Օրվա լրահոսը

Շիրակի դատախազն արձագանքեց ՇՊՀ դասախոսների աղմկոտ նամակին

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակ էին հղել երկրի նախագահին ու վարչապետին՝ ահազանգելով, որ «Ռեկտորն ավերում է բուհը» ու պահանջելով ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում։ Aravot.am-ի «Ռեկտորն ավերում է բուհը»՝ բաց նամակ ՀՀ նախագահին ու վարչապետին» վերտառությամբ նյութին արձագանքել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա Aravot.am-ին տեղեկացրեց, որ

«Քրդերի հանրաքվեն ոչ լեգիտիմ է, և Իրաքը պարտավորված չէ այն ճանաչել». իրաքցի նախարար. a1plus.am

«Քրդերի հանրաքվեն ոչ լեգիտիմ է և Իրաքը պարտավորված չէ այն ճանաչել». իրաքցի նախարարը պատասխանում է «Ա1+»-ի հարցերին Իրաքի կառավարությունը չի ճանաչում և երբեք էլ չի ճանաչի անկախ Քուրդիստանը։ «Ա1+»-ին փոխանցում է Հայաստանում գտնվող Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զաիդան Զաիդանը։ Սեպտեմբերի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի անցկացրած անկախության հանրաքվեին մասնակցել է ավելի քան 3.5 միլիոն ընտրող՝

Հայաստանի գեղեցիկ մսերը

— Քրիստինա Օրբակայտեն կարո՞ղ է դառնալ միսս Եվրոպա:

— Ո՞ւր է նրա վրա մի՞ս, որ…

Լարսին այլընտրանքը թո՞ւնելն էր (տեսանյութ)

Լարսին այլընտրանք ճանապարհի համար հայկական կողմը ոչ մի նորություն չունի

Նշանավորել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ երկիր կայացման ճանապարհին. Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար

Միացյալ Թագավորությունը սատարում է Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրին՝ ի թիվս այլնի աջակցելով, որպեսզի Ազգային ժողովը նախապատրաստվի ավելի մեծ վերահսկողական գործառույթների ստանձնմանը, Արդարադատության նախարարությունն իրականացնի հակակոռուպցիոն ռազմավարությունը և Պաշտպանության նախարարությունը ներդնի մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները հայկական զինված ուժերում:

Հարություն Խաչատրյան. «Կամավոր առաջարկում եմ իմ չարչարանքը»

Կինոն փոքր ազգերի համար զենք է, իսկ ես հին զինագործներից եմ

Իրաքյան կողմն առաջարկում է, որ Հայաստանն անպայման Բաղդադում ունենա մշտական գործող ապրանքային ցուցահանդես. Դավիթ Լոքյան

Դավիթ Լոքյան. «Բոլորիս հասկանալի է, որ Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է»:

Անդրիաս Ղուկասյանը կասկած ունի՝ 3 ոստիկանները ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներից չեն վնասվել

Պետք է փորձարարությամբ պարզել՝ արդյոք Գլինկայի 4 եւ Տիգրան Մեծի 55 հասցեները տեսանելի՞ են եւ կրակոցների համար հասանելի՝ ՊՊԾ գնդի համար

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը՝ Հայաստանում գործող վիզա կենտրոնների անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ

Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները բախվել են հետադարձ կապի բացակայության, անկանոն հերթերի եւ տեխնիկական սխալների, որոնց համար սպասարկող աշխատակիցները որեւէ պատասխանատվություն չեն կրում։

Արթուր Սաքունց. ԵՄ-ի հետ համաձայնագիրը փրկություն չէ

Ի՞նչ անի իշխանությունը, որ ստանա ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը

Ավտոմեքենայի սրահից գողացել են տեսախցիկ և համակարգիչ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից տեսախցիկ և համակարգիչ գողացած անձի ինքնությունը: 2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի

«Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության զարգացման համար». Արա Բաբլոյան

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում ասել է. «Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր

«Իմ դեմ ցուցմունք տված անձը դեպքի օրն անգամ Երեւանում չի եղել». Անդրիաս Ղուկասյան (Տեսանյութ)

Պաշտպանական կողմը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ Արտակ Մկրտչյանն առհասարակ Երեւանում չի եղել այդ օրը, այլ գտնվել է Գորիսում

«Ես տեսնում եմ փախուստ համանախագահների կողմից». Ստյոպա Սաֆարյան

«Հայտնի չէ մի դեպք, երբ կողմերը զուգահեռաբար միմյանց հայհոյեն ու փորձեն բանակցել»

«Երեւան Օփեն»»-ում հաղթանակին ավելի մոտ են Արման Միքայելյանն ու Կարեն Գրիգորյանը

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի ավարտին մնաց երկու տուր: Յոթնօրյա պայքարից հետո մրցաշարային աղյուսակը վեցական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Արման Միքայելյանը եւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Եվս ութ շախմատիստ, նրանց թվում՝ Հայաստանի երեք ներկայացուցիչ, վաստակել է 5.5-ական միավոր եւ բաժանում է 3-րդից 10-րդ հորիզոնականները: Այսօր նախավերջին՝ ութերորդ տուրի օրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պյոտր Սվիտալսկին հանձնարարեց. «Կատարեք տնային աշխատանքը»

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը բրյուսելյան գագաթաժողովից հետո Հայաստանի համար դրական ազդեցություններ է կանխատեսում

«Ցնցված եմ, և մեծապես հուսով, որ մարդկությունն էլ երբեք չի կրկնի նման խելագարություն». Վերոնիկա Սկվորցովա

Երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը Լևոն Ալթունյանի և ՀՀ առողջապահության ոլորտի մի խումբ պաշտոնատար անձանց հետ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև այցելել Ցեղասպանության թանգարան։ Ծանոթանալով 1915 թվականի մեծ եղեռնի պատմությանը` Վերոնիկա Սկվորցովան Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարել է հետևյալ գրառումը. «Ցնցված

Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց հարցաքննել Լեւոն Բարսեղյանին եւ Եղիշե Պետրոսյանին (Տեսանյութ)

Կա լրատվամիջոցի տեսագրություն այն մասին, թե ինչպես եմ ես իջնում Ազատության հրապարակի հարթակից եւ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հետ շարժվում դեպի Թումանյան փողոց

Հոկտեմբերին «Մանանա» թեյերը կարտահանվեն Ռուսաստան

Տեսականու ընդլայնման և հաջող ռեբրենդինգի իրականացումից հետո հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը դուրս են գալիս ռուսաստանյան շուկա և վաճառքում կլինեն արդեն հոկտեմբերից: Ռուսաստանում «Մանանա» թեյերը ներկայացվեցին WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին ավելի քան 65 երկրների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսում մասնակցությունը հնարավորություն տվեց ընկերությանը ներկայացնել իր յուրահատուկ տեսականին, որն արդեն մեծ պահանջարկ է վայելում հայկական շուկայում:

Ռուսերեն՝ արտագաղթողների համար

Հայեցակարգի քննարկումներում ասվում է նաև, թե ռուսերենը հայ սովորողի համար գիտության ոլորտ մտնելու գլխավոր բանալին է, քանի որ մեր գրադարաններում մասնագիտական գրականության մեծ մասը ռուսերեն է: Հարկ է առարկել, որ նկատի առնված գրականությունը խորհրդային տարիներից է ու ակնհայտորեն հնացած է (անկախության տարիներին գրադարանների համալրումը խիստ նվազել է, բազմաթիվ գրադարաններ էլ վերացել են), իսկ համացանցի անգլերեն գիտական նյութերը շատ ավելի էժան են ու մատչելի:

Խոսրովի հրդեհը տեխնածին կամ մարդկայի՞ն գործոն էր

Արջերն ու մյուս կենդանիները վերադառնում են Խոսրովի արգելոց

Ստեփան Գրիգորյան. Քաղաքական ուժերի 5 տոկոսն է պրոեվրոպական, հասարակության`51 տոկոսը

Քաղաքական վերնախավի եւ հասարակության տրամադրությունները հակադիր բեւեռներում են

«Մի քանի տղամարդ ենք տեսել, այն էլ մեզանից վախենում, փախչում են». Զարուհի Փոստանջյանն Ալավերդիում էր

Մի քանի օր է՝ Զարուհի Փոստանջյանը շրջում է Լոռու մարզի համայնքներով, հանդիպում բնակիչների հետ: Շրջելով մարզի Ալավերդի քաղաքում, Փոստանջյանն ասաց, որ Ալավերդին եւս Հայաստանի լքված քաղաքներից մեկն է. «Մարդ չկա փողոցներում, դատարկություն: Գրեթե բոլոր քաղաքացիները, ովքեր որ ներկա էին քաղաքի այն մասում, բոլորը պնդում էին, որ քաղաքում մարդ չի մնացել, բոլորը գաղթել են, եւ եթե

ՌԴ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում առողջապահական համաժողովի հրաշալի կազմակերպման համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, Նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առթիվ հարուցված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ: Այսպես, Արարատ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 04.09.2017թ.-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ համոզել են խոստովանել գողության դեպքը, որի հետ ինքը առնչություն չի ունեցել: Այնուհետև բաժնի

Սեֆիլյանը մշտապես մերժում էր խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությունը. Պետրոս Մակեյանի բացատրությունը. «Հայոց աշխարհ»

Հիմա ցուցակում ընդգրկել է «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին: Սեֆիլյանը իր դիմումի հասցեատերերին կոչ է անում «վերջ տալ ինքնախաբեությանը եւ որդեգրել ելքի միակ ուղին՝ ժողովրդային ընդվզումը»։ Ստացվում է, որ այդ մարդիկ մինչեւ հիմա ինքնախաբեությա՞մբ էին զբաղված։

«Հայաստանը մտցրել են ԵՏՄ կոչվող ճահճի մեջ, ասում են՝ եկեք այնպես անենք, որ մեր երեխաներն այդ ճահճի լեզուն սովորեն». Դավիթ Սանասարյան

Աշոտ Բլեյանն ահազանգում է, թե օրենքով թույլատրելի է յուրաքանչյուր լեզվով առավելագույնը 4 օտարալեզու դպրոց, մինչդեռ դրանց թիվը 40-ից ավելի է

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը կգերազանցի 2 միլիարդ դոլարը (տեսանյութ)

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի համար մինչ այժմ ծախսվել է 150 միլիոն դոլար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031