հաղթած Մկրտչյանների գործերն առաջինն էին
Արմեն Մկրտչյանն առաջին դիմումատուն էր, որը 2006թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթեց Հայաստանի Հանրապետությանը, իսկ եղբայրը՝ Արսեն Մկրտչյանը, լինելով Հայաստանի քաղաքացի, օրեր առաջ՝ նոյեմբերի 21-ի որոշմամբ հաղթեց այլ պետության՝ Ռուսաստանի Դաշնությանը: Արսեն Մկրտչյանին ՌԴ-ն պետք է փոխհատուցի 7500 եվրո եւ փաստաբանի ծախսը՝ 850 եվրո: «Առավոտի» հետ զրույցում Արսենն ասում է, որ դատարանի որոշման մեջ ՌԴ-ն
Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Փհենչհանում կարող է թռչնագրիպի համաճարակ բռնկվել
Երկրի հարավ-արեւմտյան շրջանի Չոնբուկ արվարձանում թռչնագրիպի դեպքեր հայտնաբերելուց հետո 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտահոգված են: Տեղական իշխանությունները ապագա օլիմպիական մարզաբազաներին մոտ գտնվող ֆերմաների տերերին առաջարկում են շուրջ վեց հազար բադ ոչնչացնել՝ խոստանալով $110 հազար փոխհատուցում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ, ի պատասխան արձագանքեց՝ հիշելով մեկ այլ բանաստեղծություն. «Ձկնիկ, ձկնիկ, լող արա, դրսի որսը թող արա»: Փաշինյանն էլ նետեց. «Դե չգնայիք ուրեմն բրյուսելներում որս անեիք»:
«Ես այն եմ, ինչ կամ»
Սերգեյ Խաչատրյանը` աշխարհահռչակ, բայց միաժամանակ համեստ լինելու մասին Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը միշտ կարեւորում է համերգներին հայ կոմպոզիտորների երկեր կատարելը: «Առավոտը» Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե իր համար հայ կոմպոզիտորների հատկապես ո՞ր ստեղծագործություններն է այցեքարտային համարում: «Ես միակը չեմ, որ այցեքարտային է համարում Կոմիտասի «Կռունկը»: Ամբողջ աշխարհը ճանաչում է Կոմիտասի «Կռունկը»: Տարբեր երաժիշտներ այն պարբերաբար ներկայացնում
Հայաստանից ԵԽԽՎ մոնիտորինգի խմբին զարմացրել են. խնդրել են ԵՄ-ին հրաժարվել ստորագրումից, քանի ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել
Ռուստամյանն ասաց. «Իրավիճակը սեւ տեսնելու պաթոսը հասել է այնտեղ, որ ԵԽԽՎ մոնիտորինգի զեկուցողները զարմացած եկել մեզ ասում էին, որ մեզնից պահանջում են որոշ ուժեր, որ մենք ԵՄ-ին հարց բարձրացնենք, որ քանի ՀՀ-ում այսպիսի վիճակ է, ՀՀ-ն ԵԱՏՄ-ի մեջ է, հրաժարվեն ստորագրումից: Այսինքն, ավելի հակապետական գործընթաց դժվար է պատկերացնել»:
Գրիգոր Մինասյանը «Երկիր Ծիրանիին»՝ «Քարդաշյանին մի փորձեք ձեզ ասոցացնել» (Տեսանյութ)
Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ, երբ «Երկիր ծիրանիի» անդամը համեմատություն էր արել Անդրանիկ Մարգարյանի եւ Քիմ Քարդաշյանի միջեւ՝ առաջարկելով Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը տեղադրել, քանի որ նրա հետեւորդներն ավելի շատ են, քան Անդրանիկ Մարգարյանինը, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանին դա վրդովեցրեց: Մինասյանն այսպես հակադարձեց. «Քիմ Քարդաշյանին մի փորձեք ձեզ ասոցացնել, ձեր դեպքում կարող է պիտակ կպնել,
Նաիրա Զոհրաբյան. «Թեոդորա Բակոյանիսը Իլհամ Ալիեւի ամենամտերիմ ընկերուհին է»
Նաեւ`Ուոլթերի հայտնի հակահայ զեկույցի հովանավորը
ԿԳՆ վարչության պետը Արտաշատի դպրոցի մասին. «Առանց հավաստագրի տնօրեն չեն դառնում»
Aravot.am-ի տեղեկություններով, Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արմինե Դավթյանը որոշել է մասնակցել նույն տնօրենի թափուր տեղի համար դեկտեմբերի 4-ին կայանալիք մրցույթին, այն դեպքում, երբ չունի դրա համար անհրաժեշտ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, եւ գրավոր քննության փուլն է առայժմ հաղթահարել, իսկ բանավոր քննությունը հանձնելու է դեկտեմբերի 5-ին: Aravot.am-ը դպրոցի
«ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ՀՀ քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի իշխանությունները մենք ենք». Աշոտյան (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանի խոսքով՝ «Այս հարցը ոչ թե ժամանակավրեպ է, այս հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի իշխանությունները մենք ենք, քանի իշխանության է ՀՀԿ-ն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ: Այն է՝ առնվազն մինչեւ 2022-ը»:
«Ավելի շուտ վիրահատական դանակ է պահանջվում, քան հոգեպնդող խոսք»
Հարցազրույց ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ – Պարոն Իվանյան, օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում մեծ շուքով նշվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Ռազմանվագախմբային ծառայության հիմնադրման 25-ամյակը: Պետական նշանակության այդ բարձր կարգի հանդիսություններ Դուք հաճախ եք բեմադրում… – Վերջին յոթ տարիների ընթացքում այդ կարգի հանդիսությունների իրականացումը երեսունից ավելի են: Շուտով հանդիսականին կներկայացվի նաեւ ՀՀ Զինված ուժերում Հոգեւոր առաջնորդության
«Հայաստան-Թուրքիա սահմանը ցմահ փակ չի՞ մնալու, սահմանը պետք է բացվի եւ ԵԱՏՄ-ն խանգարելու է». Մարուքյան
Նա նշեց, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում աշխատանքի անցնել այնտեղ՝ որպես վարորդ, վարորդական իրավունքի հարցը կա, 900 ապրանք թանկանալու է, մինչ ԵՏՄ-ն ՀՀ-ն իր Մաքսային օրենսգրքով ավելի մեծ օգուտներ էր ստանում: Նա ասաց, որ դեղորայքը, շաքարավազը թանկանալու են, մեքենաների մաքսազերծումը թանկանալու է եւ դա սոցիալական վիճակին է հարվածելու մեր բնակիչների:
Նախկին ավագ դատախազին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս 09.06.2012թ.-ին քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և հափշտակության փորձ կատարելու, ինչպես նաև դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ գործով պարզվել է, որ 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանի կողմից կեղծ սեփականության վկայական ներկայացնելու վերաբերյալ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու
«Ուշքի՜ եկեք՝ թալեաթներ». «Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյան
«Այս անգամ հայ ժողովուրդը ցեղասպանության կես ճանապարհին կգնդակահարի Թալեաթին»,-ասաց նա:
Դանիել Երաժիշտը ներկայացրեց արքայական երաժշտությունը՝ կոչ անելով մերօրյա ղեկավարներին՝ մեծ տեղ տալ արվեստին, ինչը խաղաղություն, ներդաշնակություն կսփռի
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «Արքայական համերգ» նախագիծը։ Հետաքրքիր այս նախաձեռնության հեղինակը ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն է, ով երեկոյի ընթացքում հանդես եկավ որպես բանախոս և դիրիժոր։ Նա հանդիսատեսին ներկայացրեց թագավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագրում ընդգրկված էին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի, Կայսր Լեոպոլդ Առաջինի, Տիբո 4-րդ Նավարացու, Թագուհի Մարգարիտ Նավարացու,
Երիցուկի պատրաստուկները լայնացնում են գլխուղեղի անոթները
Երիցուկի պատրաստուկներն օժտված են հակաբորբոքային, ախտահանող, մեղմ սպազմոլիտիկ, հանգստացնող, քրտնաբեր, լեղամուղ, գազամուղ, հակաալերգիկ, ախորժակը լավացնող, շնչառությունը խթանող հատկություններով: Պատրաստուկները մեծացնում են նաեւ սրտի կծկումների հաճախականությունը, լայնացնում գլխուղեղի անոթները: Երիցուկն արդյունավետ է տարաբնույթ ստամոքսային խանգարումների բուժման ժամանակ. ստամոքսի կամ աղիների գալարակծկում, դանդաղ մարսողություն, սուր եւ քրոնիկական ստամոքսաբորբ, ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդություն, կոլիտ, էնտերոկոլիտ, մանկական
«Ի տարբերություն ձեզ, մենք ազատամարտիկներ ենք». Արայիկ Խանդոյանը՝ դատախազներին (Տեսանյութ)
«Միայնակ գայլը» դատավարության կողմերին վիրավորելու համար նախազգուշացում ստացավ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները: Արթուր Դավթյանը շեշտել է երկու


















































