Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն ա, իմ մարտական ընկերս էլ կմնա, էդ աքսիոմա ա, հասկանո՞ւմ եք». Սասուն Միքայելյան

Եթե սկզբունքն այն էր, որ բոյկոտում եք Սերժ Սարգսյանի ելույթը, ինչո՞ւ ԱԺ-ում դա կիրառեցիք, իսկ քաղաքապետարանում՝ ոչ: Aravot.am-ի այս հարցին «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մասնակցե՞լ է «Ելքը» քաղաքապետարանում, տեղյակ չեմ: Դե, Ազգային ժողովը մի քիչ ուրիշ ամբիոն է»:

Իլդիկո Էնյեդի. «Կինոյում մնում են նվիրյալները»

«Ոսկե արջի» մրցանակակիրը Երեւանում է

Օդանավակայանի «փափախչի» տաքսիստներն ամեն գնով ուղեւոր են փախցնում, խաբում, թե տրանսպորտն այլեւս չի աշխատում (Տեսանյութ)

Դեպի օդանավակայան հասարակական տրանսպորտի ծառայությունից ե’ւ զբոսաշրջիկներ են օգտվում, ե՛ւ տեղացիներ

Ուսանողների կողմից առավել ցածր գնահատականներ են ստացել «Բուհի տարածքում ինտերնետի հասանելիության»` 10%, «Կարիերայի կենտրոնի աշխատանքներ»՝ 9%, և «Միջազգային մասնագիտական ամսագրերի և գիտական այլ ժողովածուների հասանելիություն»՝ 9% չափանիշները

ԿՏԱԿ-ը ներկայացրել է հետազոտության արդյունքները Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարան

Հուլիսի 10-ին, աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր, որտեղ նախարարին դիմավորել են Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավաթյանը, ներկայացուցիչներ Հակոբ Լուսարարյանը, Սյուզի Սեմերջյանը, վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը: Ողջունելով վարժարանի ուսուցչական անձնակազմին՝ Սփյուռքի

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը կրկին պաշտպան կունենա

Գործում կներգրավվի նրա նախկին պաշտպան Մարինե Ֆարմանյանը

Շրջվել է Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը. կա 3 տուժած

Հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած: Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան:

Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննությունը՝ դասընթացի թեմա

Հուլիսի 10-11-ը Երևանում անցկացվել է երկօրյա դասընթաց՝ «Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննության մասին Մինեսոտայի արձանագրության» վերաբերյալ: Դասընթացը կազմակերպել են «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Մինեսոտայի արձանագրության նպատակը ապօրինի մահվան հավանական դեպքի և բռնի անհետացման կասկածվող դեպքի արդյունավետ քննության խթանումն է, դրա միջոցով կյանքի և առաջնային արդարադատության, հաշվետվողականության իրավունքի պաշտպանությունը:

Հերթական ընտրությունների օրեր են սահմանվել

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այսօր կայացած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 2018 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել

ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

Հուլիսի 11-ին Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Նախարարներն անդրադարձան երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Հանդիպման օրակարգում էր

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում. կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ կտրականապես հրաժարվել բնակավայրերում կրակակետերի տեղակայումից

Կիսելով ադրբեջանական Ալխանլի գյուղում երկու խաղաղ բնակիչների մահվան եւ մեկի ծանր վիրավորվելու ցավն ու վիշտը, Նշելով, որ չնայած 1994 թվականի մայիսից կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը, երկու կողմերից էլ տուժել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ եւ բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ, Ընդգծելով, որ հենց 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի արդյունքում քաղաքացիական բնակչության անվտանգությունը դարձավ առավել խոցելի, եւ

Խանութից գողացել են բջջային հեռախոս (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից հեռախոսի գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 20-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տիգրան ՄԵծ պողոտայում գործող խանութում գաղտնի հափշտակել է քաղաքացու՝ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով

Ֆայտոնչի Գրիշի թոռանը ծեծելու մեջ կասկածվող ոստիկանը գյումրեցիներին հայտնի էր ակտիվիստների հետ բախումից

Հուլիսի 9-ին Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկաններից մեկի կողմից գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռանը՝ դարբին Սամվել Մուրադյանին ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն արդեն հանձնվել է Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն, ալկոհոլի ազդեցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը

Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև ռազմական փորձագետներ է ուղարկում այդ երկիր. «Ա1+»

Արցախում հուլիսյան սրացումներից հետո առկա է նոր իրավիճակ։ Միջազգային կառույցները կոչ են անում հարցը չլուծել ռազմական ճանապարհով։ Սրան հակառակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին. «Շատ բացասական է Ռուսաստանի դերը։ Զենքի պայմանագրում չկա կետ, որ այն չի օգտագործվելու խաղաղ բնակչության դեմ» ,֊ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։ Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև

ԻՊ-ն հաստատել է, որ ալ-Բաղդադին զոհվել է. իրաքյան մամուլ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աղբյուրը հաստատել է խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրաքյան մամուլը: ԻՊ հաղորդագրության մեջ նշվում է, որ ալ-Բաղդադին մահացել է, և շուտով կհայտարարվի նրա փոխարինողի անունը: Ալ-Բաղդադիի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ, հնարավոր է, ալ-Բաղդադին

Մարգարիտ Եսայան. «Ֆրանկոֆոնիան մեզ համար նաև կարևոր հարթակ է»

2018 թվականին Հայաստանը ստանձնելու է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախագահությունը`երկու տարով: Նաեւ, 2018-ի աշնանը Հայաստանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթաժողովը: «Ֆրանկոֆոնիան մեզ համար նաև կարևոր հարթակ է կառույցի անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և ամրապնդելու համար։ Հայաստանի համար չափազանց կարևոր է աշխարհի համար առավել բաց, տեսանելի և մատչելի լինելը, կարևոր է մեր լայնածավալ ներգրավվածությունը միջազգային

Յուրաքանչյուրն իր առաքելությամբ. Բաց նամակ Արթուր Մեսչյանին

Հարգելի պ-ն Մեսչյան, ոչ վաղ անցյալում տ-ն Հասմիկ Պապյանը կարծիք հայտնեց, որ Հաց բերողի աճյունը «Եռաբլուր» պանթեոնում ամփոփելը սոսկ հարգանքի տուրք է ազգի հերոսին: Ինչո՞ւ սոսկ, դժվար չէ կռահել… Արտահայտվեց, բայց չխորացավ, հավանաբար վստահ էր թերի ընկալված լինելու մեջ: Պետք չէ խուսափել ժողովրդի դժգոհությունից և չմանրամասնել միտքը, քանզի ուշադրության արժանի է ժողովրդի ցանկացած կարծիքը, բայց

ՀՀԿ-ի պատասխանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին. Առանց փաստերի`վերացական խոսակցություններ են

Հրապարակվել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը

Մաքսիմ Վենգերով. «Հայ ունկնդիրը ուրիշ է՝ անչափ զգացմունքային»

Հուլիսի 12-ին կամփոփվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել էր հուլիսի 4-ից: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ, փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Հուլիսի 11-ին մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը եւ աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, «Գրեմմիի» կրկնակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում մրցույթ-փառատոնի առիթով հանդիպեցին լրագրողների

«Ինչպե՞ս է վարչապետը բարեփոխում պատկերացնում այս թվերով». «Ա1+»

Կրթական ոլորտի բարեփոխումների համար հատկացված գումարը բավարար չէ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ Անահիտ Բախշյանը: «Ես կուզեի հարցնել վարչապետին, եթե ինքը իր բիզնեսի մեջ ուզում է բարեփոխում անել, բայց ֆինանսավորումը պակասեցնում է, ապա ինչպե՞ս է պատկերացնում բարեփոխումը, ո՞նց պիտի արվի այսպիսի թվերով»: Միասնական քննությունների արդյունքները եկան փաստելու, որ մեր կրթության որակը հատկապես բնագիտական ոլորտում

Վերանայե՞լ, թե՞ոչ ցմահ ազատազրկման դատապարտվածների պատժաչափը. ի՞նչ է առաջարկում Հայկ Ալումյանը

Վերաքննիչ քրեական դատարանը կարևոր դիրքորոշում է հայտնել պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված

Կառապանին ծեծելու փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Հուլիսի 9-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կառապանի նկատմամբ ոստիկանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն, ալկոհոլի ազդեցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել

Վանաձորում վաճառվում են ադրբեջանական ծագման կոնֆետներ

Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը, երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Վանաձորում վաճառվում են ադրբեջանական արտադրության, SHIRIN ֆիրմայի Gaudi կոնֆետներ»:

Սոցիալական պաշտպանության ծրագրերը՝ մանրադիտակի տակ

Հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում վերջերս անդրադարձ է կատարվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի և գնահատման գործընթացներին, որոնք ուղղված են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, պետական բյուջեից տրամադրվող միջոցների նպատակային օգտագործմանը, շահառուների բավարարվածության աստիճանի գնահատմանը, առկա խնդիրների բացահայտմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գառնիկ

Զինվորին բանակում ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ բողոքը դատարանը բավարարել է

2017 թվականի հուլիսի 10-ին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանի՝ զինվորին բանակում ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ բողոքը, դատարանը բավարարել է: Վերաքննիչ դատարանը որոշել է Ա.Հակոբյանի ներկայացուցիչ՝ Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը բավարարել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ հունվարի 16-ի որոշումը բեկանել և գործը ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

«Անգամ չեք իջել աղջկաս տեսնելու, ո՞վ է ձեզ հրամայել ստել». մահացած ծննդկանի հայրը՝ Անի Բաբելյանին (Տեսանյութ)

«Ես ցուցում չեմ տվել հղիին տուն ուղարկելու, նման խոսակցություն լինել չի կարող»,-ասաց ամբաստանյալը:

«Ծառուկյանը» կարծես ակումբ լինի, որտեղ ով պատահի մտել ու ինչ պատահի անում է. «Իրատես»

Այս քաղաքական ուժում բոլորը բոլորից անտեղյակ են, չկա թիմ, կան փեսաներ, ընկերոջ աղջիկներ, ծանոթ-ընկերներ, որոնք այնքան ապաքաղաքական են, որ դժվար է նրանց պատգամավոր անգամ համարելը։

Ֆինանսական աջակցություն են ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին

Association Bonheur Retrouve օգնում է բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն. Արտակ Թադևոսյան

Ըստ գլխավոր դատախազի՝ «Սասնա ծռերին» հնարավոր չէր ազատել պատասխանատվությունից. «Ժողովուրդ»

Փաստական հանգամանքների գնահատումը նման հնարավորություն չի տալիս։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031