Օրվա լրահոսը
«Հայերը շատ նման են բոլոր եվրոպացիներին». Պյոտր Սվիտալսկու եզրակացությունը՝ հարցման արդյունքներից հետո
«Հարցման արդյունքներով՝ մարդկանց 30-33 տոկոսը բավարարված են արդարադատությունից, սա բավական բարձր ցուցանիշ է»: Սվիտալսկին կոչ արեց, որ ՀՀ կառավարությունը ժամանակ առ ժամանակ այսպիսի հետազոտություններ անի եւ իմանա հանրային կարծիքը:
Հայկական էյֆորիա. «Հրապարակ»
Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրումը որոշակի շրջանակներում ոգեւորության տեղիք է տվել: Այնքան, որ չնկատելու են տրվում ԱլԳ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ձեւակերպումը, որ Եվրամիությունը ճանաչում է գործընկեր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Չի խոսվում նաեւ այն մասին, որ Եվրահանձնաժողովը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հորդորում է տնտեսական գործունեություն չծավալել Լեռնային Ղարաբաղում եւ «հարակից տարածքներում»: Ընդ որում՝ հղում է արվում
Գելա Վասաձե. «Արդյոք Մոսկվա՞ն է մեղավոր, որ մեզ մոտ, ձեզ մոտ կոռուպցիայի ցուցանիշը բարձր է». «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։ –Պարոն Վասաձե, նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին շրջանակային համաձայնագիր։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ի՞նչ կտա այն Հայաստանին։ -Դա Հայաստանի համար առաջին հերթին հնարավորություն է։ Ինչպես արդարացիորեն նշել է հայ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ դա համաձայնագիր է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ձեր երեխաների ու թոռների համար։ Այդ
«Հայ-ռուսական հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են կրում». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում նոյեմբերի 27-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: «Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ կրում են իրապես դաշնակցային բնույթ»,- ընդգծել է
Արժե հնարավորինս արագ թոթափել հուզական ընկալումներն ու դրսեւորումները, թերեւս պահպանելով ոգեւորության տոնուսը. «Հայոց աշխարհ»
Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչ խոսք, նշանակալի արտաքին-քաղաքական ձեռքբերում է։ Ավելին՝ առանց որեւէ սնապարծության կամ չափազանցման, կարող ենք ասել, որ այո, «փոքր ածու» Հայաստանը կարողացավ հնարավորինս շահեկանորեն օգտվել առկա իրողություններից եւ փաստաթղթային ձեւակերպման հասցնել «ե՛ւ-ե՛ւ»-ի մոտեցումը: Ըստ այդմ, մեր պետությունն այժմ ե՛ւ Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեւավորված ԵԱՏՄ լիիրավ անդամ է, ե՛ւ
Հայաստան-ԵՄ համաձայնագրի պահանջվող արդյունքը. «Ժամանակ»
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ Երևանում հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կախարդական փայտիկ չէ, սակայն այն տալիս է հայաստանյան կյանքը բարեփոխելու լայն հնարավորություններ, և կա աշխատանքի մեծ տեղ: Դեսպան Սվիտալսկին շոշափում է, անշուշտ, առանցքային խնդիր: Շատ կարևոր է, իհարկե, Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ համընդհանուր ոգևորության պայմաններում՝ անկասկած միանգամայն արդարացի, երկար սպասված ոգևորության պայմաններում, այդուամենայնիվ, հոգ տանել
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և
Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ
Նոյեմբերի 27-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկեց «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության անդամ-պետությունների 7-րդ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում նոյեմբերի 27-ին կայացան Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամների ընտրությունները: 6 թափուր տեղերի համար իրենց թեկնածությունն էին ներկայացրել 10 պետություններ: Քվեարկության արդյունքում ընտրվեցին հետևյալ անդամները` Իտալիա (48
Պարտադի՞ր է թշնամիներ փնտրել
Մարդկային երեւակայությունը սահման չունի, ռուսաստանյան քարոզչությունը՝ նույնպես: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետեւանքով մենք, ըստ այդ քարոզչության, կփակենք Մատենադարանը, կհրաժարվենք խաչքարերից եւ կարտոնենք նույնասեռական ամուսնությունները: Լավ է՝ չեն ասում, որ ամեն առավոտ պարտադրված կլինենք խմել նորածինների արյունը: Այս եւ խանդի այլ տեսարաններն ու մեր հասցեին թունոտ մեկնաբանությունները Ռուսաստանի ամենեւին ոչ անկախ լրատվամիջոցների կողմից առավել զարմանալի են այսօր,
ԱՍԵԿՈՍԵ
Հայաստանը կարող է համաշխարհային ուժային կենտրոնների միջեւ երկխոսության դաշտ դառնալ: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ
«Հոմո սափիենսի մի տեսակ կա, որը, Գագիկ Ծառուկյանի անունը տալով, փորձում է իր անձի ոչնչությունը կարևորել». Նաիրա Զոհրաբյանը՝ Ծառուկյանի հասցեին հնչած մեղադրանքների մասին
Ըստ տիկին Զոհրաբյանի՝ Տիգրան Հովհաննիսյանը ամիսներ շարունակ Գագիկ Ծառուկյանի տան և աշխատատեղի մոտ հերթապահություն էր սահմանել, որ նրա ընդունելությանն արժանանար
Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելը երկերեսանիություն է. Տոմաշ Մացեյչուկ. (Տեսանյութ)
Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման շրջանակում քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման համաձայնագիրը: https://www.youtube.com/watch?v=l1NYIhxDK6g Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոյի և լեհ քաղաքագետ Տոմաշ Մացեյչուկի միջև թեժ քննարկումը՝ առանց խմբագրման. -Մաքս, ասա՛ խնդրեմ, Հայաստանը ձեր դաշնակի՞ցն է, թե՞ թշնամին: -Հայերի այն հատվածը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր դաշնակիցն է, իսկ հայերի
Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել Ղազախստան
Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, 27-ամյա Արաս Օզբիլիսը, որը հայտնի է «Այաքս», Մոսկվայի «Սպարտակ», «Ռայո Վալյեկանո» ակումբներում իր մրցելույթներով, իսկ այժմ Թուրքիայի «Բեշիկթաշում» է եւ խաղային շատ քիչ ժամանակ է ստանում, ֆուտբոլիստի կարիերան կարող է շարունակել Ղազախստանի առաջնությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվրոպական շանս Հայաստանի համար. ինչո՞վ է պայմանավորված Կրեմլի զիջողականությունը. Ալեքսանդր Բոժկո
Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան (1996-2001, 2005-2010), հայտնի հայագետ, գրող և թարգմանիչ Ալեքսանդր Բոժկոն ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականում ծավալուն հոդված է հրապարակել՝ «Եվրոպական շանս Հայաստանի համար. ինչո՞վ է պայմանավորված Կրեմլի զիջողականությունը» վերտառությամբ: «Արևելյան գործընկերության» այս գագաթնաժողովի ուշագրավ իրադարձություններից մեկը դարձավ Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Դրանում ազատ առևտրի գոտու մասին
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է «B» խմբի մրցաշարային աղյուսակը
Չնայած բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի երկու տուրում 71:78 հաշվով հարազատ հարկի տակ զիջեց Դանիայի ընտրանուն, մեր թիմը երեք միավորով գլխավորում է «B» խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջին խաղում 80:63 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ: Դանիան եւ Ալբանիան դեռեւս մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Այժմ տեւական դադար
«Ելք» դաշինքի համակիրն ու նրա ներկայացուցիչը առաջիկա նիստերին չեն ներկայանա
«Մենք կմասնակցենք խուլիգանության դրվագով վկաների հարցաքննությանը»
Երևանում հակահետևակային բեկորային ական է հայտնաբերվել
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերված առարկան հանդիսանում է МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական՝ 10 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի մեջ: Կտրվի լրացուցիչ
Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Կարեւորն այն չէ, թե ինչպես ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». Մարթա Այվազյան
Ըստ Մարթա Այվազյանի՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ մի քանի գործոնների համադրման արդյունքում:
«Լոռիի երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերել». (Տեսանյութ)
«Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցի շուրջ քննարկում
Մանախի գործով սկզբում կհարցաքննվեն ընթերակաները
Դատարանն այսօր տարանջատեց այս գործով վկաներին՝ ըստ առաջադրված հոդվածներով մեղադրանքի
40 տարի առաջ Բարեկամավանի դպրոցի մի դասարանում կրկնակի ավել աշակերտ կար, քանի հիմա`ողջ դպրոցում
Բարեկամավանի գնդակոծվող դպրոցն՝ առանց ջրի
«ԲՈՀ-ը զսպող դեր է կատարում, փակելով այն քաոսի կվերածվի, գիտության որակը իսկույն կընկնի». Սամվել Խուդոյան
«Պետք է աջակցել ԲՈՀ-ի գործունեության համակարգին, որ ավելորդ մարդիկ չընդգրկվեն այդ համակարգի մեջ»
Գյումրիում 1700-1800 երեխա մանկապարտեզ չի հաճախում․ վարձը 7000-8000 դրամ է․ ԳԱԼԱ-ի ահազանգը. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ բուռն քննարկում ծավալվեց ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած մի առաջարկի շուրջ։ ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանը, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում անհավասար պայմաններ են ստեղծված մանկապարտեզ հաճախող երեխաների համար․Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ կոնկրետ Գյումրիում ամսական 7000-8000 դրամ, 1700-1800 երեխա մանկապարտեզ չեն
Նախագահը հայ-ռուսական բազմակողմ գործընկերության կարևոր բաղկացուցիչ է համարել նաև ՀՀԿ-ի և «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջև սերտ համագործակցությունը
Նախագահն ընդունել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչներին
«ՀՀ- ԵՄ համաձայնագրի ստորագրումը հաղորդագրություն է այն մասին, որ Հայաստանը շարժվելու է եվրոպական արժեհամակարգով». քաղտեխնոլոգ
Հայաստանում քաղաքական եւ տնտեսական համակարգը կառուցվելու է եվրոպական արժեհամակարգի վրա
Ծանրամարտի 2018 թ. աշխարհի առաջնությունը Պերուից տեղափոխվել է Թուրքմենստան
Պերուն հրաժարվել է հյուրընկալել ծանրամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ իրազեկելով, որ IWF գործկոմի միաձայն որոշումով եկող տարվա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը կայանալիք աշխարհի առաջնության անցկացման իրավունքը փոխանցվել է Թուրքմենստանին, , մայրաքաղաքը՝ Աշգաբադ, որն այն կազմակերպելու առաջարկ է ներկայացրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Կառավարության առաջարկն այնքան էլ լավ նվեր չէր Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին»
Լեոնիդ Ազգալդյանի անունով մեծ փողոց անվանակոչելու համար պայքարելու են
Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը: Զեկուցվել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, մշակել է Դատական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Դրանով, մասնավորապես,


















































