Օրվա լրահոսը
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքը
Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակել է Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր վերջին լիագումար նիստում ընդունված կարծիքի ամբողջական տեքստը: Դրա եզրակացության մեջ նշվում է, որ դատական օրենսգրքի նախագիծը սահմանադրական բարեփոխումների արդյունքում դրական փոփոխություններ է իրականացնում (մասնավորապես, գերագույն դատական խորհուրդը և դատական համակարգի մյուս կոլեկտիվ մարմինները) և որոշ բացառություններով հանդերձ՝ հիմնականում համապատասխանում է եվրոպական չափանիշներին և
Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ»-ի եղբայրը կարգադրիչի միջոցով դատարանի դահլիճից դուրս է կանչել լրագրողին. hetq.am
«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր գործով անցնող քրեական հեղինակությունների մեծ թվով մտերիմներ էին եկել: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատական նիստին դատարանի ամենամեծ դահլիճը գրեթե լիքն էր: Մինչև դատական նիստի մեկնարկը ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի եղբայրը՝ Արա Բանդուրյանը դատական կարգադրիչի միջոցով դուրս է կանչել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև
Պուտինի եւ Թրամփի նմանությունն` ըստ ամերիկացի խմբագրի (Տեսանյութ)
Ալեքս Սթարի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ի լրագրողներն ու գրողներն էլ պարգեւներ են ստանում երկրի նախագահից
Հայկական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին. Razm.info
2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։ Կորուստներից երկուսն էլ մարտական են: Մարտական կորուստներ • Սեպտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: • Սեպտեմբերի 28-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից ստացած հրազենային
Պետք է ունենալ լեզվական քաղաքականության պետական ծրագիր. Լավրենտի Միրզոյան (տեսանյութ). Ա1+
Օտար լեզվի դասավանդման համար մշակվում է առանձին հայեցակարգ, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մայրենի լեզվի համար ստեղծվում է անհավասար պայման։ Թեմայի մասին առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+» -ը հյուրընկալել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանին։ Լեզվաբանը նշում է, որ համաձայն չէ այն կարծիքին, որ մի առանձին լեզվի համար հայեցակարգ պետք է մշակվի: Նյութի
«ՀԱՊԿ երկրների միջեւ փոխգործակցությունն այստեղ է մշակվում». Ալեքսանդր Դվորնիկովը՝ զորավարժությունների մասին (տեսանյութ)
«Մենք արդեն նախանշել ենք օպերատիվ արձագանքման ուժերի առաջադրանքները եւ խնդիրները, ու այսօրվանից գործնական քայլերն են իրականացվում»,-ասում է ռուս հրամանատարը
Ամփոփվել է մայրաքաղաքի հիմնադրման 2799-րդ ծննդյան տարեդարձի շրջանակում իրականացված «Երևան՝ սիրո քաղաք» 4-րդ սոցիալական ծրագիրը
«Էրեբունի Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից 4-րդ անգամ իրականացվող սոցիալական ծրագիրը, որն այս տարի անցկացվում էր «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո, հոկտեմբերի 2-11-ն, այսօր մոտեցավ ավարտին: 9 օր շարունակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 100 աշխատակիցներից բաղկացած խմբերն այցելել են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ, փոխանցել նրանց Երևանի քաղաքապետի շնորհավորանքն
Կատաղի պայքար Շիրակում․որոշ պաշտոնյաների՝ ցածրաստիճանից բարձրաստիճան դառնալու հակումները
Նոյեմբերի 5-ին՝ խոշորացված համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների ընտրությունների օրը լարված պայքար է սպասվում նաև Շիրակի մարզի Ախուրյանի ու Մարմաշենի տարածքում։ Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի միավորվող համայնքերի թվում են Ախուրյանի 8 գյուղերը (Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Կամո, Արևիկ, Այգաբաց՝ Ախուրյան վարչական կենտրոնով) և Մարմաշեն համայնքը, որի կենտրոնը կլինի Մայիսյանը և որի շուրջ կմիավորվեն
Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Թբիլիսի
Հայաստանի մարմնամարզիկները վաղը մեկնում են Վրաստանի մայրաքաղաք, որտեղ մեկնարկելու է ВТБ գավաթի խաղարկությունը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընտրել է հետեւյալ մարզիկներին. մեծահասակներ՝ Արթուր Թովմասյան (օղակներ), Վիգեն Խաչատրյան (բազմամարտ), պատանիներ՝ Ժորա Սմբատյան, Գագիկ Խաչիկյան եւ Էրիկ Բաղդասարյան (բոլոր էլ՝ բազմամարտ): Հակոբ Սերոբյանի մեկնաբանմամբ, մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել, որին մասնակցելու են նաեւ Ռուսաստանը,
Զորավարժություն ՀՀ տարածքում. ՀԱՊԿ ուժերը ցույց տվին՝ ինչպե՞ս են ոչնչացնելու զինված խմբավորումներին (տեսանյութ և ֆոտոշարք)
«Փոխգործակցություն 2017»-ի նպատակն է՝ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ կիրառման ձևաչափերի մշակումը
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Եվրասիական տնտեսական խորհրդի հարգելի՛ անդամներ, Նիստի հարգելի՛ մասնակիցներ, Նախ և առաջ կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին այսօրվա գագաթնաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ղրղզ գործընկերներին Եվրասիական միությունում Ղրղզստանի նախագահության համար: Հարգելի՛ գործընկերներ, Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների,
Կասեցվել է չորս արտադրամասի գործունեություն, ոչնչացվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել կաթի վերամշակման արտադրամասերում: Սյունիքի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Նորայր Սահակյանի և Լիաննա Գևորգյանի արտադրամասերում, մասնավորապես, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, նաև՝ հայտնաբերվել են մակնշման խախտումներ: Շիրակի մարզի անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում նույնպես արձանագրվել են սանիտարահիգիենիկ
Ազդեցիկ գործարարը դուրս է ելել Սամվել Նիկոյանի սանիկի դեմ
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 5-ին հանրապետությունում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․մարդիկ կընտրեն խոշորացվող համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների։ Շիրակի մարզում կմիավորվեն Անիի տարածաշրջանի 17 համայնքներ (Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Նոր Շեն, որը Բագրավանի միավոր բնակավայրերից է, Գուսաննա, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրարփի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ), վարչական կենտրոնը կլինի Մարալիկ քաղաքը։ Կմիավորվեն նաև Ախուրյանի
Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների և
Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին վերաբերող թեժ բանավեճին ելույթ չունեցավ Հերմինե Նաղդալյանը
Պարզաբանում է տիկին Նաղդալյանը
«Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնին, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Պայիվի Պելտոկոսկիին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Թիինա Պարվիայնենին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի եւ Ֆինլանդիայի խորհրդարանների միջեւ
Աշակերտներն այցելել են Արենի գյուղի ամենատարեց մարդուն
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ այցելել են գյուղի ամենատարեց մարդուն՝ Սամվել Ծատուրյանին: Արենիի 91- ամյա բնակիչը աշակերտներին ցույց է տվել իր հայրական տունը, առանձնակի ջերմությամբ ու սիրով պատմել հիշողության մեջ դեռ վառ մնացած մանկության ու պատանեկության դրվագները, հուզմունքով հիշել ծնողներին։ Այսօր արդեն
ՊԵԿ աշխատակիցների կողմից հեղուկ վառելիքի հափշտակություններին նպաստող պատճառները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափի գողությունը) կատարելու համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Այրում-Ջիլիզա բաժանմունքի մասնագետ Գ.Փ-ն, Այրում-Ջիլիզա մաքսակետի կշեռքավարներ
Հայաստանը Վրաստան էլեկտրաէներգիա է արտահանում, սակայն Վրաստանում էլեկտրաէներգիան էժան է
Վրաստանում բնական գազը եւս էժան է
Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով: Աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 3 անտառխախտման դեպք /6 ապօրինի ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին: Ազգային պարկի կողմից իրացվել է 93,0 խ.մ
Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից
Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից: «NTV» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆիլմը կինովարձույթից հանելու որոշման մասին հայտարարել է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը: Նա նշել է, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով: Գյունեշի խոսքերով՝ ֆիլմի ստեղծման գրեթե բոլոր փուլերն ուղեկցվել են
Երևանում կայացել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները: Ողջունելով անդամ երկրների ներկայացուցիչներին՝ նախարար Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարների խորհուրդն, իրավամբ, ԱՊՀ կարևոր և արդյունավետ գործող մարմիններից մեկն է, որի շրջանակներում քննարկվում և համաձայնեցվում
Մովսես Շահվերդյան. Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ ասելիք ունի (Տեսանյութ)
«Սա մեր անկախության ամենախայտառակ եւ ամենաանորակ խորհրդարանն է».
ՀԱՍԿ նախագահի կարծիքով, եթե ՀՀԿ-ական իշխանությունը մի քիչ ողջամիտ լինի, գարնանը նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացնի
Հայոց Ցեղասպանութեան դասաւանդման հարցով Թուրքիա բողոքագիր կը յղԷ Ֆրանսային
«Նոր Յառաջ» թերթը կը գրէ, որ Փարիզի մէջ Թուրքիոյ դեսպանատունը դիւանագիտական բողոքագիր մը յանձնած է Ֆրանսայի Կրթութեան եւ Արտաքին Գործոց Նախարարութիւններուն։ Բողոքագիրին մէջ գանգատ կը ներկայացուի Ֆրանսայի երկրորդական վարժարաններու դասագիրքերուն մէջ կարեւոր տեղ յատկացուած ըլլալուն «1915ի դէպքեր»ը, որոնք Ֆրանսայի կողմէ ընդունուած են իբրեւ Հայոց Ցեղասպանութիւն։ Թուրքիոյ դեսպան Թահսին Պուրճուօղլու, քննադատելով խնդրոյ առարկայ դասագիրքերուն մէջ Ցեղասպանութեան
Խնձորեսկում ֆունիկուլյոր է կառուցվելու
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, հոկտեմբերի 8-ին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր։ Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստան էին ժամանել «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը: Պայմանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկ»
ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։
Եվրոպական միությունը տրամադրել է 15.2 մլն եվրո Հայաստանում զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման բարեփոխումների համար
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին: «Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան
Սերժ Սարգսյան. «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը»
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Հարգելի՛ պարոն նախագահող, Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ, Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության
Ինչո՞ւ է ՄՕԿ-ը կարգազանց մարզիկներին պատժելու իրավունքը թողել միջազգային ֆեդերացիաներին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Երեւանում «Մրցել ազնիվ» խորագրով ընթացող հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարից առաջ Հայաստան ժամանած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն հանդիպեց լրատվամիջոցների հետ: Aravot.am-ի հարցին, թե 2008/2012 թթ. օլիմպիական խաղերին կրկնական դոպինգ ստուգման հետեւանքով տարբեր մարզաձեւերում զանգվածային որակազրկումների կիրառումը թողնվել է միջազգային ֆեդերացիաներին,
Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը


















































