Օրվա լրահոսը
Պատանի մարզիկները շարունակում են պայքարը Եվրոպայի օլիմպիական փառատոնում
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող պատանիների Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում 50 երկրների ներկայացուցիչներ պայքարում են տասը մարզաձեւերում: Հայաստանը մասնակցում է դրանցից վեցին՝ թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա եւ սպորտային մարմնամարզություն: Մրցումային երկրորդ օրվա ավարտից հետո մեր պատանի մարզիկներից ոմանք ավարտել են մրցելույթները, մյուսները դեռ շարունակում են: Երեկվա արդյունքներով մեր հավաքականից առավել հաջող հանդես է գալիս
Մասնագիտական պարբերականներն էլ են առաջ մղում արտիստին
Համոզված է գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանը «Առավոտը» քանիցս անդրադարձել է մեր երկրում դասական երաժշտարվեստի ոլորտում, այս դեպքում՝ օպերային, դեռեւս բացակայող իմպրեսարիոների խնդրին: Մինչդեռ օպերային երգչի կարիերայի համար անհրաժեշտ են ոչ միայն իմպրեսարիոն, այլեւ մասնագիտական պարբերականները, որոնք մեր երկրում դարձյալ բացակայում են: Մեզ հետ հանդիպման ժամանակ գերմանաբնակ օպերային բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանն (լուսանկարում) ասաց, որ իր կտրուկ
«Նիստը սարքել եք մանկապարտեզ». Եղնուկյանը ջրի շշի պատճառով նիստից հեռացվեց (Տեսանյութ)
Նրա փաստաբանը բարկացավ եւ դատավորին օրինախախտ անվանեց
Գյուղատնտեսության փոխնախարարը պարզաբանում է` ինչու է այս պիկ սեզոնին գյուղատնտեսությունը անկում գրանցել (Տեսանյութ)
Խաղողագործները խաղողը հաշվում են, որ տեսնեն` մթերողներն ի վիճակի՞ են այդքանը մթերելու:
Արմավիրի մարզի բնակչի դին հայտնաբերվել է կապկպված. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նախնական
«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք են բերվել մետաղյա բաշխիչ արկղեր, սակայն պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով 2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի
«Այդ ծռին, ծուռ մի հաշվեք հիմա». Սյուզան Սիմոնյան
«Սասնա ծուռ» Արթուր Սողոմոնյանի դեմ ցուցմունք տված Էդգար Սողոմոնյանից ցուցմունքը կորզել են, հետո ազատ արձակել»
Եվս մեկ բրոնզե մեդալ՝ 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ այս խաղերում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոյիստ անդամ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն: ՀՀ սպորտի և երիտասարդության
Հղիների սրտխառնուքը կանխեք իմբիրի միջոցով
Կոճապղպեղը՝ իմբիրը, 9-րդ դարից հայտնի է եղել իբրեւ սրտխառնուքը կանխող լավագույն դեղամիջոց: Մի քանի տարի առաջ Դանիայի բժիշկներն այն կիրառել են հղի կանանց սրտխառնուքը կանխելու նպատակով: Վաղուց ապացուցված է, որ այս բույսն ավելի անվնաս եւ արդյունավետ է, քան սրտխառնուքի ժամանակ կիրառվող որեւէ այլ դեղամիջոց: Բժիշկների մի խումբ հղիներին ամեն օր տալիս էր 1 կիլոգրամ կոճապղպեղ,
Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները 2017 թվականի հուլիսի 25-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ: Նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց
Կարտոֆիլի հյութով ի՞նչ հիվանդություններ կարող եք բուժել
Հայտնի է, որ կարտոֆիլը օժտված է ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություններով: Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, որն ունի նաեւ հակախոցային ազդեցություն: Իսկ հյութը օժտված է հակաբորբոքային, վերքերը լավացնող, հյուսվածքները վերականգնող ազդեցությամբ: Թութքային հիվանդության ժամանակ խորհուրդ է տրվում կարտոֆիլի հյութ ընդունել 0.5 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել
«Ամեն անգամ նույն բանն եք ասում». «Սասնա ծռերի» գործով դատավորն ու փաստաբանները կրկին վիճեցին (Տեսանյութ)
Հիմա ամբաստանյալներն ի՞նչ մեղք ունեն, որ իրենց բերում են ՔԿՀ-ից, իսկ պաշտպանները չկան
0.02 վայրկյան չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար
Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին մասնակցող ՀՀ մարզական պատվիրակության անդամ, վազորդ Տիգրան Մկրտչյանը, 400 մետր վազք մրցաձևում ցուցաբերելով 48,36 վայրկյան արդյունք, իրավունք է ձեռք բերել պայքարը շարունակել եզրափակչում: Նույն մրցատարածությունում Լիլիթ Հարությունյանը 57,02 վայրկյան արդյունքով գրավել է 9-րդ տեղը: Նրան 0.02 վայրկյան չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար: Մեր մյուս վազորդ Երվանդ Մկրտչյանը հանդես է եկել 1500
Սևանի տեղեկատվական գրասենյակը` զբոսաշրջային հոսքերի մոտ
Հուլիսի 1-ից Սևանի թերակղզում հյուրերին և զբոսաշրջիկներին կրկին դիմավորում է «Bari galust» ցուցանակը կրող տեղեկատվական գրասենյակը: Տեղեկատվական շարժական գրասենյակը թերակղզու հրապարակում գործում է արդեն 3-րդ տարին` ամռան ամիսներին սպասարկելով տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ այցելուներին: Կարեւորելով տեղական զբոսաշրջության առաջարկների զարգացումը եւ որակի բարելավումը, Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, տարիներ առաջ ստեղծվել է զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը: «Անցած տարիների
Փրկարարները վարակազերծել են սնդիկի կուտակման վայրը
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն: Ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար: Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի
«Ամենաքիչ շրջանավարտ մենք ունենալու ենք 2018 թվականին». Արամ Կարապետյան. «Հրապարակ»
Մենք այնքան մասնագետ ունենք, որ մի քանի տարի եթե նույնիսկ մասնագետ էլ «չարտադրենք», մեր ոչ տնտեսությունը կտուժի, ոչ կրթությունը։
Կարեն Կարապետյանի 385 դոլարանոց դրամապանակը
«Աջակցում եմ հայկական հերթական start-up-ին։ Ամրագրեցի իմ Volterman սմարթ դրամապանակը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ Power Bank-ի օգնությամբ այս դրամապանակից հնարավոր է հեռախոսը լիցքավորել մինչեւ 100%: Եթե մոռանաք դրամապանակը ինչ-որ տեղ, ապա ձեր հեռախոսը կհիշեցնի դրա մասին կամ հակառակը: Եթե դրամապանակը գողացել են, ապա Global GPS Tracker-ի օգնությամբ հնարավոր է online
Ազատամարտիկների դեմ ձայնագրություններ են հավաքել. «Հրապարակ»
Գառնիկ Մարգարյանը նույնիսկ դուրս է հրավիրել Արթուրին Եղվարդի իր առանձնատնից, ասելով՝ հոկտեմբերի քսանյո՞թ եք ուզում սարքել։
Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ: Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի
Գեւորգ Գեւորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Նախարարի երկու այլ հրամաններով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանն՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները, նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի
Սփիւռքահայերը՝ աւելի մեծ թիւերով այցելեն հայրենիք, եւ ժլատ զբօսաշրջիկներ դառնալու փոխարէն՝ լա՛յն բանան իրենց քսակները. «Ասպարեզ»
Հայրենիքը իր ծանր վիճակէն դուրս բերելու համար «կոալիցիա» կազմելը հաւանաբար բաւարար չէ՛: Ազգային կամ համազգային ուխտով աւելի մեծ հնարաւորութիւններ կրնան ստեղծուիլ՝ դիմագրաւելու համար արտագաղթը կանգնեցնելու եւ երկրի կենսունակութիւնը վերականգնելու մարտահրաւէրները: Համազգային այս ուխտով, բոլոր քաղաքական կուսակցութիւնները, բոլոր քաղաքացիները, բոլոր սփիւռքահայերը՝ իւրաքանչիւրը պէտք է յանձն առնէ իր բաժին պատասխանատուութիւնը։ Այսպէս՝ Կառավարութեան անդամները պէտք է գիշեր-ցերեկ աշխատին
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենք կդառնան (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի նախագիծը: Եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի նախագիծը, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենքի ուժ կստանան: Օրենքի նախագիծն ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից 98 կողմ 2 դեմ ձայներով դեռեւս հունիսին: Երեքշաբթի 419 կողմ եւ 3 դեմ ձայներով օրենքի նախագիծը վավերացրեց նաեւ Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսական Սթիվ
Նախարար Հանեգբին նշեց, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է (Տեսանյութ)
Հուլիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և
Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող հավաքականի կազմը հայտնի է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակեց օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Նրանք են. 50 կգ քաշային կարգ՝ Աշոտ Մխիթարյան, 55 կգ՝ Տիգրան Մինասյան, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 66 կգ՝ Մալխաս Ամոյան, 74 կգ՝ Արման Բաղդասարյան, 120 կգ՝ Դավիթ Օվասապյան: Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին` ամբողջովին երկաթե լարերով կապված
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. «Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարները 1965 թ. ծնված Մ. Ս.-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության
Որպեսզի մանրամասներ չհորինվեն
Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը եւ Ալիեւը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որեւէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիեւի հետ, կամ ծայրահեղ դեպքում` այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում
ԱՍԵԿՈՍԵ
Ես գնդակահարվելու էլ եմ պատրաստ հանուն մեր երկրի: Ես ձեւական բառեր չեմ կիրառում: ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ


















































