Օրվա լրահոսը

«Երեւան Օփենում» ընդգծված առաջատարներ դեռ չկան

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան Օփեն» մրցաշարում արդեն խաղացվել է վեց տուր, սակայն հաղթողի կոչման համար պայքարում ընդգծված առաջատարներ դեռ չկան: Միանգամից ութ շախմատիստներ վեց հնարավորից վաստակել են հինգ միավոր: Ընդ որում, առաջատարների մեջ են հայաստանցիներ Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը: Եվս 11 հոգի ունի 4,5 միավոր: «Երեւան Օփենին»

Ինքնասպանության փորձ. այդ քայլին դիմած քաղաքացուն չեն հայտնաբերել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Քրիստափոր փողոցում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Տեղազննման արդյունքում կասկածելի պահվածքով քաղաքացի չի հայտնաբերվել: ՀՀ ԱԻՆ

Լեւոն Արոնյանը Դին Լիժենի հետ պարտիայում կարող էր հաղթել

Թբիլիսիում այսօր կայացավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի դասական երկրորդ պարտիան, որում Լեւոն Արոնյանը խաղում էր սեւերով: Չինացի Լին Դիժենի հետ պայքարում, թեեւ մեր առաջատար գրոսմայստերը առավելություն ուներ, սակայն շախմատիստները 75-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Հաշիվը դարձավ 1:1: Վաղն Արոնյանը խաղալու է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծանրորդ Մարտին Քոչարյանը մեդալի համար չպայքարեց

Պրիշտինայում (Կոսովո) քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկան պատանիների առաջնությունում այսօր պայքարին մասնակցեց Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Մարտին Քոչարյանը (15 տարեկաններ), որը երկամարտում  ցույց տված 189 (84+105) կգ արդյունք եւ տեղ զբաղեցրեց  ութերորդ հորիզոնականում: Վաղը Հայաստանից մրցահարթակ կմտնեն Գեւորգ Ղահրամանյանը (69 կգ, 15 տարեկաններ) եւ Բաբկեն Բագրատյանը (62 կգ, 17

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում կառուցված անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոնի բացման արարողությանը: «Հայկ և Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ի նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Մանկական կենտրոնը կառուցվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) պատկանող մոտ 800քմ հողատարածքի վրա:

Պատահար` Հրազդան քաղաքում. կան տուժածներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Մասնագիտությամբ անասնաբույծ ռեժիսորից մինչեւ անարդյունավետ կառավարողներ

Կինոմիության նախագահի թեկնածուների կենսագրությունները

Մարիամ Շահինյան. «Վիվա Կալաս» ծրագիրը ներկայացնելու ենք Քարնեգի եւ Զիփփեր հոլերում»

«Ազգային պատկերասրահ» եւ Վերադարձի փառատոների հիմնադիրը չի ընկերկում

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes-ները, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Газель-ը, Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Դավիթ-Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 34 PF 003 համարանիշի, Mercedes Vito մակնիշի 35 GP 406 համարանիշի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Газель մակնիշի 012 LU 63 համարանիշի, Opel Vectra մակնիշի 23 LU 868 համարանիշի և Toyota

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 25-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-26-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին

«Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած «Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներին՝ կազմակերպության նախագահ մոնսինյոր Վիլմ Սանդերսի գլխավորությամբ և Գերմանիայի հայոց թեմի Բավարիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ կառույցը հավատարիմ իր առաքելությանը՝ այսօր ևս շարունակում

Հայ ռուսահպատակ մեծախոսնե՛ր, լռե՛ք, հա՞, լռե՛ք: Մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել Մոսկվայում

Այս տարեսկզբին փակվել է Մոսկվայում 1989 թվականին, երկրաշարժից ունեզրկված ու Մոսկվա տեղափոխված հայ երեխաների համար հիմնադրված գործող ու կայացած թ.1650 հայկական դպրոցը: Այն օպտիմալացման անվան տակ միավորել են մի այլ դպրոցի՝ պատճառաբանելով, որ այդ դպրոցում սովորում են 150 հայ երեխաներ, ու դպրոցը աշակերտ թվով է ֆինանսավորվում, շենքը մեծ է ծախսը՝ շատ: Շատ տարօրինակ է, որ

Սնկով լցոնած նրբաբլիթներ

Աղացած մսի փոխարեն սնկով լցոնած այս նրբաբլիթները` «բլինչիկները», նույնքան համեղ են եւ կարող են ուրախացնել ձեր բուսակեր հյուրերին կամ ընտանիքի անդամներին: Անհրաժեշտ մթերքները Խմորի համար 3 ձու 750 մլ կաթ 250 մլ հանքային ջուր 3 ճաշի գդալ բուսայուղ 2-3 բաժակ ալյուր 0,5 թեյի գդալ սոդա 0,5 թեյի գդալ աղ Միջուկի համար Սունկ- 0,5 կգ Գլուխ

Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը անտառներին չի սպառնում. ՀՀ ԱԻՆ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:40-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան: Առկա է 7 ծխացող օջախ: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 13 հրշեջ-փրկարար և 2 միավոր հրշեջ տեխնիկա: ՀՀ ԱԻՆ

ՀՀ-ի և Կոսովոյի ԱԳ նախարարները հանդիպումները լավ առիթ են համարում (Տեսանյութ)

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Բեհջետ Պացոլին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները։  

Արա լեռան լանջին իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09:00-ի դրությամբ Արայի լեռան գոտում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով, առկա է 19 ծխացող օջախ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 47 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա: *** Սեպտեմբերի 22-ին, ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է: Ժամը 10:56-ի դրությամբ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից դեպքի վայր է մեկնել 10 փրկարար: Ժամը 16:22-ի դրությամբ

Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարներն անդրադարձան մի շարք հրատապ միջազգային խնդիրների (Տեսանյութ)

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացումը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ: Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

Հայաստանի չորս շախմատիստներ «Երեւան Օփենի» առաջատարների շարքում են

Երեւանում ընթացող շախմատի «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի հինգերորդ տուրից հետո հինգ շախմատիստներ 4,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, որոնցից չորսը ներկայացնում են Հայաստանը: Առաջատարների մեջ են Արման Միքայելյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը: Այսօր կկայանա վեցերորդ տուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Բարձրաշնորհ Հայր Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի և Հայաստանի հետ վարժարանի կապերի պատասխանատու Ադրիանա Շուպարալյանի։ Նորին Սրբությունը, իր հայրապետական սերն ու օրհնությունը բերելով  հայորդիներին, իր գնահատանքը փոխանցեց վարժարանի տնօրինությանը կրթօջախի սաների

Էդվարդ Նալբանդյանի ելույթը` ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց և ելույթ ունեցավ՝ «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։ Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասաց. «Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների

Մեր փողոցների անունները

Փողոցների անունների թեման հավերժական վեճերի թեմա է. մեկի կարծիքով՝ Անաստաս Միկոյանը մեր ազգի համար շատ վատ բաներ է արել, մի ուրիշի կարծիքով՝ շատ լավ բաներ: Լավ է, որ բոլշևիկներին ատողները Մյասնիկյանին ու Շահումյանին են հանգիստ թողնում:

Ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող երեխան վրաերթի է ենթարկվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կետրոնի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխայի (մոտ 15 տարեկան), ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Գ.-ն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի  Գլխավոր վեհաժողովի շրջանակում առանձին, հետո եռակողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ: Հանդիպման հիմնական

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները` իրավապայմանագրային դաշտի ընդլայման մասին

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, փոխադարձ այցելությունների ժամանակացույցը: Նախարարներն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայմանը և միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին: ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

Փլուզում Խարբերդի ամառանոցների տներից մեկում. փլատակներում մարդ է մնացել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների 11-րդ

Միլանում՝ Versace –ի ցուցադրությանը, բեմ են բարձրացել 90-ականների թոփ-մոդելները

Միլանի նորաձևության շաբաթում՝ Versace –ի ցուցադրությանը բեմ են բարձրացել 90-ականների միանգամից մի քանի սուպերմոդել, գրում է Elle-ը: Ցուցադրությունը նվիրված է եղել Ջիանի Վերսաչեին, որը սպանվել է 20 տարի առաջ Մայամիում: Versace-ի նոր՝ գարուն-ամառ 2018 հավաքածուն դարձել է Միլանի նորաձևության շաբաթի ամենավառ իրադարձությունը: Դիզայներ Դոնաթելլա Վերսաչեին հաջողվել էր մեկ բեմում հավաքել 90-ականների թոփմոդելներին: Մասնավորապես, բեմ են

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։

Հաղարծինում փորձել են կրկին փակել միջպետական ավտոճանապարհը, սակայն չեն թողել

Վառելափայտի վերաբերյալ պայմանավորվածություններ կան

Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն ավարտվել է

Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է  ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Այլ մանրամասներ առայժմ հրապարակված չեն:

Լեւոն Արոնյանն ու Դին Լիժենը ոչ-ոքի են արել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիայում

Թբիլիսիում ավարտվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր եզրափակչի դասական շախմատի առաջին պարտիայում սպիտակներով հանդես եկող Լեւոն Արոնյանը 37-րդ քայլում միավորը բաժանել է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Վաղը կայանալիք երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատարը խաղալու է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031