Օրվա լրահոսը

Դատախազն առաջարկել է` մեղքն ընդունեք, կալանքից ազատենք

«Սարի թաղի» գործով իշխանությունը շարունակում է ճնշումները

«Անկախ դիտորդ»: Երևանի ավագանու ընտրություններ 2017թ. մայիսի 14. վերջնական զեկույց

2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում 2017թ. մայիսի 14-ին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։

Պաշտպանի աշխատակազմում հետևում են Ֆիրդուսի տոնավաճառի շուրջ զարգացումներին. սկսվել է քննարկման ընթացակարգ

Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

«Անկախ դիտորդ»: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2017թ. ապրիլի 2: Վերջնական զեկույց

2017 թ. հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի աշխատանքային տարբերակը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է: Զեկույցն ամփոփում է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների արդյունքները: Զեկույցում ներկայացված ընտրական խախտումների առնչությամբ իրականացված իրավական

Սասնա ծռերի գործով նիստը կրկին ընդմիջվեց. Պավլիկ Մանուկյանը երգում է (Տեսանյութ)

Պաշտպանները հրաժարվում են դատարան մտնել, նրանք պնդում են, որ իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում

Ժողովրդական 30 միջոց՝ վերքերն արագ բուժելու համար

1. Կտրվածքներից առաջացած վերքի վրա խորհուրդ է տրվում դնել ալոեի՝ հալվեի կիսած տերեւ եւ կապել։ 5-6 ժամ անց վերքը կկպչի։ 2. Եղինջի տերեւները լցնել շշի մեջ, ավելացնել սպիրտ, բերանն ամուր փակել եւ 2 շաբաթ թողնել արեւի տակ։ Այս լուծույթով լվանալ վերքը կամ թրջոց դնել, այն կարագացնի ապաքինումը, կպաշտպանի վարակներից։ 3. Եթե վերքի վրա քսեք ընկույզի

Լիպարիտ Սիմոնյան. Ինչո՞ւ պետությունը հետամուտ չի աչքը կորցրած երիտասարդի գործով

Սարի թաղի դեպքերից մեկ տարի անց, տասն անձ դեռ կալանքի տակ է, անորոշ մեղադրանքով

Նախարարին ներկայացվել են ավտոմեքենաների ներկրման ոլորտի խնդիրները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով ընդունեց մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։ Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք

Մարզական ընտանիքները սկսեցին պայքարը (ֆոտոշարք)

Ծաղկաձորի մարզաբազայում երեկ մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 14-րդ եզրափակիչը: Մեկնարկի նախօրեին եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճած 144 ընտանիքները ժամանեցին մրցավայր, իսկ հաջորդ օրը որոշեցին չորս տարիքային խմբերում երկու մրցաձեւերի հաղթողներին եւ մրցանակակիրներին:   Օրվա երկրորդ կեսին կայացավ «Լավագույն մարզական ընտանիք 2017»-ի եզրափակիչ փուլի բացման արարողության հանդիսավոր շքերթը: ՀՀ նախագահի մրցանակի համար

Պետք է դուրս գալ պարզունակ շրջագծից. «Հայոց Աշխարհ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին բաժին ընկած հերթական փակուղին ներկայումս երկու՝ տրամագծորեն հակադիր գնահատականների է արժանանում ներքաղաքական կյանքում։ Դրանցից առաջինը հիմնված է այն կանխադրույթի վրա, որ իշխանությունների ճիշտ մարտավարությունն է ապահովել ստատուս քվոյի երկարաձգումը գերտերությունների շահերի բախման կիզակետը հանդիսացող մեր տարածաշրջանում։ Երկրորդ խումբ կարծիքները, արտաքին բազմազանությամբ հանդերձ, ի վերջո, հանգում են այն տեսակետին, որ իշխանությունները

Առաջին կիսամյակում Արցախում 1083 երեխա է ծնվել

2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518-ը՝ աղջիկ: Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա: Վեց ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 13 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով): ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ չունի հակափաստարկներ խայտառակ գործունեության վերաբերյալ հնչեցված մեղադրանքներին

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անդրադառնալով ծառայության նախկին աշխատակիցներ Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանիս կողմից հնչեցված մեղադրանքներին, հարկ է համարել միայն հնչեցված մեղադրանքները դիտարկել որպես ապատեղեկատվություն և զրպարտում, ինչն էլ փորձել է հիմնավորել միայն այն հանգամանքով, որ պատրաստում է հայցադիմում դատարան: Չունենալով որևէ մտահոգություն ծառայության հետ հանդիպել հերթական դատական գործի շրջանակներում` չեմ կարող չնկատել,

Ինչպես լինել մշակութային եւ ստեղծարար

Քիշնեւում (Մոլդովա) ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի շրջանակում մեկնարկել է, այսպես կոչված, վերապատրաստողների վերապատրաստման տարածաշրջանային հանդիպումը, որին մասնակցում են մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ Մոլդովայից, Բելառուսից, Վրաստանից եւ Հայաստանից: Հայաստանը ներկայացված է 12 մասնակիցներով, որոնք աշխատում են մշակույթի տարբեր ոլորտներում: Աշխատանքը համակարգում է Լիդա Վարբանովան, որն ունի ավելի քան 55 երկրում արվեստի բնագավառում, մշակութային և

ՀՅԴ. էականորեն փոխվել է ՀՀ կառավարության աշխատանքի որակը, հանրության մեջ ձևավորվում են վիճակի փոփոխության դրական սպասումներ

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը Քննելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը, երկրի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և այդ ուղղություններով կուսակցության կատարած աշխատանքներն ու անելիքները, ինչպես նաև հավատարիմ մեր նախընտրական խոստմանը, այն է` պարբերաբար հանդես գալ կատարված և առաջիկա աշխատանքների հանրային հաշվետվությամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կատարում է հետևյալ հաստատումները. —

«Վիրավոր մարդիկ ենք, խոշտանգո՞ւմ եք մեզ». «Սասնա ծուռը»՝ դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալների պաշտպաններից Արա Ղարագյոզյանը դատավորին հայտնեց, որ պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չի մտել, քանի որ կարգադրիչները ցանկացել են խուզարկել նրա պայուսակը: Քանի որ պաշտպաններից մի քանիսն էլ ներկա

ԵՏՀ-ն առաջարկում է Ռուսաստանին արտասահմանյան վարորդական իրավունքների արգելքը չտարածել ԵԱՏՄ քաղաքացիների վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, Ղրղըզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն ազգային վարորդական իրավունքների հարցը կարգավորել առանձին պայմանագրով, «որպեսզի այն չհակասի Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին և աշխատանքի ընդհանուր շուկայի գաղափարին», գրում է «Կոմերսանտը»: Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն առաջարկել էր Հայաստանում պաշտոնական

Սանահինում երկու պատմական տապանաքարեր տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել. «Հայկական ժամանակ»

Սանահինի վանական համալիրում երկու պատմական տապանաքարեր տեղահանվել են ու դրանց տեղում նոր թաղում կազմակերպվել։ Այդ մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Նվարդ Մանվելյանը (Նու Արդ)։ «Երեկ Սանահինում էի… Այն, ինչին ես ականատես եղա վանական համալիրին հարող տարածքում եւ հատկապես ողջ կառույցին՝ ամբողջությամբ, ինձ, մեղմ ասած, շոկի ենթարկեց։ Պարզվում է՝ վանական համալիրին հարող տարածքում՝ Զաքարյան իշխանների

Մարդկային ողբերգությո՞ւն, թե՞ հոգեկան աղքատացում

Հաճախ մեզ թվում է մարդկային ողբերգությունը վերացական երևույթ է, որի մասին կարդում ենք գրքերում կամ տեսնում ֆիլմերում և այլն, որը դժվար թե մեզ հետ կատարվի։ Բայց, արի ու տես, որ այն տեղի է ունենում նաև այսօր, անգամ այս պահին` ձեր ընթերցման ընթացքում, անկախ նրանից` գիտակցում ենք, թե ոչ։ Այդ ողբերգությունը` արժեքների, ազգային սկզբունքների հարստահարումն ու

Արկածախնդրությունը փորձ է արվում «փաթեթավորել» ազգային-գաղափարական ձեւակերպումներով. «Հայոց աշխարհ»

Հետաքրքիր է, որ ամբաստանյալի աթոռին հայտնված զինված խմբի անդամներին ահաբեկչության հոդվածով մեղադրանք ներկայացված չէ: Մեղադրանքները առնչվում են ոստիկանության 3 աշխատակիցների սպանություններին, շենքեր զավթելուն, պատանդներ վերցնելուն, ապօրինի զենք-զինամթերքին եւ այլ հակաօրինական գործողություններին: Ինչ վերաբերում է ապստամբությանն ու զինված խմբի աջակիցների կողմից «ապստամբության իրավունքի» թեմայով տեղի-անտեղի ճամարտակություններին, ապա դժվար չէ նկատել, որ լավատեղյակ են հիշյալ իրավունքի վերաբերյալ

«Թումո» կենտրոնի ռոբոտաշինության թիմը Վաշինգտոնում բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի ռոբոտաշինության թիմը Վաշինգտոնում անցկացվող FIRST Global Robotics մրցաշարում 161 երկրների շարքում գրավել է երրորդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկանում ենք ANCA-ի ֆեյսբուքյան էջից:  

Վազգեն Մանուկյանը Վոլոդինի առաջարկը ծիծաղելի է համարում

Պարոն Մանուկյան, Ռուսաստանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց Հայաստանի վարորդական իրավունքի վկայականների հետ կապված հարցը, որին ի պատասխան ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասաց, որ հարցի լուծման համար չի կարող այլ բան առաջարկել, քան Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջարկը: – Ուղղակի ծիծաղելի է: Գիտե՞ք ինչն է զարմանալին. անգլերենը

Տեղյա՞կ է արդյոք ԿԳՆ-ն՝ Վարդենիսի ավագ դպրոցի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ

 Հունիսի 14-ին «Առավոտ» էլեկտրոնային թերթում հրապարակվեց «Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու փաստաթղթերով» իմ հոդվածը, որտեղ ներկայացված են կոնկրետ փաստեր Գեղարքունիքի նախկին մարզպետի կադրային քաղաքականության շեղումների մասին, որը ԿԳՆ-ի կողմից մնաց անպատասխան: Շարունակում եմ պնդել, որ 22.10.2016թ. կայացած Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը  ընթացել է խախտումներով: Շատ կասկածելի է դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի

«Իսկ ի՞նչ կարելի է անվանել այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն խոստանում»

ՀՀԿ-ականները Հայաստանը խոստացել էին դարձնել Սինգապուր, Ծառուկյանը խոստացել էր դարձնել Դուբայ, իսկ մեծ-մեծ խոստումներ տվողներին Սերժ Սարգսյանը շառլատան է անվանում:

SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի վճարի դեպքում, բացառապես այդ ծառայության համար, սահմանվում է 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար

Սիրելի՛ համաքաղաքացիներ, Ինչպես գիտեք, Երևան քաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորների և գործընթացին առնչվող կողմերի շրջանում։ Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։ Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը, որին մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, պետական, հասարակական գործիչներ, լրագրողներ: «Տարվա Փի Ար իրադարձություն» անվանակարգում հաղթել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Հայ առաքելական եկեղեցուն՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը

Հայաստանում ամենապահանջված գրքերից է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը. «Հրապարակ»

«Այն խոսքերը, որ մենք չունենք ընթերցասերներ, ոչ մեկը գիրք չի կարդում, սուտ է։ Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք ունենք ընթերցասերների շատ մեծ զանգված ու կարեւորը՝ ճաշակով ընթերցասերների»,- նշում է Վահե Բաղինյանը։ Նա «Գրքերի վարձույթի» հեղինակն է, այս պրոյեկտը Ֆեյսբուքում մեծ արձագանք է գտել։ Արդեն 6 ամիս գործող «Գրքերի վարձույթն» այլընտրանք է ստեղծել ընթերցասերների համար,

Հենրիխ Մխիթարյան. «Մարմինս փշաքաղվում է: Շատ եմ հուզվում» (Տեսանյութ)

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի միջոցով պատասխանել է երկրպագուների հարցերին: Հարցերը ֆուտբոլիստին ուղղվել են #AskHenrikh հեշթեգով: Մասնավորապես Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ իրեն պարզապես փշաքաղեցնում է երկրպագուների կողմից իրեն նվիրված He’s our midfield Armenian («Նա մեր հայ կիսապաշտպանն է») երգը՝ հարմարեցված Սթինգի Englishman in New York երգի վրա: «Բնականաբար, ես լսել էի այդ

Մարզպետներ Կարապետ Գուլոյանն ու Կարեն Բաթոյանը այցելել էին մարզական ընտանիքներին

Կոտայքի մարզը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ամենաակտիվ մասնակիցներից է: Այս մարզի ընտանիքներն ամեն տարի մրցույթի եզրափակչում ոչ միայն մրցանակային տեղեր են զբաղեցնում տարբեր տարիքային խմբերում ու առանձին մրցաձեւերում, այլեւ արժանանում են թիմային գավաթի: Երեկ Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 14-րդ եզրափակիչը: Առաջին օրը մասնակիցներին այցելեցին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը

ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը. «Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության

Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները

Հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները: Այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ: *** Հուլիսի 17-ին, ժամը 11:31-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Գաբրիելյանի կարգադրությամբ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ: Ժամը 07:30-ի դրությամբ այրվում է մոտ 11000 քմ (երկու տեղամասով) կուտակված

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031