Օրվա լրահոսը
Աշոտ Պետրոսյանը նախ՝ ձեռքով, ապա՝ իր մոտ եղած ինքնաձիգի խզակոթով հարվածել է Վալերի Օսիպյանի ծոծրակին եւ ուսերի շրջանին. «Հայոց աշխարհ»
Սակայն առանց բանակցելու, Աշոտ Պետրոսյանը պոկել է Վալերի Օսիպյանի ուսադիրները:
Ֆինանսական աջակցություն են ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին
Association Bonheur Retrouve օգնում է բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն. Արտակ Թադևոսյան
Ըստ գլխավոր դատախազի՝ «Սասնա ծռերին» հնարավոր չէր ազատել պատասխանատվությունից. «Ժողովուրդ»
Փաստական հանգամանքների գնահատումը նման հնարավորություն չի տալիս։
Նոր մանրամասներ՝ ոստիկանների մասնակցությամբ գյումրեցի հայտնի ֆայտոնչուն ծեծելու դեպքից
Տեղեկացրել ենք, որ նախորդ օրն աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ոստիկաններից մեկի մասնակցությամբ։ Վերջինս ոչ սթափ վիճակում ցանկացել էր ֆայտոն նստել, վիճաբանություն էր սկսել գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռի՝ դարբին Սամվելի հետ, որն, ի դեպ, տարեց մարդ է ու մեծ հարգանք է վայելում գյումրեցիների մոտ, այնուհետ սկսել էր ծեծել նրան։ Մի քաղաքացի
Սվազիլենդից ներկրված 10.5 կիլոգրամով շաքարի մոնոպոլիան պարզապես խորտակվել է. «Հայկական ժամանակ»
Հայաստան է ներկվել 61.5 հազար տոննա շաքար, որի 95 տոկոսը, կամ 57.9 հազար տոննան մեկ տնտեսվարողը՝ Սամվել Ալեքսանյանը։ Իրոք որ «լիարժեք մրցակցային շուկա»։
Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ԿԳ փոխնախարար
Վարչապետի որոշում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահրամ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը ստիպված է ԵՄ-ից խնդրել, որ մի քիչ փող տա. «Ժողովուրդ»
Այն բանից հետո, երբ Պյոտր Սվիտալսկին ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ քննադատություն էր հնչեցրել՝ հիշեցնելով ընտրությունների կազմակերպման համար ԵՄ ցուցաբերած ֆինանսական օժանդակությունը, իշխանությունները հակադարձել էին, թե դեսպանն այդպես միջամտում է երկրի հարցերին, նաեւ ասել էին, թե սա հարսանիք չէ, որտեղ ով վճարում է, ինքն էլ պատվիրում է շամպայնը։ Եվ ահա, այդ միջադեպից մեկ ամիս չանցած՝ իշխանությունները
Տինքի սպանութեան հարցով հինգ ամբաստանեալներ ազատ կ՛արձակուին
Հրանդ Տինքի սպանութեան անվերջանալի դատավարութիւնը Յուլիս 9-ին շարունակուեցաւ։ Պոլսոյ «Մարմարա» օրաթերթը կը հաղորդէ, թէ այս հարցով մեծ թիւով ամբաստանեալներ կան արդէն, սակայն որեւէ նշան չկայ, թէ դատավարութիւնը կը մօտենայ եզրակացութեան մը կամ կը լուսաբանէ գործուած նողկալի ոճիրին մանրամասնութիւնները։ Յուլիս 9ի նիստին ընթացքին, ամբաստանեալներէն՝ զօր. Համզա Ճելեպօղլու ժխտեց իրեն դէմ եղած մեղադրանքը ու ըսաւ, որ ոճիրին
Թուրք երեսփոխաններուն կ՛արգիլուի Հայոց Ցեղասպանութեան մասին իւօսիլը
Թուրքիոյ իշխող՝ կրօնամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում, ինչպէս նաեւ ազգայնամոլ Ազգային շարժում կուսակցութիւնները, կանոնակարգի հետ կապուած փոփոխութիւններու առնչուող օրինագիծ մը ներկայացուցած են խորհրդարանին, որ վաւերացուցած է զայն։ Այդ օրինագիծով կը նախատեսուի երեսփոխաններու կողմէ կարգ մը «անբաղձալի արտայայտութիւններ»ու արգիլումը: Այս մասին կը հաղորդէ Ֆրանսայի «Նոր Յառաջ»-ը։ Ըստ նշեալ օրինագիծին՝ կ՛արգիլուին աշխարհագրական խորքով «անբաղձալի» անունները եւ արտայայտութիւնները, ինչպէս՝
Զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Օձի խայթոցի մասին հաղորդումներն ավելացել են
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում 7-ական, Կոտայքի մարզում` 6, Սյունիքում
«Արմենիա» մրցույթ-փառատոնը կարողացել է հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության երկրպագուների շրջանում
Հայկական բարեգործական ընդհանուր միության համերգասրահում հուլիսի 10-ին «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Աբգար Մուրադյանի անվան դուետը (Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր, Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ)։ Համերգային երեկոյի ընթացքում հնչել են Յոհաննես Բրամսի, Էդուարդ Բաղդասարյանի, Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները։ Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը նկատում է. «Փառատոներն իրենց մեջ ներառում են համերգաշարեր, որոնք
Դավիթ Մաթեւոսյան. նախարարության աջակցությունը փառատոնին միշտ 100 տոկոսանոց է եղել ու միշտ չի բավարարել. «Հրապարակ»
2001-ից մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն ութ անգամ իրականացվող «Գրական տապան» միջազգային փառատոնը հնարավոր է այսուհետ չլինի։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով ասել էր, որ փառատոնի ձեւաչափն այլեւս իրենց չի բավարարում։ Իսկ նոր ձեւաչափի հարցով քննարկումներ են անցկացնում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների հետ։ «Գրական տապան» փառատոնի բովանդակային մասի պատասխանատու Դավիթ Մաթեւոսյանը նշում է, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին`
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել բանկային գործարքներ Telcell վճարային ցանցով
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն օգտվել բանկային գործարքների ճկուն և ժամանակակից գործիքից, որի հնարավորությունը ընձեռում է Telcell վճարային ցանցը՝ իր ավելի քան 1500 տերմինալներով Երևանում և Հայաստանի մարզերում: Ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, ինչպես նաև հաշվի, ավանդի, քարտի համալրում առցանց ռեժիմում՝ առանց ժամային սահմանափակման: TelCell
Երևանի ավագանու ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավարը դիմել է Երևանի քաղաքապետին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը
Հարգելի՛ պարոն Մարգարյան, Ս.թ. հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը և 24.2 դրամ ԱԱՀ։ Այս հայտարարությունը առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ինչը մեր համոզմամբ արդարացի է և
«Դուք լացել եք Արմեն Մուրադյանի մոտ ու ասել, որ կուզենայիք ժամանակը հետ տալ». մահացած ծննդկանի հայրը՝ բժշկուհուն (Տեսանյութ)
«Մի՞թե ձեր խիղճը չի տանջում, որ ասեք՝ մեղավոր եմ, չեմ հասկացել…Մինչեւ հիմա պնդում եք, թե ամեն ինչ արել եք»,-ասաց Վաղինակ Մարգարյանը
Մեկ տարի առաջ խոստացել են նորոգել սահմանը շրջանցող ավտոճանապարհը, սակայն..
Հարսնաքարի ճանապարհը գնդակոծությունների ժամանակ փրկության ուղի է
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը՝ իշխանության լեգիտիմության մասին. «Ես, որպես իրավաբան, այլ բան չեմ կարող պնդել». «Հրապարակ»
«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բարձրաձայնեց, թե ընտրությունների նախընտրական շրջանն ընթացել է խայտառակ իրավախախտումներով։ ԿԸՀ-ն չի օգտվել իր լիազորությունների ամբողջական ծավալից։ Քննարկումից հետո Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ նույն եռանդով, որով քննադատում են իշխանությունների հովանու ներքո գործող ԿԸՀ ղեկավարին, ընտրություններից առաջ եւ հետո ընդդիմադիր դաշինքը չէր պայքարում իշխանության դեմ՝ թույլ տված խախտումների ու զեղծարարությունների համար, ավելին՝
«Ես չեմ թերացել, մամուլի համար հարցեր մի տվեք». ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Շ. Բախշյանը վրդովվեց (Տեսանյութ)
«Մանկաբարձության մեջ կանխատեսել եւ հստակ ասել թե ինչով կավարտվի, ոչ մեկ իրավունք չունի ասել»,-պատասխանեց Շուշանիկ Բախշյանը
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ: Նախաքննությամբ ձեռք բերված
ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում
Էլեկտրակապի միջազգային միության «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017»-ում ներառված հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապատասխանաբար նախավերջին և վերջին տեղերը։ Հարևան Վրաստանը դուրս է եկել ընդհանուր ցանկի 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 10-րդ։ Վրաստանի «ցավոտ կետը» կիբեռանվտանգության ճյուղային կենտրոնների (CERT) անբավարարություն է, Ռուսաստանինը՝ կազմակերպությունների համար կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտացման ցածր մակարդակը։ Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է
Պարգևներ՝ մարտական բարդ առաջադրանքներ կատարող զինծառայողներին
Պաշտպանության բանակի մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող տասը զինծառայողներ պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում զինված ուժերում, որոնց նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, մերօրյա հերոսների սխրանքների ներկայացումն ու փառաբանումը։ Կարեն Ավագյանը, անդրադառնալով մարտական
էներգախնայողությունը խթանող օրենսդրության բնագավառում Հայաստանն առաջ է անցել անգամ ԵՄ անդամ մի շարք երկրներից
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 10-ին մասնակցել է Քիշինևում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Քննարկվել են էներգարդյունավետության և էներգախնայողության խթանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծվել է դրանց դերը էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման գործում։ Աշոտ Մանուկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է էներգարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում Հայաստանի ձեռքբերումներ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ամբողջական զեկույցը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանում 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ամբողջական զեկույցը, որի համաձայն հիմնարար ազատություններն ընդհանուր առմամբ պահպանվել են, իսկ թեկնածուները կարողացել են քարոզչություն իրականացնել առանց սահմանափակումների: Այնուամենայնիվ զեկույցում նշվում է, որ հասարակության մեջ վստահություն չկա ընտրական գործընթացների նկատմամբ: Բացի այդ, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս երկրի իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել՝ ձայները գնելու փորձը
Ինչու չեն ներում տաղանդավոր մարդկանց. Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը (Տեսանյութ)
Կինոռեժիսորի «Հետպատկերներ» ֆիլմով բացվեց Լեհական կինոյի օրը
Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրանին» կոչ են արել վերանայել ֆիլմերի ծրագիրը հանելու որոշումը
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր և ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անունից Facebook-ի իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված «Ոսկե ծիրան» կինոփառատոնին՝ պահանջելով վերանայել ԼԳԲՏ համայնքի մասին պատմող ֆիլմերը փառատոնի ծրագրից հանելու գաղափարը: ԼԳՊՏ համայնքի մասին 2 ֆիլմերը ներառված էին «Հայացք ներսից և դրսից» ծրագրում: Ծրագիրը անցնելու էր Կինոմատոգրաֆիստների միությանը պատկանող Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:
ԱՍԵԿՈՍԵ
Թույլ սեռն ուժեղ է միայն այն պատճառով, որ ուժեղ սեռը մեծ թուլություն է զգում թույլ սեռի նկատմամբ: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
Ֆիլմ ցույց տալ-չտալը՝ կեղծ օրակարգ
Երբեք ժամանակ չեմ ունեցել հետեւելու «Ոսկե ծիրան» փառատոնի ցուցադրություններին, բայց վստահ եմ, որ դա կարեւոր մշակութային իրադարձություն է եւ ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար է, որովհետեւ մեր երկրի պատիվը բարձր է պահում: Սակայն եթե հիմա հետեւենք Ֆեյսբուքին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե «Ոսկե ծիրանում» եւ դրա շուրջ կատարվող միակ իրադարձությունը սեռական փոքրամասնությունների մասին ֆիլմ ցույց
Հայկական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info
2017-ի հունիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից չորսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է ևս 17 զինծառայող: Մարտական • Հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.),

















































