Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան: Ադրբեջանի ՊՆ-ն մահվան 6 դեպքերից հայտնել է միայն մեկի մասին: Մարտական կորուստներ • Հունիսի 16-ին «հայկական կողմի կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային  Շահվելադով Սուլթան

Ռոմելու Լուկակուն վերցրել է Զլատան Իբրաիմովիչի համարը

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Ռոմելու Լուկակուի հետ տրանսֆերային գործարքն ավարտելու մասին: Կարմիր սատանաների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Էվերթոնի» արդեն նախկին հարձակվողն ընտրել է ինը համարի մարզաշապիկը, որը մինչ այդ կրում էր Զլատան Իբրաիմովիչը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Daily Express-ի

Վարդենիս-Մարտակերտ  ավտոճանապարհի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում

Արցախը Հայաստանին կապող շուրջ 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ  ավտոճանապարհի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն ասաց, որ մնացել է կատարել ասֆալտապատման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 10 կմ ճանապարհահատվածում: «Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Սոթք-Խարխափուտ տեղամասում, որտեղ գրունտային ջրերի և սողանքների պատճառով փլուզման վտանգ էր նկատվել, կատարվել է հենապատերի

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հրադադարի խախտումներում մեղադրել են Ադրբեջանին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ` Հայաստանի եվրապական բարեկամներ խմբի ղեկավարի հետ համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Արցախի շփման գծում հրադադարի խախտումների հետ՝ դրանց մեջ մեղադրելով Ադրբեջանին: «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակամարտության վերջին սրումը, որը հանգեցրել է ցավալի կորուստների քաղաքացիների շրջանում, մտահոգությունների տեղիք է տալիս մեզ մոտ այն դեպքում, երբ մենք հավատում ենք խաղաղության և

Լողափնյա վոլեյբոլի ՀՀ չեմպիոնները հայտնի են

«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացած լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը որոշել է հանրապետության չեմպիոններին: Տղամարդկանց առաջնությունում, որին մասնակցել է 12 թիմ, հավասարը չի ունեցել Արման Միսկարյան/Ռազմիկ Հակոբյան զույգը, իսկ կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Վերոնիկա Կոշկարյան/Էդիտա Ղեւոնդյան երկյակը: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշում է, որ թեեւ մասնակցել են թիմեր Գյումրիից

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց Ֆայտոնչի Գրիշի թոռին ծեծած ոստիկանության ծառայողին

Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի 4 ոստիկանների մասնակցությամբ․ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։  Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռի՝ Սամվելի ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս,

Զոհ սահմանին. հակառակորդի գնդակից զոհվել է Վազգեն Ժիրայրի Պողոսյանը

Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և

Արոնյանն ու Սվիդլերը բաժանեցին միավորը

Ժնեւում շարունակվող ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի հինգերորդ տուրում այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: Գրոսմայստերները կատարեցին 35 քայլ եւ  խաղաղ ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին միմյանց: Վաղը մրցաշարում հանգստյան օր է: Վեցերորդ տուրից առաջ Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, չորս պարտիա ավարտել ոչ-ոքի եւ վաստակել 3,0 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Chess Daily News-ի

«Ցմահ դատապարտված զինվորները գնդակահարել են սպային՝ իրենց նկատմամբ սեռական ոտնձգության համար». Նաիրա Զոհրաբյան

Ըստ Զոհրաբյանի, պետք է շատ զգույշ լինել խոշտանգված, դաժանորեն սպանված մարդկանց հարազատների հետ, ովքեր կգան եւ խորհրդարանը կպայթեցնեն, եթե ցմահ ազատազրկված մարդասպանների հանդեպ պատժի այլ չափ կիրառեն. «Բայց ես խոսում եմ զինվորների մասին: Եթե նրանք այսօր կատարած լինեին այդ հանցագործությունը, հիմա ազատ կլինեին, որովհետեւ 20 տարուց ավելի է՝ նստած են»: «Ես ինքս ձայն չեմ տվել

Երևանում կգործեն զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման կենտրոններ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: Ընթացիկ աշխատանքների համակարգումը կիրականացվի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանի կողմից:

Թաթոյանը չի ուզում, որ բիզնես օմբուդսմեն լինի, Մելքումյանը համոզում է՝ եկեք անունը դնենք հաշտարար, բայց թող լինի

Միքայել Մելքումյանը ներկայացրեց բիզնես օմբուդսմեն ունենալու անհրաժեշտությունը: Նրա խոսքերով՝ «80 հազար ձեռնարկատերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, տեղ չկա, որ դիմեն: Էդ ի՞նչ բան է, աշխարհում բիզնես օմբուդսմեններ կան»:

Փաշինյանն առաջարկում է ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերը վերանայել

Մենք պետք է հոգ տանենք ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց պայմանների մասին: Շատ ավելի ծանր է նման պայմաններում ապրել, քան մարդկանց գնդակահարել: Դատապարտվածների կեսից ավելին պահվում է իրենց ընտանիքի անդամների կողմից: Այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան, գումարները փոշիացվում են:

Ծեծկռտուք Գյումրու կենտրոնում՝ ոստիկանների ու ֆայտոնչու մասնակցությամբ

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի ոստիկանների մասնակցությամբ։ Բանն այն է, որ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։ Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռան ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս,

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախումբը։ Համերգը կայացել է «Կորինյան երաժշտական ամառ» (Choriner Opernsommer) փառատոնի շրջանակներում։ Այն Գերմանիայում անցկացվող հեղինակավոր փառատոն է, որն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Փառատոնը տեղի է ունենում 1258 թվականին հիմնադրված Chorin

Արփինե Հովհաննիսյան. «Դատավորները կալանքն են ընդունում՝ որպես խափանման միջոց՝ խնդիրներից խուսափելու համար»

Նա ասաց, որ համամիտ է Արման Թաթոյանի հետ, կալանքի միջնորդությունների բավարարման պրակտիկան պետք է փոխել. «Համարում եմ, որ ՄԻՊ-ը իրավացի է, կալանքը պետք է համարվի եւ դիտվի, որպես վերջին միջոց, ոչ թե դիտվի՝ որպես համատարած բավարարման ենթակա միջնորդություն»:

«Նա կաշառել է Սիերա-Լեոնեի իրավապահներին ու ինձ բռնել տվել». Հայրապետյանի պատասխանը՝ Սուքիասյանի մեղադրանքներին (Տեսանյութ)

Գործարարի խոսքով՝ ինքը հասցրել է փախչել Աֆրիկայից, այլապես Աշոտ Սուքիասյանի պատճառով բանտ էր նետվելու

«Բաքվում բանտարկված հայ տղային կփրկի միայն միջազգային ատյանների ուշադրությունը». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Ուելդանովի հարցն ավելի բարդ է, քան Լապշինինը: Լապշինով հետաքրքրվում են, այդ թվում՝ Իսրայելը, իսկ Ուելդանովը մնում է ՌԴ պատասխանատվության վրա

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի ղեկավարությունը, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց (Տեսանյութ)

Հուլիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը։ Ելույթ ունենալով հանդիպմանը` նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների,

Ծմակահող գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում եզակի գտածոներ են հայտնաբերվել

2017թ. հունիսից պեղումներ են ընթանում Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Համլետ Պետրոսյանը։ Պեղումները կատարվում են Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփանոսի դամբարանում, որի վրա հիմնված է եկեղեցի և մատուռ։ Հնագետների կարծիքով հայտնաբերված գտածոները եզակի են Արցախում։ Համլետ Պետրոսյանի խոսքով` կոթողը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 5-6-րդ դարերում, մի ժամանակաշրջանում,

Հրաչյա Հարությունյանին բանտից տեղափոխել են. «Ա1+»

Հրաչյա Հարությունյանին այսօր Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ից տեղափոխել են Մոսկվա: «Առաջին քայլը կարելի է ասել արված է: Այսօր առավոտյան Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ եւ ասաց՝ տեղափոխում են: Բայց երբ կբերեն Երեւան՝ դեռ պարզ չէ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Դեռ հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյա Հարությունյանին արտահանձնել: Հիշեցնենք՝

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հուլիսի 10-ին հանդիպել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություններից հանդիպմանը ներկա են եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ողջունելով հյուրերին՝

Դեսպանը ՀՀ-ԵՄ կապերի խորացման հարցում ընդգծել է Նաիրա Զոհրաբյանի անձնական ներգրավվածությունը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 10-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համընդհանուր եւ ընդլայնված համագործակցության հուշագրի ստորագրումից հետո խորհրդարանի, մասնավորապես ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել

Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է գյուրզա

Հուլիսի 10-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   ՀՀ ԱԻՆ

Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են դրական ազդեցություն ունենալ (Տեսանյութ). «Մեդիա Կենտրոն»

Համբուրգում G20 գագաթնաժողովին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա: Թեպետ փորձագետները հանդիպման վերաբերյալ Պուտինի ու Թրամփի դրական արձագանքներից չեն շտապում միանշանակ եզրակացություններ անել, որ երկու գերտերությունների հարաբերությունները դուրս են գալու ճգնաժամային միջակայքից: «Եթե այդ հանդիպման արդյունքում Ռուսաստանի դեմ

Հասարակական կարգը խախտողների նկատմամբ կկիրառվի կոշտ վարչարարություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքում երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն: «Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ:

Ընդդիմության խորհրդարանական կարգավիճակն ու հեռանկարները նոր սահմանադրական իրականությունում

Արտաշես Խալաթյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արդարադատություն, ներքին անվտանգություն և հանցավորություն ծրագիր ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ասպիրանտ   ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում փոփոխված Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահվել է սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ, և որոշակիորեն ընդլայնվել են նրա լիազորությունները: Փոփոխված Սահմանադրությամբ ընդդիմությանը հնարավորություն է տրված մասնակցել հանրային-քաղաքական կարևորագույն որոշումների կայացմանը՝ սահմանադրական օրենքների ընդունում, առանցքային պետական պաշտոնյաների նշանակում: Հիմնական

ԱՄՆ-ից ուղարկված գումարային աջակցությունը բաժանվեց հայրենյաց պաշտպաններին

Մարդու համար ամենաթանկը իր կյանքն ու առողջությունն է, բայց մեր հերոսական պատմության ընթացքում ունենք անթիվ ու անհամար օրինակներ, երբ Հայրենիքի համար ճակատագրական պահերին ազգի նվիրյալները մոռանալով թե առողջություն և թե կյանք, անվարան նետվեցին պաշտպանելու սրբության սրբոց Հայրենիքն ու հող հայրենին: Այդպես եղավ նաև քառորդ դար առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, այդպես եղավ նաև անցյալ տարի` ապրիլյան

«Եղիցի լույս»` լուսավոր արվեստագետին

Ամեն տարի Մայր աթոռում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ հայ եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակ է շնորհվում որեւէ անվանի գործչի` հոգեւոր, մշակութային, մարդասիրական արժեքների քարոզչության ու արվեստում մեծ վաստակի համար: «Ոսկե ծիրանի» գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը փակագծեր բացելով՝ ասաց, որ այս տարի «Եղիցի լույս» կստանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Ոսկե ծիրանը» նաեւ հույս

Անբարեխիղճ կազմակերպիչների դեմ նախարարությունը չի կարող պայքարել. «Ա1+»

Առաջիկա տարիներին մշակութային արտադրանքի եւ ծառայությունների որակը պետք է բարձրացնել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով կառավարության նոր ծրագրի շրջանակում մշակույթի ոլորտում սպասվող բարեփոխումները: Մշակույթի ոլորտում կոմերցիոն բաղադրիչը պետք է ակտիվանա, մշակույթի վայրերում պետք է լինեն սրճարաններ, հուշանվերների վաճառքի կետեր. «Հարակից ծառայություններ ստեղծելով՝ մենք մեր մշակույթն ավելի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031