Օրվա լրահոսը
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանն ունի համագործակցության արդյունավետ ավանդույթ եւ այս համատեքստում կարեւորել մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցությունը: Հանդիպման
«Դուք ի վերջո կարա՞ք ասեք ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա». Փաշինյանը՝ Տիգրան Մուկուչյանին (Տեսանյութ)
Փաշինյանը ԿԸՀ նախագահի խոսքերը լսելուց հետո ասաց. «Ձեր նկարագրած վարչական ռեսուրսի չարաշահումը կատվի է նման, որ ոնց շպրտում ես, էլի ոտների վրա կանգնում է: Ձեր խոսքերից հիշեցի սովետական միության մի հայտնի ասացվածք, որ սովետական միությունում սեքս չկա: Հիմա ձեր ասածից ստացվում է, որ ՀՀ-ում ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում չկա»:
Շաքարավազի շուկայում թանկացումներ չկան . ՀՀ ՏՄՊՊՀ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի անգամ ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը այս ժամանակահատվածում առավել հետևողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ: Հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով: Ամփոփելով մոնիտորինգի արդյունքները, կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում 1
«ԱՐՄԵՆԻԱՆ»՝ Արցախի ժողովրդական արտիստի հոբելյանին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 4-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ առաջին անգամ մեկնարկեց ԱՐՄԵՆԻԱ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը: Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ), աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության, գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը: Երկու փուլով անցկացվող մրցույթին մասնակցում է ավելի քան 10 երկրից՝ ՌԴ, Ավստրիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Սիրիա, Հարավային Կորեա,
Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացումը
Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իրաք, Սիրիա, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Հունաստան, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա, Ավստրալիա) և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից: Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: «Սիրելի՛ արիտունցիներ,
Գեւորգ Կոստանյանը գոհ է գլխավոր դատախազի իր աշխատանքից (Տեսանյութ)
«Սասնա ծռերի» դատավարությանը նա չի հետեւում
«Նման պնդումներ անողներն ապացուցում են, որ անգամ տարրական գիտելիքներ չունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ». Տիգրան Բալայանը՝ Արա Պապյանին
ԱԳՆ մամուլի խոսնակի վստահեցմամբ՝ Հայաստանը վարում է նախաձեռնող և շատ ակտիվ արտաքին քաղաքականություն:
«Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչ է կատարվում, բայց դե չի կարելի, էլի». Սասուն Միքայելյանը՝ Մուկուչյանին (Տեսանյութ)
Սասուն Միքայելյանն ասաց. «Մեր մոտ չեմ ուզում ասել որ խանութի, բայց խանութի աշխատողներին ԱԺ ընտրությունների ժամանակ ստիպողաբար տանում էին ուրիշ տեղ քվեարկության, ասում էին՝ եթե չցուցակագրվես, որ գնաս Հրազդանից Լենինականում քվեարկես՝ գործից կազատենք: Էդ բաները ե՞րբ պիտի վերանան»:
Մուկուչյանին փոխանցեցին գյումրեցիների բողոքը. «Ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ քաղաքապետ կարգեցիք Բալասանյանին» (Տեսանյութ)
Վարդեւան Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ են խոսում Գյումրիում՝ «Դուք մեր 66 տոկոս ձայները անտեսեցիք ու 34 տոկոս ձայն ունեցող Բալասանյան Սամվելին կարգեցիք Գյումրիի քաղաքապետ»: Մուկուչյանն էլ ասաց, որ եթե նման խնդիր կա, օրենսդիրները պետք է զբաղվեն, իրենք էլ պարտավոր են դրանք կյանքի կոչել լիարժեք ծավալով:
Քիմիոնը որպես գազահան, լեղամուղ միջոց
Քիմիոնը երկամյա խոտաբույս է՝ իլիկանման մսոտ արմատով, կանգուն, վերին մասում ճյուղավորված, 30-100 սանտիմետր բարձրությամբ ցողունով: Այս բույսին ժողովուրդը ասում է նաեւ քեմոն, չաման հայոց, զիրե, ճապուռ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով: Դրանք պարունակում են նաեւ դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ: Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես
Գլխավոր դատախազը հրապարակեց քրգործերով մեղադրվող պաշտոնյաների ցանկը, որոնց կալանավորել են (Տեսանյութ)
Գլխավոր դատախազը զարմացել է: Նա ափսոսանք հայտնեց, որ որեւէ մեկը պատգամավորներից այդպես էլ իրենից չպահանջեց բացառիկ հանցանք կատարած, շուրջ 15 օր երկրի անդորրը խաթարած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել, 3 բացարձակ անմեղ, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարող ոստիկաններին սպանողներին պատժել: Դա եւս իր պարտքն է:
Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է ՏՕՍ 1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռներ. razm.info
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը: Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ: Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում
Դանակահարություն Գյումրիում. Կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում 35-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. հուլիսի 9-ին ՝ժամը 20:00-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 1982թ. ծնված Սամվել Հովհաննիսյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հարգելի՛ Անդրեյ, Հարգելի՛ Յոհաննես, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալ եմ, Անդրեյ, Քիշնևում մեզ հյուրընկալելու և գալիք Բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ մտքեր փոխանակելու ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար: Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս
Բողոքի ցույց Աստղաձորում. գյուղացիները փակել էին միջպետական ճանապարհը (Տեսանյութ)
Այսօր առավոտից Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Վարդենիս-Արցախ գլխավոր մայրուղին: Նրանք պահանջում էին վերջապես կարգավորել ոռոգման ջրի հարցը, քանի որ դեռ հուլիսի 1-ից արդեն նրանց կարտոֆիլի դաշտերը ոռոգելու սեզոնը սկսվել է, բայց ջուր չունեն: Գյուղացիները Aravot.am-ի թղթակցին ցույց տվեցին ոռոգման ջրի աղբյուրը, որտեղից ջուրը պետք է հոսի դաշտերը եւ ինչպես գյուղացիները նկարագրեցին՝ ջրի
Ստամբուլում Էրդողանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ստամբուլի իր նստավայրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին» Հանդիպման բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում: Թիլերսոնը Ստամբուլ է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին: Մինչև պետքարտուղար դառնալը նա գլխավորում էր ամերիկյան խոշորագույն ExxonMobil նավթագազային ընկերությունը: Ավելի վաղ՝ կիրակի, Թիլերսոնը հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ
Արմեն Աշոտյան. «ԵԱՀԿ Մինսկի խումբը սեփական քաղաքական դեմքը փրկելու պարտավորություն ունի» (Տեսանյութ)
Ի՞նչ ակնկալել վաղը կայանալիք հանդիպումից
ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Մինսկի խմբին ակտիվացնել ջանքերը Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովն ընդունել է 2017թ. Մինսկի հռչակագիրը՝ ազգային կառավարություններին, խորհրդարաններին, միջազգային հանրությանն ուղղված կոչով՝ օգնել քաղաքականություն ձևավորել քաղաքական, տնտեսական, անվտանգության, բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտներում: Մինսկում 5 օր տևած ամենամյա նստաշրջանին մասնակցել են ավելի քան 260 խորհրդարանականներ ԵԱՀԿ 55 երկրներից: Նիստի ավարտին ընդունված հռչակագիրն անդրադառնում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են հակաահաբեկչությունը, հակամարտությունների լուծումը, կլիմայի
Գեւորգ Կոստանյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ դատախազությունը պետք է իրավապաշտպան դեր ստանձնի (Տեսանյութ)
Ինչ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց հաճախ կիրառելուն, Կոստանյանն ասաց, որ քննիչը, կալանքի միջնորդությունը բավարարող դատարանը պատասխանատվության սուբյեկտ է լինելու, եթե միջնորդությունը անհիմն մերժեն:
Նաիրա Զոհրաբյան. Ապագա վարչապետի հարցով դիմեք ՀՀԿ-ին
«Ծառուկյան» դաշինքի օրակարգում կոալիցիայի հարց դեռ չկա
Փաշինյանը գլխավոր դատախազի հետ ԱԺ-ում բլոտ խաղաց, 5 դրվագով «քուանշ» տվեց եւ հորդորեց սրել (Տեսանյութ)
Փաշինյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Բա ասում էիք հազարավոր ժամեր նկարված տեսանյութեր կան, էդ տեսագրություններն ո՞ւր են, կորա՞ն, ամենաբարձր մակարդակով է ասվել, Քոչարյանն է ասել, որ վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված է: Ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագների՞ց»:
«Փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ սելեկտիվ աբորտների հետ կապված»
«Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեք ամիս շարունակ Վայոց ձորի մարզի Ելփին, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Գողթանիկ, Հերմոն, Եղեգիս, Զեդեա համայնքներում, Մալիշկայի և Եղեգնաձորի մի շարք կրթօջախներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ «Մի՜ սպանիր» խորագիրը կրող ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և
Ցորենի և մսի գնաճի պատճառով հունիս ամսին բարձրացել է Պարենային մթերքների գնային ինդեքսը
Հուլիսի 8, 2017 – ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից հրապարակվող պարենի գնային ինդեքսը հունիս ամսին բարձրացել 1,4%-ով՝ համեմատած մայիս ամսվա ցուցանիշի հետ և միջինում կազմում է 175,2։ Նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշի հետ համեմատությամբ այն բարձրացել է 7%-ով։ ՊԳԿ-ի գնային ինդեքս դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր,
Ալիևն ու Էրդողանը Ստամբուլում քննարկել են Արցախի կարգավորման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում քննարկել է Արցախի կարգավորման հարցը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Ալիևը Ստամբուլ է ժամանել՝ մասնակցելու այնտեղ ընթացող Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին: Նշվում է, որ նախագահները քննարկել են ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված
Արտաշես Հովսեփյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասերների սրտերում
Հայկական կերպարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2017 թվականի հուլիսի 6-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանը: Արտուշ Ավագի Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին, Սյունյաց աշխարհի Սառնակունք գյուղում: 1954 թվականին ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որի երկրորդ կուրսից իր ուսուցչի` Ղուկաս Չուբարյանի հորդորով տեղափոխվել է
«Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց բողոքի ակցիայով (Ֆոտոոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մեկնարկել է 14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այն մեկնարկեց բողոքի ակցիայով: «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով Մոսկվա կինոթատրոնի մոտ հավաքված մի խումբ մարդիկ դժգոհ են, որ միասեռականության մասին ֆիլմերը փառատոնի շրջանակներում, ճիշտ է, չեն ցուցադրվել, սակայն ցանկից այդպես էլ չեն հանվել:
Դարձյալ կրիմինալ միջադեպ Գյումրիում․ 35-ամյա տուժողի վիճակը ծանր է
Քիչ առաջ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպինի փողոցի վրա գտնվող «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ դանակահարել են 1982 թվականին ծնված Ս․Հ-ին։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրա մոտ առկա է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, հեմոպնեվմոթորաքս, տրավմատիկ շոկ։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է։ Շիրակի
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է ԱՄՆ
ՄՅՈՒ-ն մեկնել է ԱՄՆ, որտեղ ընկերական հինգ հանդիպում է անցկացնելու տեղի թիմերի հետ: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը՝ հրապարակելով Միացյալ Նահանգներ մեկնած ֆուտբոլիստների անունները: Նրանք են. Դարպասապահներ. Դե Խեա, Ռոմերո, Ժ. Պերեյրա: Պաշտպաններ. Դարմիան, Ֆոսու-Մենսա, Վալենսիա, Բաի, Ջոնս, Սմոլինգ, Լինդելեֆ, Ռոխո, Տուանզեբե, Շոու, Միտչել: Կիսապաշտպաններ. Յանգ, Կարրիկ, Ֆելաինի, Էրրերա, Պոգբա, Լինգարդ, Մխիթարյան,
Ստամբուլում շուրջ 10 հազար մարդ բողոքում է Էրդողանի դեմ
Ստամբուլի կենտրոնում ցույց է տեղի ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, որին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, հաղորդում է BBC-ն: Մինչ այդ ցույցի մասնակիցները երթով Անկարայից հասել էին Ստամբուլ: Ավելի քան 400 կմ երկարությամբ «Արդարության երթը» մեկնարկել էր հունիսի 15-ից: Ակցիայի մասնակիցները բողոքում են անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների

















































