Օրվա լրահոսը
Եղնուկյանը կրկին վատացել է, սակայն՝ հրաժարվել բուժօգնություն ստանալուց (Տեսանյութ)
Ամեն անգամ դատարան գալուց առաջ նրա ինքնազգացողությունը վատանում է
Այգեպանի բացակայությունը. «Փաստ»
Մեր հյուրն է Arev Film ստուդիայի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը – Պարոն Վարդանյան, այսօր ի՞նչ է կատարվում մեր երկրում։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։ – Սպասողական։ – Ինչի՞ն եք սպասում։ – Բոլորն են սպասում։ Եվ չգիտեմ, թե ինչի են սպասում։ Անվերջանալի կանգառում սպասող ուղևորների ենք նման։ Անընդհատ ինչ-որ բանի ենք սպասում, թե՝ լավ, թե՝ վատ։
ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» դառնալուց հետո այլևս ԵԺԿ անդամ չէ
Անդամավճարի՞, թե՞ իրավահաջորդության խնդիր
Շաքարային դիաբետի ժամանակ օգտագործեք ցիտրուսային մրգեր, նուշ, վարունգ, բողկ
Տարբերվում է դիաբետի երկու տեսակ՝ շաքարային եւ ոչ շաքարային: Ոչ շաքարային դիաբետն արտահայտվում է հաճախակի եւ առատ միզումներով: Մեզի մեջ շաքարի քանակությունը լինում է չափավոր, քանի որ մեզի հետ շատ ազոտ եւ ֆոսֆոր է դուրս գալիս եւ հիվանդն արագ հոգնում է, նրա մոտ նկատվում են թքի անբավարարություն, բերանի եւ մաշկի չորություն: Անքնության, վախի, անախորժությունների դեպքում
«Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» «Փաստ»
Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը – Պարոն Շիրինյան, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա մեր երկրի ինքնիշխանության ամրապնդման վրա։ – Այն երկիրը, որը հավասարակշռում է մեկ երկրի ազդեցությունը մյուս երկրի ազդեցությամբ, շահում է անկախության մեջ։ Լինի մեծ երկիր, թե փոքր երկիր։ Փոքրերի պարագայում՝ առավելապես։ Ուստի, բնականաբար, այդ համաձայնագրի պարագայում մեր անկախությունն ամրապնդվելու է։ Հասկանալի
Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում
Ամենաաղքատ կամ ամենաստվերային թաղապետերը. «168 ժամ»
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարներից յուրաքանչյուրը տեղական իշխանիկների յուրօրինակ նմուշ է: Ի՞նչ կարողություն են հայտարարագրել նրանք, ո՞վ է ամենաաղքատն ու ո՞վ՝ ամենահարուստը։ «Ամենաաղքատը», թերևս, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանն է, որը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է ընդամենը 1 մլն դրամ և 25 հազար դոլար։ Նրա եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է՝ տարեկան 1.910.440 դրամ։ «Աղքատների»
Թյուրքական տարրի ներկայությունը Ջավախքում կարող է մեծանալ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը չի բացառում, որ այսուհետ Թուրքիան կփորձի առավել ակտիվորեն բարձրացնել Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հարցը եւ ճնշումներ բանեցնի Վրաստանի իշխանությունների վրա: – Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահն ասել էր, որ քննարկելու է նրա հետ Արցախյան խնդիրը. «Ես այդ մասին կխոսեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, երբ մենք հանդիպենք։ Նրա վերաբերմունքը Ղարաբաղյան խնդրին
Ներողություն խնդրած չինովնիկները չեն արտահայտում ռուս ժողովրդի կարծիքը. «Հրապարակ»
Հարցազրույց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, ադրբեջանամետ քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովի հետ։ – Գարեգին Նժդեհի հետ կապված հաղորդման առնչությամբ «Զվեզդայի» ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որտեղ ընդունում է, որ եղել է ոչ կոռեկտ, որ այդ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից։ Դուք ՌԴ պետդումայի պատգամավորների, Հանրային
Ռեկորդային անկումից՝ ռեկորդային աճ. «168 ժամ»
Վերջին օրերի տնտեսական լրահոսի գլխավոր թեման ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 3 օր առաջ հրապարակված մակրոտնտեսական տվյալներն են, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվությունն Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբԵրին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ, աճել է 17%-ով։ Իսկ այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճն ավելի տպավորիչ է՝ 17%։ Այս ցուցանիշները բավականին ոգևորել են տնտեսական բլոկի ղեկավարներին,
Հյուպատոսը վարչապետի խորհրդականի հայրն է. «Հրապարակ»
Օրերս Ղազախստանի Ակտոբե քաղաքում բացվել է Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը։ Բացման արարողությունը բազմամարդ է եղել, մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ղազախ գործիչներ, նաեւ՝ գործարար շրջանակներից։ ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի համայնքային գործիչ եւ գործարար Հայկ Տերտերյանը՝ վարչապետ Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի հայրը։ Մ. Տերտերյանը, ով Ակտոբեում գործող «Պարիժսկայա կոմունա»
Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին
2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները: Դատական նիստի
ՀԷՑ-ի ներդրած գումարները որեւէ ազդեցություն չեն ունենալու սակագնային մարժայի վրա
«Երկու տարի առաջ ռուսաստանյան Интер РАО-ից գնելով ՀԷՑ-ը՝ ցանցում կորուստները 13.3 տոկոս էին: Երեք ամսվա արդյունքներում 2015 թվականին ունեցել ենք 11.3 տոկոս, 2016 թվականը փակել ենք 9.9 տոկոս կորուստներով եւ 2017 թվականին ունենք արդեն 8.7 տոկոս կորուստ»,- երեկ Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության երկու տարիների կատարած աշխատանքի արդյունքները ներկայացնելու եւ նաեւ այս տարվա 9 ամիսներն
Այս դեպքերը պետք է դաս լինեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով վերջին շրջանում փաստաբանների կալանավորման եւ նրանց կաշառքի մասով մեղադրանք առաջադրելու դեպքերին, ասաց. «Այս դեպքերը պետք է հաղորդագրություն լինեն դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին եւ ոստիկաններին՝ հեռու մնալ կոռուպցիոն սխեմաներից»: Հիշեցնենք, որ 2016 թվականին կաշառք վերցնելու համար կալանավորվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան
Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները. «Արցախպրես»
Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման
Մեղավորը խորհուրդներն են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում անդրադարձել էինք «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրենի մրցույթին, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին։ Այդ մրցույթում միաձայն հաղթել էր քոլեջի գործող տնօրեն Վարդան Գեւորգյանը, որը ներկայումս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, եւ նրա մեղադրանքով քրեական գործը ներկայումս քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։ Իհարկե, քանի դեռ չկա անձին դատապարտող
Ֆրանսիայում մեղադրանք է առաջադրվել ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի դեմ
Ֆրանսիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել ռուսաստանցի միլիարդատեր, Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քարիմովի դեմ՝ նրան մեղադրելով հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ, հաղորդում է BBC-ն: Նման մեղադրանքի համար, ըստ Ֆրանսիայի օրենսդրության, նախատեսվում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում: Դատարանը խափանման միջոց ընտրելիս վճռել է, որ Քերիմովը կարող է մնալ ազատության մեջ, բայց պետք է Ֆրանսիայի իշխանություններին հանձնի
Դեկտեմբերի 2-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կդրվի Մայր Տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս տարի առաքյալների տոնին` դեկտեմբերի 2-ին, Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար և կմնա մինչև երեկո: Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց
Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել շրջանակի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող մեծ ու կարեւոր աշխատանքը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է Սիրիայում գլխավորը. ի՞նչ է կատարվում ԻՊ-ի հեռանալուց հետո
Չնայած Ռուսաստանի այն հայտարարությանը, որ Սիրիայում ռազմական գործողություններն ավարտել է, փորձագետները համոզված են, որ Մոսկվան շարունակում է դատավոր լինել այդ երկրին վերաբերող որոշ հարցերում: BBC-ն փորձել է պարզել՝ ինչ հեռանկարներ են սպասվում Սիրիայում «Իսլամական պետության» հեռանալուց հետո: Ի՞նչ է արել Ռուսաստանը Սիրիայում 2015թ-ից Սոչիում նոյեմբերի 20-ին Վլադիմիր Պուտինի անսպասելի հանդիպումը Բաշար Ասադի հետ հայելային ճշգրտությամբ
Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը: Ողջունելով ֆորումի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ` հույս ունենալով և ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝
Բաքվում գիտեն, որ պարտվում են հայկական կողմին՝ նաեւ դիվանագիտական ճակատում
Ադրբեջանի ու Թուրքիայի հույսերը՝ Ռուսաստանից Արցախյան խնդրում առանձին խաղ կորզել, հօդս են ցնդում «Արցախյան խնդիրը բարդ է, եւ բանակցությունները շուտ չեն ավարտվի». այս արձանագրումն արվեց Բաքվից այս շաբաթ Երեւան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից: ՀՀ ԱԳՆ-ում անցկացված ասուլիսում Լավրովը շեշտեց. «Բաքվում կայացած ասուլիսում արդեն նշել եմ, որ ԼՂ խնդրի կարգավորման բոլոր բաղադրիչներն առկա են:
ՀԲՃ. Անհրաժեշտ է վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները․ դիմում-առաջարկ ՀՀ վարչապետին
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով սկզբում լուծել Հայաստանի լեռնահանքային շրջանների աղտոտված և աղտոտվող տարածքների էկոլոգիական խնդիրները, ներկայացնել դրանց դրական արդյունքները ժողովրդին և հետո նոր միայն մտածել նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման թույլատրելիության մասին։ Դիմումում մասնավորապես նշված է․ «Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը նմուշառել և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային
Երկվորյակ եղբայրները, ովքեր դատախազներ են, քննչական բաժնում ծեծի են ենթարկել ավագ քննիչին. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել նույն բաժնի ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջև: Ինչպես
ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում, «Չայնիի» և Դիլիջանի
Բարեփոխումները պետք է շարունակել
Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելու տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն ու պատգամավորները (կառավարությունը)՝ հուսանք, որ կողմերը կհասնեն երկուստեք բավարարող փոխզիջումների: Բայց բանակի բարեփոխումների խնդիրն, անշուշտ, չի սահմանափակվում «սուտի գիտության» միջոցով բանակից ազատվելու սողանցքը փակելով: Ինձ թվում է՝ միաժամանակ պետք է խստագույն վերահսկողության տակ վերցնել առողջական խնդիրներով բանակից ազատելու գործընթացը, ինչպես նաեւ պաշտոնապես
«Չկա փաստ, որ ոստիկանն օրենքով սահմանված որեւէ պահանջ է ներկայացրել Գեղեցիկ Տոնոյանին»
Այս գործով դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին


















































