Օրվա լրահոսը
Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու իրավական փաստաթղթերով
Այն ամենալուսավոր տեղից ծիծաղում է արդարություն պահանջողների վրա Ազգային ժողովում արդեն ընդունվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մասին» օրենքը: Երանի այն ինչ-որ բան փոխի մեր երկրում: Ինչո՞ւ եմ կասկածում, որովհետեւ կան ընդունված օրենքներ ու իրավական փաստաթղթեր, որոնք գործում են միայն կոռուպցիոն սխեմայով, ու այն խրախուսվում է այդ օրենքներով ու իրավական փաստաթղթերով, որովհետեւ այդ իրավական փաստաթղթերը կոռուպցիան
ՀՅԴ-ի դիրքորոշումը կոշտ է. ՀՀ-ի հիմնը փոխելու հարց օրակարգում չկա
«Նման հարց մեր օրակարգում այսօր Հայաստանում գոյություն չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Խոսքը Հայաստանի հիմնը փոխելու մասին է: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոշոուին հյուրընկալվելիս ասել էր, որ Հայաստանի նոր օրհներգ կարող է դառնալ իր «Քե՛զ համար, Հայաստա՛ն» երգը: «’Pour toi Arménie’-ն կարող է
Մենք ներդնում ենք համակարգեր, որոնք մեր աշխատանքը ուղղակի դարձնում են թափանցիկ. Ա.Ասատրյան (Տեսանյութ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օրերս «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, իրականացվող փոփոխությունների և ակնկալվող արդյունքների մասին: Նախարարի հավաստմամբ, ոլորտում իրականացվում են աշխատանքներ, որոնք վեր են հանում առկա խնդիրները, օգնում լուծումներ տալ դրանց, ներդրվում են նոր համակարգեր, որոնք ուղղված են աշխատանքն առավել թափանցիկ ու տեսանելի դարձնելուն:
Ռազմական դրություն հայտարարելու մասին նախագիծը կառավարությունում է
Որ դեպքում կարող է հայտարարվի ռազմական դրություն
«Սա բնակչության զանգվածային կողոպուտ է». Արթուր Սաքունց
Իրավապաշտպանի տեղեկացմամբ, եթե անձը 1000 դրամները չի վճարում, մյուս վճարումները չի կարող կատարել
«Ստանդարտ Դիալոգ». Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խեղաթյուրում է փաստերը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ աշխատակազմի ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, մի կողմից փորձել է մոլորեցնել հասարակությանը, մյուս կողմից, սակայն, անուղղակի ապացուցել, որ ներկայացված բոլոր մեղադրանքները ճշմարիտ են: Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող լաբորատորիանների թիվը 33 են, և որ ծիծաղելի է անգամ այստեղ մենաշնորհային դիրք տեսնել:
ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ (win-win) ռազմավարությունը` հաջողության գրավականն է
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման: Հանդիպման ընթացքում
Քադաֆիի հայ թարգմանից Հայաստանում գողություն են կատարել
«Ամբողջ կյանքում աշխատել եմ տարբեր երկրներում, նախագահական ապարատում, կատարել եմ թարգմանի աշխատանք, ստացել բարձր աշխատավարձ: Այդ աշխատավարձի չափը զարմացրեց նաեւ քննիչին, որին ներկայացրել եմ քսան եւ ավելի տարիներիս ողջ շարժը: Դրան գումարած այն, որ Բելառուսում վաճառելով բնակարանս՝ կնոջս հետ եկա Հայաստան, որպեսզի անցկացնեմ վաստակածս անհոգ ծերությունս»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Լիբիայի պետական եւ ռազմական գործիչ
«Դու չես կարող ստեղծել դժոխք այլոց համար, իսկ դու մնաս դրախտում». Աշոտյանը՝ Զարուհի Փոստանջյանին (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանը կասկածում է, որ Փոստանջյանը ներկայացնում է չար ուժերը, որովհետեւ չի կարող դժոխքից հաճույք ստանալ՝ լինելով դրախտում: Նրա խոսքերով՝ դժոխք ստեղծելու համար գոնե պետք է լինես այնտեղ՝ խարույկը ջերմ պահելու համար:
Սեքսապաթոլոգ. «Հայ աղջիկներն էդքան ակտիվ չեն ուզում լինեն իրենց ամուսինների հետ, ոչ ամուսինների հետ՝ շատ ակտիվ են» (Տեսանյութ)
Մարատ Զաքարյանը սեռական կյանքի սեզոնային առանձնահատկությունների եւ ռուսների սեռական ակտիվության մասին
Որ կուսակցությունները չկան ՀՀԿ-ի հրավիրյալների ցուցակում ու որոնք են մերժել մասնակցել արցախյան համաժողովին
Թե ինչու չեն հրավիրել, օրինակ, «Ժառանգությանը», ՕՐՕ դաշինքին, «Երկիր Ծիրանիին»՝ պարոն Աշոտյանն այսպես բացատրեց. «Համախմբումը երկար ժամանակ է՝ քաղաքական ասպարեզում չի երեւում, հատկապես հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը քաղաքական ուժերին՝ միավորվել, տեսնենք ինչ է ստացվելու եւ ում հետ ենք աշխատելու: Աշխատենք այն քաղաքական միավորների հետ, որոնք մնալու են քաղաքական դաշտում:
Հայաստանի զարգացման գործում մեծ է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության դերը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ Հայաստան նրա այցի արդյունքում կծնվեն հայ-ճապոնական փոխգործակցությանն ուղղված նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կհարստացնեն միջպետական հարաբերությունների օրակարգը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած
«Չեմ ուզում մեկնել Հայաստանից»
Օտարերկրացի ուսանողներին շատ է դուր եկել մեր ջերմ երկիրը Սենեգալցի ուսանող Շեյխ Օմար Նդայեն, որ Ֆրանսիայի Կլերմոն-Օվերն համալսարանի պետական եւ մասնավոր կառույցների կառավարման ֆակուլտետի ուսանող է, տպավորված է Հայաստանով: Նա ապրիլ ամսից պրակտիկա էր անցնում Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, անգամ հասցրել է խոսակցական հայերենին տիրապետել: «Առավոտի» հետ զրույցում Օմարը խոստովանում է. «Չէի պատկերացնում, որ այսքան լավ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին: Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական: «Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով
ՀՀԿ-ն ու Արցախի ԱԺ-ն կազմակերպում են մտագրոհ, որտեղ ուղեղային աշխատանքով են զբաղվելու
Ըստ Աշոտյանի, խորհրդարանում քաղաքական պայքար կա, երբեմն կրքերը թեժանում են ու երբեմն քննադատությունները, խոսքը դրա շրջանակներում է լինում, իսկ Արցախը այն տեղն է, որտեղ կարող են ուղեղային աշխատանքով զբաղվել, մտագրոհով զբաղվել եւ քննարկել այն հարցերը, որոնք հուզում են մեզ բոլորիս:
«Մենք՝ լիտվացիներս, շատ ենք սիրում հայերիդ»
Հայաստանում էր ճանաչված թատերական գործիչ Գիտիս Պադեգիմասը Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում «Էպսիդոն» թատերախմբի հիմնադիրներից դերասան, ռեժիսոր, սցենարիստ Արմեն Սարգսյանը հայտնել էր, թե իր նպատակն է եղել «ունենալ երիտասարդական խումբ, չգնալ պետական թատրոն, լինել անկախ»: Թատերախումբն արդեն 5 տարեկան է եւ ընդլայնելով սեփական «անկախ» դաշտը, առաջին անգամ Հայաստան է հրավիրել լիտվացի ճանաչված թատերական գործիչ, Միխայիլ Չեխովի
Միջոց՝ ճարպակալման դեմ
Ճարպակալման ժամանակ կարող եք դիմել ժողովրդական բժշկության առաջարկած միջոցների օգնությանը: Վերցնել 40 գրամ գետնամորու տերեւներ եւ 20 գրամ ուրց, գետնաստղի տերեւներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում եւ խմում օրվա մեջ 3 անգամ: Արդյունավետ միջոց է օշինդրի ծաղիկներից պատրաստված թուրմը. 3 ճաշի գդալ չոր հումքը 20 րոպե եռացնել
Արա Բաբլոյանն ու Նիկոլ Փաշինյանն արյուն հանձնեցին միաժամանակ (Տեսանյութ)
Սամվել Դաղբաշյան. «Հայաստանում դոնորների պակաս կա»
Ի՞նչ անել միզուղիների բորբոքման ժամանակ
Միզուղիների բորբոքման հիմնական պատճառ կարող է հանդիսանալ այս կամ այն վարակը: Միզուղիների բորբոքումների պատճառները տարբեր կարող են լինել: Դրանք տարբեր են նաեւ կանանց ու տղամարդկանց պարագայում: Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկման պատճառով միզուղիների որոշակի հատվածով անցնելով՝ հարուցիչը ակտիվություն է ցուցաբերում, ախտահարում հարակից հյուսվածքները եւ առաջանում է բորբոքային գործընթաց: Բորբոքային հիվանդությունը կարելի է ձեռք բերել մրսածության, օրգանիզմի
ՀՕՊ միացյալ համակարգով մեր կարողություններն ընդլայնվում են
Հանգստյան օրերին Ծաղկաձորում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ եւ ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության ծրագրերի ստորաբաժանման աջակցությամբ անցկացված` «ՆԱՏՕ-ն որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» սեմինարի ընթացքում հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում ռուսական ռազմաբազայի թեմաներին անդրադառնալով` ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը չհամաձայնեց գնահատականին, թե ՀԱՊԿ-ի Հակաօդային պաշտպանության
Նաիրա Զոհրաբյան. «Իշխանության արյունից ինչքան հնարավոր է՝ շատ քաշենք» (Տեսանյութ)
Պատգամավորները արյուն էին հանձնում
Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումներ
Բազեդովյան հիվանդություն 1. 1 բաժակ մանրացրած ընկույզի վրա լցնել 300 միլիլիտր սպիրտ, 7 օր թողնել մութ տեղում, որից հետո քամել: Խմել օրական մեկ անգամ, 40 կաթիլ: 2. 10 գրամ ընկուզենու տերեւը, 10 գրամ եղինջը, 10 գրամ կատվախոտի արմատը, 10 գրամ մատուտակի արմատը լավ խառնել, որից հետո վերցնել 2 ճաշի գդալ, վրան լցնել կես լիտր ջուր,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 15-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ի հիմնականում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով,
ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի. ՊՆ պաշտոնյա. (Տեսանյութ)
Ռիչարդ Գիրագոսյանն անթույլատրելի համարեց, որ «ԼՂ բանակն օգտագործվեց ռեժիմի պաշտպանության համար, ինչպես դա եղավ Մարտի 1-ին»:
Դիլիջանի ազգային պարկի հատումների գործով, կաշառքի համար, 2 պաշտոնյա կալանավորվել է
Մեկ գործ ուղարկվել է դատարան
Քաղաքական ուժերի հայտարարությունն Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ
Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի ընտրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքագետ և քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր՝ էլ ավելի մտացածին ու շինծու, մեղադրանքներ ներկայացնելու փաստը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից հասարակությանն ուղղված պահանջ՝ հնազանդվելու և Հանրապետական կուսակցության հավերժ իշխելու մտադրության հետ համակերպվելու: Այդ նոր ահասարսուռ մեղադրանքները, որոնք կոչված են ցույց տալ, թե ինչ հաշվեհարդար


















































