Օրվա լրահոսը

Խմբերգեր՝ ձայնագրված Սաղմոսավանքում. Տիգրան Մանսուրյանը նոր ձայնասկավառակ ունի (Տեսանյութ)

Հրաշալի է, երբ ժողովուրդը սիրում է իր վարպետին, խոնարհվում նրա առաջ, հասկանում, որ նա իր ազգի մշակույթի պատմությունն է ստեղծել

Թակա՞րդ վարորդների համար

Դիլիջանի ոլորաններում 5 կմ  հոծ գիծ է

«Հռոմի պապն ակտիվ շփումների մեջ է մեզ հետ»․  արգենտինահայ մեծահարուստներ (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, արգետինահայ երեք մեծահարուստ ընկերներ՝ Նշան Դեվեճիէանը, Պողոս Էսերճիէանը և Գրիգոր Շիմշիրօղլուն, որոնք մեծ ներդրումներ են կատարում հայրենիքում՝ Արցախում ու Հայաստանի տարբեր տեղանքներում, այսօր Շիրակի մարզում էին։ Նրանք  Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցին համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ նվիրեցին, մասնակցեցին իրենց ֆինանսավորմամբ Վրաստանին սահմանամերձ Բավրա գյուղում կառուցված հնդկացորենի վերամշակման գործարանի բացմանը։ Aravot.am-ը Պողոս Էսերճիէանին, հիշեցնելով

Այս տասը տարիների ընթացքում Բակո Սահակյանի կողմից կատարված աշխատանքը ահռելի է. Արցախի Աժ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անցումային շրջանի նախագահի ընտրության ժամանակ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին: «Նախորդ երկու նախագահական ընտրությունների ժամանակ, որպես քաղաքացի ես կողմ եմ քվեարկել Բակո Սահակյանի թեկնածությանը: Այժմ նույնպես  սատարելու եմ նրան: Գտնում եմ, որ անցումային փուլի համար գործող նախագահի վերընտրությունը ճիշտ է, ինչպես նաև

Աշխարհի առաջնության մեկնող հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի կլինի օգոստոսի 10-ին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վերջին փուլերն է անցկացնում: Մոլորակի ուժեղագույն ըմբիշներն օգոստոս ամսին Փարիզում կպայքարեն ըստ քաշային կարգի չեմպիոններին եւ մեդալակիրներին որոշելու համար: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց, որ ընտրանու ինը թեկնածուներ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: «Այնտեղ են

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիսի 14-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ողջունելով արիտունցիներին՝ Վահագն Մելիքյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի  ջերմագին խոսքերը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հայաստանը ձեր

Հուրգադայում հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օգնությամբ

Այսօր եգիպտական Հուրգադա ծովափնյա հանգստավայրի հյուրանոցներից մեկում կատարված միջադեպի արդյունքում երկու կին է զոհվել` Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներ: Ըստ նախնական տվյալների` դանակով զինված անձը հարձակվել է երկու հյուրանոցների հանգստացողների վրա` թիրախավորելով կին զբոսաշրջիկներին: Եվս չորս զբոսաշրջիկ վիրավորվել է, այդ թվում` երկու ՀՀ քաղաքացի: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ վիրավորված ՀՀ

Հայտնի մտավորական Սեւան Նշանյանը փախել է թուրքական բանտից. arevelk.am

Թուրքիայում բանտարկված պոլսահայ մտավորական, լեզվաբան Սեւան Նշանյանի՝ բանտից փախուստի մասին են հաղորդել թուրքական լրատվամիջոցները: Ըստ տվյալների, նա դուրս գալու թույլտվություն է խնդրել, ինչը նախկինում էլ է արել, եւ այս անգամ չի վերադարձել: 2014 թվականից բանտում գտնվող հայ մտավորականը ձերբակալվել է իբր թե ապօրինի շինարարության համար, սակայն թե’ Նշանյանը, թե’ նրան սատարողները վստահ են, որ ապօրինի

«Սասնա ծռեր» խմբի անդամի եղբոր դեմ գործ է հարուցվել. «Ա1+»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբոր՝ Դավիթ Եղիազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հատկանիշներով:  «Որոշման մեջ բնութագրվում է ինչ- որ տեսարան, իբրեւ ինչ- որ մեկը`  անհայտ անձը, շիշ է նետել ոստիկանների վրա, իսկ այդ ընթացքում ես բռնություն եմ կիրառել ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Խաչատուր  Ավետիսյանի նկատմամբ»,- «Ա1+»-ին ասաց 

Արգենտինահայերի փողերով ու հրեական փորձով գործարան՝ սահմանամերձ Բավրայում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Վրաստանին սահմանամերձ Բավրա գյուղում (Շիրակի մարզ) բացվեց  հնդկացորենի վերամշակման «Նոր հատիկ» անվանված գործարանը; Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շնորհիվ, արգենտինահայ երեք հայրենասեր ընտանիքների՝ Դեվեճիէանների, Էսերճիէանների և Շիմշիրօղլուների ֆինանսավորմամբ։ Սարքավորումներն ապահովել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման UNIDO կազմակերպությունը։ Նշենք, որ մեր երկիրը մինչ այժմ չուներ հնդկաձավարի

Էդուարդ Աղաբեկյանը  որևէ շանս չունի անցնելու, և նա նույնպես դա գիտակցում է. Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության   որոշումը թողվել է իր հայեցողությանը: «Բոլոր դեպքերում Բակո Սահակյանին դեմ եմ քվեարկելու, և դեմ քվեարկելու ձևերից մեկն էլ Էդուարդ Աղաբեկյանին կողմ քվեարկելն է: Իսկ  մանրամասն ես կհայտնեմ հուլիսի 19-ին իմ

Արոնյանը պարտվեց Յան Նեպոմնյաշչիին

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի երրորդ փուլի ութերորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 36-րդ քայլում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչիին: Սա հայկական շախմատի առաջատարի երկրորդ պարտությունն էր այս մրցաշարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess24-ի

Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը

Հուլիսի 14-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում  տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցեցին  90 սփյուռքահայեր աշխարհի 17 երկրներից: Դասընթացների փակման արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա  ներկաներին փոխանցեց Սփյուռքի

Կայացավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը: Ոստիկանության մարմինների գործունեությունը դիտարկելով համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում՝

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը ամենազանգվածային մարզական միջոցառումն է Հայաստանում եւ Արցախում

Հուլիսի 17-ից 22-ը Ծաղկաձորի մարզաբազայում կանցկացվի ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մարզական զանգվածային մրցույթի եզրափակիչ փուլը: Սկիզբ առնելով 2004 թվականին՝ այս մրցույթը 14 տարվա ընթացքում մի քանի անգամ բազմապատկել է ընդգրկման շրջանակները: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը

Սոթք. ոսկով հարուստ սարեր, աղքատ ընտանիքներ (ֆոտոշարք)

Սոթքում մարդիկ աշխատանք ունեն, սակայն իրենց աղքատ են համարում, ասում են՝ աշխատավարձն այնքան չէ, որ արժանապատիվ ապրեն

«Նա ընդամենը 1 րոպե խոսել է «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի հետ». Եղնուկյանի բողոքը մերժվեց (Տեսանյութ)

Փաստաբանը գտնում է, որ նրա գործը կարող էր առանձնացվել «Սասնա ծռերի» գործից

Ընթացիկ տարում կենդանաբանական այգին հյուրընկալել է ավելի քան 100 000 այցելուի

Երևանի կենդանաբանական այգին երևանցիների ու մայրաքաղաք այցելողների հանգստի յուրօրինակ վայրերից է, որի դռներն այցելուների առջև մշտապես բաց են: Այս տարի ևս այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Ապրիլ-հունիս ամիսներին Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալվել է ավելի քան 100 000 այցելու, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և արևելքի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Պարբերաբար զբոսաշրջային խմբեր

Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը

Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում: Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վրաերթի համար։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում Վ.Սարգսյան փողոցից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ տանող ավտոճանապարհին «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1994թ. ծնված Ա.Մանուկյանին և 1987թ. ծնված Մ.Ղազարյանին, որի

«Վերլուծական խորհուրդը» քննարկել է խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները

«Վերլուծական խորհրդի» անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Վերլուծական խորհրդի» աշխատակարգը, որով սահմանվում են խմբի գործունեության իրավական հիմքերը, նպատակները, խնդիրները, գործառույթները, խորհրդի կազմը, կառուցվածքն ու գործունեության կարգը: Քննարկվել են հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ «Վերլուծական

Վերանայվել են սեյսմակայուն շինարարության ոլորտը կարգավորող  նորմատիվային փաստաթղթերը

88-ի երկրաշարժից հետո հարկ եղավ վերանայել սեյսմակայուն շինարարությունն իրականացվող օրենսդրության և սեյսմակայուն շինարարության ոլորտը կարգավորող նորմատիվ փաստաթղթերը: Արդյունքում վերամշակվեց օրենսդրական դաշտը, համաձայն որի, հանրապետության տարածքում իրականացվող շինարարության համար սահմանվեց սեյսմակայունության 9 և ավել բալանոց սանդղակ՝ նախկինում եղած 7 բալանոց սանդղակի փոխարեն: Այսօր Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարությունն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02–2006

Նոր՝ 10 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանում

Իտալական IDS և հայաստանյան TSD ընկերություններն այսօր հայտարարել են ՏՏ ոլորտում 10 միլիոն եվրոյի ներդրումներով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին: Ընկերությունների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ողջունել գործարքի փաստը և վստահեցրել, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն

3 մեծահարուստ արգենտինահայերի նվերը՝ Հռոմի պապի ստեղծած հիվանդանոցում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցում բացվեց համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի օժանդակությամբ, արգենտինահայ երեք հայրենասեր ընտանիքների՝ Դեվեճիէանների, Էսերճիէանների և Շիմշիրօղլուների ֆինանսավորմամբ։ Նշենք, որ Աշոցքի հիվանդանոցը հիմնվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո՝ Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի կամքով։ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ այսօր շատ կարևոր օր է շիրակցիների

Թուրքիան ռուսական C-400 համակարգերը կարող է տեղակայել Հայաստանի սահմանին. Bloomberg

Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվող C-400 համակարգերը կարող են տեղակայվել այդ երկրի ցանկացած տարածքում, այդ թվում Հայաստանի հետ սահմանին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան անանուն աղբյուրը: Նշենք, որ Թուրքիան ռուսական պաշտպանական համակարգերի համար համաձայնել է վճարել 2.5 մլրդ դոլար: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ նախնական պայմանագրով, 2 C-400 մարտկոցներ Թուրքիան կստանա գալիք

ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 0.97 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.07-14.07.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 0.88 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 2,44 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 350.0 հազ. դրամի և

«Անիմաստ գնա-արի դատարանից կալանավայր». Կարո Եղնուկյանը կասկածներ ունի, որ դա տեւելու է 4-5 տարի

«7-րդ դասարանցու համար էլ պարզ է, որ իմ՝ արագ դատաքննություն անցնելու իրավունքը կոպտորեն խախտվում է», -ասում է նա

Փլված տներով գյուղը. նախկինում ադրբեջանաբնակ Կալավանը հայերն աշխարհին հայտնի դարձրին

Ժամանակին «աշխարհից կտրված» Կալավան գյուղն ընդամենը 3-4 տարում աշխարհին հայտնի դարձավ «քարեդարյա մշակույթով», լքված տներով ու բնության հարստությամբ: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 9 տարեկանում ընտանիքով տեղահանված Ռոբերտ Ղուկասյանը մի օր որոշեց գյուղը զարգացնել գյուղացիների տաղանդներով: Ու պարտադիր չէր, որ գյուղացիք համակարգչին տիրապետեին կամ օտար լեզու իմանային. այս գիտելիքները նույնիսկ հակացուցված էին համայնքի զարգացմանը: Այժմ Կալավանը 10

Հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: 2017 թվականի հուլիսի 6-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դատախազությունից ստացվել են 2017թ. հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031