Օրվա լրահոսը
«Ծխախոտ առնելը պետք է լինի ամոթի պես մի բան» (Տեսանյութ)
Ծխելու պատճառով Հայաստանը միլիոնավոր դոլարներ է կորցնում
«ՔԿՀ պետերի ունեցվածքի թվերն ուշագրավ են. ինչպե՞ս է այդպես ստացվել». Սաքունց (Տեսանյութ)
Իրավապաշտպանի խոսքով՝ պարզ չէ այդ ունեցվածքի ծագման օրինական լինելու հարցը
Հարուցվել է քրեական գործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ
ԴԱԻՇ-ից մինչև Խոջալու. թեժ քննարկում՝ ԵԽԽՎ-ում
Ադրբեջանցի պատվիրակները քննարկումը փորձում էին տեղափոխել այլ հարթություն:
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դեմ «Եհովայի վկաների» գործով հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Ադյանի և մյուսների հայցն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 4 Եհովայի վկաների, որոնք 2011թ. ազատազրկման էին դատապարտվել՝ դավանանքից ելնելով պարտադիր և այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նրանք պնդում էին, որ չնայած տեղական օրենսդրությամբ տրամադրվում է
Որոշ ՔԿՀ-ներ կփակվեն, կկառուցվեն նորերը (Տեսանյութ)
ՔԿՀ-ները պետք է անվտանգ լինեն եւ ունենան անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներ
Ինչի շուրջ են բանակցում ՀՀ-ն ու Ադրբեջանը. պարզաբանում է Շավարշ Քոչարյանը (Տեսանյութ)
Սարգսյան-Ալիեւ հանդիպման, ԼՂՀ բանակցությունների եւ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու մասին
Մոտենում են դպրոցականների աշնանային արձակուրդները
Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը. 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ: Հավելենք, որը ըստ ուսպլանի՝
Գագիկ Ղազարէ. «Օրենքում տեսանելի չէ, թե հայկական կինոն ինչպես է զարգանալու»
Կինոգործիչները դժգոհ են Կինոյի մասին օրենքից
Դավիթաշեն 3-րդ փողոցի տներից մեկի բակում՝ պատի խոռոչում, նկատվել է գյուրզա
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ փողոցի տներից մեկի բակում՝ պատի խոռոչում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
«Երբ պարոն Իգիթյանը … է անվանել «Երկիր Ծիրանիի» անդամներից մեկին, մենք դա չենք լսել». Զարուհի Բաթոյան
Զարուհի Բաթոյանն ասաց, որ շատ կարեւոր հարցերի շուրջ «Երկիր Ծիրանիի» բարձրացրած խնդիրները արվում են ոչ տեղին, ոչ ժամանակին եւ արվում է ոչ չափի մեջ. «Կներեք, բայց ինձ համար շատ ծիծաղելի է, երբ ասում են՝ Արտավազդ Փելեշյանն ինչ է արել Երեւանի համար, որ իրեն տալիս ենք Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում»:
Հատուկ քննչական ծառայության վարույթ են ընդունվել ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով հարուցված քրեական գործեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը: Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում
Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային
Ստվերում մնացած վտանգ
Անթույլատրելի է Հայաստանի երիտասարդների մեջ ռազմահայրենասիրության սերմանումը օտարներին վստահելը Անցած շաբաթ լրատվամիջոցներում ամենաշատը խոսվեց երկու թեմայից. հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստ եւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուք: Բայց վտանգավոր զարգացում ենթադրող մի թեմա ստվերում մնաց, անգամ ոչ բոլոր լրատվամիջոցները հրապարակեցին այս լուրը: ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հոկտեմբերի 5-ին
Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորմանը: «Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։
Ու՞մ է պետք ԵԽԽՎ-ն. Ադրբեջանը քննադատել է իր դեմ ԵԽԽՎ բանաձևը
ԵԽԽՎ-ն փորձում է ցույց տալ, որ ծառայում է որոշ շրջանակների և մարդկանց, ոչ թե Եվրոպայի շահերին: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը: «Տարիներ շարունակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի նկատմամբ իր անարդարացի և դաժան վերաբերմունքով ափսոսանքի և զարմանքի տեղիք է տալիս»,- գրել է Մամեդովը Twitter-ի իր էջում: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ
Եղվարդցիները կարծում են, որ նավթավերամշակման գործարանը «ռումբ» է
Գործարանատերն էլ վստահեցնում է, որ ամեն բան անվտանգ է Եղվարդ քաղաքի ՆԱՏԻ թաղամասի մի խումբ բնակիչներ վարչապետին եւ նաեւ պետական 7-8 գերատեսչության ղեկավարների բողոք-նամակ են գրել` մտահոգություն հայտնելով, որ հայտնվել են «ատոմային ռումբի» վրա: Բանն այն է, որ ԱՐՄՕՅԼ ընկերությունը մտադիր է բնակելի թաղամասին մոտ նավթամթերքի արտադրություն հիմնել, ինչն էլ հարուցել է եղվարդցիների մտահոգությունն ու
Մայակովսկու անվան դպրոցի տնօրենը` ՌԴ անձնագրերով խնամակալներ ունեցող սաների մասին
«Ո՞նց կարող է առաջինից 9-րդ դասարաններում չլինի 28 հոգի խնամակալությամբ երեխա»
Հանրային խորհրդում քննարկվել է սպառողական մի խումբ ապրանքների թանկացման խնդիրը
Արձագանքելով վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացմանն ու հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ քննարկելու խնդրի առաջացման պատճառներն ու գտնելու հետևանքների մեղմացման ուղիներ: Այդ նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային
Մնջո Ռաֆից մինչեւ Արմենակ Մնջոյան
Հարցազրույց «Դրո գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի դստեր՝ Լաուրա Մնջոյանի հետ – Մենք հաճախ ենք գրում զուգահեռ հասարակության քաղաքացիների՝ ցմահ դատապարտյալների խնդիրների, նրանց իրավունքների մասին: Սակայն նրանց ընտանիքներին, երեխաներին անտեսում ենք: Մինչդեռ տեսնում ենք, որ ցմահ դատապարտվածների հետ հավասար պատժի ողջ ծանրությունը կիսում են նրանց մերձավորները, նրանց երեխաները: Քանի՞ տարեկան էիր, երբ հայրդ՝ Արմենակ
«Արվեստը երբեմն խաբեության դռներ է բացում եւ տաղանդավորների, եւ անտաղանդների առջեւ»
Ամերիկաբնակ բանաստեղծ, արվեստաբան Թամարա Հովհաննիսյանը՝ արվեստի, գրականության ու Հայաստանի մասին Վերջերս Հայաստանում էր ամերիկաբնակ բանաստեղծ, արվեստաբան Թամարա Հովհաննիսյանը: Նա մասնակցել է նաեւ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Ասում է՝ տպավորիչ ձեռնարկ էր: «Գիտեմ, որ իրարամերժ կարծիքներ կան, բայց համաժողովի` հենց թեկուզ հզոր ներկայությունն ապահովելը նշան է, որ Սփյուռքը մեծ ցանկություն ունի հայրենի երկրի ճակատագրին եւ կառուցմանը մասնակից դառնալու: Կազմակերպչական
Աշխատանքային հայտարարությունների հայկական միֆը
Ավելի հեշտ է ճահճից ինքնուրույն դուրս գալ, քան Հայաստանում հայտնվել գործազուրկ վիճակում ու ընկնել աշխատանքային փնտրտուքների մեջ, եթե չունես խնամի-ծանոթ-բարեկամ՝ ԽԾԲ: Մեր երկրում գործազրկությունը գնալով մեծանում է (որն էլ, ի դեպ, արտագաղթի կարևորագույն պատճառներից է), ու դրան հակառակ՝ աճում է թափուր աշխատատեղեր առաջարկող էլեկտրոնային կայքերի թիվը: Սա մի քիչ անտրամաբանական է, եթե չասեմ՝ տարօրինակ: Երբ
Բակո Սահակյանի դիտողությունը Գառնիկ Իսագուլյանին
Երեք պատճառ, որոնք թույլ չեն տալիս համեմատել Արցախի անկախության հանրաքվեն այլ պետությունների հետ
Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին (տեսանյութ)
Վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Դրանով առաջարկվում է միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները, ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Նախատեսվում է նաև ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես
Ռուսաստանը սատարում է Ադրբեջանին, արևմուտքը՝ քննադատում (անիմացիոն տեսանյութ)
Վերջերս արևմտյան մամուլը բացահայտեց, որ Ադրբեջանի իշխանությունները կեղծ ընկերությունների միջոցով «լվացել» են շուրջ երեք միլիարդ դոլար և կաշառել մի շարք պաշտոնյաների: Ըստ այդ բացահայտումների՝ Ադրբեջանը կեղծ ընկերությունների միջոցով գործարքներ է իրականացրել նաև ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության հետ, որը զբաղվում է ռուսական սպառազինությունների արտահանմամբ: Այս բացահայտումները Ադրբեջանում անվանեցին Ջորջ Սորոսի և հայերի կողմից կազմակերպված արշավ Ադրբեջանի
Սոչիում ծնված ու ԱՊՀ-ում տարածված երկու լուսանկարի պատմություն. Panorama.am
ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը չէր սպասում, որ Սոչիում իր կողմից արված լուսանկարները նման տարածում ու մեծ արձագանք կունենան: Սոցցանցերի հայ օգտատերերի շրջանում առավել շատ տարածվեց ՀՀ նախագահի ու Ադրբեջանի նախագահի լուսանկարը: «Տարբեր միջոցառումների ժամանակ, երբ երկու երկրների նախագահներն իրար կողք են լինում, ես ամեն պահը որսում եմ՝ նրանց հայացքները, ժեստերը, ամեն ինչ: Ինչպես
Բաց նամակ «2018-ի ապրիլի» ՀՀ վարչապետին – 2
Հայաստանը պետք է գտնի իր որակական փոփոխությունների բանալին: Ռացիոնալ վերլուծության տեսակետից, իսկապես, խնդիրները չափազանց մեծ են, որոշ դեպքերում՝ գուցե մեր ուժերից վեր։ Չխաբենք մեզ. Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով դուրս է մնացել և մնում տարածաշրջանային խոշոր նախագծերից, առկա և կառուցվող կոմունիկացիաներից։ Դուրս է մնում տարածաշրջանային համագործակցության այլ ֆորմատներից։ Մեր երկրից բնակչությունն արտագաղթում է։ Հայաստանը նաև


















































