Օրվա լրահոսը

Որպեսզի մանրամասներ չհորինվեն

Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը եւ Ալիեւը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որեւէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիեւի հետ, կամ ծայրահեղ դեպքում` այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում

ԱՍԵԿՈՍԵ

Ես գնդակահարվելու էլ եմ պատրաստ հանուն մեր երկրի: Ես ձեւական բառեր չեմ կիրառում: ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Արդյո՞ք գերմանական ԶԼՄ-ներն օբյեկտիվ են լուսաբանել փախստականների թեման. զեկույց

Արդյոք գերմանական ԶԼՄ-ները օբյեկտի՞վ էին փախստականների զանգվածային հոսքը լուսաբանելիս: Համբուրգի լրագրողական դպրոցի եկել է եզրակացության, որ առաջատար ԶԼՄ-ները պաշտպանել են իշխանություններին՝ մարդկանց վզին փաթաթելով հյուրընկալության մշակույթի քաղաքականությունը, գրում է Deutsche Welle-ն: Գերմանական ԶԼՄ-ները 2015-2016թթ. փախստականների ճգնաժամի ընթացքում չափազանց ակտիվ տարածում էին Անգելա Մերկելի կառավարության պաշտոնական տեսակետը: Նրանք վատ կատարեցին իրենց աշխատանքը, չկարողացան բացահայտել և ցույց

Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական ​​և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է: Այս շաբաթ կցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբի կազմակերպած տպավորիչ միջոցառումներից Ադրբեջանի հյուպատոսության համար, որը մեծ օգուտ է քաղում այդ գործարքից՝ ամսական

Մարգարյան փողոցում պիթոն է հայտնաբերվել

Հուլիսի 25-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար ահրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները պիթոն տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: ԱԻՆ

Անվտանգության եւ պաշտպանության գործոնները՝ առաջնահերթություն

Հետխորհրդային եվրոպական երկրների բնականոն եվրոպականացման գործընթացը կխափանվի առանց անվտանգության եւ պաշտպանության գործոնների առաջնահերթությունը ճանաչելու: Ս.Թ. հուլիսի 30-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի Noble Partner 2017`«Արժանապատիվ գործընկեր» զորավարժությունները Վրաստանի Վազիանի ռազմակայանում: Ի շարս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սլովենիայի եւ Թուրքիայի զինված ուժերի՝ մասնակցելու են նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ռազմական ստորաբաժանումները: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է Վրաստանի

Վահան Մարտիրոսյանը 559.5 մլն դրամ է ուզում. վստահեցնում է՝ միջպետական ճանապարհներն են հիմնանորոգելու

Նախարար Մարտիրոսյանն առաջարկում է տնտեսումներից առաջացած կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել

Վանաձորում պահանջված աշխատատեղերը սպասարկման ոլորտում են, մանկավարժական կրթությունը պահանջարկ չունի

2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Լոռու մարզում աշխատանք է փնտրում 10.304 մարդ, իսկ գործազուրկների թիվը մարզում կազմում է 9.763: Վանաձորում աշխատանք փնտրողների թիվը 4374 է, իսկ գործազուրկի կարգավիճակ ունի 4258-ը: Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի խոսքով, ներկայացված թվի մեջ գերակշռողը ընդհանուր եւ միջնակարգ կրթություն ունեցող գործազուրկներն են, ամենաքիչը՝ արհեստագործական կրթություն ունեցող անձինք են:

«Ամուսինս լյարդի հետ կապված առողջական խնդիրներ` ցավեր ուներ». Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով դատապարտված էպոսագետի կին

Վարդան Սեդրակյանի կինը պնդում է, որ ամուսինը քրեակատարողական հիմնարկում միջադեպի մասնակից չի եղել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների

Ներկայացվել են նորանշանակ դատախազները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի և Լուռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով  հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է նշված մարզերի և Երևանի վարչական շրջանների նորանշանակ դատախազներին և տեղերում

Փոխզիջման արդյունքում Իջեւանում միջպետական ավտոճանապարհը բացվել է

Վառելափայտի սակագինը կրկնակի նվազել է

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու, Վիսենտե Լոպեսի «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների ավարտական լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի: Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով երիտասարդ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհվեց Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի «Ոսկե մեդալ»

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ վաստակավոր իրավաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանի: Այցի նպատակն էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնել Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհված «Ոսկե մեդալը»: «Ձերդ Սրբություն, դուք քրիստոնեական շարժման ականավոր գործիչ եք:

Կայացել է սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Հուլիսի 24-ին և 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է հիշյալ ռազմաուսումնական հաստատությունների և մեկամյա սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը: Շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ձեռք են բերել մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ

Դատապարտյալը մուտք է գործել խուց ու կտրող-ծակող առարկայով հարվածել կալանավորին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվող  անհրաժեշտ  քննչական գործողությունների արդյունքում  պարզվում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված  սպանության փորձին մասնակցություն ունեցող անձանց շրջանակը, հստակեցվում նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017թ. մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ իրականացվել է սպանության փորձ: Նախնական քննությամբ

Սասուն Սարգսյան. «Աջակցում ենք հայոց լեզվի և պատմության ուսուցմանը»

Այժմ զբաղված ենք եկեղեցու կառուցման հետ կապված խնդիրների լուծմամբ: Համոզված ենք, որ եկեղեցին էլ ավելի կհամախմբի համայնքը, կնպաստի հայապահպանությանը:

Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձի ինքնությունը: 2017թ. հունիսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մի տղամարդուց գնել է

Գյումրիում բենզալցակայանի աշխատակիցը մահացել է ինֆարկտից

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ «հուլիսի 25-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ փողոցի թիվ 92 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակում գտնվող աշխատակիցը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի

Դատարանն արդարացրեց «Անալիտիկի» խմբագրին բանկից շորթում կատարելու դեպքով

«Գտնում եմ՝ Տիգրան Ուրիխանյանի դրվագով նույնպես պետք է արդարացման վճիռ կայացվեր». փաստաբան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 25-ին «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց ընդունեց նախարար Վիգեն Սարգսյանը: Ողջունելով արիտունցիներին՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրեց Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն

Ի՞նչ ցուցմունք է տվել ՊՊԾ գնդից նշանվելու պատճառաբանությամբ դուրս եկած ոստիկանը. «Այսօր»

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Դավիթ Գևորգյանը այն 40 տուժողներից է, որը ներգրավված է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում: Նա նաև այն ոստիկաններից է, որը դեպքի մասին ահազանգից հետո ժամանել է ՊՊԾ գունդ, մտել ՊՊԾ գնդի տարածք, հայտնվել կրակոցների թիրախում ու ինչ-որ պահի մարտի

Կայքի տնօրենը մեկ տարի վեց ամիս ազատազրկման դատապարտվեց

Անի Հովհաննիսյանն անազատության մեջ կմնա երեք ամիս, որովհետեւ մեկ տարուց ավելի նա արդեն ազատազրկված է:

Արցախի ՊՆ. ՊԲ առաջապահ զորամասերը չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր

Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական մարտամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղեկատվություններ տարածելու եղանակով մոլորության

«Հայկական կողմի հարվածից» վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. razm.info

Հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբակիշիև Մուրազ Քամալ օղլուն (Babakişiyev Muraz Kamal oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե իբր զինծառայողը վիրավորվել է «հայկական հարվածային ԱԹՍ-ի արկի բեկորներից»: Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Նյութի մանրամասները կարդացեք razm.info –ի  կայքում

Շորթում կատարելու մեջ մեղադրվող կայքի ղեկավարն իր վերջին խոսքն ասաց

Դատարանն առաջիկա րոպեներին կհրապարակի վճիռը

47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են քաղաքացիների օգնությամբ տան մեջ կանխել նույն

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031