Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչին: Նախնական քննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1994թ., 2010 թվականի հունվարի 17-ին ՊՆ Գյումրիի զինկոմիսարիատում անցել է կցագրում, ապա, հասնելով զորակոչային տարիքի՝ մինչև

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին՝ Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գործընկեր քաղաք Լիոնի հայազգի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, որում մասնավորապես ասված է. «Իմ շատ հարգելի գործընկեր, Երևանի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և Ձեր պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն՝ ի շահ Լիոնի քաղաքացիների: Վերջին տարիներին մեր երկու

Քննարկվել է Քիշ կղզուց դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է իրանական «Քիշ էյր» ավիաընկերության տնօրեն հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության

ՍԱՊԾ-ն Վանաձորում ադրբեջանական արտադրության կոնֆետներ չի հայտնաբերել

Օրերս Aravot.am կայքում անդրադարձել էինք, որ Վանաձորում վաճառվում են ադրբեջանական արտադրության կոնֆետներ: Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նուարդ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսչության աշխատակիցներն ահազանգից անմիջապես հետո «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում, որտեղ վաճառվել են կոնֆետները, շրջայց են իրականացրել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք պարզաբանում ստանալ: ՍԱՊԾ տեղեկատվության

Տիկին Հռիփսիմեն Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի Ավետարանը. «Ա1+»

«Կծիծաղեք թերևս, բայց պետք է ասեմ` երազում ձայն լսեցի, այս Սուրբ Ավետարանն ինձ ըսավ. «Երթամ ննջեմ զիմ Հայաստան, երթամ ննջեմ զիմ Երևան». Տիկին Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի՝ Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը։ «Մատենադարանում հանգրվանած ու պահպանվող յուրաքանչյուր արժեքավոր ձեռագիր ունի իր պատմությունը, իր անցած ճանապարհը, որն արտացոլում է մեր ազգի պատմությունը»,- ասում

«Գեներալներ չենք դարձել, բայց ժողովրդի կոչմանն ենք արժանացել»․ նախկին միլպետ

Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանը՝ Լյովա պետը (նա այժմ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահն է) Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետերից շատերի չճանաչված լինելու փաստին, ասաց․ «Քաղաքացին ոստիկանապետին անպայման պիտի ճանաչի, ոստիկանապետը պիտի քաղաքում ոտքով ման գա։ Հիմա ճիշտ է մեքենայի դար է, բոլորը մեքենաներ ունեն, բայց ժողովրդի հետ պիտի շփվեն, գիտենան

Երկարատև վերականգնում երկրաշարժից հետո. BBC-ն այցելել է Գյումրի

BBC-ի ֆոտոլրագրող Օլիվեր Դոյլը շրջել է 1988թ. դեկտեմբերի 7-ին երկրաշարժից ավերված Գյումրիում, ծանոթացել` ինչպես է անցնում մարդկանց կյանքը դոմիկներում։ Ժամանակավոր մետաղե տանիքները, որոնք կառուցվել են Խորհրդային Միության կողմից, երկրաշարժից հետո էլ շարունակում են որպես տուն մնալ հարյուրավոր մարդկանց համար։ Կոշկակար Հովհաննեսը և նրա կինը` Արուսյակը, Դոյլին պատմել են, որ վերջին շրջանում դատարկություն են զգում, քանի

Հայտնի դարձան Երեւանի մամուլի ակումբի մրցանակակիրները

2017թ. հուլիսի 18-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ԵՄԱ 22-րդ տարեդարձին նվիրված արարողությունը, որի ժամանակ հանձնվեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի, ինչպես նաեւ՝ ԵՄԱ ամենամյա մրցանակները: ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս https://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։

Խոստումը, թե Գյումրու ծննդատան բոլոր աշխատակիցները կապահովվեն նոր աշխատանքով՝ կմնա միայն բարի ցանկություն. Բաց նամակ

Գյումրու ծննդատան տնօրենը պատասխան նամակ է գրել առողջապահության նախարարության մամլո քարտուղար Անահիտ Հայթայանին Հարգելի Հայթայան Ձեր պատասխանը «Առավոտ» թերթի թղթակցին միայն լավագույն ցանկություններն են, քանզի Ավստրիական հիվանդանոցում բաժանմունք բացելիս դարձյալ կար լավագույն ցանկություններ` բժիշկների վերապատրաստումներ Ավստրիայում, ծննդօգնության նորագույն տեխնոլոգիաների ներդրում Շիրակի մարզում և այլն: Սակայն սրանցից որևէ մեկը չիրականացվեց այս 5 տարիների ընթացքում: Բաժանմունքը բացելիս

Թուրք դատախազ. «Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կստեղծվեր». Ermenihaber.am

Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն կտեղի կունենար: Թուրք դատախազի խոսքով, եթե հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, Թուրքիան կմասնատվեր. երկրի հարավարևելքում քրդական, իսկ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-հնդկական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն

Կարօ Փայլանին զայրացուած է Թուրքիոյ մէջ 6 յայտնի իրաւապաշտպան կալանաւորելու որոշումը

Թրքական դատարանը թոյլ չէ տուած խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին ներկայ գտնուելու տասը իրաւապաշտպաններու գործով լսումներուն: Այս մասին թուիթըրեան իր էջին մէջ գրառած է Փայլան՝ նշելով, որ ստիպուած եղած է բաց դրան ետեւէն չորս ժամ լսել դատարանին մէջ տեղի ունեցող զարգացումները: Նիստի աւարտէն ետք ան թուիթըրեան իր մէջ գրած է հետեւեալը . «Մեծ ամօթ: Իրաւապաշտպաններ

Դսեղն ու Թումանյանի տուն-թանգարանը նորովի կներկայանան զբոսաշրջիկներին (Ֆոտոշարք)

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այցի նպատակն էր ծանոթանալ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: Հունիսի 26-ից Դսեղում մեկնարկել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների սիմպոզիումը: Ընտրվեցին թումանյանական թեմայով երիտասարդ քանդակագործների 12 էսքիզները, որոնք գրեթե գտնվում են ավարտման փուլում: Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, որ հատվել են թուն-թանգարանի բակում գտնվող ծառերը:

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի 8-րդ վեհաժողովին

Սույն թվականի Հուլիսի 5-ից 12-ը Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի 8-րդ նիստը, որին աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են նաև հայ երիտասարդները։ Միջոցառումն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովին զուգահեռ և նվիրված է եղել վեհաժողովի հիմնադրման 50 ամյակին։ Հայաստանը ներկայացրել են Հայաստանի Ֆրանկոֆոն Երիտասարդական խորհրդարանի առաջին նախագահ Գևորգ Բաղդասարյանը և նույն

Սոցիալական ծառայությունների առցանց մատուցումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է. Ա. Ղազարյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության հիմնական գործառույթը ազգաբնակչության զգալի հատվածին բոլոր տեսակի կենսաթոշակների, մի շարք նպաստների, այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի, մայրության, հղիության և ծննդաբերության և այլ նպաստների նշանակումն ու վճարումն է: Ծառայության գործունեության ոլորտի վերջին բարեփոխումների մասին օրերս Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման շրջանակներում խոսել է Սոցիալական ապահովության պետական ծառայության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել

Անահիտ Բախշյան. Երևանի քաղաքապետին այդպես էլ չի հաջողվում սանձել թ. 27 դպրոցի տնօրենին

Հայելի.ամ կայքով հուլիսի 10-ին տարածվեց <Փորձարկումներ Երևանի Դ,Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցում> հոդվածը, որի հեղինակը դպրոցի ծնող է և <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքով՝ կրթության գործընթացի թիվ մեկ մասնակիցը: Ծնողն ահազանգում է այն մասին, որ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ (ջոկատավար) Գայանե Ավետիսյանը, 2013 թվականի օգոստոսից 3 անգամ հրամանով նշանակվել է որպես դպրոցի փոխտնօրեն՝ չունենալով վերջին 7 տարվա

Արցախում արդյունաբերությունը աճել է 43% -ով

Արցախի Հանրապետության վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, հունվար-մայիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունը աճել է 43 % -ով: Aravot.am-ի հետ զրույցում ԱՀ վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը նշում է, որ տարվա առաջին հինգ ամիսներին ամբողջ արդյունաբերության արտադրանքի ծավալը համադրելի գներով կազմել է ավելի քան 29 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ավելի քան

Տիգրան Աթանեսյանը սպառնում է պաշտոնյաների անուններ հրապարակել

Եթե իր նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվի

«Սասնա ծռերին երանի են տալու». Ըստ Սաքունցի, հաջորդ «ծռերը» ավելի անկառավարելի վիճակ կստեղծեն

«Սասնա ծռերին երանի են տալու, եթե այսպես շարունակվի»,- այսօր «Համակարգային անպխատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը: Ըստ Սաքունցի, «Սասնա ծռեր» խմբի անդամները կազմակերպված մարդիկ էին, որոշակի պատասխանատվություն ունեին պետության, իրենց քայլերի նկատմամբ. «Եթե պատասխանատվություն չունենային, նրանք չէին էլ հանձնվի: Բայց կարող է հաջորդը ընդհանրապես նման մտածելակերպ

«Ցանկացած մեկի վրա գործ են սարքում, «Ոճիր եւ անպատիժ». Ավետիք Իշխանյանը հիշեց 37 թիվը

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները հիշեք անցած տարի, որեւէ արձագանք եղավ, ցավոք սրտի, ոչ մի արձագանք չեղավ նաեւ քաղաքական ուժերի կողմից, պատրաստվում էին ընտրության, հանկարծ հարաբերությունները չփչացնեին Էջմիածնի ֆեոդալի հետ, որ հանկարծ այնտեղից քիչ ձայներ չստանան: Որեւէ պատիժ չեղավ:

ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից պոկվածների, մասնատվածների, բեկվածների, Սասունի, Նիկոլի, Արզումանյան Ալիկի եւ մյուսների մասին. «Իրատես»

Ես չեմ հասկանում, թե այդքան փոխադարձ ատելությամբ դուք ինչպե՞ս եք իրար հետ եղել, քաղաքական պայքար տարել նույն շարժման, նույն կուսակցության շարքերում։ Ո՜նց էիք գովաբանում իրար, հիմա ի՞նչ եղավ… Կարդում եմ թույնի, անեծքի, պարսավանքի, չկամության, թշնամանքի, գուցե նաև նախանձի այդ «տիեզերական» չափաբաժինը և զարմանում՝ հիշում ձեր հիացական ու թրջված աչքերը նրանց ելույթները լսելիս, նրանց անվան վանկարկումները,

Թումանյանի 12 հերոսները քանդակի տեսքով վերածնվում են գրողի ծննդավայրում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Մեծն լոռեցու ծննդավայրում բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների սիմպոզիում: Թվով 12 երիտասարդ քանդակագործներ՝ Հայաստանից եւ Արցախից մասնակցում են սիմպոզիումին: Նրանք քանդակում են Թումանյանի հերոսներին՝ իրենց պատկերացումներով: Գեւորգ Մնացականյանն, օրինակ` որոշել է ստեղծել «Խոսող ձուկը» հեքիաթի քանդակը: Ասում է մինչ այժմ աշխատում էր խաչքարերի վրա, սակայն այս առաջարկն ավելի հոգեհարազատ է

Արդյոք այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն արեցին համապատասխան եզրակացություններ. «Ժողովուրդ»

Իրավիճակի հանգուցալուծումից հետո նաեւ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով՝ հայտարարելով, թե եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ «Ներհայաստանյան հասարակական եւ քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը…»։ Եվ ի՞նչ, արդյո՞ք այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն արեցին համապատասխան եզրակացություններ, արդյո՞ք գնացին արմատական փոփոխությունների ճանապարհով։ Իհարկե, ոչ։ Միայն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց։ Բայց Սերժ Սարգսյանն այդ

Տիգրան Աթանեսյանը ծեծի դեպքի առիթով ուշագրավ տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)

Փաստաբանների պալատին ուղղված մեղադրանքները շարունակվում են

Ինչու է կտրուկ ավելացել ներմուծումը Թուրքիայից. «Հայոց Աշխարհ»

Մինչ կառավարությունը հայտարարել է տեղական արտադրության ապրանքներով ներմուծման փոխարինման քաղաքականություն իրականացնելու մասին, ներկրումներն արագ տեմպերով վերականգնվում են։ Ընդ որում՝ նաեւ այն երկրներից, որոնց արտադրանքի նկատմամբ Հայաստանը տարիներ շարունակ մտադիր է եղել հատուկ վերաբերմունք դրսեւորել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թուրքիային։ Չնայած մշտապես հայտարարվել է թուրքական ապրանքների մուտքը սահմանափակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, այնուհանդերձ վիճակը շարունակել է

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031