Օրվա լրահոսը

Փլուզում Խարբերդի ամառանոցների տներից մեկում. փլատակներում մարդ է մնացել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների 11-րդ

Միլանում՝ Versace –ի ցուցադրությանը, բեմ են բարձրացել 90-ականների թոփ-մոդելները

Միլանի նորաձևության շաբաթում՝ Versace –ի ցուցադրությանը բեմ են բարձրացել 90-ականների միանգամից մի քանի սուպերմոդել, գրում է Elle-ը: Ցուցադրությունը նվիրված է եղել Ջիանի Վերսաչեին, որը սպանվել է 20 տարի առաջ Մայամիում: Versace-ի նոր՝ գարուն-ամառ 2018 հավաքածուն դարձել է Միլանի նորաձևության շաբաթի ամենավառ իրադարձությունը: Դիզայներ Դոնաթելլա Վերսաչեին հաջողվել էր մեկ բեմում հավաքել 90-ականների թոփմոդելներին: Մասնավորապես, բեմ են

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։

Հաղարծինում փորձել են կրկին փակել միջպետական ավտոճանապարհը, սակայն չեն թողել

Վառելափայտի վերաբերյալ պայմանավորվածություններ կան

Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն ավարտվել է

Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է  ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Այլ մանրամասներ առայժմ հրապարակված չեն:

Լեւոն Արոնյանն ու Դին Լիժենը ոչ-ոքի են արել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիայում

Թբիլիսիում ավարտվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր եզրափակչի դասական շախմատի առաջին պարտիայում սպիտակներով հանդես եկող Լեւոն Արոնյանը 37-րդ քայլում միավորը բաժանել է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Վաղը կայանալիք երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատարը խաղալու է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոյեմբերյանցի «Պուտինը» չմիացավ Զարուհի Փոստանջյանի հեղափոխությանը (Տեսանյութ)

Նոյեմբերյանցիները զգուշավոր են հեղափոխական կոչերին

Մեկ ոսկի, երկու արծաթ եւ մեկ բրոնզ՝ բանակայինների աշխարհի առաջնությունում

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: Այսօր 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը եզրափակչում պարտվեց լիտվացի ըմբիշին եւ արժանացավ արծաթե մեդալի, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր: Նախորդ օրը 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը (նկարում) նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)՝ բավարարվել էր բրոնզով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացնում է. «Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»: Հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Հիշեցնենք, որ հանդիպման օրակարգում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

Պատանի ծանրորդները Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին մեդալների հարուստ ավարով

Պրիշտինայում (Կոսովո) այսօր մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկան պատանիների առաջնությունում Հայաստանից առաջինը պայքարը սկսեցին 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) եւ Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ): Արա Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 186 կգ արդյունք եւ նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նա փոքր ոսկի նվաճեց նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ

Մետրոպոլիտենում աշխատանքի ընդունելու համար կաշառք է պահանջել ու ստացել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել Մետրոպոլիտենի աշխատակից, 1972 թ. ծնված Ա. Խ.-ին: Պարզվել է, որ նա հուլիսի 11-ին իր աշխատասենյակում աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուհուց որպես կաշառք պահանջել և

Արմեն Աշոտյանը հրապարակել է Բաքվում ասուլիսի տեսագրությունը (Տեսանյութ)

Արդեն Վրաստանի մայրաքաղաքում գտնվող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է իր եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ երեկ Բաքվում ասուլիսի տեսագրությունը: «Մենք պետք է մեր հարցերը լուծենք որպես ժամանակակից մարդիկ: Մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ ունեն կորցնելու»,- մասնավորապես ասել էր Արմեն Աշոտյանն ասուլիսում:

Հրդեհ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում. անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:

Հայերի առաջին այցելությունը Բաքու՝ ապրիլյան պատերազմից հետո (ֆոտոշարք եւ տեսանյութ)

«Առավոտի» կողմից հայտնենք, որ նրանք արդեն լքել են Ադրբեջանի մայրաքաղաքը եւ Վրաստանում են: 

Էդվարդ Նալբանդյան. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների, անաչառ վերլուծությունների վրա (Տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին: ՄՃԽ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղություններն ու կատարվող հետազոտությունները։ Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, շեշտեց, որ կազմակերպության կողմից պատրաստվող զեկույցները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների, անաչառ վերլուծությունների վրա, հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերի կարծիքները, իրենց նպաստը

«Խոստումը» միայն ֆիլմ չէ, – ասաց դոկտոր Էսրաիլյանը, – Դա շարժում է»

Հատուկ ուշադրության արժանացան օսկարակիր ռեժիսորի հայտարարած մարտահրավերի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները

Համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ համերգ, որը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների արդյունքների յուրահատուկ ամփոփումն էր: Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանի

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Տնային պայմաններում պահածոյացված շուշանի թթվի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է բոտուլոտոքսին:

Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը մեկ

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։

Արթուր Էլբակյանը կղեկավարի «Ամերիկայի ազգերի թատրոնը»

Broadway World կայքից տեղեկանում ենք, որ Լոս Անջելեսը կունենա նոր թատերական հարթակ, որը կոչվում է «Ամերիկայի ազգերի թատրոն»: Այն կղեկավարի ամերիկաբնակ մեր հայրենակից Արթուր Էլբակյանը: «Ամերիկայի ազգերի թատրոն» հարթակը ստեղծելը հետապնդում է կարևոր նպատակ` էլ ավելի սերտացնել ԱՄՆ-ում ապրող, թատերական ոլորտում գործող ազգերի ներկայացուցիչների միջեւ կապերը: Տարբեր ազգերի ստեղծագործողներ, հայտնի և անհայտ, մրցանակներ ստացած, ինչպես

Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

2017 թվականի սեպտեմբերի 21-ին հետախուզվողներից երկուսը՝ Ռ.Գալստյանն ու Ա.Նազարյանը, ինքնակամ վերադարձել են Հայաստան։

Ստեղծվել է հանձնաժողով՝ Խոսրովի անտառում, «Նաիրիտ»-ում եւ Բյուրականում հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով

Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի հարակից անտառային տարածքում, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում , «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառային տարածքում ծագած հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու

«էս ռուսները ասում են՝ հենց մի սխալ արեցիք՝ մենք ձեր գլխին բամփելու ենք». Վահրամ Մարտիրոսյան (Տեսանյութ)

Իրենք ուզում են որ Հայաստանում բնակվող 3 միլիոն հայ խոսեն իրենց լեզվով, բայց իրենց սրտին չի նստում, որ 300 հայ երեխա Մոսկվայում հայերեն խոսի:

Ներկայացվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին արձանագրված հրդեհի բռնկման պատճառները և հետևանքների մոնիթորինգի նախնական արդյունքները

Քամու հետևանքով արագ տարածված կրակը մեծամասամբ չի վնասել բույսերի արմատային համակարգը և հրդեհից արդեն 20 օր անց արձանագրվել են խոտերի և ծառերի բնական վերականգնման բազմաթիվ դեպքեր, սակայն վնասի վերջնական չափը հնարավոր կլինի գնահատել միայն հաջորդ տարվա գարնանը:

Ոստիկանը «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ է մտել ակումբ այցելած 4 երիտասարդների հետ

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն, 06.09.2017թ.-ին` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գ. Դ.-ն, «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ

Վթարային ջրանջատում Վայոց Ձորում և Գեղարքունիքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 25-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Ժամը 09:30-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի՝ Ջերմուկի խճուղու, Երկրաբաններ, Վիկտոր Համբարձումյան թաղամասերի, Շինարարների փողոցի, Ժամը 09:00-17:30 կդադարեցվի Գեղարքունիկի մարզի` Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների, <<Սևան>> քրեակատարողական հիմնարկի: Ընկերությունը

Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում

Սեպտեմբերի 21-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին: Հանդիսությանը ներկա էին ԻԻՀ պետական այրեր, Իրանում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ղեկավարներ ու անդամներ, իրանահայ համայնքի անդամներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով անդրադարձավ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031