Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում ՀՀ-ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորում ստեղծելու և ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող զինտեխնիկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ համաձայնագրերը

Այդ համաձայնագրի կյանքի կոչումը հնարավորություն կտա Ռուսաստանին ՀՀ-ին ներքաշել իր շահերը սպասարկող գործընթացների և տարածաշրջանի պետությունների հետ ունեցած իր կոնֆլիկտների մեջ:

Ադրբեջանցիները ԵԱՀԿ-ում հայերին հորդորել են «չարատավորել իրենց նախագահի բարի անունը»

Անդորրայից մանրամասներ է ներկայացնում Արարատ Միրզոյանը

Վահե Գեւորգյանց. «Կինոգործիչների հետ կիսելու բան չունեմ»

Կինոմիությունը ստեղծել է իմ պապը, շարունակել է իմ հայրը, դա պահպանելը պատվախնդրության հարց է:

Կալանխոեի հյութը՝ վերքերը լավացնող, հյուսվածքները վերականգնող հատկությամբ

Սենյակային բույսերը եւս առանձնանում են իրենց օգտակար հատկություններով: Դրանցից, օրինակ, կալանխոեի հյութը օժտված է մանրէասպան, տեղային հակաբորբոքային, վերքերը լավացնող, հյուսվածքները վերականգնող հատկությամբ: Հյութն օգտագործվում է արտաքին՝ տրոֆիկ խոցերի, չլավացող վերքերի, այրվածքների ժամանակ, վերքի մակերեսին դնելով հյութով ներծծված թանզիֆ: Կիրառվում է նաեւ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների՝ ստոմատիտ, գինգիվիտ, բուժման համար, որը քսվում է ախտահարված հատվածներին: Երակների

ԱԺ էթիկայի հանձնաժողովը կտուգանի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանի միջանցքում դհոլ խփելու համար. «Չորրորդ իշխանություն»

Երկուշաբթի օրը՝ հայ-ռուսական դարակազմիկ հարաբերություններին նվիրված թվով 28-րդ գրքի շնորհանդես։

Փաստաբանը միջնորդեց վերացնել «Սեֆիլյանի գործի» քննության տեսանկարահանման արգելքը

Եթե վկաները ցանկանան այլ վկաների հարցաքննությունը լսել, ապա դա կարող են անել ձայնագրության միջոցով

Կրթությունը պետք է լինի մշակութային, ոգեղեն, ազգային. Վարդի Դանիելյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ սոցիոլոգ-մանկավարժ, լրագրող Վարդի Դանիելյանին: Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց հայապահպանությանն ուղղված նրա ակտիվ, նախաձեռնողական, ստեղծարար աշխատանքները, շնորհակալություն հայտնեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու և նոր ինքնատիպ ու հետաքրքիր կրթական, մշակութային ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամության համար: Նախարարը առանձնակի ջերմությամբ ողջունեց «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը միանալու համար

Կարագի գնի բարձրացումը կշարունակվի մինչեւ փետրվար. «Ժողովուրդ»

Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա սեպտեմբեր բարձրացել են մոտ 50 տոկոսով։ Պատճառը միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներն են։ Արդյունքում Հայաստան ներմուծվող կարագի ծավալները գգալի նվազել են։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձանագրեց, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մեր երկրում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում° Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին սպասվում է անձրև: Երևան քաղաքի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական

Վահրամ Բաղդասարյան. «Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի»

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակից հաղորդում են.  Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը խիստ բացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի: Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չպետք է լինեն քրդական հանրաքվեի լեգիտիմության բացը լրացնողները կամ դառնան գործիք քրդերի ձեռքում

«Ի տարբերություն արցախյան երկու հանրաքվեի՝ քրդական վերջին հանրաքվեն ունի լեգիտիմության շատ մեծ պակաս»:

ՀՖՖ գործկոմի անդամ. «Մինչեւ չունենանք ուժեղ առաջնություն, չենք կարող ունենալ ուժեղ հավաքական». «Ժողովուրդ»

Կարող է մի պահ լավ լինել խաղը, բայց դա չի նշանակում, որ հավաքականի վիճակը լավ է։

Կարեն Կարապետյանը՝ ԵՏՄ համաժողովում. «Ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Բացի այդ, ներուժը շատ ավելին է, քան այսօր կա»

Վարչապետի ելույթը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ուրախ եմ Հայաստանում ողջունել մեր հարգարժան հյուրերին և մաղթել բարեհաջող աշխատանք: Լինելով վարչապետ՝ մեր գործընկերների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք ունի Հայաստանը: Կարծում եմ, այս հարթակում կարելի է քննարկել այդ խնդիրները,

Կարելի է ստեղծել վարքականոն, ուր սեւով սպիտակին գրված կլինի, որ չի կարելի մի պատգամավորին հարձակվել մեկ այլ պատգամավորի վրա. «Հայկական ժամանակ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք մեր հարկերի հաշվին 661.400 դրամ աշխատավարձ են ստանում, ժամանակ առ ժամանակ չափազանց անկանխատեսելի, ավելի ստույգ՝ ագրեսիվ վարք են դրսեւորում։ 2015 թ. անգամ ԱԺ էթիկայի հանձնաժողովը խախտում համարեց Առաքել Մովսիսյանի արարքը։ Հիշեցնենք, վերջինս համացանցով սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր հանդգնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին

Բռնաճնշումները Խորհրդային Հայաստանում (անիմացիոն տեսանյութ)

Երբ խոսում ենք ԽՍՀՄ փուլի բռնաճնշումների մասին, սովորաբար դրանք անվանում ենք անհատի պաշտամունքի հետևանք: Սրանով Մոսկվան և Կոմունիստական կուսակցությունը հայտնվում են շահեկան վիճակում՝ մեղքը բարդելով մեկ մարդու՝ Իոսիֆ Ստալինի, վրա: Սակայն այդ բռնաճնշումներն ունեցել են մի քանի փուլ: Տեսանյութում ներկայացված է, թե որ փուլում, որքան հայ է բռնադատվել այս ամենի արդյունքում: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ռուսաստանում ավտոբուսը բախվել է գնացքին. կա 17 զոհ  (Տեսանյութ)

Ռուսաստանի Վլադիմիրի մարզում՝ Պոկրով քաղաքում, ուղևորատար ավտոբուսը բախվել է գնացքին: Վերջին տեղեկություններով զոհվել է 17 մարդ, ավելի քան 10 մարդ, այդ թվում երեխաներ, վիրավորվել են, հաղորդում է Rosbalt-ը: Նշվում է, որ գնացքը Սանկտ Պետերբուրգից շարժվում էր Նիժնի Նովգորոդ, իսկ ավտոբուսը՝ Ղազախստանից Մոսկվա: Ավտոբուսում եղել է 56 մարդ: Ըստ նախնական տարբերակի՝ վթարի պատճառը եղել է ավտոբուսը:

Ինչպես են ազդել թանկացումները գնաճի վրա. «Հայոց Աշխարհ»

Չնայած սննդամթերքի որոշ տեսակների զգալի թանկացմանը, այնուհանդերձ վիճակագրական ծառայությունը սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքների շուկայում գների նվազում է արձանագրել։ Դա պայմանավորված է հիմնականում մեկ¬երկու ապրանքախմբերի էժանացմամբ։ Խոսքը մասնավորապես մրգերի, շաքարի ու շաքարավազի մասին է. մրգերի գնանկումը, վիճծառայության դիտարկումներով, կազմել է 9,5 տոկոս, շաքարավազը էժանացել է 4,6 տոկոսով։ Մրգի շուկայում տեղի ունեցող դրսեւորումները կապված են

Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության բազմամարտում զբաղեցրեց 13-րդ տեղը

Մոնրեալում (Կանադա) կայացավ սպորտային մարմնամարզության աշխարհի 47-րդ առաջնության բազմամարտի եզրափակիչը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 83.332 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։ Մեր թիմի առաջատար Հարություն Մերդինյանը ժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա վաղը։ Նա եզրափակիչ անցել է ութերորդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fig.gimnastics.com-ի

Հոկտեմբերի 7-ին ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Սարալանջի փողոցի հատվածում

Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան

ՀՀ ոստիկանություն. Ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը

Հոկտեմբերի 4-ին լրատվական կայքերից մեկում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Սերժ Սարգսյան. «Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»

Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին:Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Այսօր կարելի է վստահորեն ասել, որ համաժողովները դարձել են բովանդակալից, կառուցողական երկխոսության

Օծանելիքակոսմետիկական շուկայում հայտնաբերվել են խախտումներ

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի հաստատումից հետո հուլիսի վերջից ՇՎՏՄ-ն սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ Անցած երկու ամիսներին ստուգում իրականացվել է 14 ընկերություններում, որոնցից 7-ում գործընթացը դեռ շարունակվում է, մյուսներում արդյունքներն արդեն ամփոփված են։ Արձանագրվել են ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։ Մասնավորապես՝ 6 ընկերություններում՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ»

Օտարերկրյա ներդրողները ցանկանում են մուտք գործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Արա Աբրահամյանի և օտարերկրյա ներդրողների հետ։ Ներդրողները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։ Սուրեն Կարայանը գործարարների խնդրանքով ներկայացրել է «Մեղրի»

Միհրան Հակոբյան. «Հայ-ռուսական ռազմական համագործակցության առաջնահերթ խնդիրը Թուրքիան է». «Հայոց աշխարհ»

Խորհրդարանական ընթացիկ քառօրյայի մեխը դարձած հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ –Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ–ռուսական միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը որեւէ առնչություն չունի Ղարաբաղյան հակամարտության հետ՝ զորախումբն անելիք չի ունենալու ադրբեջանական հնարավոր հարձակումը կասեցնելու հարցում։ -Սկսենք նրանից, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը տարածաշրջանում կայունության եւ

Ինչպես XX դարասկզբին՝ Հայաստանը կրկին կեղծ երկընտրանքի առջև. «Ժամանակ»

Միշտ էլ կան այլընտրանքներ, բայց եթե այլընտրանքները մեզ ձեռնտու չեն, պետք է ընտրենք այն այլընտրանքը, որը բխում է մեր շահերից, ներկա այլընտրանքները վատն են: Այս մասին երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա գնահատմամբ՝ իշխանությունները կարողացել են օգտագործել այդ ռազմական ռեսուրսը, որը բխում է ՀՀ շահերից: Ավելին՝ նա կարծում

ԱԱԾ տարված ձերբակալվածի ոսկյա մատանին ու թանկարժեք ժամացույցը գողացվել է, սակայն ձերբակալվածը չի բողոքել. «Հրապարակ»

Զավեշտալի իրավիճակի առաջ են կանգնել մեր իրավապահները։ Պարզվում է՝ գողություններ կատարվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակարաններից, աշխատավայրերից, այլեւ անգամ քրեակատարողական հիմնարկներից, իսկ որ առավել աբսուրդ է՝ «կագեբեի» շենքից։ Պարզվում է՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով մեղադրյալ Սուրեն Երեմյանին՝ Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբորը, ձերբակալելուց հետո տեղափոխել են ԱԱԾ եւ այնտեղ

Պետգույքի մասնավորեցման ծրագրին դեմ էր 7 պատգամավոր. ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ «Ելքը» հայտարարեց, որ կողմ են քվեարկում, բայց իրավական առումով խնդիրներ են տեսնում: Հիշեցնենք, որ այս նախագծով սահմանվում է, որ լիազորագրով վերսկսեն կենսաթոշակ տալ զինհաշմանդամների, որոնք օտար երկրներում են՝ բուժման նպատակով:

Շատ տարօրինակ մի երևույթ խորհրդարանում. «Ժամանակ»

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկումը վերածվեց Հայաստանի իշխանության հոգեբանական ախտորոշման՝ վկայելով, որ այդ իշխանությունը, որպես այդպիսին, որպես ինստիտուտ, որը կրում է պետական կառավարման լծակներ, պատրաստ չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը: Խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը և միացյալ զորախմբի, այսպես ասած, օգտին բերվող փաստարկները վկայեցին այդ ամենը: Որովհետև այդ փաստարկները ոչ թե այն մասին էին, որ

Մեքսիկայի սահմանի ապագա պատը կանգնած է քաղաքական պատի առջեւ (Տեսանյութ) . «Ամերիկայի Ձայն»

Շատերն են հավատացած, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը չի իրականանա գոնե որոշ հատվածներում՝ լեռնային հատվածներում ու անապատներում։ Հանրապետական կոնգրեսականներից Ուիլ Հըրդի խոսքերով, ծովից ծով պատի կառուցումը ամենաանարդյունավետ ու ամենաթանկ ծրագիրը կարող է դառնալ։ Սակայն այլ օրենսդիրներ ասում են, թե սահմանին տիրող իրավիճակը չի կարելի լուրջ չընդունել։ Նրանցից Ջոն Ռեթքլիֆի խոսքերով,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031