Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Այս խորհրդարանում ընդդիմությունը կարծես ուզում է նոր մոտեցում ցուցաբերել». «Հայոց աշխարհ»

Վեցերորդ գումարման Ազգային ժողովը նոր է մտել իր «դերի» մեջ, բայց կառավարության նախաձեռնությամբ հիմնականում արտահերթ ռեժիմով տեղի ունեցած նիստերը թույլ են տալիս որոշակի հետեւություններ անել նոր խորհրդարանի որակի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների, ընդդիմության վարքագծի վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ՝ հույս հայտնելով, որ հայրենի օրենսդիրները կկարողանան իրականացնել խորհրդարանական նոր մշակույթին

Ընտրախախտման դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Աշխեն Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այսպես «azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են

«Խաչատրյանական մրցույթում աչքի ընկածները կարեւոր իրադարձությունների սպասված հյուրեր են»

Հունիսի 14-ին Ազգային օպերային թատրոնում կկայանա Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի գալահամերգն ու մրցանակաբաշխությունը: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է «վոկալ» մասնագիտությամբ։ Մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը գերազանցել էր հարյուրը, ընտրվել էր 43 երգիչ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից եւ այլ երկրներից։ «Առավոտը» մրցույթի վերաբերյալ կարծիք հարցրեց մշակույթի ոլորտի հայաստանցի եւ արտասահմանցի ճանաչված

Զավեն Զանյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զավեն Զանյանի` զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված բաց նամակում բարձրացված խնդիրների առնչությամբ ՔԿՎ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը: Կալանավորված անձ Զ. Զանյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել հունիսի 2-ին և գտնվել կարանտինային բաժանմունքում: Վերջինս դիմում է ներկայացրել, որ շարունակում է դեռևս ձերբակալվածներին պահելու վայրում

Անշարժ գույքի գները վերստին նվազել են. «Հայոց Աշխարհ»

Չնայած տարեսկզբին արձանագրվող բարձր տնտեսական ակտիվությանը եւ արտաքին հատվածում ձեւավորված բարենպաստ իրավիճակին, այնուհանդերձ Հայաստանի անշարժ գույքի, մասնավորապես բնակարանային շուկայում վերջին ամիսներին նկատվող պասիվացման միտումները ոչ մի կերպ չեն նահանջում։ Ապրիլին գները վերստին նվազել են։ Անկումը ոչ միայն պահպանվել է, այլեւ զգալիորեն խորացել (ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում)։ Մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գները ապրիլին

Արթուր Ոսկանյան. «Ունենք մոտ 35-40 ֆուտբոլիստների ցուցակ, որոնց անընդհատ հետևում ենք»

Եվրոպայի 2019 թվականի Մ-21 առաջնության Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպումից հետո, ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցեց Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ։ – Պարոն Ոսկանյան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն ընտրական մրցաշարի առաջին խաղից։ – Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ ուսումնասիրել էինք Ջիբրալթարի հավաքականին Ավստրիայի հետ խաղում։ Ամբողջ թիմով պաշտպանվում էին և ազատ

Կոռումպացված չինովնիկին ոչ ոք հայրենիքի դավաճան չի համարում. «Հայկական ժամանակ»

«Ազդարարի» ինստիտուտը, հասկանալի է, չի աշխատի։ Նախ՝ հասարակությունը, պոտենցիալ ազդարարները կոռուպցիային այնքան էլ դեմ չեն։

Կոնգրեսականը դատապարտվեց հասարակական աշխատանքների՝ լրագրողի հանդեպ բռնության համար (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Մոնտանա նահանգից ընտրված կոնգրեսականը խուսափել է ազատազրկումից այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել ընտրությունների նախօրեին լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Բոսմեն քաղաքի դատավորը դատապարտել է Գրեգ Ջայնֆորտին՝ որպես պատիժ սահմանելով 385 դոլարի տուգանք, 40 ժամ հասարակական աշխատանքներ, ինչպես նաև 20 ժամ զայրույթի վերահսկողության հոգեբանական դասընթացների այցելում: The Guardian-ի լրագրող Բեն Ջեքոբսը հարց էր

Օրվա ընդդիմության այս «թաթալաբազությունների» ֆոնին տարիներ առաջ ՀԱԿ-ի մարտավարությունը՝ հրաժարվել Երեւանի ավագանիում աշխատելուց, շատ ավելի արդարացված քայլ էր. «Հրապարակ»

Արարողությունների առիթով ոտքի չկանգնելը կամ ԱԺ-ում ՀՀ նախագահի ելույթից թռնելն ամենեւին էլ նոր փետուրներ չի ավելացնում ձեր ընդդիմադիր «ջանին»։

ՊՊԾ գնդի գրավման զոհի մայր. «Երկու զոհն իրենց համար քի՞չ էր, անպայման պետք է երրորդ զոհ ունենայի՞ն, որ մի ժամ հետո հանձնվեին». «Հայկական ժամանակ»

Ես չեմ ուզում ոչ մի ծնող, ոչ մի մայր էս ցավը զգա, հարցը էն ա, որ իմ էրեխու սպանվելուց հետո ամեն ինչ վերջացավ, ինչի՞ համար, ինչի՞ հանձնվեցիք, մի օր շուտ հանձնվեիք։

Փաստաբանների պալատ. դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը և փաստաբանի իրը կարող է զննության ենթարկվել

Դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել:

Հենրիխ Մխիթարյանը տեղ կգտնի՞ ՈՒԵՖԱ-ի սահմանած հինգ նոր անվանակարգերի հավակնորդների ցուցակում

Եվրոպական ակումբային մրցաշարերի ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստների հինգ նոր անվանակարգ է սահմանել: Որոշվելու են լավագույն դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանը, հարձակվողն ու Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշրջան 2016/2017-ի մրցանակները կհանձնվեն օգոստոսի վերջին Մոնակոյում: Դափնեկիրներին որոշող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՉԼ-ի ու ԵԼ-ի խմբային փուլին մասնակցած ակումբների մարզիչները (նրանք իրենց ղեկավարած

Պրոսպեկտի շուկայի մոտ առաջացած հեղեղը, Նարեկ Սարգսյանի ենթադրությամբ, խցանման, այլ ոչ թե նախագծային սխալի հետեւանք է. «Հրապարակ»

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Պրոսպեկտի շուկայի մոտ առաջացած հեղեղը, իր ենթադրությամբ, խցանման, այլ ոչ թե նախագծային սխալի հետեւանք է։ «Որովհետեւ նախագիծն արվել է 80-ականներին եւ կառուցվել է այդ ժամանակ, հեղինակն էլ Աշոտ Ալեքսանյանն էր եւ շատ գրագետ անձնավորություն էր ոչ միայն որպես ճարտարապետ, այլեւ որպես ինժեներ։ Էնպես որ, կարող եմ ասել՝

Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան մեկնեց առաջին երթուղային ավտոբուսը

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան – «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  Երևան – «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել

Երբ քո կյանքն աղքատ է

Մեհրիբան Ալիեւան Հայաստանի հետ պատերազմ վարող երկրի փոխնախագահն է, իմ պետության, իմ ժողովրդի հասցեին ստեր, հերյուրանքներ տարածող քարոզչության հովանավորն ու ղեկավարը: Բայց երբ նրա սկեսրայրի եղբայրը սկսում է անձնական բամբասանքներ տարածել, թե ինչ սիրային կապեր է Մեհրիբանն ունեցել ամուսնանալուց առաջ, այդ պարագայում նա ինձ համար դառնում է պարզապես կին. այդ թեմաներով խոսելը եւ անձնական վարքը

Սամուել Սեւյանը Ամերիկա Մայրցամաքի առաջնությունում մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում է

Կոլումբիայում մեկնարկել է շախմատի Ամերիկա Մայրցամաքի առաջնությունը, որին մասնակցում է 19 երկրի 259 շախմատիստ: Կայացած հինգ տուրից հետո ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Սամուել Սեւյանը վաստակել է 4,5 միավոր ու եւս վեց մրցակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess24-ի

Թուրքիան նորանոր ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձում, քանի որ նրա հեղինակությունն էլ ավելի է արատավորվել

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որը հազիվ հաղթելով Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո Վաշինգտոնում

Չեմ կարծում, որ Լեզվի պետական տեսչությունն առաջիկայում կփակվի. ԿԳ նախարար (Տեսանյութ)

Լեզվաքաղաքականությունը շատ կարևոր գործառույթ է, որը պետք է անպայման իրականացվի Հայաստանում: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ  նման հայտարարություն է արել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով օգտատիրոջ Լեզվի տեսչության վերաբերյալ հարցին: Նախարարը չի կարծում, որ Լեզվի պետական տեսչությունն առաջիկայում կփակվի կամ նրա գործունեությունը կդիտարկվի անիմաստ։ Անդրադառնալով համակարգում սպասվող փոփոխություններին և հնարավոր կրճատումներին՝ նախարարը

Կարկտահարություն Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում

Հունիսի 13-ին, ժամը 18:02-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում կարկուտի հետևանքով վնասվել են ցորենի և գարու ցանկատարածքներ։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. հունիսի 12-ին, ժամը 22։30-ի սահմաններում տեղացած կարկուտից վնասվել են մոտ 110 հա ցորենի և 20 հա գարու ցանկատարածքներ։ Նշված տարածքը չի վերահսկվում

Արցախում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը աճել է 3,59 տոկոսով

Արցախի տնտեսության հիմնասյուններից՝ հիդրոէներգետիկան, շարունակվում է համարվել  Արցախի տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը: 2017թ. բարձր տեմպերով շարունակվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման  ոլորտում ներդրումների իրականացումը, որն էլ նպաստում է Արցախի էներգետիկ անվտանգության  խնդրի լուծմանն ու հանրապետությունում ինքնաբավության շեմի հաղթահարմանը: Այսօր Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15  փոքր

Եթե որոշենք, որ մեր ուժերով չենք կարողանում մի գյուղ պաշտպանել` կդիմենք ՌԴ-ին. ՊՆ պաշտոնյա

Դավիթ Շահնազարյանը հավելում է. «Փառք Աստծո, որ այս հարցում Հայաստանի ղեկավարությունն այնքան խոհեմ է, որ նման օգնություն չի խնդրում Ռուսաստանից: Թող չխանգարեն մեզ` մենք պաշտպանենք»:

Կիրո Մանոյան. Մեծամասշտաբ պատերազմական գործողությունները Թուրքիայի շահերից չեն բխում

Կիրո Մանոյանը չի բացառում, որ Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին, բայց այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարը իրեն լավ զգա:

Թոմ Ֆասարթը, մոդել տատիկն ու «Ոսկե ծիրանը»

Հոլանդացի ռեժիսոր Թոմ Ֆասարթն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան 14-րդ փառատոնի միջազգային վավերագրական մրցույթի ժյուրիի կազմում: Ռեժիսորի «Ընտանեկան պատմություն» ֆիլմը, որը պատմում է Ֆասարթի՝ Հարավային Աֆրիկայում ապրող 95-ամյա տատիկի մասին, ով 1950-ական թթ. ճանաչված մոդել է եղել, «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել Ամստերդամի միջազգային վավերագրական կինոփառատոնում և առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի «Լավագույն վավերագրական ֆիլմ»

Ներկայացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ  Ավակյանը ներկայացրել է հիմնադրամի 2017թ. գործունեության ծրագիրը: Նա, մասնավորապես, զեկուցել է արտահանման աջակցության և ներդրումների ներգրավման ուղղությամբ նախատեսված քայլերի ու միջոցառումների մասին: Ներկայացվել են նաև ՀԶՀ հետագա գործունեության  հեռանկարը  և դրանից բխող կառուցվածքային փոփոխությունները,

Մոսկվայում կրակել են ՀՀ քաղաքացու վրա

Մոսկվայում ձերբակալվել է 33-ամյա տղամարդ, որը կասկածվում է քաղաքային ծառայության աշխատակցի վրա կրակելու մեջ: Ինչպես հայտնում է «Մոսկվա» գործակալությունը, վկայակոչելով  իրավապահ մարմինների աղբյուրը, տուժածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Հունիսի 11-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ մի քանի մարդ վիճում են: Դեպքի վայր հասած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա գործազուրկ տղամարդու. վերջինիս խոսքով՝ ինքը վեճ է

Կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակին

Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, համապատասխան հայց ֆուտբոլիստի դեմ ներկայացրել է դատախազությունը, հաղորդում է Euronews-ը: Ըստ այդ տեղեկության՝ 2011-2014թթ. ընթացքում  պորտուգալացի ֆուտբոլիստը պետական գանձարանին պարտք է մնացել 14.7 մլն եվրո: Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Ռոնալդուն «գիտակցաբար օգտագործել է 2010թ. ստեղծված կազմակերպությունը՝ Իսպանիայում իր եկամուտը թաքցնելու համար»: Ընդհանուր առմամբ

Ինչու են դատարաններում գրանցում փաստաբանների անձնական տվյալները

«Որ հետագայում վախի մթնոլորտ ստեղծեն». փաստաբան

Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են

Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը վերաբերող նյութերում և մեկնաբանություններում հայերը թիրախավորվել են, հիշատակվել են PKK և ASALA-ի հետ միասին և նույնականացվել են «ահաբեկչության» հետ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031