Օրվա լրահոսը

Ոստիկանները բացահայտեցին սպանությունը: Երկու զոհ՝ Սևանա լճի լողափերից մեկում ծագած վիճաբանության հետևանքով

Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել

Շեքսպիրի «Համլետն» ու Մյուլլերի «Hamletmachine»-ը (Ֆոտոշարք)

Երիտասարդ դերասանը մարմնավորեց հայտնի ողբերգության ոչ միայն տղամարդկանց, այլեւ Օֆելյային Հստակ վիճակագրություն չկա 1603թ. առաջին անգամ հրատարակված Շեքսպիրի «Համլետ» ողբերգության մինչ օրս բեմադրված ներկայացումների թվի մասին, բայց նշվում է, թե այն ամենաշատն է բեմադրվել աշխարհի թատրոններում, իսկ ճանաչված կինոռեժիսորներն այս ստեղծագործությանն անդրադարձել են շուրջ 20 անգամ: Ընդ որում, սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է, որը պարունակում

Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կա 8 վիրավոր

Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ պաշպանության վարչությանը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 15:47-ի սահմաններում՝ Միդ Ուիլշեր արվարձանում: Հաղորդվում է, որ մեքենան մխրճվել է 9 մարդու մեջ, սակայն նրանցից մեկին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:

Էդուարդ Շարմազանով. «Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»

«Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հիշեցնենք, հանգստյան օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական բնակավայրերը: «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են

Բնական միջոցներ՝ ամուր ատամներ ունենալու համար

Բնաբույժներն ատամի էմալը պահպանելու համար խորհուրդ են տալիս օգտագործել կաղամբի հյութ, իսկ վարունգի, բազուկի եւ գազարի հյութերի խառնուրդը նպաստում է ատամների հիվանդությունների բուժմանը: Ատամների եւ լնդերի ամրացման համար օգտակար է ձիթապտղի ջուրը, որով հարկավոր է ողողումներ կատարել: Ատամները սպիտակեցնելու եւ ամրացնելու համար դարչինը խառնել մեղրին եւ քսել շարժվող ատամին: Ատամները չեն փչանա, եթե ամեն առավոտ

Օրենսդիր մարմինը սխալ օրենք է ընդունել

ԻԱԿ-ը ՍԴ-ում հաղթեց

Կարեն Կարապետյան. «Առարկայական պետք է խոսել, ներգրավել արտերկրում գտնվող արարատցիներին, ինչը նոր ալիք կձևավորի»

Խոսելով առողջապահության համակարգում բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է պետպատվերի համակարգում նախատեսվող քայլերը: Վարչապետը շեշտել է, որ համակարգում առկա է մեծ ստվեր և հաջորդ տարվանից պետպատվերի բաշխումը կատարվելու է երկու հիմնական սկզբունքի հիման վրա՝ պարտադիր աուդիտի անցկացում և կոմերցիոն մասնաբաժնի հստակեցում:

Սպանություններ Սևանում. սպանվել է նաև «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերը. shamshyan. com

Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանթյամբ երիտասարդ տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանի

Հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը Ալաբինոյի տանկային երկամարտում. ԱՐՑԱԽՊՐԵՍ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տանկային երկամարտի չորրոդ մրցաշրջանում մրցում էին Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի ու Նիկարագուայի ներկայացուցիչները։ Առաջինը վերջնագծին հասան հնդիկ տանկիստները, երկրոդրը՝ հայերը, իսկ երրորդը՝ Վենեսուելայի ներկայացուցիչները։ Նիկարագուայի տանկը վերջինն էր։ Սա մրցաշրջանի նախնական արդյունքներն են․վերջում դատավորները կհաշվեն ժամանակը՝ հաշվի առնելով տուգանային պատժամիջոցները, լրացուցիչ շրջաններն ու կանգառները։ Հայաստանի զինված ուժերն այսօր ներկայացավ մի անձնակազմով, որի

«Հայկական կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ. «Ռազմինֆո»

Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած» կրակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն (Əkbərli Hüseyn Zakir oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Էքբերլի Հուսեյնը Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Եչարա գյուղի բնակիչ էր՝ ծնված 1993-ին։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

«Այդ մարդը պաշտոնի կարիք ուներ». Դավիթ Սանասարյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին

«Որքան հիշում եմ՝ Բալասանյանը ընդդիմադիր կեցվածք ուներ, այդ ոնց եղավ, որ դարձավ Արցախի ազգային անվտանգության քարտուղար»

Պատանի հունահռոմեականները կրկնեցին ազատ ոճայինների արդյունքը

Սարաեւոյում եզրափակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները: Մեր թիմից վերջին օրը պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը, որը 7:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ բուլղարացի Ցվետան Սիրաշկիի նկատմամբ: Հայաստանի հունահռոմեական ըմբիշները կրկնեցին մի քանի օր առաջ մեր ազատ ոճայինների ցույց տված արդյունքը: Մեր երկու թիմերն էլ նվաճեցին երեք

Այսուհետ ելքի վիզա կարելի է ստանալ հենց սահմանին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ թույլտվություն), իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում

Կրակոցներ Վանաձորում. ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված 46-ամյա սամբիստին. shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն սրճարան են ժամանում Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և

«Մարզպետի սպանված խորհրդականին ճանաչողները պատմել են՝ նա կնոջն օր ու արեւ չի տվել»

«Կինը դիմել է ինքնադատաստանի, քանի որ պետությունը նրան չի պաշտպանել». «Իրավունքի ուժ»  հ/կ համահիմնադիր

Պատանի երկու հունահռոմեականներ այսօր կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալու համար

Այսօր Սարաեւոյում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Նախնական գոտեմարտերից հետո 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանն այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար մրցելու է Լոն Դոնիցի (Մոլդովա)-Ցվետան Սիրաշիկի (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ: Ռոբերտ Կարապետյանը (46 կգ քաշային կարգ) սփոփիչ գոտեմարտում փորձելու է հաղթահարել բուլղարացի Դենիս Դեմիրովի արգելքը՝ երրորդ տեղի համար պայքարը շարունակելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Հանրապետության տարածքում` Հուլիսի 31-ին արևմտյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր

16 տարեկան պատանին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա

Հուլիսի 30-ին, ժամը 08:13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտակայքում` Կարմիր սարի հատվածում, երեխան հոսանքահարվել և ընկել էլ. սյան վրայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 2001 թ. ծնված Գ. Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ

Ընդդիմություն եւ հեղափոխություն

Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների մեծ մասն իրենց ընդդիմադիր են հայտարարում: Խորհրդարանական ուժերից հիմնականում «Ելքն» է իրեն ընդդիմադիր հայտարարում ու ներկայացնում: Ժամանակ առ ժամանակ նաեւ «Ծառուկյան» դաշինքն է իրեն ընդդիմադիր ներկայացնում: Համենայնդեպս, «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ ընդգծված ընդդիմադիր ելույթներ են ունենում: Որոշներն էլ՝ ընդգծված իշխանամետ: Վերջիններս չեն բացառում, որ հնարավորության դեպքում ու

Գյուրզան` տանը

Հուլիսի 30-ին, ժամը 09:02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 4-րդ նրբանցքի տներից մեկի միջանցքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Մուայթայի պրոֆեսիոնալ մարզիկ Արմեն Գրիգորյանը Չինաստանում մեծ առավելությամբ հաղթանակ է տարել

Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի մարզիկ 71 կգ քաշային Արմեն Գրիգորյանը երեկ Չինաստանի Լայջոու քաղաքում մասնակցել է YUFENG FIGHT պրոֆեսիոնալ մենամարտի եւ երեք ռաունդներում հսկայական առավելությամբ հաղթել է մրցակցին: Այս մրցաշարը բարձր որակավորում ունեցողներից մեկն աշխարհում եւ ամեն մարզիկ չէ, որ կարող է հանդես գալ: Մուայթայ ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում ասել էր, թե

Վթար` Մաստարա գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հուլիսի 30-ին, ժամը 05:48-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 84-րդ կմ-ին բախվել են «Chevrolet Aveo» մակնիշի 37 ML 777 (վարորդ Գ. Մ. ) և «Mercedes Benz C»

Հայաստանի Մ16 տղաները հաղթեցին Ադրբեջանին, աղջիկները՝ Վրաստանին

Բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը 88-76 հաշվով հաղթեց Ադրբեջանին եւ եզրափակչում հանդիպելու է Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Նույն առաջնությունում մեր աղջիկների հավաքականը 74-53 հաշվով առավելության հասավ Վրաստանի թիմի նկատմամբ եւ նույնպես մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի կոչումը վիճարկելու է Մալթայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անհետացող փրփուրի հեղինակը ՖԻՖԱ-ից $ 35 միլիոն է պահանջում

Բրազիլացի Գայնե Ալլեմանյեն ծանուցագիր է ուղարկել ՖԻՖԱ՝ կոչ անելով դադարեցնել անհետացող հեղուկների օգտագործումը ֆուտբոլային հանդիպումներում: «ՖԻՖԱ-ն ձեւ է անում, թե չգիտի իմ մասին: Իմ նամակից երեւում է, որ պատենտ կա, ձեւ է անում, թե դա ինձ չի վերաբերում եւ շարունակում է կողոպուտը: Ինձ ճանաչում պետք չէ, ամբողջ աշխարհում առանց այդ էլ գիտեն, որ ես եմ

«Չկա մի պաշտոնյա Արցախում, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում». Լևոն Մնացականյան. Հ1

Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, գտնվի զինծառայողի մոտ, հատկապես այն սպաների, զինծառայողների, ովքեր առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են և կարիք ունեն աջակցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ այս պահին մեր բանակն ավելի շատ ազգ-բանակի շրջանակներում մեր հասարակության կարիքն ունի,

«Ադրբեջանը «Իսկանդեր»-ի հրթիռ խոցելու հնարավորություն չունի». Լևոն Մնացականյան. «Օրակարգից դուրս»

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր զինատեսակներ գնելուն, հայտարարել է, որ այդ հանգամանքը ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտել ու չի խախտելու: «Բալանսը երբևիցե չի խախտվել ու չի խախտվելու: Բալանսը խախտված է եղել 1992 թվականին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ

Երկու բրոնզ՝ Եվրոպայի պատանիների առաջնությունում

Բոսնիա եւ Հերցեգովինայում  Հայաստանի պատանի հունահռոմեական ըմբիշներն այսօր երկու բրոնզե մեդալ նվաճեցին: Հայկ Ասատրյանը 50 կգ քաշային կարգում 6:0 հաշվով առավելության հասավ հունգարացի Դավիդ Կեչկեմետի նկատմամբ, իսկ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ) պարտության մատնեց Շվեդիայի ներկայացուցիչ Ռասմուս Աաստրոմին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ uww.org-ի

«Եթե նոր հարձակում լինի, մենք անցնելու ենք հակահարձակողական գործողությունների». Լևոն Մնացականյան. «Օրակարգից դուրս»

Եթե նոր հարձակում լինի, մենք անցնելու ենք հակահարձակողական գործողությունների և ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտին: Այս մասին  Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Եթե նոր  հարձակում լինի, այդ հարձակման ընթացքում  ջախջախիչ հարված հասցնելով հակառակորդին, իհարկե, մենք անցնելու ենք հակահարձակողական  գործողությունների: Եվ այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում

«Ունենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չենք ունեցել». Լևոն Մնացականյան. Հ1

«Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Աշխատել ենք մեր հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման աշխատանքների ուղղությամբ, մեր կրակային խոցման միջոցների հնարավորություններն ենք ընդլայնել, եթե նախկինում սահմանափակ պայմաններում ունեինք խնդիրներ, ապա հիմա վստահ կարող ենք ասել, որ

Նոր զարգացումներ «Խղճի ազատության և կրոնական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրինագծի շուրջ

Ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հունիսի 1-ին ներկայացվել էր Արդարադատության նախարարության կողմից։ Դեռևս հունիսի 16-ին կայացած առաջին հանրային քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ փորձագետների բարձրաձայնած գլխավոր հայեցակարգային խնդիրը հետևյալն էր՝ արդյոք տվյալ օրինագիծը տարածվելո՞ւ է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գործունեության նկատմամբ,

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031