Օրվա լրահոսը

40 համայնքում ՀՀԿ-ն ղեկավարի թեկնածու է առաջադրել

Ութ համայնքում կլինի ազատ մրցակցություն

Պաշտպան ընտրելու անձի իրավունքը և պաշտպանի պարտադիր մասնակցությունը քրեական գործի վարույթին. խնդիրը կարգավորելու նպատակով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և  անձի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու իրավունքի փոխհարաբերակցության հետ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների սահմանադրականության հարց: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա դրույթների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել (իսկ սանկցիայի

Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը նշել է այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատելու մեծ ներուժ կա՝  մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության,  մեքենաշինություն, հյուրանոցային բիզնեսի, դեղագործության  ոլորտները, ինչպես նաև անդրադարձել է  Իրանի հետ սահմանին  ազատ տնտեսական գոտու նոր հնարավորություններին:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի տեսուչը, հետաքննության գծով ավագ տեսուչը, ինչպես նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի պատճառով ոստիկանությունում չի հաշվառվել առերևույթ

Լիագումար նիստի ավարտին ստորագրվել է 6 համաձայնագիր, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին

Հոկտեմբերի 6-ին՝ Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը: Համաժողովի բացման պաշտոնական նիստին մասնակցում էին համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը, Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարարի

Գեղամյան-Փաշինյան միջադեպն ու ՀՀ բարձրաստիճան ոստիկանների պահվածքը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

ԱԺ այս քառօրյայում, Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը ամենատարբեր գնահատականների ու բուռն քննարկումների նյութ դարձավ: Լրագրողերը փորձում էին երկու պատգամավորներից ճշտել միջադեպի մանրամասները, ու մինչ Գեղամյանը հերքում էր ու հեգնում, իսկ Փաշինյանը` տուժած ներկայանում, համացանցում խորհուրդներ ու խրատներ էին հնչում. մի մասը դատապարտում էր երկու պատգամավորի պահվածքն էլ, մյուս հատվածն իր աջակցությունը հայտնում

Վարչապետը Samsung ընկերության փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող աշխատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ: Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և

Դրական ցուցանիշներ կոռուպցիոն հանցագործությունների շարժընթացում

ՀՀ գլխավոր դատախազությունը վերլուծել է 2016 և 2017 թվականների 1-ին կիսամյակներում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողության, հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման ու դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունքները: Ըստ այդմ՝ 2017թ. 1-ին կիսամյակում վարույթ է ընդունվել կոռուպցիոն բնույթի ընդհանուր առմամբ 356 քրեական գործ: Վարույթ ընդունված քր. գործերով քրեական հետապնդում է իրականացվել 195 անձի նկատմամբ,

«Արենի» փառատոնին ընդառաջ՝ մեկնարկել է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտես-մրցույթ

«Արենի» գինու փառատոնին ընդառաջ՝ այսօր Երևանի գինու ակադեմիայում կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է փառատոնի այս տարվա ծրագիրը, կարևորվել վերջինիս նշանակությունն ու ազդեցությունը գինու տուրիզմի զարգացման, հայկական գինիների ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև համայնքների զարգացման հարցում: «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, անդրադառնալով փառատոնի կազմակերպչական հարցերին, նշել է. «Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում ենք

Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել բժշկի խորհրդով

Ի՞նչ նամակ է նա գրել ԵԽԽՎ որոշ պատվիրակների

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ա.Ավետիսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի

«Մեկ միլիոնի արջ կամ հովազ կխփեն, կվճարեն, կքաշվեն մի կողմ» (տեսանյութ). «Ա1+»

Սպիտակագլուխ երկու անգղերի որսը վերջին շրջանում միակ այդպիսի դեպքը չէ։ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ վերացնելը պարբերաբար տեղի ունեցող հանցագործություն է, պարզապես այդ դեպքերի մասին հանրությունը չի իմանում։ Այդպիսի հանցագործությունների համար օրենքը սահմանում է մեղմ պատիժներ՝ բացառապես դրամական տուգանք, ինչը կենդանասպաններին չի վախեցնում։ Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ անհրաժեշտ է այսպիսի հանցագործությունների համար նախատեսվող պատիժները խստացնել. «Ամենավատն այն

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Հանդիպման

ԵԽԽՎ նախագահը հրաժարական է տվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Անձնական պատճառներից ելնելով` ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա։ Հիշեցնենք, Ագրամունտը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում, այդ թվում խավիարային դիվանագիտության մեջ ներգրավված լինելու պատճառով։ Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Իվան Ավանեսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վալերի Գեւորգյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք եւ շրջվարչակազմի

Սեֆիլյանի գործով կրկին «բանից անտեղյակ» վկաներ հարցաքննվեցին

Արդեն երրորդ վկան էր հարցաքննվում, որի ասածները գործի մեղադրանքների հետ չէին առնչվում

Զարուհի Փոստանջյան.  «Մենք առաջնահերթ ենք ճանաչում հանրային և քաղաքական գործընթացների մեջ ողջ հայ ազգի ներգրավումը»

Ինդուստրիալ և հետինդուստրիալ բռնապետական համակարգերը չեն ձևավորում առաջադիմական քաղաքական վերնախավ և չեն ստեղծում տնտեսական զարգացման պայմաններ: Այդ համակարգում մարդու մտավոր ներուժը և կարողությունները հնարավորություն չունեն լիարժեք զարգանալու: Այդպիսի հասարակարգում նյութական պաշարամիջոցները ոչ միայն չեն բաշխվում արդարացի, այլև օգտագործվում են  աննպատակ և ի վնաս ազգի ու պետականության: Ներկայիս հայկական պետականության ներքո ապրող հայ ազգը գտնվում է

Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար. կատարվել է քննչական փորձարարություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հոկտեմբերի 3-ին որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ Ս.Ավագյանը՝ ծնված 1969 թ., ով հոկտեմբերի 4-ի առավոտյան, առանց գիտակցության

«ՊանԱրմենիան էքսպո 2017»-ում ներկայացվել է Երևան քաղաքի ներդրումային առաջարկների փաթեթը   

Երևանում բացվել է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը, որը հերթական անգամ անց է կացվում մայրաքաղաքի հիմնադրման տոնի՝ «Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակում: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մասնակիցներին և հյուրերին ողջունել և շնորհավորել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ցուցահանդեսը, որին մասնակցում և իրենց ապրանքներն ու ծառայություններն

Աղասի Այվազյանի այրի. «Նախարարն ինձ ջերմ ընդունեց, բայց դեռ հույս չունի, թե տարածք կգտնի»

Շատերին եմ դիմել, համարյա բոլոր չինովնիկներին, ում էլ նամակ եմ գրում, էլի գալիս է քաղաքապետարան

Տիգրան Սարգսյան. ԵՏՄ անդամ պետությունները պետք է հաշվի առնեն գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթը Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովին «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները պետք է հաշվի առնեն գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում»,- Երևանում մեկնարկած Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պետությունները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին և միաժամանակ՝ շրջանցել

Կոչ Դավիթ Հարությունյանին. «Հանրային տարբեր խմբերում տարածվում է տգետ ապատեղեկատվություն, ինչն առավել խոցելի է դարձնում օրենքի ընդունման հեռանկարը»

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին Հարգելի պրն․ Դ․ Հարությունյան, Վ․ Քոչարյան․ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ՀՀ արդարադատության նախարարության կայքում է և լայնորեն քննարկվում է հանրային տարբեր խմբերի կողմից։ Հաշվի առնելով նախորդ տարվա անհաջող նախադեպը, երբ օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության

«Ղեկը փոխելով՝ ոնց որ ագռավի հետեւը սոխակի պոչ դնեն, ասեն՝ սիրուն է». Գագիկ Շամշյանը՝ աջ ղեկով մեքենաների մասին

Շամշյանի տվյալներով՝ «Վերջին մեկ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարները, որ նկարել եմ, կարող եմ ասել, որ զոհերի 40-50 տոկոսը աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ է եղել, մահվան ելքով վթարների մեջ իսկապես մեծ թիվ են կազմում աջ ղեկով մեքենաները, հաճախ վրաերթեր են լինում»:

Երեւանը գտնվում է կամրջող կարգավիճակ ստանձնելու շեմին

ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը` խորհրդարանում քննարկելու Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի ճակատագիրը, կանխորոշված էր: Պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չպիտի լիներ այս քայլին, հիմնականում ռազմավարական կտրուկ շրջադարձ կատարելու պատճառների եւ հետեւանքների ուսումնասիրության, ինչպես նաեւ հակառակը հիմնավորող փաստարկների դեմ հակափաստարկների բացակայության պատճառով: Բնականաբար, առաջարկի քննարկման եւ եզրակացության կանխորոշվածության մասին իրազեկ էր նաեւ ԵԼՔ-ը: Խնդիրը սակայն

Ցուցապաստառ խճանկարի վրա

Արաբկիր համայնքում գտնվող այս գրասենյակի վրա ամրացված «Կյանքն է ուրախ, երբ միասին ենք» ցուցապաստառը ծածկել է պատին պատկերված մոնումենտալ այս խճանկարի երկրորդ հատվածը: Էսքիզի հեղինակի՝ նկարիչ Հրայր Կարապետյանի որդին՝ Արմեն Կարապետյանը, որը բնակվում է Լոնդոնում եւ նույնպես նկարիչ է, ասում է, որ երբ հոր հուղարկավորման հետ կապված եղել է Հայաստանում, դիմել է գրասենյակի պատասխանատուներից մեկին,

ԱԺ նախագահը Քալիֆորնիա նահանգի պատվիրակությանը փաստել է. «Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ»

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ հարցում ընդգծելով հայկական սփյուռքի ներկայությունը եւ նշանակալի դերը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական և տնտեսական հարաբերությունները: Արա

«Ծառուկյան դաշինքը» Արտաշատում թեկնածու չի առաջադրել

Այլ համայնքներում կպայքարեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի համար

Հերթական կոռուպցիոն գործարքը. «ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու». Գորգիսյան

Ո՞նց եղավ տաքսիների դեղին համարների դեպքում, որոշեցին դեղին համարներ, հետո ասեցին՝ դե լավ, պետք չի: Որոշեցին, որ բոլոր մեքենաներում պետք է դրվի կրակմարիչներ, մարդիկ գնացին գնեցին, էդ մի պարտիան բերել էին, վերջացավ՝ ասեցին, չլինի էլ կլինի: Միգուցե նախարարը կամ իր մերձավորներից մեկն ունի նման բիզնես, ուզում է անձնական բիզնեսը զարգացնել: Որովհետեւ որեւէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում:

Մանկապարտեզը ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031