Օրվա լրահոսը
Քարաբերդ գյուղում քամուց վնասվել են մոտ 10 տան տանիք, 3 տրանսպորտային միջոց և կողաշրջվել է 10 էլ.սյուն
Ժամը 08:05-ի դրությամբ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է:
Արթուր Իսպիրյան. «Երեւանը դարձել է անշուք, փոքր կենտրոն ունեցող քաղաք». «Ժողովուրդ»
Չգիտեմ՝ քաղաքապետարանի ավագանու անդամներն ինչո՞վ են զբաղվում, բայց ինձ թվում է՝ ոչ թե նստած իրենց սենյակներում կամ ժողովներում պետք է որոշեն Երեւանի ապագան, այլ պետք է ոտքով ման գան եւ ամեն բողոքի արձագանքեն։
Ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք, ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել
Այո´, ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք, ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել սկզբունքով յուրաքանչյուր պետական-քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչ, մտավորական, ազնիվ քաղաքացի պետք է տա ինքն իր գնահատականը և եթե հարկ է` մեղքերի թողություն ակնկալի: Իհարկե, չպետք է, որպես մեղքերի քավության նոխազ, հպարտորեն ժողովրդի աչքը մտցնել հայրենիքի հանդեպ մեծ ծառայությունները, քանզի փառք ու
ՀՀ նախկին ոստիկանապետ. «Հանցագործությունների 70 տոկոսը սոցիալական բնույթ ունեն». «Ժողովուրդ»
Հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում արձանագրված դաժան ապանություններն ու կրակոցները ցույց են տալիս, որ անպատժելիության մթնոլորտը, անարդարությունը, հասարակության շրջանում արմատացած անհանդուրժողականությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ մարդիկ իրենց խնդիրները լուծում են ինքնադատաստանի միջոցով։ «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ։ – Պարոն Սարգսյան, այս մեկ ամսվա ընթացքում սպանության
«Եթե շարունակես դիմումներ գրել, բողոքել, քո համար վատ հետևանքներ կլինեն». Դատապարտյալն ահազանգում է սպառնալիքների մասին, Քրեակատարողական վարչությունը՝ հերքում. ՀՔԱՎ
2017 թ. հունիսի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է զանգահարել «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը և հայտնել, որ ՔԿՀ ղեկավարությունը 11 աշխատակիցների միջոցով սպառնացել է իրեն: «Փոխանցում են պետի բառերը. եթե շարունակես դիմումներ գրել, բողոքել, քո համար վատ հետևանքներ կլինեն». հեռախոսազանգի միջոցով հայտնել է նա: Նա նաև տեղեկացրել է, որ տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերն արձանագրել են
«Պատճառների մեջ խորանալուց» առաջ
Ամեն մի հանցագործություն իր պատճառներն ունի: Եթե ես, ենթադրենք, շուկայից խնձոր եմ գողանում, ապա շատ հավանական է, որ ես խնձոր շատ եմ սիրում եւ փող չունեմ այդ միրգը գնելու համար: Եվ երբ ես դրա համար դատարանի առջեւ կանգնեմ, շատ հավանական է, որ կհայտնվեն իրավապաշտպաններ, որոնք կոչ կանեն խորանալ իմ հանցագործության պատճառների մեջ, ինչպես նաեւ իմ
Նման ճոխություն չի կարելի թույլ տալ ներկա պայմաններում, մեզ հարիր չէ. Էդուարդ Աղաբեկյան
«Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի անվտանգության համար: Նման ճոխություն չի կարելի թույլ տալ ներկա պայմաններում, մեզ հարիր չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը, անդրադառնալով վերջերս պետական կառավարման մարմինների համար ձեռք բերված ծառայողական շքեղ ավտոմեքենաներին: «Ունենալով բազում խնդիրներ բանակաշինություն, անվտանգություն հարցերում և միանգամից ահռելի գումար
«Ես վստահում եմ մեր երկրի նախագահին ու վարչապետին». Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար
«Իրենց լավ ճանաչելով գիտեմ, որ շռայլություն թույլ չեն տա», ասում է Արցախի ԱԺ խմբակցության ղեկավարը
Դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը, իսկ ՄԻԵԴ-ը նրա դիմումին հատուկ կարգավիճակ է տվել. (Տեսանյութ)
Կարո Եղնուկյանի փաստաբանի խոսքերով Ստրասբուրգի դատարանը որպես արտոնյալ գործ, քննելու է Եղնուկյանի կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու օրինականությունը
Փաստաբանը պնդում է՝ Անդրիաս Ղուկասյանի գործում ոստիկանության կողմից ներգրավված անձ կա
«Նրա ցուցմունքներն ակնհայտորեն հակասում են այդ օրերին հրապարակված տեսանյութերին». Կարեն Մեժլումյան
Գեորգի Շախնազարովն ու Աննա Ասլանյանը ճանաչվել են Եվրոպայի առաջնության լավագույն բասկետբոլիստներ
Բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի մինչեւ 16 տարեկանների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականների առաջատար խաղացողներ Գեորգի Շախնազարովին եւ Աննա Ասլանյանին կազմակերպիչները ճանաչել են լավագույն բասկետբոլիստներ եւ պարգեւատրել հատուկ մրցանակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ ՀԲՖ կայքի
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Հուլիսի 25-30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ամառային հավաքը, որն այս տարի կրել է «Եվրոպայի վաղվա առաջնորդները» խորագիրը: Հավաքի ընթացքում կայացել է EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, ընտրվել են լիիրավ անդամները: EDS նոր նախագահ է ընտրվել Վիրջիլիո Ֆալկոն: Հավաքին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Աննա
Դավիթ Հարությունյանն ու Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն այսօր՝ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և
Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ-ական երիտասարդները զինվեցին նոր գիտելիքներով և հմտություններով
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում օրերս անցկացվել է հերթական ճանաչողա-ուսուցողական ծրագիրը: Եռօրյա ծրագրին մասնակցել են ՀՀԿ ԵԿ նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են գործնական աշխատանքներ և սիմուլյացիոն խաղեր, որոնց ընթացքում երիտասարդները փորձել են կիրառել նախորդ ծրագրերի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները:
Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինը վաստակաշատ բժիշկ Արամ Մկրտչյանի դուստրն է
Նրա անունով է անվանակոչվել նաեւ Արմավիրի հիվանդանոցը. Սարդարապատ համայնքի ղեկավար
Վանաձորցիները գումար վաստակելու տարբեր մեթոդներ են փորձում. (Տեսանյութ)
Վանաձորում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք շենքերի բակերում երգելով փորձում են գումար հավաքել ու ընտանիք պահել: Այսօր էլ թաղամասերից մեկում մի պապիկ երգելով գումար էր վաստակում: Ասում է խնամքին 2 անչափահաս թոռնիկ ունի: Փորձում է օրվա հացն այս կերպ վաստակել. «Էրեխեքս դեռ դպրոցական են, չեն կարող աշխատել, ես եմ իրենց պահում: Աստծուց խնդրում եմ,
Փոլ Մաքքարթնին երգ է գրել Թրամփի մասին
The Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնին երգ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Այս մասին, ինչպես գրում է Hollywood Reporter-ը, երաժիշտը հայտնել է ուսանողների հետ հանդիպմանը: Թե ինչի մասին է երգը՝ Մաքքարթնին չի հայտնել: Սակայն, հաշվի առնելով, որ Մաքքարթնին, մեղմ ասած, Թրամփի երկրպագուն չէ, կարելի է ենթադրել, որ Սպիտակ տանը գոհ չեն լինի նոր
«Երևանյան ամառ 2017». շաշկու բակային մրցաշարում հաղթել է Շենգավիթի ներկայացուցիչը
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական մրցաշարում Երևանի վարչական շրջանների միջև «շաշկի» մարզաձևում ծավալված պայքարում հաղթել է Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջանները ներկայացնող երեխաները: Առաջին երեք տեղերն զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: Հիշեցնենք, որ Երևանի
Հայաստանի 16 տարեկան բասկետբոլիստներին հրավիրում են ԱՄՆ-ի համալսարանական թիմեր
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ են արդեն շրջանառվող լուրերը, թե բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը մասնակցած մեր 16 տարեկանների աղջիկների եւ տղաների հավաքականների մի քանի խաղացողներ արդեն Եվրոպայից ու ԱՄՆ-ից հրավերներ ունեն, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Լուրերը ճիշտ են: Եթե չեմ սխալվում, այս պահին 15-16 տղաների եւ աղջիկների ամերիկյան համալսարաններից
Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի նորմերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 103-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելու համար: Վիճարկվող նորմերը ներկայումս դատարաններին հնարավորություն են տալիս քրեական գործը մեղադրողին վերադարձնել այն հիմքով, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված
Քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի անչափահաս բնակչի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ., բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետևանքով էլեկտրահարվել է , վայր
Թուրքիայում ձերբակալում են «Hero» գրությամբ շապիկ հագնող անձանց
Թուրքիայում «Hero» գրությամբ շապիկ կրող քաղաքացիներին ձերբակալելուց հետո այժմ էլ հերթը հասել «Part Time Hero»-ին: Նախօրեին Թուրքիայի Չանաքքալե նահանգի Լափսեքի գավառում մեկ քաղաքացի է ձերբակալվել, ում շապիկի վրա անգլերեն տառերով գրված է եղել «Part Time Hero»: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ աշխատանքի նպատակով Չանաքքալեում գտնվող ուսանող ՈՒ.Ա.-ին ձերբակալել են ժանդարմերիայի աշխատակիցները՝ դատախազության ցուցումով: Երկրում «Hero»
«Ստեփանակերտի Վիքիակումբը՝ ևս մի փոքր քայլ դեպի Արցախի ճանաչում» (Ֆոտոշարք)
Ակումբի աշխատանքների շնորհիվ մոտ հազար հոդվածներ են գրվել, որոնց զգալի հատվածը հենց Արցախի մասին է
«Սաղ սուտ ա». Սամվել Բաբայանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին (Տեսանյութ)
Մինչ ոստիկանները կտանեին նրան, լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին իրեն վերջերս առաջադրված նաեւ փողերի լվացման մեղադրանքի մասին
Ինչու է Վահե Գեւորգյանցն ուզում դառնալ կինոմիության նախագահ
Իբրեւ կինոգործիչների միության նախագահի թեկնածու շրջանառվում է նաեւ Կինոգործիչների միության հանգուցյալ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդու` կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցի անունը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է ուզում անպայման ուզում դառնալ այդ միության նախագահ: Մեր զրուցակիցն ասաց, որ փառասեր չէ, բայց եթե իր թեկնածությունն առաջադրվի, դեմ չի լինի ղեկավարել կինոգործիչների միությունը: Վահե Գեւորգյանցը չթաքցրեց, որ այնուամենայնիվ մտավախություն ունի,
Հրաչյա Ռոստոմյան. «Հայաստանում հնարավոր է խաղային մարզաձեւերը զարգացնել»
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների մասնակցությանը, խոսեց մինչ այդ անցած ճանապարհի եւ Հայաստանում խաղային մարզաձեւերի զարգացման հնարավորության մասին: «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան այս տարի Եվրոպայի պատանեկան առաջնություններին մասնակցեց հինգ թիմով: Ավելի վաղ մինչեւ 18 տարեկան աղջիկները արծաթե մեդալ
«Անմեղ մարդկանց գցել չորս ամիս պահում եք». Սամվել Բաբայանը՝ «Իգլա»-ի գործով առաջին նիստում (Տեսանյութ)
Քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը ներկա չէր, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 28-ին, ժամը 11-ին
«Ես համոզված եմ, որ այդ կինը հիմի գլխին է տալիս». Հոգեբանը մարզպետի խորհրդականի կնոջ մասին
Կանանց բռնության թեման պետք է բարձրացվի, բայց ոչ թե սպանությունը արդարացնելով


















































