Օրվա լրահոսը
«Այդ ցուցմունքն էլ չի հաստատում, որ գողություն է եղել». Փաստաբանը՝ բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողության մասին
«Եթե անձը որերորդ անգամ նմանատիպ ցուցմունքներ է տալիս, արդեն հարցեր են առաջանում». Տիգրան Հայրապետյան
Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը: Ավելի վաղ նման տեղեկություններ հրապարակել էին առանձին կայքեր: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում, սակայն, նման տեղեկատվություն դեռ չկա: Նշենք, Սաակաշվիլին աչքի էր ընկնում Պորոշենկոյի հասցեին սուր քննադատություններով:
Լողորդ Արթուր Բարսեղյանը Գյոռում գրավել է 6-րդ տեղը, Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող պատանիների Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում այսօր Հայաստանի ներկայացուցիչ, Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճի եզրափակչի լողահերթում 23.71 արդյունքով եզրագիծը հատել է վեցերորդը: Լողի հայկական պատվիրակության կազմում Վարսենիկ Մանուչարյանը ավելի վաղ թեեւ 100 մետր ազատ ոճ մրցաձեւում եզրափակիչ չէր անցել, սակայն նրա 1.00,02 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վիտալի Բալասանյան. «Չի կարելի հերոսացնել «Սասնա ծռերին», ամո՛թ է»
«Սասնա ծռերի» արարքը ի՞նչ էր` զինված ապստամբությո՞ւն, ահաբեկչությո՞ւն: «Ըստ իս ահաբեկչություն է», պատասխանում է Բալասանյանը:
Լապշինը խնդրել է իրեն արտահանձնել Իսրայել. փաստաբան
Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայելին խնդրել է կազմակերպել իր արտահանձնումը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: «Այսօր տեղի է ունեցել իմ հանդիպումը Լապշինի հետ: Նա դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու վերաբերյալ»,- ասել է փաստաբանը: Չերնինը նաև նշել է, որ Լապշինը հրաժարվել է բողոքարկել դատարանի վճիռը: «Իմ պաշտպանյալը
ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում է. ՀՀ ԶՈՒ սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չեն իրականացրել
ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում է, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների
Ընտրվել են 5 տարով, սակայն կպաշտոնավարեն 1 տարի
Նոյեմբերի 5-ին Բերդի տարածաշրջանում ընտրություններ են
«Հաց բերողի» անունից հաց եւ քաղցրավենիք բաժանվեց. (Ֆոտոշարք)
Հուլիսի 26-ին Հայ կանանց ճակատը Հյուսիսային պողոտայում «Սիրիր մերձավորիդ» խորագրով ակցիա էր կազմակերպել նվիրված՝ Արթուր Սարգսյանի հիշատակին, որը հայտնի է որպես «Հաց բերող»։ Հայ կանանց ճակատի ներկայացուցիչները հաց եւ քաղցրավենիք բաժանեցին անցորդներին: Նրանք բոլորին հորդորում էին հյուրասիրվել, ասելով` «Համարեք, որ Հաց բերողն է ձեզ հյուրասիրում»: Հիշեցնենք, որ 2016թ հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանը հաց էր հասցրել
Նախկին փոխնախարարը ծեծել է համաքաղաքացուն. «Ա1+»
Այսօր առավոտյան Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Հրանտ Ավետիսյանը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Նաիրա Սարգսյանը: Իսկ ծեծի ենթարկողը, ըստ նրա, Սեւանի պատվավոր քաղաքացի, տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Վալտեր Մարությանն է՝ իր թիկնազորի հետ միասին. «Վալտեր Մարությանն իրեն զգում է Սեւանի տերը, բեսպրիդելշիկ ա»,- նշում է ծեծվողի մայրը մեզ
Արցախի կառավարությունը աջակցում է կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին. Արցախի գյուղնախարար
«Այժմ մեր ունեցած հակակարկտային կայանքներն այն պաշտպանող միջոցը չեն, որը հնարավորություն կտան ամբողջովին զերծ մնալ տեղացած կարկուտների պատճառած վնասներից»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ հավելելով, որ կառավարությունը նախատեսել է աջակցություն տրամադրել կարկտահարված ցանքատարածություններ ունեցող հողօգտագործողներին: «Այս տարի ունեցանք ընդհանուր 5-6 հազար հեկտար կարկտահարված ցանքատարածքներ, որոնց մի մասը 50
«Եթե սա է դատախազության մակարդակը, իհարկե, մենք էլ դա ենք ասում, էլի»
Տիգրան Հայրապետյանը դժգոհ է դատախազից
ՊՆ-ում քննարկվել են սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրները
Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել
«Մեքենայի վաճառքից մնացած գումարն ի՞նչ գործ ունի աշխատասենյակումդ». ազատամարտիկը՝ ոստիկանի կորցրած փողերի մասին
«Կարող է պատահի ՊՊԾ գնդի տարածքում ինչ-որ մեկը էշություն է արել, դա չի կարող ամբողջ տղաների բարոյական կերպարի վրա ստվեր գցել». Գագիկ Սարուխանյան
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ու <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարեւոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Քննարկվել է ՀՀ-ում Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումների իրականացումը
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավար Ռուբեն Եսայանին, Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Ավիացիոն սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Ստադոմսկիյ Օլեգին և «Իլյուշինի» անվան ավիացիոն համալիրի գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Տալիկովին: Հանդիպման ընթացքում
Ի՞նչ աշխատանքներ են կատարվել և ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել Արցախի գյուղատնտեսության ոլորտում. ներկայացնում է նախարարը
Այսօր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրել է նախ 2016թ. գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքները, ապա խոսել 2017թ. նախատեսված և արդեն կատարված ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ: «Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի ապրիլ-մայիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտը կաթվածահար վիճակում էր՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով, բայց մենք տարին եզրափակեցինք ռեկորդային ցուցանիշներով: Ունեցանք
«Սասնա ծռերի» պաշտպանները կրկին սանկցիաների ենթարկվեցին
Դատարանը նրանց պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ կդիմի ՀՀ փաստաբանների պալատին
«Տաշիր Կապիտալ»-ին փող է պետք
ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Տաշիր Կպիտալը» գրավադրում է, սակայն չի մանրամասնում, թե ինչ ծավալի վարկ է ներգրավելու
Քիշնեւում, ինչպես Երեւանում, քանդում են հինը
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ճիշտ նույն վիճակն է, ինչ Երեւանում: Գեղեցիկ, կոլորիտային շենքերը այստեղ էլ են փոխարինվել բազմահարկ նորակառույցներով ու էլիտար հաստատություններով: Բնակիչներն ասում են, որ հին շենքերը նախ թողնում են խարխլվի, ապա անպիտան համարելով` ջրի գնով «վաճառում» են: Նոր սեփականատերերը, բնականաբար, դրանք քանդում են: Ի տարբերություն Երեւանի՝ Քիշնեւում քաղաքային զբոսայգիների մեջ, սակայն, սրճարաններ ու ռեստորաններ
Հուզիչ մի դրվագ՝ Արցախյան պատերազմում վիրավորված զինվորի կյանքից
Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության, սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը, որն ակտիվորեն շփվում է ապրիլյան հերոսամարտի մասնակիցների ու նահատակված զինվորների ընտանիքի անդամների հետ, այսօր մեզ հետ զրույցում հուզիչ մի դրվագ պատմեց Մուրացանի զինվորական հոսպիտալում բուժվող զինվորի կյանքից։ «Ես զինվորների հետ շատ եմ խոսել, հատկապես Մուրացանի հոսպիտալում գտնվող զինվորների հետ։
«Դուք՝ պաշտպաններդ, անտեղի ձգձգում եք, դրա համար էլ Պավլիկ Մանուկյանի ներվերը չհերիքեց». դատավորը կրկին բարկացավ (Տեսանյութ)
-Ես հարգում եմ նրան, ձեռնափայտով է գալիս, բայց դուք անհարկի ձգձգում եք,-ասաց նա:
ԵԱՏՄ երկրներին կառաջարկեն միասնական հաշվարկային միավոր ստեղծել. «Իզվեստիա»
Նման արժույթի օրինակ կարող է ծառայել էքյուն, որը 1979-1998թթ. կիրառվում էր Եվրոպայի տարածքում:
Նախորդ տարվա համեմատ դեպի ԵՄ արտահանման տեսակարար կշիռը ավելացել է, իսկ դեպի ԵԱՏՄ՝ նվազել
2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվել է ՀՀ ընդհանուր արտահանման շուրջ 30%-ը, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է միայն 22.2%:
«Հող ու դաշտ կա հեղափոխության, բայց համախմբումը չի հասունանում»
«Առավոտը» քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանին հարցրեց՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ուժերին համախմբվելու կոչ է անում, թավշյա հեղափոխության մասին է խոսք գնում, դա ինչքանո՞վ է իրատեսական, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Հայաստանում միշտ թավշյա հեղափոխության, թե այլ հեղափոխությունների համար հող կա, բայց դեռեւս չի հասունանում այդ համախմբումը, որ դա իրականացվի: Հիմնական խնդիրը դա է: Րաֆֆի Հովհաննիսյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քաջարի հայորդուն
Հայրապետական իր օրհնության և բարեհաջող ապաքինման մաղթանքով Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ հակառակ բոլոր տեսակի կորուստների հայոց արիասիրտ զինվորները ամուր են հոգով և շարունակում են պահպանել լավատեսությունը` իրենց բարձր ոգով նաև խանդավառելով իրենց զինակից եղբայրներին:
Սիրիահայ գործարարներն այցելեցին Սփյուռքի նախարարություն
Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Քիվոյին և կազմակերպության անդամ Հրայր Մկրտչյանին: Սիրիահայ գործարարների պատվիրակությունը « Համաշխարհային բանկ»-ի խմբի և Գերմանական «GIZ» կազմակերպության աջակցությամբ վերջերս մասնակցել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված «Սիրիական միջազգային գործարար ընկերակցության» անդրանիկ համաժողովին: Ներսես Քիվոն ներկայացրեց իր տպավորությունները համաժողովից, անդրադարձավ արդյունքներին և հեռանկարներին:
Թուրքիայում գործող հակահայ կազմակերպության հերթական «բացահայտումը» Հայաստանի և քրդերի մասին
Նախօրեին թուրքական «Haber7» լրատվական կայքը ներկայացվել է, Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյի հարցազրույցը, որում, վերջինս այս անգամ Հայաստանին մեղադրում է քուրդ զինյալներին ապաստան տալու մեջ։ ASIMDERԱրցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական քարոզչության և ակնհայտ ապատեղեկատվության տարածմամբ հայտնի վերոնշյալ կազմակերպության նախագահը մասնավորապես հայտնել է, որ թե Հայաստանը Վարդենիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության»
«Երբ փուչիկը ծակ ա, չի փչվում». Սմբատ Բարսեղյանն ու Պավլիկ Մանուկյանը հեռացվեցին նիստերից
«Ես ոչ մի բանից չեմ վախենում, ես էլ ձեր հանդեպ սանկցիա կկիրառեմ»,-ասաց Մանուկյանը դատավորին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քլիվլենդի հոգևոր հովվին
Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Արևելյան Թեմի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանին և երեցկնոջը՝ Նաիրա Սարգսյանին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց եկեղեցու դերը համայնքի համախմբման, լեզվի և ինքնության պահպանության գործում: Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, շեշտեց սփյուռքի նախարարության հետ գործակցության


















































