Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Եթե բատուտի տերերն են որոշում քաղաքի ճակատագիրը, քաղաքապետարանն այդ դեպքում ի՞նչ է անում». «Ժողովուրդ»

Օպերային թատրոնի շրջակայքի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ նաեւ Հովհաննես Թումանյանի արձանի վիճակին։ Դրա վերեւի մասից քարերը պոկվում-ընկնում են։ Մեկի մտքով չի անցնում՝ արձանին տիրություն անի։

Եռացող ճգնաժամ Լեռնային Ղարաբաղի շուրջ

Ադրբեջանը հայտարարել է, որ խոշոր ռազմական զորավարժություններ է նախապատրաստում: Դրանց կմասնակցեն 15 հազար զինվորական, մարտական ինքնաթիռ և ավելի քան 150 տանկ և զրահամեքենա: Զորավարժություններին մասնակցում են նաև Թուրքիայի օդուժի F-16 կործանիչներ և C-130 տրանսպորտային ինքնաթիռներ:

«Մենք ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ ենք հանում, ո՛չ, անընդունելի՛ է». Կոստանյանը՝ նոր օրենքի մասին

Կոստանյանի խոսքով՝ «Ստացվում է, որ գլխավոր դատախազը կարող է մեկի հետ կոպիտ խոսել, մենք ասում ենք՝ այ, արի մենք հիմա քեզ գործից ազատում ենք, բայց եթե օրենք խախտի, ապօրինի որոշում կայացնի՝ ոչ մի բան չենք անելու»:

Գազարով աղցանը՝ լյարդի, լեղապարկի, ինչպես նաեւ մարսողությունը բարելավող հրաշալի միջոց 

Գազարով եւ գազարատերեւով աղցանը հին հայկական խոհանոցում հայտնի է եղել որպես լյարդի, լեղապարկի հիվանդությունների, ինչպես նաեւ մարսողությունը բարելավող հրաշալի միջոց: Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է  400 գրամ գազար, 400 գրամ գազարատերեւի կանաչ զանգված, 40 գրամ բազկաճավ, 30 գրամ նեխուրի ճավ, ձեթ, աղ, 50 գրամ գլուխ սոխ: Պատրաստման եղանակը: Գազարն անցկացնել քերիչով, տերեւների զանգվածը, ինչպես նաեւ

Հյուսիս հարավ մայրուղու լվացքատունը. «Ժողովուրդ»

Պատահական չէ, որ ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցողները կարճ ժամանակում բազմապատկեցին իրենց ունեցվածքը։

Ինչու չի կայանալու Վահան Արծրունու համերգը Զվարթնոցում. կազմակերպիչները օրը տեղափոխել են, պայմանագիր չեն կնքել

Ամեն դեպքում, որևէ պայմանագիր մինչ օրս կնքված չէ։ Իսկ պայմանագիրը նաև ենթադրում է ծառայությունների մատուցում՝ անվտանգության, էլեկտրաէներգիայի ապահովում, աշխատակիցների ներկայություն, համերգների համար անհրաժեշտ այլ պարագաներ

Եթե իշխանությունները պատրաստ չեն անգամ երկրի զարգացման այլընտրանքային տարբերակների քննարկմանը, ապա… «Ժամանակ»

Պարզ է, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման գաղափարն ունենա սոցիալական բազա, երկրի զարգացման հարցը դառնա հանրային քննարկումների թեմա: Թերևս հենց այս նպատակով է «Ելք»-ը շրջանառու դարձրել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գաղափարը: Ըստ ամենայնի, իշխանությունները մտադիր չեն ընդդիմությանը տալ այդ ժամանակը

Ալիեւի նյույորքյան ֆիասկոն

Ալիեւի պահվածքը վկայում է այն մասին, որ նրան ոչինչ չի մնացել, քան միջազգային հեղինակավոր ամբիոններից բացառապես սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցնելը:

Երեխաները նման շենքում դասի են նստում, օձ, կարիճ, մուկ., բոլոր կենդանիների հետ համատեղում են իրենց կրթական պրոցեսը. «Հայկական ժամանակ»

Ի վերջո, իշխանությունները համաձայնեցին դպրոցի տարրական դասարանները տեղափոխել Սիսակյանի անվան ավագ դպրոց, վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը:

Թմրամիջոցների հետ խոտ, թեյ են խառնել եւ փչացրել ոստիկանության փորձագիտական լաբորատորիան. Հունան Պողոսյան

Փոխոստիկանապետը նշեց, որ հայտնաբերված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ խմբաքանակները, որպես կանոն, գալիս են՝ հետագայում տարանցիկ ճանապարհով անցնելու եւ այլ երկրներ տեղափոխելու համար. «Մեր շուկան իրենց բացարձակ չի հետաքրքրում: Գիտեք, խնդիր է սինթետիկ թմրամիջոցները, մասնավորապես, «սպայս» կոչվածը»:

Էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9 տոկոսով

Արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաև դեպի Վրաստան

Բեռնատարը բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդը տեղում զոհվել է (Տեսանյութ)

«Որ մի մեշոկ վերցնեմ, չի՞ կարելի: Մեկ է, բոլորը կրած տանում են», հարցնում է մի կին ու տանում պարկը:

Անարդարություն՝ դատավորների նկատմամբ. Արփինե Հովհաննիսյանը արտոնյալ դատավորների դեմ նախագիծ է բերել

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշի, թե որ դատարանի նախագահը պետք է արտոնություն ունենա, ինչքան ունենա, ինչքան չունենա, ոչ թե իրենք իրենց նստեն որոշեն եւ բոլորը գոհ ու երջանիկ լինեն: Նրա խոսքերով՝ «Արդարադատության որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք»:

Հակոբ Հակոբյան. «Բիզնեսն առաջ է գնում դանդաղ տեմպերով, էդտեղ մեր կառավարությունն իր դերն ունի». «Հրապարակ»

Չէ, պատկերացրեք, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա ինչ հարց որ իմ մեջ եղել է, ես բարձրացրել եմ, ու հիմնականում դրական լուծում ստացել են։

Չկատարված հարկային պարտավորությունները սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750 մլն դրամ

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով:

Մեյդան TV-ի գործադիր տնօրեն. Ադրբեջանում վերանում են ազատության կղզյակները. «Ամերիկայի ձայն»

Վերլուծաբանները համամիտ են, որ Ադրբեջանում մամուլի և ազատության նկատմամբ բռնաճնշումների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցների սպառնալիքն է:

Ազատականության «Այլընտրանքը»

Քանի որ Հայաստանում որեւէ հետաքրքիր բան տեղի չի ունենում` չհաշված գեղեցկության մրցույթը (երբ հաղթող աղջկան սկզբից թագը տվեցին, հետո ձեռքից առան), անդրադառնանք եւս մի միջազգային թեմայի` Գերմանիայում կայացած ընտրություններին: Չնայած Անգելա Մերկելը կրկին դարձել է վարչապետ, եւ նրա` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը հարաբերական մեծամասնություն է ստացել Բունդեսթագում, սակայն թե՛ այս եւ թե՛ մնացած «ավանդական» կուսակցություններն առնվազն մտածելու

ԱՍԵԿՈՍԵ

Ես ու Հենրիխ Մխիթարյանը սովորում ենք միմյանցից:  ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ

Վերջին տուրից առաջ Կարեն Գրիգորյանը միանձնյա գլխավորեց «Երեւան Օփեն»-ը

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր ավարտվում է շախմատի «Երեւան Օփեն» միջազգային մրցաշարը: Երեկ կայացած նախավերջին՝ ութերորդ, տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով միանձնյա գլխավորեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեք շախմատիստ, նրանց թվում՝ հայաստանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, 6,5 միավորով բաժանում են 2-րդից 4-րդ հորիզոնականները: Այսօր հայտնի կդառնան մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ոտքերիդ վրայից ամպիկների փետուրները երբե՜ք թափ չտաս…

Երջանկությունն էլ ամենուրեք նրան է փնտրում ու այցելում նրանց, ում մտքում Սեր է՝ առանց նախապայմանների

Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում: Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով և խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում: Ալիևի ելույթի առաջին տողն

Ադրբեջանին, հնարավոր է, հեռացնեն Եվրախորհրդից. HRW

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դատական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ՝ կապված քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովին ճաղերի ետևում պահելու հետ: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում: Իրավապաշտպանները նշում են, որ սա աննախադեպ քայլ է, և Եվրախորհուրդը երբեք նման բան նախկինում չի արել: Դատական գործընթացների արդյունքում հետագայում Ադրբեջանը կարող է զրկվել

Իսրայելը բացարձակ ոչինչ չի ձեռնարկել՝ ինձ ադրբեջանական բանտից փրկելու համար. Լապշին

Ո՛չ, Իսրայելը՝ որպես պետություն, ինձ չի օգնել: Բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել են առանձին մարդիկ, փաստաբաններ (հատկապես Էլի Հերվիցը), Կնեսետի պատգամավորներ, հասարակական գործիչներ, լրագրողներ: Նրա՛նց շնորհակալություն, ոչ թե Իսրայել պետությանը, որը, չնեղանաք, բայց ինձ վաճառեց ռազմական պայմանագրի դիմաց:

Երկաթյա դռներից այն կողմ. «Կոշ» ՔԿՀ․ Ա1+ (Տեսանյութ)

Հայաստանում դատապարտյալներից շատերը նախընտրում են պատիժը կրել հենց Կոշի բանտում, եթե իհարկե՝ նրանց տրվեր ընտրելու հնարավորությունը։ Կոշում գործում է պատժի կրման կիսաբաց ռեժիմ։ Այստեղ պահվում է շուրջ 350 դատապարտյալ։ Նրանց մեծ մասը փշալարերից ներս հայտնվել է մեկից ավելի հանցագործություն կատարելու մեղադրանքով։ Ազատություն հետդարձի ճանապարհը որոնողներն այստեղ շատ են, բայց հետքը գտնում են քչերը։ Վաղաժամկետ ազատ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին: Միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը»,

Artyom’s ընկերության պարզաբանումը՝ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի վերաբերյալ

Ի պատասխան մեր ընկերության և «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ ծավալված բազմաթիվ քննարկումների՝ Artyom’s ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ։ Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Ինչը, ցավո՛ք,

Բանակցային գործընթացի նոր շրջանին ընդառաջ. մի քանի նկատառում

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին հարցեր՝ կապված առաջիկայում եւս մեկ՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Չնայած իրար հաջորդող իրադարձությունների այս՝ արդեն սովորական դարձած շրջապտույտից այլ բան, քան եւս մեկ շրջան սպասել երեւի թե չարժե,

Եվս մեկ ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում․ razm.info

Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված  Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը: Քերիմով Ասիֆին ծեծել են նրա 3 ծառայակիցները, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոր պնդմամբ՝ Ասիֆը հիվանդանոցում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031