Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Զավարզինի առաջարկով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը միաձայն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԿԳ փոխնախարար. «ՀՆԱ-ի 2 %-ից ցածր ֆինանսավորումը վտանգավոր սահման է» (Տեսանյութ)

Կրթությունն այն ոլորտն է, որտեղ ֆինանսների վերին սահմանափակում դնելն անհնար է

Վանաձորի զագսի նախկին շենքը վերածվել է աղբանոցի

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ծառայության Վանաձորի տարածքային ստորաբաժանումն արդեն մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է Վանաձորի քաղաքապետարանի շենք: Նախկին տարածքը, որտեղ տեղակայված էր զագսը, թեեւ արտաքուստ շենքը գեղեցիկ էր, սակայն այն ուներ անմխիթար պայմաններ: Բացի այն, որ շենքը չուներ համապատասխան պայմաններ եւ գույք, շենքում շատ էին նաեւ կրծողները: Իսկ հիմա շենքի ներսը վերածվել

«Սասնա ծռերից» երեքն ազատության մեջ են». ամբաստանյալ Վարդան Գերավետյան

Ամբաստանյալը նաեւ դժգոհեց, որ ոստիկանությունը ժողովրդի շահերը չի սպասարկում

Աննա Մնացականյան. «Մասնագետ ենք արտադրում եւ թույլ չենք տալիս աշխատի»

Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենը դժգոհ է

Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն

ՀԱՊԿ շրջանակում երկու դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին իրականացնում է առաջին բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 30-ին շահագործման հանձնված, Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը սկսել է իր գործունեությունը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նոյեմբերի 28-ին գնացքը Թուրքիայի  Մերսին քաղաքից Կարսի, Թբիլիսիի տարածքով շարժվելու է դեպի Բաքու: Ուղերթի ընթացքում 16 վագոններով գնացքը Բաքու է տեղափոխելու 650 տոննա սոյայի փոշի և կերամիկայի համար նախատեսված սոսինձներ: Սպասվում է, որ 2100կմ ճանապարհը գնացքը կանցնի 96 ժամում:

«Ի՞նչ կապ ունեն այս ծախսերը կանոնադրական նպատակների հետ»

Անահիտ Բախշյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին «Մարտիկ» հիմնադրամի անհաշվետու գործունեության մասին վերջերս հարցում եմ արել արդարադատության նախարարին, որտեղից ստացել եմ պատասխան, թե իմ հարցումն ուղարկել են ՊԵԿ-ին, իսկ այնտեղից էլ պատասխանել են, թե «հիմնադրամի հաշվետվություններում ամեն ինչ ճիշտ է»: ՊԵԿ նախագահ պարոն Վարդան Հարությունյան, եթե «Մարտիկ»-ի հաշվետվություններում ամեն ինչ ճիշտ է, ուրեմն ինչ-որ բան սխալ է

Դավիթ Հարությունյանը մեղադրում է քաղհասարակությանը՝ սեփական ծուլությունը այլոց վրա բարդելու մեջ

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նախագծում այս պահին որոշ հարցեր վերանայվելու են եւ եթե հիմա իրենք ունեն առաջարկություններ, պատրաստ են դրանք լսել. «Ես դեմ եմ աշխատանքի նման ոճին, երբ հրապարակային կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ կարելի է կարծիք չարտահայտել եւ սեփական ծուլությունը փորձել բարդել այլոց վրա՝ մեղադրելով նրանց գաղտնի պաշտոնական ինտերնետային կայքում նախագիծ տեղադրելու մեջ»:

Դեկանը դասախոսին պարտադրում է նշանակել ուսանողին, քանի որ նա գումար է վճարում (Տեսանյութ)

Լեւոն Մկրտչյանի բացատրությունները`Հայաստանում կրթության ցածր որակի մասին

«Ի՞նչ կմտածեն Ադրբեջանում…որ բանակը ղեկավարած Սամվել Բաբայանին մեր ձեռքով հանցագործ ենք ներկայացնում». Թեւանյան (Տեսանյութ)

«Համախմբում» կուսակցության ներկայացուցիչը համոզված է՝ դատարանի որոշումը մեծ հարված է դատական համակարգին եւ արդարադատությանը

50% անվստահություն՝ դատական համակարգի նկատմամբ. Դավիթ Հարությունյանի խոսքով՝ «կատաստրոֆիկ վատ թիվ չի»

Հարցին՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազե՞լ են՝ նախարարը պատասխանեց, որ նվազեցրել են, օրինակ, մեխանիզմներ են դրել, որոնք թույլ չեն տալիս կանխիկ գործարքներ կատարել որոշակի գումարից բարձր, այդ թվում՝ դատավորների համար. «Դրանք բոլորը գործիքներ են, որոնք սահմանափակում են եւ կանխարգելում են կոռուպցիոն երեւույթները»:

ԱԺ-ում երանությամբ հիշեցին խորհրդային կրթակարգը

Լսումներ կրթական թեմաներով

Ադրբեջանին վրդովեցրել է Թբիլիսիի ցուցահանդեսին հայ նկարիչների մասնակցությունը. Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է

Ցուցահանդեսը, որին մասնակցել են նկարիչներ Ղարաբաղից, մասնավոր միջոցառում է, և դրա կազմակերպչական աշխատանքներում պետական կառույցներ չեն մասնակցել: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից: Ավելի վաղ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը մտահոգություն էր հայտնել և դիմել համապատասխան պետական կառույցներին՝ կապված Թբիլիսիում բացված «Վերածնունդ» ցուցահանդեսում արցախցի երիտասարդ նկարիչների մասնակցության հետ: Ցուցահանդեսը բացվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

«Ես և պարոն Զարիֆը առիթը բաց չենք թողնում հանդիպելու». Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համագործակցության մասին

Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ ՀՀ-ին և Իրանին բավականին լավ հնարավորություններ են ընձեռնված տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար

Այս հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, երբ կունենանք սեփական ավիացիան. Դմիտրի Ադբաշյան. «Փաստ»

Երևանը պետք է կապել այն կուրորտներին, որտեղ սիրում են թռչել մեր հայրենակիցները։ Իսկ հիմա մինչև հասնում են այդ կուրորտներ, մարդկանց հոգին դուրս է գալիս։

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչները փորձագիտական եզրակացության պատճեն ստանալու պահանջով դատարան են դիմել

2017 թ. հոկտեմբերի 23-ին վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներին տրամադրել դատահետքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը: Այն եզրակացությանը ծանոթանալու հնարավոր տարբերակներից մեկն է և դրա իրավունքը, համաձայն ՀՀ Քրեական դատարավարության օրենսգրքի դրույթների, տուժող կողմն ունի: Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության

Ո՞ւմ մեղադրեց Սամվել Բաբայանը՝ իր դեմ դատական գործ պատվիրելու մեջ (Տեսանյութ)

Նա անուններ չնշեց, միայն ակնարկեց, որ երկրի ղեկավարի մասին է խոսքը

ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող էին բոլորովին այլ որակ ու առանձնահատկություն ունենալ. Նիկու Պոպեսկու. «168 ժամ»

Վերջինս վստահ չէ, որ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հարցում Հայաստանն ունի Ռուսաստանի թույլտվությունը, քանի որ դա շատ ավելի լուրջ մակարդակ կնշանակի ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է

2017թ.-ի 9 ամսում ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է շուրջ 9 մլրդ դրամով

Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով: 2016 և 2017թթ.-ի հունվար-օգոստոս ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներով կրեդիտային բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները միայն 10 հարկ վճարողի մոտ

Քանի պաշտոնյայի կամ դատավորի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվել կաշառքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ այլ հանցանքների համար. դատախազության տեղեկանքը

2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով քրեական հետապնդում

Պարզվում Է՝ մեր դատավորները սոցիալապես անապահով են, աշխատավարձը ցածր է, թոշակն էլ իջեցրել են

Նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե դուք նայեք, թե ինչքան գումար ենք մենք ծախսում արդարադատության ոլորտում, ապա կտեսնեք, որ ցավոք սրտի, մենք ծախսում ենք շատ քիչ գումար: Համադրեք եվրոպական ցանկացած այլ երկրի հետ, թեկուզ՝ դատավորների քանակով եւ դուք կտեսնեք էական տարբերություն, որ մենք մեզ շատ ավելի համեստ ենք պահում»:

ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալուն, սակայն վերջին խոսքը Հայաստանինն է. Լեոնիդ Կալաշնիկով. «Ժողովուրդ»

Առանց Հայաստանի համաձայնության նման համաձայնություն ստանալ մյուսներից շատ դժվար կլինի։ Եվ դա բոլորը լավ հասկանում են։

Անի Զախարյանի բացակայությունը ոչ ոք չի լրացնի. «Ժողովուրդ»

Երեկ պարզ դարձավ, որ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ /թող ներեն իսկական կուսակցությունները/ Անի Զախարյանը։ Բարեբախտաբար, նրա հեռացումն էլ լինելու է ժամանակավոր՝ մինչեւ հաջորդ տարի, երեկ տարածած հայտարարությամբ Զախարյանը որոշումը պատճառաբանել է այսպես. «Անկեղծ ասած, այս մի քանի ամիսների ընթացքում ցանկանում էի հանգստանալ քաղաքական անբարոյականությունից, տգիտությունից, միջակությունից եւ զավեշտից։ …Քաղաքականություն

Բաքու կուզեի գնալ տանկով և Ալիևին խնդրել հեռու մնալ հայերից. Թոմաշ Մացեյչուկ (Տեսանյութ)

Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման շրջանակում քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման համաձայնագիրը: Հաղորդման ընթացքում թեժ քննարկում է ծավալվել լեհ քաղաքագետ Թոմաշ Մացեյչուկի և ներկաների միջև՝ կապված Արցախի հետ: Մացեյչուկը նշել է, որ Արցախը հայկական տարածք է և Ռուսաստանի կողմից երկերեսանիություն է զենք վաճառել միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին: «Ի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար, բեռնատարների համար փակ է: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031